Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10.1K subscribers
985 photos
134 videos
6 files
1.13K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Թուրքական մերձիշխանական «Haber Türk» լրատվականի լրագրող Սենա Ալքանը քիչ առաջ իր թվիթերյան էջում հայտնել է, որ վաղը Հայաստան-Թուրքիա սահմանին հանդիպելու են երկու երկրների ներկայացուցիչները:

Եթե հանդիպումը կայանա, գրեթե վստահ եմ, որ ոչ մի արտառոց բան չի սպասվում, ուղղակի հերթական թուրքական նախապայմաններն են հնչեցվելու «սահմանի բացման» խայծի դիմաց:

Թարմացում. հանդիպման փաստը հաստատեց ՀՀ դե-ֆակտո արտգործնախարարությունը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍406👎3
Թուրքիայում այսօր արգելափակվել է Instagram սոցիալական ցանցը։
Դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակով է տևելու այս արգելափակումը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍342🤔1
Երեկո։
Ընթրիք Բեյրութի կենտրոնական փողոցներից մեկի բացօթյա ռեստորանում։
- Ապահով չէ, ապահով չէ, - հանկարծ կանչեց ճաշարանի մենեջերը՝ ցույց տալով դեպի երկինք։
Բոլորը՝ մատուցող ու հյուրեր մի պահ կենտրոնացան դեպի հեռվից եկող պայթյունների ձայնը։
Որոշակի տագնապ նկատվեց։
Մի քանի վայրկյանից, սակայն, մեկը համոզիչ պնդեց, որ ծովափին հրավառություն է, որի մասին նախապես հայտարարվել էր։
Թեթևացած՝ մենեջերն ու մատուցնողները արաբերենով ինչ-որ հումոր արեցին, ռեստորանի հյուրերն անխռով շարունակեցին վայելել լիբանանյան խոհանոցի մեղեդային ուտելիքը, իսկ երեկոյան զբոսանքի դուրս եկած անցորդները անշտապ ճեմեցին Ժըմայզեի փողոցներով։
- Մենք վարժված ենք, - ասաց տեղացիներից մեկը՝ նկատելով ուշադիր հայացքս։
Կյանք ու կռիվ։
Բեյրութ։ Մեր օրեր։

Հ.Գ. Մի շարք երկրների (այդ թվում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Լիբանանի ողջ տարածքը՝ հնարավոր ռազմական սրացման վտանգով պայմանավորված։
Շարունակում ենք հետևել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍4033🙏17😢6
Չնայած երեկ բազմաթիվ երկրների տարածած զգուշացումներին` անհապաղ լքել Լիբանանը, գիշերը համեմատաբար խաղաղ է անցել:

Ինչպես ասում են` ՑԱԽԱԼ-ն ու Հեզբոլլահը քնում են, արթնանում է քաղաքը:

Իսկ նկարում պատկերված լիբանանցին որոշել էր կիրակի առավոտով ոչ միայն վերանորոգել իր այս հնամաշ մեքենան, այլևինձ հետ քննարկել հարավկովկասյան քաղաքականությունը` կարծես իրենց մոտ իրավիճակը պակաս հետաքրքիր է: ☺️

#դաշտայինաշխատանք

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍6737🤔4👎2🔥2
Սիրիայում և Լիբանանում մի քանի շաբաթ տևող իմ դաշտային աշխատանքի ընթացքում էլ ավելի է ամրապնդվել հետևյալ համոզմունքս.
Թուրքիայի համար Հարավային Կովկասն ու Սև ծովի շրջանն այս պահին դարձել են արտաքին քաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը՝ առաջ անցնելով սիրիա-իրաքյան ուղղությունից։

Իսկ սա նշանակում է, որ Թուրքիան այս պահին իր լավագույն ռեսուրսները (դիվանագիտականից մինչև ռազմական, կադրայինից մինչև տնտեսական) ուղղելու է մեր կողմ՝ լուծելու իր առջև դրված խնդիրները։

Իսկ ո՞րն է այդ խնդիրը. Հարավային Կովկասում էլ ավելի ընդլայնել թուրքական ազդեցության գոտին և հնարավորինս ամրացնել Կենտրոնական Ասիայից մինչև Բալկաններ ձգվող թյուրքական գոտին՝ դառնալով տարածաշրջանային գերտերություն։ «Զանգեզուրի միջանցք» նախագիծը այս նպատակի առանցքային քայլերից է։

Ուստի առաջիկա ամիսներին թուրքական ճնշումը Հայաստանի վրա էլ ավելի է մեծանալու։ Այս պարզ ճշմարտությունն ամեն գնով կոծկելու համար հանրային տիրույթում քննարկվելու է ամեն անլուրջ և երկրորդային բան, ինչը հաջողությամբ արվում է վերջին շաբաթներին և ինչին մասնակցում ենք նաև մենք։

Նվազագույնը, որ կարելի է անել հիմա՝ այդպիսով օգնելով իրավիճակի լրջացմանը, այդ հիմար քննարկումներին չմասնակցելն ու իրական օրակարգի մասին շարունակ խոսելն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍7419
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը վերջերս հարցազրույց է է տվել Politico պարբերականին, որտեղ հնչեցրել է բավական հետաքրքիր և անկեղծ մտքեր։ Հարցազրույցին կարող եք ծանոթանալ այստեղ, սակայն ես կուզեմ ձեր ուշադրությունը սևեռել դեսպանի այս մտքի վրա.

«Կան հասկացող մարդիկ, որոնք գիտեն, որ Թուրքիան անփոխարինելի գործընկեր է։ Երբ աշխարհը խաղաղության փուլում է, Թուրքիան կարևոր դիրքերում է զուտ իր աշխարհագրության բերում։ Իսկ երբ աշխարհն իրարանցման մեջ է, ապա Թուրքիան դառնում է շատ ավելի կարևոր»։

Գիտության մեջ սա կոչվում է աշխարհագրական դետերմինիզմ, կամ, պարզ բառերով ասած, երբ աշխարհագրությունը կանխորոշում է քաղաքական ու հասարակական զարգացումները։

Աշխարհագրությունը հնարավոր չէ անտեսել։ Երբ անտեսում ես, այն վրեժ է լուծում։ Թուրքիայի քաղաքական վերնախավերը մշտապես հասկացել են իրենց աշխարհագրական ռեսուրսները՝ Քեմալ Աթաթյուրքից մինչև Դավութօղլու և Էրդողան։

Հայաստանի զարգացման ցանկացած մոդել, ծրագիր, տեսլական թերի է և ոչ արդյունավետ, եթե այն հաշվի չի առնում աշխարհագրական իրականությունը։
Մեկ հայացք քարտեզին ավելի և մեծ վերլուծությունների կարիք չկա. հասկանալի է, թե որն է իրական խնդիրը, որտեղ են լուծումները։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
46👍30
Եթե ձեր շրջապատում երբևէ բանավեճ ծագի Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ, կարող եք մեջբերել այս երկու խոսքերն ու բանավեճն այդքանով փակել։

🇦🇲 Հայաստանի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյան․
Քննարկվում է դեպի Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը մասնավորին հանձնելու հարցը, բայց դեռ նոր մանրամասներ չկան:


🇷🇺 Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոհբանի․
Տարբեր անվանումներով, այդ թվում, այսպես կոչված՝ «միջանցքի» անվան տակ, Հայաստանի մասին երազանքներն ու ցանկություններն անիրագործելի են։ Իրանը հանդես է գալիս նրա համար, որպեսզի ցանկացած վերահսկողություն իրականացվի Հայաստանի կողմից։

Կարծեմ, երկու հայտարարությունների կոնտեքստից ակնհայտ է, որ Հայաստանը չի բացառում սեփական տարածքն ինչ-որ մասնավորի (առնվազն հիմար պետք է լինել չհասկանալու համար, որ ցանկացած մասնավորի հետևում պետություն է), իսկ Իրանը դրան դեմ է։

Պարզ ասած՝ Հայաստանին սեփական ինքնիշխանությունը պետք չէ։

Այսքանով ցանկացած բանավեճը կարելի է փակել և չշարունակել։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍53💯119
Մեղք է մեր ժողովուրդը։

Հայ ժողովուրդի և հատկապես հայաստանաբնակ հայության վրա վերջին տարիներին տարբեր կենտրոններից այնքան քարոզչություն, ապատեղեկատվություն, սուտ և մանիպուլիացիա է գործադրվել, որ բավարար է ցանկացած հասարակություն ձևախեղելու համար։

Մեր դեմ կիրառվող տեղեկատվական քաղաքականության հնարքները ինչպես ավանդապես լավ աշխատող, դասական գործիքներ են, այնպես էլ տեղեկատվական պայքարի ամենառաջադեմ ու նորարարական գործիքները։

Վիճակն էլ ավելի է վատթարանում, երբ այս ամենին գումարվում է կիսագրագետ կամ լիարժեք անգրագետների մի մեծ խումբ, ովքեր «խոսող գլուխների» դերում ամեն օր բազմապատկում են ու խորացնում են այդ սուտն ու կեղծիքը։ Երբեմն (հաճախ)՝ գիտակցաբար, երբեմն՝ ոչ։

Օրվա ընթացքում արվող հազարավոր գրառումների, տեսահոլովակների, հարցազրույցների և այլ ձևաչափերի քարոզչական բովանդակության ծավալների տակից մասնագետը հազիվ է «անվնաս» դուրս գալիս, ուր մնաց թե ճիշտն ու սխալը կարողանա տարբերել ոչ մասնագետ՝ հայ ժողովուրդը։

Եվ տեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալի վիճակի հիմնապատճառներից մեկը։ Առանց դաշտը մաքրելու մեր երկիրն ու ժողովուրդը դատապարտված են մահվան։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍8626💯11🔥2🥴2
Վերջին օրերին ուշադիր հետևում եմ, թե ինչպես է հայկական դաշտում սկսվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» աստիճանական գովազդը՝ դրանից բխող վտանգները կոծկելու, միջանցքի սպառնալից էությունը լղոզելու և դրա՝ մեզ համար իբր շահեկանությունը «հիմնավորելու» ակտիվ աշխատանքը։

Այդ գործում ներկա փուլում ներգրավված են գերազանցապես տարբեր քարոզիչներ, որոնք ներկայանում են «փորձագետ» ոչինչ չասող անվան տակ։
Ընդ որում, այս նույն փորձագետը ընդամենը 1-2 ամիս առաջ «եկեղեցագետ» էր՝ խոսելով Հայ առաքելական եկեղեցու մասին, իսկ կես տարի առաջ՝ ռազմական ոլորտի մասնագետ, ով խոսում էր ուկրաինական պատերազմի մասին (ավելի վաղ այս նույն մարդիկ արդարացնում էին Արցախի հանձնումը)։

Իսկական աղետ դարձած «փորձագետ-ամենագետները» համատարած երևույթ են, սակայն դրանք ծաղկում են հատկապես այն երկրներում, որտեղ թույլ են համապատասխան ինստիտուտները։ Հենց այդ տարատեսակ փորձագետներն են «հովանավորում» վերջին տարիների տապալված քաղաքականությունը՝ ողջ օրը եթերում արդարացնելով ընդունվող աղետալի որոշումները։

Հայկական իրականությունում հաճախ հայտնվում են նաև «միջազգային փորձագետներ», որոնք կոչված են օգնության հասնելու տեղական «խոսող գլուխներին»։ Դրանք ոչ միայն իրական մասնագետ չեն, այլ ավելին՝ նպատակաուղղված թաքցնում են ճշմարտությունը։

Այս թեմայով օրերս մի հեղինակավոր գիտական պարբերականում հրապարակվել է հետազոտող Արսեն Սապարովի հոդվածը (կարդալ այստեղ
Առաջարկում եմ կարդալ, և տեսնել, թե ինչպես են տարբեր փորձագետներ «օբյեկտիվության» անվան տակ արդարացրել Արցախի հանդեպ Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ փաստացի նպաստելով դրան։

Սապարովի նկարագրածը այսօր տեղի է ունենում արդեն «միջանցքի» և Հայաստանի վրա ճնշման այլ ձևերի համատեքստում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍4010👎1🥰1😢1
Վերջին շրջանում ամեն օր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի վրա։

Այս հայտարարությունները, որոնք գրեթե աննկատ են մնում մեր հանրային օրակարգից, իրականում Հայաստանի դեմ վարվող տոտալ պատերազմի կարևոր դրվագներն են։

Դրանք, ամենայն հավանականությամբ, Տիգրանաշենի ուղղությամբ (Արարատ-Վայոց Ձորի սահմանագծին) ադրբեջանական ռազմական հարձակման իրավական «հիմնավորման» նախապատրաստությունն են։ Սա արվում է թե՛ հողի վրա՝ իրական հարձակման համար, և թե՛ դիվանագիտական ճնշում բանեցնելու համար՝ հերթական զիջումների հարցում։

Թվացող անդորրը, որը յուրատեսակ ձևով պարուրել է մեր հասարակությանը, շուտով հերթական անգամ «անակնկալ» կարող է վերածվել հերթական մղձավանջի։

Չեմ հոգնի կրկնել. կանգնեցնելու միակ լծակը մեր՝ հասարակության ձեռքին է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
66👍41🤔2
Երբ որևէ երկրի պաշտոնական իշխանություն նման բան է հայտարարում, ապա ցանկացած այլ երկիր սա հասկանում է հետևյալ կերպ.

«Եկեք, մեր երկրի տարածքները գրավեք, մենք չենք պատերազմելու, այսինքն ոչ մի իրական դիմադություն ցույց չենք տալու»:

Օրինակ Ադրբեջանում կամ Թուրքիայում Հայաստանի անունից արվող այս հայտարարությունը ճիշտ թարգմանելու ու հասկանալու խնդիր կա: Հենց դրա համար էլ ոչ միայն չեն վերադարձնելու 200 քառակուսին, այլև հակառակը` պատրաստվում են նոր 200, 2000 և ապա նաև 20000 քառակուսի կմ գրավելուն:

Ու կգրավեն, քանի մենք ինքներս հանդուրժում ենք այս հանձնվողական ու տապալված քաղաքականությունը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍72💯26😢76🤬1
Արցախն ուրացողը կուրանա մնացածը։
Արցախը հանձնողը կհանձնի մնացածը։
Արցախը չպաշտպանողը չի պաշտպանի մնացածը։
Արցախի ցավը չկիսողը չի ցավի մնացածում։
Արցախը հայկական է, իսկ այն թուրքական համարողները՝ հակահայեր։

Սա է բանաձևը։
Թե՛ սա չհասկացանք, ոչ պետություն կունենանք, ոչ Հայաստան։ Որքան էլ ուզենաք համոզել ինքներդ ձեզ կամ ձեզ համոզեն։

Ուրեմն ի գործ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍13248💯20🫡3🔥2
Հայաստանը
😢88💔47🙏13👍31😡1
1920 թ. թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը գրում էր, որ «Կովկասյան պատը պետք է վերացնել», այլապես Թուրքիան պաշտպանվելու հնարավորություն չի ունենա և չի կարող զարգանալ։

«Կովկասյան պատ» ասելով նա նկատի ուներ Հայաստանը, որը ոչ միայն խոչընդոտ էր դեպի Արևելք ծավալման համար, այլև անվտանգության սպառնալիք էր Թուրքիայի արևելյան ճակատում։

Աթաթյուրքն ու իր զինակիցները չհասան լիարժեք հաջողության։ Սակայն այդ ժամանակ առկա քաղաքական նպատակները որևէ տեղ չանհետացան՝ սպասելով գործարկվելու հարմար առիթի։

Տարիներ անց առիթը եղավ։

2024 թ. սեպտեմբերին «Կովկասյան պատի» բանալիները այդ պատի անվտանգության պատասխանատուները փաթեթավորված ու ժպիտով հանձնում են Թուրքիային, որպեսզի վերջինս կարողանա ծավալվի թե՛ դեպի Արևելք, թե՛ ընդհանրապես դառնա գերակա ուժ տարածաշրջանում։

Վերջին ցանկության մասին է գրում նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը նույնիսկ խոսուն վերնագրով գիրք է հրատարակել՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է»։ Թուրքիայի՝ տարածաշրջանում ու աշխարհում գերակայություն հաստատելու մանիֆեստ հանդիսացող այդ գիրքը երեկվանից Հայաստանի դե-ֆակտո կառավարության սեղանին է։

Իսկ տեղը, որում «հանձնվում էին» բանալիները, կոչվում է «Թուրքական տուն» (Türkevi) և ծառայում է որպես Թուրքիայի արևմտյան քարոզչության (այդ թվում՝ հակահայկական քարոզչության) գլխավոր շտաբերից մեկը։ Հենց այդ տեղից են աշխատում են թուրքերը հայկական համայնքների դեմ, Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, Արցախի հարցի դեմ, մեր դեմ։

Ահա այսպիսի պատմական ու դառը իրադարձություններ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍61😢198😱4😡3
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Արցախն ուրացողը կուրանա մնացածը։ Արցախը հանձնողը կհանձնի մնացածը։ Արցախը չպաշտպանողը չի պաշտպանի մնացածը։ Արցախի ցավը չկիսողը չի ցավի մնացածում։ Արցախը հայկական է, իսկ այն թուրքական համարողները՝ հակահայեր։ Սա է բանաձևը։ Թե՛ սա չհասկացանք, ոչ պետություն կունենանք…
Հավանաբար այսօր արժե հիշեցնել, որ 2020 թ․ հոկտեմբերին ՀՀ դե-ֆակտո վարչապետը հայտարարում էր.
«Թուրքիան վերադարձել է հարյուր տարի անց Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար, բայց դա ունի շատ կոնկրետ պրագմատիկ նպատակ, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին…»։

Թուրքիան նույն Թուրքիան է, իսկ Հայաստանը` ոչ հայկական:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
29👍21💯13😢6💔2
Այս թեմայով վերջինը:

Մենք ապրում ենք ամենազավեշտալի ժամանակներում, երբ օրինակ Արցախն ազատագրած նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքով նկարվելը խնդրահարույց է, իսկ Հայաստանի վրա հարձակված ու այս պահին նոր հարձակում պատրաստող Թուրքիայի նախագահի քարոզչական գրքով ու նրա կողքին ժպիտով նկարվող դե-ֆակտո վարչապետը` «հմուտ դիվանագիտության» օրինակ:

Մեզ պատել են թմրեցնող քարոզչությամբ, որպեսզի առավել հեշտ գրավեն:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
91👍44💯28
2021 թ. մայիսին, երբ Էրդողանը տիկնոջ հետ առաջին անգամ եկել էր գրավված Շուշի, Ալիևների զույգի հետ զրուցի էին բռնվել ավտոբուսում:

Հենց այդտեղ Էրդողանի կին Էմինեն առաջարկեց հայ ռազմագերիներին չհանձնել Հայաստանին, այլ աստիճանաբար (իր բառերով` «կամաց-կամաց») փոխանակել` Հայաստանից տարբեր զիջումներ կորզելով:
Զա բացահայտ ռասիզմ ու հակահայկական քաղաքականության դրսևորում էր:

Երեկվա գրքով ստորացումից հետո հրապարակվել է նաև ՀՀ դե-ֆակտո վարչապետի տիկնոջ նկարը Էրդողանի կնոջ հետ` երջանիկ ու հիացած:

Չկա ոչ միայն իրավական, այլև բարոյական արդարացում:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍75💯204
Հիշեցնեմ 2021 թվականին արված այս գրառումս:

***
Մեկ տարի առաջ այս օրը (սեպտեմբերի 26-ի) երեկոյան կառավարության անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտոնյա փակ խորհրդակցության ժամանակ քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու, իսկ իմ նախազգուշացումն ու հիմնավորումը, որ Թուրքիայի հետ միասին Ադրբեջանը օրերի կամ շաբաթների ընթացքում անխուսափելիորեն հարձակվելու է Հայաստանի վրա, վերջինիս կողմից արժանացավ «Պարո՛ն Գեղամյան, Դուք չափազանցացնում եք» պատասխանին։ Այդքանով բովանդակային քննարկումն ավարտվեց։

Ես դուրս եկա այդ գերատեսչությունից ու մտախոհ ուղևորվեցի ընտանեկան փոքրիկ հավաքի։ Գլխումս կար երկու վատ տարբերակ. կա՛մ ես չէի տիրապետում իմ մասնագիտությանը (թուրքագիտություն) ու չէի հասկանում իրականությունը, կա՛մ, որ ավելի վատ է, մեկնարկելիք պատերազմում մեզ ջախջախման են տանելու:

Վերոնշյալ հանդիպման ավարտից տաս ժամ անց սկսվեց պատերազմը, որի ընթացքում ևս կառավարման համակարգի պատասխանատուները մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով։

Նրանցից ոչ մեկ մինչ օրս չի պատժվել, ավելին՝ նրանք հիմա էլ պատասխանատու են մեր երկրի կառավարման համար՝ ժպիտը դեմքին մեզ ավետելով նոր կորուստների մասին։

Երբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում կառավարման համակարգ, իսկ պատասխանատվություն կրելը լինելու է վարքականոնի առանցքային կետը, որովհետև դա է Հայաստանի նման փոքր ռեսուրս ունեցող պետության փրկության ճանապարհը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍10823🔥4👏4😡1
Թուրք լրագրող Ռագըփ Զարաքոլուի «Հայերն Օսմանյան բանակում» հոդվածից մի հատված.

Հայերը, որպես օսմանյան կայսրության քաղաքացիներ, Բալկանյան պատերազմում միայն զինվոր լինելով չեն բավարարվել. օսմանյան բանակին կանոնավոր օգնություն են ցուցաբերել:

Օրինակ` Բալկանյան պատերազմին աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված Ազգային պաշտպանության միության Փանգալթըի մասնաճյուղի տնօրենը Տիգրան Ալլահվերդին էր: Տիգրան բեյին հաջողվել էր Բալկանյան պատերազմի ժամանակ օսմանյան բանակի օգտին հավաքել 30 000 օսմանյան ոսկի:

Այս առիթով նրա մասին մամուլում նույնիսկ լույս են տեսել հոդվածներ, սակայն նույն Տիգրան Ալլահվերդին ընդգրկվել է 1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալված և աքսորված մտավորականների ցուցակի մեջ»։

#խաղաղության_վկաները

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍50😢173🤯3