Ուղիղ եթերով կխոսենք իրավիճակից և ելքերից:
Միացե´ք 5 րոպեից:
Միացե´ք 5 րոպեից:
YouTube
LIVE. ԱՐՏԱՀԵՐԹ ԵԹԵՐ՝ 21:30-ին. «Իմնեմնիմի» փոդքասթ #192
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «Իմնեմնիմի» փոդքասթի արտահերթ եթերում հյուրերի հետ միասին անդրադառնում են Մայր Աթոռի վրա ուժայինների գրոհին և վերջին օրերի իրավական վակխանալիային:
Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
▶️ DonationAlerts: https://www.do…
Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
▶️ DonationAlerts: https://www.do…
1❤45👍9🔥5🙏2👎1🥴1😡1
Forwarded from Vardan Voskanyan's Channel
Եթե չեք նկատել, ապա նշեմ, որ Հայաստանում պայթեց, ցավոք, ևս մի «առասպել»՝ եկեղեցու զանգերը հնչեցնելու միջոցով լայն մասնակցային համաժողովրդական պայքար սկսելու սպասումը։
Զանգերը հնչեցին, բայց, խոշոր հաշվով, ոչ մի արտառոց բան էլ տեղի չունեցավ, իսկ մինչ այդ պայթել էին «Արցախը հանձնողը մեկ օր անգամ չի կարող իշխանություն ունենալ Հայաստանում», ցավալիորեն, կրկին «առասպելը», որին, կարծում եմ՝ չհավատացող գրեթե ոչ ոք չկար և մի քանի այլ «առասպելներ»:
Այս, ըստ իս՝ խիստ ցավալի երևույթի պատճառներն ու ակունքները հասկանալու համար դեռևս անհրաժեշտ է համակողմանի հետազոտություն և վերլուծություն, սակայն գոնե մեկ պատճառ կարծես տեսանելի է նույնիսկ անզեն աչքով, և դա վերնախավերի հիմնահարցն է։
Խոսքը գնում է՝ որպես ամբողջություն, քաղաքական, հասարակական, մտավորական զինվորական և այլ վերնախավերի կամ վերնախավ համարվողների մասին, որոնք բացառությամբ մի շարք վառ և օրինակելի անհատների՝ ցույց տվեցին, որ իրենք ուղղակի ազնվական չեն։
Սխալ չընկալվի՝ ազնվական չեն, ոչ թե ծագումով և արյամբ, որովհետև հայկական հին ազնվական տները, փաստացիորեն, ոչնչացվել էին մեր պատմության ընթացքում, այլ իրենց վարքագծով և պատվո հանգանակով։
#չՀայաստանը
🆔 @vardan_voskanyan

1👍96❤33💯20😢9💔6🔥1😐1
Ռուսաստան-Ադրբեջան և Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը, որը նոր չէ ու որը նորից ակտիվորեն դրսևորվում է վերջին օրերին, կարելի է մեկնաբանել հետևյալ պարզ բանաձևով։
Հարավային Կովկասում 2020 թ. Արցախյան պատերազմից հետո սկսած ֆիզիկական ու ազդեցության գոտիների սահմանների վերաձևավորումը դեռ չի ավարտվել, չկա այնպիսի ուժերի դասավորվածություն, որը կապահովի երկարաժամկետ ստատուս քվո (ինչպես եղել է 1994 թ.-ին՝ մեր հաղթանակից հետո)։
Հետևաբար բոլոր կողմերը «խաղում են»՝ իրենց բաժինը պահպանելու, հնարավորության դեպքում՝ մեծացնելու համար։ Այս պահին առավել ակտիվ խաղացողը Թուրքիան է՝ Ադրբեջանի միջոցով։
Հատուկ չեմ մտնում ձերբակալությունների և այլ մանրամասների մեջ։ Մեծ պատկերում դրանք անիմաստ են։ Սակայն այս իրավիճակում կա լավ, վատ և շատ վատ նորություն։
Լավը. Թուրքիայի (ուստի նաև Ադրբեջանի) հնարավորությունները անսահմանափակ չեն՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ (սկսած ներքին քաղաքական-տնտեսական ճգնաժամից մինչև Իրան-ՌԴ-ին դիմակայելու գործիքակազմի սահմանափակումներ)։ Սա մեզ համար խաղալու մեծ դաշտ է բացում։
Վատը. Թուրքիայի հնարավորությունները դեռ բավարար են՝ տարածաշրջանում խաղը թելադրելու, իր դիրքերն ամրապնդելու ու ազդեցության գոտին մեծացնելու համար։ Դրա առաջնային թիրախը Հայաստանն է, իսկ գլխավոր գործիքը՝ «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագիրը։ Այս պահին այդ ծրագրի ենթակառուցվածքային հատվածը ամբողջ թափով կառուցվում է։ Զուգահեռ ընթանում է քաղաքական բանակցությունը (փաշինյանի վերջին այցն ու «Թուրանի» մասին խոսքերը հենց դրա մի մասն են)։
Ամենավատը. մեր երկիրը դեռևս կառավարում է կապիտուլյանտը, որը որևէ խնդիր չի տեսնում թուրքական ազդեցության՝ մեզ վրա տարածման հետ, որը մեզ համար նշանակում է ոչ թե ուղղակի կախում Թուրքիայից, այլ ինքնիշխանության տոտալ վերացում, հայկական պաշտպանական համակարգերի ոչնչացում և ի վերջո՝ Արցախի ճակատագրի կրկնություն։
Իսկ ամենատխուրն այն է, որ էս իրավիճակում ազգային, կարող կառավարությունը արդեն իսկ բազմաթիվ հաջողություններ գրանցած կլիներ ու մեր երկիրը դիրքերը ամրապնդած կլիներ շնորհիվ ճիշտ աշխատանքի։
Այդ հնարավորությունները դեռևս կան։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

1👍70❤24🔥3
Կիսվեմ քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի այս գրառմամբ, որը ներկայացնում է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցածի ընդհանրական վերլուծությունը։
«Փաշինյանը բռնակալ չդառնալու շանս այլևս չունի: Բացի բռնություններից այլ կերպ իշխանություն պահելու բոլոր տրամաբանությունները, եղանակները և մեթոդները նա այլևս սպառել է: Եթե ամենօրյա քաղաքական ռաբիզը թողնենք մի կողմ ապա խորքային առումով պատկերը հետևյալն է:
.........................................................................
Երբ Ալիևը Բաքվում ցուցադրաբար դատում է Արցախի երեք նախագահներին, պետ. նախարարին և զինվորականներին նա անձանց չի դատում: Նա դատում է Արցախը, որպես երևույթ, նպատակ, որպես գաղափար, որը պետք է արմատախիլ արվի և դատապարտվի վերջնականորեն: Նա ցուցադրաբար դատում է հայկականության հաղթանակն ու վերելքը, նա փակում է դա ընդմիշտ, որպես հայկականության հաղթանակի և ազգային գաղափարականության կերպ ու ձգտում:
Ալիևի «հայկական ռազմավարը» նույնը անում է հենց Հայաստանում: Այդ գաղափարներն ու ձգտումները նա հողի վրա և պրակտիկորեն ճնշում և բանտարկում է ի դեմս հայկականության հենասյուների սննկացման, որոնք այդ գաղափարների կրողն են և կարող են դառնալ դրանց վերակենդանացման լոկոմոտիվները:
Բագրատ Սրբազանի,
Միքայել Սրբազանի,
Սամվել Կարապետյանի
հանրային, քաղաքական, գաղափարական դիրքավորումները օրգանապես վտանգ էին այս իշխանությանը, եթե նույնիսկ նրանք դրա մասին բարձր և ուղիղ չհայտարարեին, որովհետև պարունակում են պոտենցիալ, որը մասամբ գործի էր դրվել, գործի էր դրվում և դեռ գործի չի դրվել: Նույն օրգանական վտանգն են իրենց մեջ պարունակում իշխանության համար նաև բոլոր այն քաղաքական կուսակցությունները, խմբերը, անձիք, ովքեր գործում են այս հորիզոնականներում: Նրանց արգելելը, փակելը, օրենքից դուրս հայտարարելը ու բանտ նետելը նույնպես ժամանակի հարց է:
Առայժմ Բագրատ և Միքայել սրբազաններին, Սամվել Կարապետյանին մեղսագրվող սին երևույթները, որոնց տրվել է քրեաիրավական և դատավարական տրագիկոմեդիկ դրամատուրգիա բացառապես ծառայում է Փաշինյանի իշխանության անվտանգության մակարդակի բարձրացմանը, որն այլևս ենթադրում է յուրաքանչյուր ֆորմատի, ձևի, մտքի և հանդգնության ծայրահեղական որակում, որի մեջ կա քիչ թե շատ նույնիսկ տեսական սպառնալիք առ Փաշինյանի իշխանություն: Փաշինյանը լավ է հասկանում, որ դա արագ պետք է կանխել և արմատախիլ անել հողի վրա բռնակալական մեթոդներով ճիշտ այնպես, ինչպես Բաքվի դատավարություններում է արմատախիլ արվում ամեն Արցախյանը:
Իրական Հայաստանում նորաձև կրթվածների գաղափարական և հենասյունային առաքելությունը պետք է լինի հակասրբազանությունը և հակաազգակենտրոնությունը: Սա սիստեմատիկ հաշվետվության ֆորմատ է Ալիևի առջև առ այն, որ Բաքվի և Երևանի բանտերում համաժամանակյա իրականացվում է նույն օպերացիան՝ «Հայկականության գաղափարական վերածննդի հնարավորության սննկացում ու արգելում»: Միայն սա կերաշխավորի «իրական հայաստանում» նորաձև կրթածների իշխանության քաղաքական և ֆիզիկական անվտանգությունը:
Այդ առաքելության ճանապարհին յուրաքանչյուր հավակնություն՝ նույնիսկ օրենքի և իրավունքի տառին համապատասխանող , կստանա քրեաիրավական տրագիկոմեդիկ դրամատուրգիական որակում: Լինի դա ընտրություններ, իմպիչմենտ, հանրային լայն ընդվզում, միևնույն է, որակվելու է որպես մարտահրավեր «իրական հայաստան» կոչվածին: Այդ ամենին տրվելու է՝ կուզեք ահաբեկչության, կուզեք ռազմական հեղաշրջման, կուզեք իշխանության ուզուրպացման քրեաիրավական դրամատուրգիական որակում: Էական չէ դրան կհավատան, թե ոչ, դա արժանահավատ կլինի, թե ոչ կաչևորը տրվի քրեաիրավական դրամատուրգիա և դա ամբողջությամբ օգտագործվի որպես քարոզչական տենդ: Նույնիսկ թավշյա, ժողովրդական, ոչ բռնի որևէ գործողություն որակվելու է՝ զինված, դրսից պարտադրված, ոչ ժողովրդավարական, տեռորիստական բռնի գործողություն: Այլևս իշխանական ամեն ավտոկրատ և դեսպոտիկ մեթոդի կիրառում հիմնավորվելու է որպես «իրական հայաստան» ստեղծելու ճարահատյալ և պարտադիր մեթոդ, որ «նախկինները հետ չգան» կամ, որ «խաղաղություն լինի» երեսպաշտ մանիպուլյացիաների համար: Որպես դասական ավտորիտար իշխանություն՝ ում պետք է թշնամի և ում գոյությամբ նա կհիմնավորի իր քաղաքական գոյության անհրաժեշտությունը, նա գտել է «թշնամիներ», որոնց թիրախ դարձնելով հիմնավորում է իր իշխանության բնույթի և գոյության իմաստն ու անհրաժեշտությունը:

👍32❤11🔥3
Երեսպաշտության բոլոր ռեկորդները հատած և հանուն ընտրազանգվածի պահպանման ամեն աբսուրդ այդ ընտրազանգվածին որպես իրականություն հրամցնող այս իշխանության համար որևէ տարբերություն՝ քաղաքական, թե բռնի մեթոդների, օրենքի և իրավունքի պահպանման, թե դրանց կոպիտ ոտնահարման առումով այլևս չկա: Այդ սահմանները լղոզվել ավիրվել ու դեֆորմացվել են նույն կերպ, ինչ կերպ Բաքվում ընթացող հայկականության դատի ընթացքում է լղոզվել, ավիրվել և դեֆորմացվել ամեն ինչ:
ՎԵՋՆԱԽԱՂԻ ՄԵՋ ԵՆՔ
ԴԻՐՔԱՎՈՐՎԵՔ»։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
ՎԵՋՆԱԽԱՂԻ ՄԵՋ ԵՆՔ
ԴԻՐՔԱՎՈՐՎԵՔ»։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
2👍62🔥8❤6🙏1
Մինչ բոլորս մտահոգված ենք եկեղեցու վրա սկսված ապազգային հարձակմամբ և բռնապետության հաստատման դեմ պայքարով՝ ակտիվ գործընթացներ են տեղի ունենում արտաքին ուղղությամբ, որոնք արագացել են ՀՀ դե-ֆակտո կառավարիչի Ստամբուլ այցից հետո։
Եվ այսպես.
◾ Նախ փաշինյանը մեր անունից Ստամբուլում փաստացի հայտարարում է, որ Թուրանի ճանապարհը (ավելի հայտնի «Զանգեզուրի միջանցք» անունով), խնդիր չէ։
◾Վերջին օրերին թուրք-ադրբեջանական տարբեր տեղեկատվական հարթակներ նշում են, որ «միջանցքի» հարցում Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան համաձայնություն է ձեռքբերվել՝ հղում անելով տարբեր անանուն աղբյուրների։ Խոսք է գնում նաև Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին։
◾Երեկ մի շարք աղբյուրներ նշում են, որ ԱՄԷ միջնորդությամբ հուլիսի երկրորդ կեսին Դուբայում տեղի է ունենալու Ալիև-փաշինյան հանդիպում, որտեղ պետք է քննարկվի «խաղաղության պայմանագիր» անունով մի թուղթ։ Ակնհայտ է, որ հանդիպման օրակարգում լինելու է «միջանցքը»։
◾Նույնպես երեկ որոշ դիվանագիտական աղբյուրներ հայտնեցին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկվում է «միջանցքի» բացման ամերիկյան տարբերակը՝ առանց Հայաստանի վերահսկողության ճանապարհ, որը կհսկեն ամերիկյան ընկերության ներկայացուցիչները։
◾ Այս ամենը տեղի է ունենում Իրանի ու Ռուսաստանի հետ Բաքվի հարաբերությունների լարմանը համընթաց։ Միաժամանակ Ադրբեջանում նորից ակտիվորեն խոսում են Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա հիմնելու մասին։
Հասկանո՞ւմ եք, չէ՞, ինչ է կատարվում։
Հարավային Կովկասում ռուսական ու իրանական ազդեցության վերացում, դրա փոխարինում թուրքականով, որը ձեռնտու է Արևմուտքին, Թուրքիային։ Իսկ թե ինչ կլինի թուրքական վերահսկողության տակ մնացած Հայաստանին, որևէ մեկին չի մտահոգում։
Պարզվում է՝ նույնիսկ մեզ էլ։

1😢76💯40❤19👍17🙏4💔4🤯2
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Մինչ բոլորս մտահոգված ենք եկեղեցու վրա սկսված ապազգային հարձակմամբ և բռնապետության հաստատման դեմ պայքարով՝ ակտիվ գործընթացներ են տեղի ունենում արտաքին ուղղությամբ, որոնք արագացել են ՀՀ դե-ֆակտո կառավարիչի Ստամբուլ այցից հետո։ Եվ այսպես. ◾ Նախ փաշինյանը մեր…
Դե սա էլ սպասված հանդիպման հաստատումը` https://t.iss.one/armnationalfront/9029: Նույն գործընթացն է, ինչ 2022 թ.-ի հոկտեմբերին Արցախում:
Telegram
Ազգային ճակատ
⚡️Դուբայում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպում
🔷Հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 10-ին
@armnationalfront
🔷Հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 10-ին
@armnationalfront
🤬41👍4👎2❤1
Այսօր ու այսուհետ շատերին այս պատկերները մատուցվելու են որպես «պատմական ձեռբերում»։
Իսկապես որ դրանք պատմական են, քանի որ Հայաստանի հանձնումն ու թուրքական ազդեցության տակ ընկնելու գործընթացը այսքան շքեղ պայմաններում երբեք չի եղել։
Պատմական է նաև այն, որ
Հայաստանի դահիճներին՝ հայ մարդկանց սպանող, գերեվարող ու տանջող թշնամիներին երբեք այսքան չի գովաբանվել հայկական աշխարհում, որքան Ալիևն ու հրոսակները։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իսկապես որ դրանք պատմական են, քանի որ Հայաստանի հանձնումն ու թուրքական ազդեցության տակ ընկնելու գործընթացը այսքան շքեղ պայմաններում երբեք չի եղել։
Պատմական է նաև այն, որ
Հայաստանի դահիճներին՝ հայ մարդկանց սպանող, գերեվարող ու տանջող թշնամիներին երբեք այսքան չի գովաբանվել հայկական աշխարհում, որքան Ալիևն ու հրոսակները։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Telegram
Սրբազան պայքար
Շատ խորհրանշական է, որ ՀՅԴ անդամների տներում խուզարկություններ են կատարվում ու նրանց բերման են ենթարկում ճիշտ այն պահին, երբ չարիքի իշխանության պարագլուխն Աբու Դաբիում հանդիպում է իր հոգևոր եղբայր Իլհամ Ալիևի հետ:
1😢58👍12💯11🔥8❤6😡3
«Միջանցքի» հարցում նոր մանրամասներ
Այն, որ այս օրերին մեզանից թաքուն Հայաստանը դե-ֆակտո կառավարող խմբավորումը քննարկում է թուրք-ադրբեջանական տանդեմին «միջանցք» տալու հարցը, արդեն փաստված իրողություն է։
Ըստ էության, փորձ է արվում գտնել Սյունիքի աստիճանական նվաճումը ենթադրող այդ ծրագրի իրականացման այնպիսի տարբերակ, որը չառաջացնի հայերի դիմադրությունը և մատուցվի որպեսինքնիշխանության բարձրացում «հերթական բարիք»։
Կասկած չունեմ, որ առաջիկայում այս թեմայով կլինեն նոր զարգացումներ։
Իսկ մինչ այդ այսօր Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած Middle East Eye պարբերականը հայտնել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը ուրբաթ օրը Նյու Յորքում իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» հակահայկական ծրագրին։ Նա հաստատել է, որ ԱՄՆ կարող է վերցնել «միջանցքի» վերահսկողությունը.
«Ինչ կլինի, եթե Ամերիկան ուղղակի գա ու ասի. «Լավ, մենք դա կվերցնենք։ Տվե՛ք մեզ 32 կմ-ոց այդ ճանապարհը 100 տարով և դուք բոլորդ կարող եք կիսել այն»։
Middle East Eye-ի մեկ այլ անանուն աղբյուր նշում է, որ միջանցքը բացելու և ամերիկյան մասնավոր ընկերության վերահսկողությանը տալու տարբերակը առաջարկել է Թուրքիան, որին համաձայնել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։
Ամերիկյան բեռնափոխադրող ընկերությունը կկիսվի ճանապարհով անցնողների տվյալներով հայկական և ադրբեջանական կողմերի հետ։
Մի խոսքով, Թուրքիան և Ադրբեջանը չեն դադարում Սյունիքը օկուպացնելուն ուղղված «միջանցք» գործողությունը՝ հիմա նոր փաթեթավորմամբ։ Նպատակը նույնն է՝ ձևավորել Թուրքիա-Ադրբեջան ընդհանուր լայն ցամաքային սահման, որը հնարավոր է միայն Սյունիքի գրավմամբ։
Ինչու է այս ծրագիրը ցանկացած տարբերակով վտանգավոր, մենք բացատրում ենք «Զանգեզուրի միջանցքին» նվիրված մեր նոր՝ «Թուրանի ճանապարհի հայկական սեպը» գիտական աշխատանքում։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այն, որ այս օրերին մեզանից թաքուն Հայաստանը դե-ֆակտո կառավարող խմբավորումը քննարկում է թուրք-ադրբեջանական տանդեմին «միջանցք» տալու հարցը, արդեն փաստված իրողություն է։
Ըստ էության, փորձ է արվում գտնել Սյունիքի աստիճանական նվաճումը ենթադրող այդ ծրագրի իրականացման այնպիսի տարբերակ, որը չառաջացնի հայերի դիմադրությունը և մատուցվի որպես
Կասկած չունեմ, որ առաջիկայում այս թեմայով կլինեն նոր զարգացումներ։
Իսկ մինչ այդ այսօր Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած Middle East Eye պարբերականը հայտնել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը ուրբաթ օրը Նյու Յորքում իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» հակահայկական ծրագրին։ Նա հաստատել է, որ ԱՄՆ կարող է վերցնել «միջանցքի» վերահսկողությունը.
«Ինչ կլինի, եթե Ամերիկան ուղղակի գա ու ասի. «Լավ, մենք դա կվերցնենք։ Տվե՛ք մեզ 32 կմ-ոց այդ ճանապարհը 100 տարով և դուք բոլորդ կարող եք կիսել այն»։
Middle East Eye-ի մեկ այլ անանուն աղբյուր նշում է, որ միջանցքը բացելու և ամերիկյան մասնավոր ընկերության վերահսկողությանը տալու տարբերակը առաջարկել է Թուրքիան, որին համաձայնել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։
Ամերիկյան բեռնափոխադրող ընկերությունը կկիսվի ճանապարհով անցնողների տվյալներով հայկական և ադրբեջանական կողմերի հետ։
Մի խոսքով, Թուրքիան և Ադրբեջանը չեն դադարում Սյունիքը օկուպացնելուն ուղղված «միջանցք» գործողությունը՝ հիմա նոր փաթեթավորմամբ։ Նպատակը նույնն է՝ ձևավորել Թուրքիա-Ադրբեջան ընդհանուր լայն ցամաքային սահման, որը հնարավոր է միայն Սյունիքի գրավմամբ։
Ինչու է այս ծրագիրը ցանկացած տարբերակով վտանգավոր, մենք բացատրում ենք «Զանգեզուրի միջանցքին» նվիրված մեր նոր՝ «Թուրանի ճանապարհի հայկական սեպը» գիտական աշխատանքում։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
United States Department of State
Strengthening U.S.-Türkiye Relations and Advancing Relations with Syria
Downloadable video and photos of this briefing for use in reporting can be found here: Video- https://vimeo.com/1100727185 Photos- https://flic.kr/s/aHBqjCmey2 NEW YORK FOREIGN PRESS CENTER, 799 UNITED NATIONS PLAZA, 10TH FLOOR MODERATOR: Okay, great. …
2👍43❤11🔥6😢4
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
«Միջանցքի» հարցում նոր մանրամասներ Այն, որ այս օրերին մեզանից թաքուն Հայաստանը դե-ֆակտո կառավարող խմբավորումը քննարկում է թուրք-ադրբեջանական տանդեմին «միջանցք» տալու հարցը, արդեն փաստված իրողություն է։ Ըստ էության, փորձ է արվում գտնել Սյունիքի աստիճանական…
Ադրբեջանական իշխանական մեդիաներից մեկի քարտեզը` երեկվանից հետո:
Քարտեզը զվարճալի է, իրավիճակը` ոչ:
Քարտեզը զվարճալի է, իրավիճակը` ոչ:
251😢26🤬16👍14❤2🔥1
Այսօր պաշտոնական այցով Թուրքիա է ժամանելու ԱՄԷ ղեկավար Մուհամեդ Զայեդ ալ Նահյանը։
Ըստ թուրքական մեդիաների՝ հանդիպման օրակարգում քաղաքական գլխավոր թեմաները Իսրայել-Սիրիա և Հայաստան-Ադրբեջան հակամարտություններն են։
Հիշեցնեմ, որ օրեր առաջ Աբու Դաբիում էին հանդիպել Հայաստանի դե-ֆակտո ղեկավարն ու Ալիևը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ըստ թուրքական մեդիաների՝ հանդիպման օրակարգում քաղաքական գլխավոր թեմաները Իսրայել-Սիրիա և Հայաստան-Ադրբեջան հակամարտություններն են։
Հիշեցնեմ, որ օրեր առաջ Աբու Դաբիում էին հանդիպել Հայաստանի դե-ֆակտո ղեկավարն ու Ալիևը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
1👎19😡6❤2😱2👍1
Քանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը սպառնում է եկեղեցուն (բայց ոչ երբեք գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանին ու հայությանը սպառնացող Ալիևին), զուգահեռ շարունակվում է Հայաաստանի պետականությունը ոչնչացնող գլխավոր թուրք-ադրբեջանական գործիքի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կուլիսային բանակցությունը։
Վերջում մեզ փաստի առաջ են դնելու, հենց դրա համար էլ հորինվում են արհեստական բառեր, իբր ինքնիշխանության մասին քննարկումներ և այլն։
Մինչդեռ նույնիսկ ամերիկյան առաջարկում ըստ էության արձանագրված է, որ Հայաստանը ճանապարհը՝ այսինքն Սյունիքի մի մասը տալիս է Ադրբեջան-Թուրքիային։
Այս թեմայով արժե կարդալ ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի թարմ հարցազրույցը: Ահա մի քանի դրվագ.
«Ի թիվս այլ հարցերի, Օ’Բրայենն ընդգծել է նաև տարածաշրջանում ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները, ինչը ներառում է Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացման ձգտումը։ Ըստ նրա՝ այս ռազմավարության շրջանակներում Միացյալ Նահանգներն ակտիվացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը…
***
Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ ամերիկյան առաջարկի էությունն այն է, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի կառավարումը երկարաժամկետ կտրվածքով փոխանցվի անկախ օպերատորի, որը պետք է լինի մասնավոր ընկերություն՝ երրորդ երկրից։ Ենթադրվում է, որ այս լուծումը թույլ կտա բավարարել անարգել տարանցման վերաբերյալ Բաքվի սկզբունքային պահանջները՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի անվանական ինքնիշխանությունը իր տարածքի այդ հատվածի նկատմամբ»։
«Անվանական ինքնիշխանությունը» դիվանագիտերենից թարգմանելիս հնչում է «իբր թե ինքնիշխանություն» կամ «անունով ինքնիշխանություն»։
Այսպես կոչված «միջանցք»-ն է գլխավոր սպառնալիքը և սրա դեմ պետք է պայքարենք։
Իսկ այդ պայքարում եկեղեցին ևս կարևոր խրամատ է։

Hetq.am
Forbes-ը մանրամասներ է ներկայացրել Երևանին և Բաքվին ամերիկյան կողմի առաջարկի վերաբերյալ
Ի թիվս այլ հարցերի, Օ’Բրայենն ընդգծել է նաև տարածաշրջանում ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները, ինչը ներառում է...
2👍45❤19💯11😢2
Այս քարտեզում կարմիրով նշված են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված այն տարածքները, որոնք 2021թ. հետո տարբեր ժամանակներում գրավվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։
Նվաճված տարածքները ոչ միայն մեր հայրենիքի մի մասն են, այլև ռազմավարական դիրքեր են, որոնց շնորհիվ թշնամին կարողանում է վերահսկել շատ ավելի մեծ տարածք Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում։ Դրանց շնորհիվ Ադրբեջան-Թուրքիա տանդեմը թելադրում է մեզ իրենց օրակարգը, պարտադրում «Զանգեզուրի միջանցքը», զրկում մեզ ինքիշխանությունից ու դարձնում վիլայեթ։
Եթե Հայաստանի կառավարիչը լիներ Հայաստանի ու հայության շահերի պաշտպանը, ապա իր գերագույն խնդիրը կլիներ այս տարածքների ազատագրումը։ Նա ամեն օր ոչ միայն գրառումներ կաներ այդ տարածքները ազատագրելու շարժման մասին, այլև կզբաղվեր քաղաքական, դիվանագիտական ու ռազմական աշխատանքով։ Բայց չի անում, փոխարենը հարձակվելով բոլոր ընդդիմախոսների վրա։ «Ինչո՞ւ» հարցի պատասխանը ոչ միայն պարզ է, այլև անկարևոր։ Կարևորը այդպիսի քաղաքականության վերջնաարդյունքն է, որը հակահայկական է իր բնույթով։
Սակայն Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրել, վերակազմակերպել իր ուժերը ու ազատագրել իր տարածքները՝ այդպիսով նորից դառնալով տարածաշրջանային գործոն, որն իր հերթին կբերի թե՛ ռազմական, թե՛ տնտեսական անվտանգություն ու վստահ ապագա կերտելու բազմաթիվ շանսեր։
Դա անելու առաջին քայլը դե-ֆակտո իշխանության հեռացումն է ու համազգային իշխանության ձևավորումն է։ Սա է միակ օրակարգը։ Մի՛ թույլ տվեք, որ ձեզ շեղեն։
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

👍67❤21🔥3😢1
Հարգելի՛ ընթերցողներ,
տասնյակ նամակներ ու զանգեր ենք ստանում մեր նոր գրքի վերաբերյալ, որտեղ հարցնում եք, թե որտեղից կարելի է ձեռք բերել։
Պատասխանում եմ :)
«Թուրանի ճանապարհի հայկական սեպը. «Զանգեզուրի միջանցքի» հիմնահարցը» գիրքը կարելի է գտնել «Բուկինիստ» գրախանութների ցանցում։
✊ ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
տասնյակ նամակներ ու զանգեր ենք ստանում մեր նոր գրքի վերաբերյալ, որտեղ հարցնում եք, թե որտեղից կարելի է ձեռք բերել։
Պատասխանում եմ :)
«Թուրանի ճանապարհի հայկական սեպը. «Զանգեզուրի միջանցքի» հիմնահարցը» գիրքը կարելի է գտնել «Բուկինիստ» գրախանութների ցանցում։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3❤60👍29🔥2🥰1
Forwarded from Սրբազան պայքար
Շատ արագ մոռացվեցին քաղբանտարկյալները, թեպետ դեռ մինչև 2–3 օր առաջ կալանքներ էին տալիս նոր մարդկանց։
Աբոյի հետ այս նկարները պատրաստել ենք հիշեցնելու համար, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ Վաղը ու մոտակա մի քանի օրը կարող եք ցանկացած նկարը վերցնել, դնել 24 ժամով ձեր «սթորիներում»։ Կարող եք մի քանիսն էլ վերցնել։
Չի կարելի թողնել, որ անմեղ (ու նույնիսկ մեղավոր) մարդկանց քաղաքական դրդապատճառներով ազատությունից զրկելը դառնա նորմ։
#դիմադրություն
Կարեն Վրթանեսյան

1❤36👍26😢1