Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10.1K subscribers
985 photos
134 videos
6 files
1.13K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
‼️ Թուրքական քարոզչամեքենան նորից թիրախավորում է Հայաստանին «Նախիջևանի ուղղությամբ կրակելու համար»։

Առաջատար լրատվամիջոցները կրկնում են Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվությունը և մեղադրում հայկական կողմին «սադրանքների» մեջ։

Դրանցից մերձիշխանական և ամենահակահայ թերթերից մեկը` «Yeni Şafak»-ը, գրում է, որ «Հայաստանը նորից կրակի հետ է խաղում»։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🤬42😡10🤔3
⚡️Վաղ առավոտից ձերբակալությունների ալիք է մեկնարկել Մարտունիում, Գավառում, Վանաձորում, Ուջանում և Երևանում։

Խուզարկություններ են անցկացվում ՀՅԴ ղեկավար մարմնի անդամի տանը և հայկական «gg» ընկերության գրասենյակում

@armnationalfront
🤬64😱135
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տավուշում Ադրբեջանին հերթական հայկական տարածքների հանձնումից հետո մեր գլխավոր ճանապարհը՝ Հայաստան-Վրաստան մայրուղին լիարժեք վերահսկվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

Նայե՛ք այս կից տեսանյութը, և կտեսնենք, թե որքան ամբողջությամբ է հիմա Ադրբեջանը տիրապետում մեր ամենառազմավարական ճանապարհներից մեկին։

Հուլիսին սպասվող նոր զիջումներից հետո ճանապարհի որոշ հատվածներ արդեն կհայտարարվեն Ադրբեջանի տարածք՝ դրանից բխող էլ ավելի աղետալի հետևանքներով։ Նույն ժամանակ սպասվում է Հայաստան-Իրան ճանապարհի մի մասի հանձնում թշնամուն «անկալվների» անվան տակ։

Հայաստանի թուրք-ադրբեջանական շրջափակումը շարունակվում է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🤬96😢23👍75👏1
Հայաստանը վստահ քայլերով գնում է դեպի Թուրքիա Արևմուտքի հետ մերձեցում։

Իսկ եթե ավելի հստակ, ապա առաջիկայում այս տիպի լուրերը լինելու են մեր սովորական առօրյան, իսկ այդ լուրերի ետևում թաքնված միակողմանի զիջումները՝ մեր հերթական ու անվերջանալի կորուստները։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
😢57🤬28😱7💔7👏6👎41🥴1😡1
Վերջին օրերի հիմնական օրակարգը

Երեք օր է, ինչ Ադրբեջանը նորից կեղծ տեղեկություններ է հրապարակում, թե իբր ռազմաճակատի գծի տարբեր ուղղություններով հայկական կողմը կրակ է բացել իրենց ուղղությամբ։

Որպես կանոն՝ սա հայկական կողմի վրա ճնշում գործադրելու միջոցներից է։
Ամենայն հավանականությամբ՝ այսպիսով Ադրբեջանը արագացնում է հաջոր տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում (այսպես կոչված «անկլավային զիջումները»), որը նախատեսված է մեկնարկել հուլիսին։

Սրան զուգահեռ՝ Թուրքիան էլ ավելի է մեծացնում Հայաստանի վրա ունեցած ազդեցությունը (վերջին օրերի իրադարձությունները խոսուն ապացույցն են այս իրողության)։

Հայաստանին շարունակում են գլորել Թուրքիայի ազդեցության գոտի։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
😢41😡16👍108🤬6💯4
‼️Հունիսի 26֊ից հուլիսի 6֊ը Բաքվում անցկացվելու է «Արևմտյան Ադրբեջանի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարը։ Ըստ տարածված հայտարարության` մասնակից թիմերի կազմերում ընդգրկված են լինելու «Արևմտյան Ադրբեջանից» տեղահանվածներ։ Հիշեցնեմ, որ «Արևմտյան Ադրբեջան» թշնամին կոչում է Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքը։

«Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք | @Azerbaijan91120
🤬92👍43👎3🤔2💔1
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Հայաստանը վստահ քայլերով գնում է դեպի Թուրքիա Արևմուտքի հետ մերձեցում։ Իսկ եթե ավելի հստակ, ապա առաջիկայում այս տիպի լուրերը լինելու են մեր սովորական առօրյան, իսկ այդ լուրերի ետևում թաքնված միակողմանի զիջումները՝ մեր հերթական ու անվերջանալի կորուստները։ …
Քիչ առաջ, ըստ թուրքական աղբյուրների, հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի դե-ֆակտո արտգործնախարարի ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև:
Թե ինչ հստակ օրակարգի շուրջ է զրույցը, անհայտ է:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
😡70🤬54👍1👎1🔥1🫡1
Երեկ Վանաձորում էինք, ուր Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ տեղի ունեցավ մեր նոր գրքի՝ «Թուրքիայի պատմություն» գիտական աշխատանքի մարզային շնորհանդեսը։

Առաջնորդանիստ Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ միասին Վանաձորի մտավորականությանը ներկայացրերինք մեր գրքի բովանդակությունը և կարևորությունը։ Հասարակությանն առանց կարծրատիպերի ու պաթոսի իրական և օբյեկտիվ Թուրքիան ներկայացնելը մեր՝ մասնագետներիս գլխավոր առաքելություններից է։

Իսկ Վանաձորի՝ որպես մարզային շնորհանդեսի առաջին հանգրվան ընտրությունը պատահական չէր։
Գրքի գաղափարը ուղիղ 10 առաջ հղացել էր, ապա աջակցել էր դրա իրականացմանը Գուգարաց թեմի լուսահոգի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։ Ուստի միջոցառումը նաև յուրահատուկ շնորհակալություն էր վերջինիս։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
105👍29🙏6
Ընդունման օրվանից Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և դրա հիմքում ընկած Անկախության հռչակագիրը եղել է Թուրքիայի թիրախներից մեկը։

Թե՛ 1990-ականներին, թե՛ 2000-ականներին տարբեր առիթներով ու գերազանցապես ոչ պաշտոնական մակարդակում թուրքական կողմն անդրադառնում էր Հայաստանի Սահմանադրությանը։

2020 թվականից հետո արդեն պաշտոնապես Թուրքիան Ադրբեջանի բերանով պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը, քանի որ տեսավ հնարավորություն։

Նման պահանջը այսօր հերթական պայման-պարտադրանքն է ուրիշ բազմաթիվ պարտադրանքների շարքում, որոնք կոչված են ոչ թե «խաղաղություն հաստատելուն», այլ հայկական պետությունը թուլացնելուն։

ՀՀ սահմանադրությունը պարունակում է դրույթներ, որոնք մեր պետությունը վերածում են աշխարհաքաղաքական միավորի՝ քաղաքական հստակ ազգային սկզբունքներով, այլ ոչ թե Թուրքիայից կախյալ գավառի։ Ուստի պետք է հարվածել նաև դրան, ինչպես հարվածում են Սփյուռքին, բանակին, կրթական համակարգին, հերոսներին, Հայոց ցեղասպանությանը և այլ գործոնների։

Մեր թշնամիները պատահական ոչինչ չեն թիրախավորում. նրանք հարվածում են մեր պետության ամենակարևոր հիմքերին։

Հետևաբար այսօր՝ Սահմանադրության օրը լավ առիթ է հիշելու, որ այդ փաստաթուղթը, իր բոլոր թերություններով, մեր պետականության խորհրդանիշներից է և իրավական հենքերից, որը առավել քան երբևէ պետք է պաշտպանել բոլորիս։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
104👍41👏8💯7
Վերջին օրերին ադրբեջանցիները ծավալուն հարձակում են սկսել մի շարք հայկական ռեսուրսների վրա, որոնք պայքարում են իրենց հակահայկական քաղաքականության դեմ։

Դրանցից մեկն իմ թելեգրամ ալիքն է։

Իմ ալիքի որոշ հետևորդների նկարները տեղադրել են իրենց իսկ ստեղծած կեղծ էջերում՝ փորձելով այդպիսով թիրախավորել ազգային մարդկանց։

Որևէ անհանգստանալու կարիք չկա։ Հերթական պրիմիտիվ քարոզչությունն է։
Պետք է պարզապես ուշադիր լինել սեփական առցանց հաշիվներին, իսկ առավել ապահովության համար փոխել թելեգրամի գաղտնաբառն ու հաշվի հասցեն (account usernamet-ը (@-ով սկսվող))։

Անկախ ամեն ինչից՝ միշտ հիշե՛ք համացանցային անվտանգության մասին։ Ավելին, եթե մեր դեմ պայքարում են ադրբեջանցիները, ուրեմն ամեն բան ճիշտ ենք անում։

Զգոն եղե՛ք։ Պայքարը շարունակվում է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
90👍28🔥1
Մի քանի շաբաթ է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը տարբեր հարթակներից ու տարբեր ձևաչափերով կոչ է հղում Սիրիայի նախագահին՝ բանակցություններ սկսելու և հարաբերությունները կարգավորելու։

Սակայն Սիրիայի նախագահ Բ. ալ-Ասադը հստակ պատասխանում է այդ բոլոր կոչերին հետևյալ պայմանով.

«Կհանդիպենք, եթե հանդիպման օրակարգում լինի Սիրիայի տարածքներից թուրք զինվորների դուրսբերման հարցը»։


Հիշեցնեմ, որ 2016 թ. Թուրքիայի զինված ուժերը ապօրինի կերպով գրավել են Սիրիայի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի ավելի քան 3000 քառակուսի կմ-ը։

Սիրիական կողմը ճիշտ է. եթե իսկապես խաղաղության բանակցություններ են, ապա պետք է իրական քայլ անեն թշնամիները, ոչ թե միայն հայտարարություններ տարածեն ու պայմաններ թելադրեն։ Եթե չեն արվում, ուրեմն չկա իրական խաղաղություն։

Հիմա մտովի համեմատենք նմանատիպ իրավիճակը վերջին 4 տարիների հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական «բանակցությունների» հետ։
Այս պահին մեր անունից վարվող բանակցությունները հանգեցնում են ոչ թե իրական խաղաղության, այլ նոր զիջումների բացառապես մեր կողմից, իսկ թշնամին գրավում է նոր հայկական տարածքներ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍8815👏1
Կիպրոսն ու պատմության չսերտված դասերը

50 տարի առաջ այս օրը՝ 1974թ. հուլիսի 20-ին թուրքական բանակը Կիպրոսում «խաղաղություն հաստատելու» պատրվակով ներխուժեց կղզի։

Շուրջ երկու ամսվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերը գրավեցին Միջերկրական ծովում գտնվող անկախ պետության՝ Կիպրոսի Հանրապետության տարածքի շուրջ 40 %-ը և մինչ օրս այնտեղ են։

Ավելին, Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածում Թուրքիան հռչակել է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» (Kuzey Kıbrıs Türk Cumhuriyeti), որը բացի Թուրքիայից որևէ այլ պետություն չի ճանաչել։

Հյուսիսային Կիպրոսն, ըստ էության, Թուրքիայի նահանգներից մեկն է։

Թուրքիայի ռազմական նվաճմանն ընդառաջ միջազգային տարբեր ձևաչափերում քննարկվում էր այդ հարցը։ Շատերը կարծում էին, որ ՆԱՏՕ անդամ երկու պետությունները՝ Թուրքիան և Կիպրոսի ետևում կանգնած Հունաստանը չեն պատերազմի, սակայն եղավ հակառակը։

Նույնիսկ Հունաստանի դեմարշը և ՆԱՏՕ-ից դուրս գալը որևէ կերպ չբերեց նրան, որ իրական ճնշում գործադրվի Թուրքիայի վրա և վերջինս դուրս հանի զորքերը գրավված տարածքներից։

Հիմա Թուրքիան հետևողական ջանքեր է գործադրում այդ օկուպացիան լեգիտիմ դարձնելու ուղղությամբ։ Ավելին, Կիպրոսի շուրջ է ստեղծված «Մեկ ազգ, Երեք պետություն» նոր կարգախոսը, որը թուրք-ադրբեջանական «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևի վերափոխված տարբերակն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
37👍22🤔3
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Կիպրոսն ու պատմության չսերտված դասերը 50 տարի առաջ այս օրը՝ 1974թ. հուլիսի 20-ին թուրքական բանակը Կիպրոսում «խաղաղություն հաստատելու» պատրվակով ներխուժեց կղզի։ Շուրջ երկու ամսվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերը գրավեցին Միջերկրական ծովում գտնվող անկախ…
Կիպրոսի վրա թուրքական հարձակման նախաշեմին ԱՄՆ նախագահ Ֆորդը դիմում է իր խորհրդական Հ. Քիսինջերին.

Նախագահ Ֆորդ.
«Ի՞նչ ենք մենք անելու, եթե թուրքերը հարձակվեն»։

Քիսինջերը տալիս է շատ պարզ և մեզ համար ուսանելի խորհուրդ։ Կարող եք կարդալ այս կարճ գրառմանս մեջ։

Կարող եք նաև աջակցել ալիքին, եթե հավանում եք իմ աշխատանքը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍10512🔥4🤔4
ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Ամերիկյան «The National Interest» պարբերակում լույս է տեսել բավական հաջող հոդված, որը նվիրված է Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ մեզ՝ Հայաստանը ներքաշելու անհեռատես քաղաքականությանը։

Հեղինակը դիպուկ համեմատություն է անում Հայաստանի և Ուկրաինայի օրինակների միջև՝ օգտվելով միջազգային հարաբերությունների աշխարհահռչակ տեսաբան Ջ. Միշհայմերի հետևյալ բանաձևումից.

«..Այն, ինչ անում է Արեւմուտքը, դա Հայաստանին «պատրանքների ճանապարհի» (primrose path) վրա դնելն է, եթե փոխառենք արդեն բավականին հայտնի արտահայտությունը, որը Ջոն Միրշայմերը սիրում է օգտագործել՝ նկարագրելով, թե Արեւմուտքն ինչ է արել Ուկրաինայի հետ»:


Խորհուրդ եմ տալիս ընթերցել հոդվածն ամբողջությամբ (ահա հոդվածի հայերեն թարգմանությունը

Առաջարկում եմ ընթերցել նաև այս թեմայով իմ հեղանակած հոդվածը՝ «Հայաստանի արտաքին քաղաքականության կողմնորոշումը. Quo vadis?»։

հ.գ. Ցանկության դեպքում կարող եք նաև աջակցել ալիքին, եթե հավանում եք իմ աշխատանքը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍418🆒1
Սիրելի՛ ընթերցող,
Անցնող շաբաթներին այս ալիքի բաժանորդների թիվը անցել է 1️⃣0️⃣0️⃣0️⃣0️⃣-ը։

Քո ու մնացած ընթերցողների շնորհիվ, ինչպես նաև ձեզանից շատերի օգնությամբ այս ալիքը շարունակում է գործել անկախ՝ կենտրոնանալով բացառապես հայկական օրակարգի վրա և տեղեկություն ու վերլուծություններ փոխանցելով մի քանի միլիոնի։

Ավելին, նաև ձեր ֆինանսական օժանդակության շնորհիվ առաջիկա օրերին կգործակվի մի նոր՝ անակնկալ ձևաչափ, որը հուսամ կհավանեք։

Մինչ այդ ուզում եմ փոքրիկ հարցում անցկացնել` հասկանալու համար ձեր բոլորի նախապատվությունները։ 📊
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
27👏5🔥3🥴2
Ամառային 4 «անկարևոր» կանխատեսումներ։

Տարածաշրջանում նոր պատերազմ է հասունանում (էպիկենտրոնը՝ Լիբանանում), որը անպայման անդրադառնալու է Հվ. Կովկասի վրա։

Թուրքիան Ադրբեջանի միջոցով կրկնապատկում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման համար դիվանագիտական ու ռազմական ճնշումը։ Իրենց ժամանակացույցով՝ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում (մինչև տարեվերջ) պետք է փորձել ստանալ այդ ճանապարհը։

Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում նկատելի է որոշակի սառեցում՝ դեպի լարվածության միտումով։

Աշնանը աշխարհաքաղաքական թեժ կռիվ է սպասվում Վրաստանում. խորհրդարանական ընտրությունները չեն սահմանափակվելու է միայն ընտրություններով։

Բոլոր 4-ը ավելացել են արդեն եղած մարտահրավերներին։

Բոլոր 4-ն էլ պայթունավտանգ են Հայաստանի համար։

Բոլոր 4-ին էլ պետք է սկսել պատրաստվել երեկ։

Բոլոր 4-ի հանդեպ էլ անտարբերություն է։

Սակայն այս ասածներս անկարևոր են։ Կարևորը լուրջ քաղաքական մտքերն են այն մասին, թե որ գործիչն է լավը, ով՝ ոչ, եթե թե ինչու այս անգամ էլ պայքարին չպետք է միանալ։

Բարի կիրակի։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍9919💯7🤔6👎1💔1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ հերթական անգամ անթաքույց խոստովանել է, որ իրենք են փաստացի առաջնորդել 2020 թ. պատերազմը Հայաստանի դեմ Արցախում.

«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն կերպ կարող ենք մտնել Իսրայել։ Չկա պատճառ, թե ինչու մենք չպետք է դա անենք»:


Սա առաջին կամ միակ նման խոստովանությունը չէ։
Սակայն մեզ համար այստեղ այստեղ պետք է կարևոր լինի այն, որ այս պետությունը «Ղարաբաղ է մտել» ոչ թե միայն Արցախի նվաճման համար։

Թուրքիայի համար Արցախը մեծ պատկերի միայն մի մասն է, որից հետո թիրախը դառնում է Սյունիքը։ Այս պահին հայկական այս երկրամասը Հարավային Կովկասի վրա իր ազդեցության գոտին կառուցելու համար Թուրքիայի գլխավոր խոչընդոտն է։
Եվ հռետորական հարց է ծագում. պե՞տք է արդյոք Թուրքիային խաղաղություն հաստատել թույլ Հայաստանի հետ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
💯46👍123