Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10.1K subscribers
985 photos
134 videos
6 files
1.13K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Կետերով բացատրեմ Փաշինյանի նոր ստորագրած փաստաթղթի հետևանքները (հետևանքներն են, ոչ թե բուն փաստաթուղթը)։ Արձանագրելով Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կմ և Ադրբեջանինը՝ 86600՝ Ադրբեջանին ենք հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ…
Շատերը կանխատեսում եմ, որ այսօրվա ասուլիսի ընթացքում ՀՀ դե-ֆակտո վարչապետը հայտարարելու է այն մասին, որ սկսվում է Տավուշի ու Արարատի մարզերից հայկական տարածքների հերթական հանձնումը Ադրբեջանին։
Նման բան եղել է, օրինակ, 2022 թ. հուլիսին, երբ ասուլիսից մի քանի օր անց թշնամուն ուղղակի նվիրեցին Բերձոր քաղաքն ու հարակից երկու գյուղերը։

Իրականում, սակայն, այն, որ նոր տարածքներ են նվիրվելու թշնամուն հանուն խաղաղության սեփական իշխանությունը պահելու, հայտնի է շատ վաղուց։ Հիշեցնեմ միայն ամենավերջին օրինակներից մեկը։
Ուստի այդ հերթական դավաճանությունն ընդամենը ժամանակի հարց է։
Այլ՝ շատ ավելի կարևոր հարց է, թե ինչ են արել նշված ժամանակահատվածում ազգային ուժերը, որպեսզի կանխվի այդ հերթական աղետը։

հ.գ. Այսպես կոչված «անկլավների» կարևորության և դրանց կորցնելու հետևանքների մասին ես խոսել եմ այստեղ։

🫶Կարող եք ֆինանսապես աջակցել այս ալիքի զարգացմանը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍225💯4
Այսօրվա օրը ևս մեկ անգամ բյուրեղացրեց պարզ միտքը.
Կա՛մ մենք, կա՛մ մեզ։
Կա՛մ պատմություն կգրենք, կա՛մ կդառնանք պատմություն։
Երրորդը չկա։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍12628💯13🔥3
⚡️⚡️⚡️ Թուրքիայի մերձիշխանական «Türkiye Gazetesi» օրաթերթը հետաքրքիր մանրամասներ է հրապարակել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տեղի ունեցած հայ-թուրքական բանակցություններից։
Ըստ թերթի աղբյուրների՝ Սերդար Քըլըչի գլխավորած թուրքական պատվիրակությունը ՀՀ ներկայացուցիչներին առաջարկել է Սյունիքի մարզին (Զանգեզուրին) տալ հատուկ կարգավիճակ այնպիսի մոդելով, ինչպիսին որ ունի «Ռուսաստանին կապված, բայց միաժամանակ ինքնավար մարզի կարգավիճակով հանդես եկող Կալինինգրադը»։
Այն, որ Թուրքիա-Ադրբեջան զույգի հիմնական թիրախն այժմ Սյունիքն է, կասկածից վեր է, սակայն այս մանրամասներըը մեզ համար շատ կարևոր են՝ հասկանալու թշնամու ներկայիս մարտավարությունը (այս մասին տե՛ս այս հոդվածում)։ Այս լուրի համատեքստում հասկանալի է դառնում «Արևմտյան Զանգեզուրի» մասին թուրք-ադրբեջանական քարոզչությունը. առաջիկայում հավանական է, որ ադրբեջանցիների բնակեցումը ապահովելուց հետո Սյունիքը պոկելու համար առաջարկվի Սյունիքի հատուկ կարգավիճակ՝ Թուրքիայի վերահսկողության ներքո։ Սա նման է Նախիջևանի ճակատագրին։

Եվ եթե թերթի տեղեկությունները ճիշտ են, ապա մենք այժմ գիտենք, թե ինչ են բանակցում Էրդողանի հետ Հայաստանի դե-ֆակտո ներկայացուցիչները իրենց «մշտական կապի» ժամանակ։

🫶Կարող եք ֆինանսապես աջակցել այս ալիքի զարգացմանը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🤯22🤬117💯6👍5😢2🥴1
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը երեկ ծավալուն հարցազրույց է տվել ֆրանսիական մեդիաներին։
Հարցազրույցն իսկապես ուշադրության է արժանի։ Այն լի էր պաթոսով, սակայն լրագրողների այն հարցին, թե պատրաստվում է արդյոք Ֆրանսիան «իր զորքով ներգրավվել Ուկրաինայի պաշտպանությանը», պատասխանը հստակ էր՝ «Ո՛չ»։
Սա գուցե մեզ համար ուսանելի լինի. նույնիսկ ուկրաինական ուղղությամբ (որը ամենակարևոր ճակատն է այսօր) Արևմուտքը չի պատրաստպվում իրական ներգրավվում ունենալ, էլ ուր մնաց կովկասյան ճակատում՝ մեզ իրենց ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայից պաշտպանելու համար։

Սակայն այստեղ ուզում եմ հարցազրույցից մեկ այլ՝ ոչ պակաս ուսանելի դրվագով կիսվել։ Ուղիղ մեջբերում նախագահ Մակրոնից.

«Միայն ուժը՝ մեր ուժը, կարող է կանգնացնել սա։ Խաղաղություն ցանկանալ այսօր չի նշանակում հրաժարվել Ուկրաինայից»։

Այս խոսքերը եվրոպացի քաղգործչի բերանից գուցե ոչ պակաս տարածում ունենան մեզանում, ինչպես իր ֆեյսբուքյան հայալեզու գրառումները։ Խաղաղությունը ամեն, այդ թվում քո տարածքներից հրաժարվելու գնով բերում է անխուսափելի կորստի, ոչ թե խաղաղության։

🫶Կարող եք ֆինանսապես աջակցել այս ալիքի զարգացմանը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍408
Կանցնեն տարիներ, և մենք կիմանանք նորանոր մանրամասներ, ինչպես իմանում ենք այսօր:

Ալիևն այսօր հայտարարել է, որ 2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ են ստացել, որ «տարածքները կվերադարձվեն»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🤬45👍10💔85🤔3😱3
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ


🔸 Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։Կարդալ ավելին
👍4019
ՌԴ նախագահի ընտրություններն ավարտվեցին: Օրվա ամենահետաքրքիր կադրը, ըստ իս, սա է:
Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունում գտնվող «Վագներ» ռազմական կազմակերպության անդամները սպասում են ռուսական դեսպանատան առաջ` քվեարկելու իրենց հերթին:
Բնականաբար, բոլորի դեմքերը փակ են: Ինչպես հայտնի է, Աֆրիկայի մի քանի երկրում Ռուսաստանը վերջին տարիներին ստեղծել է իր ազդցության գոտիները` առաջին հերթին հենց «Վագներ» խմբի տեղական ուժերի շնորհիվ:
Պակաս հետաքրքիր չէ նաև այն, որ Աֆրիկայում Ռուսաստանը առաջ է գնում` առաջին հերթին ի հաշիվ ֆրանսիական ազդեցության գոտու և միաժամանակ կորցնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, որը վերցնում է Ֆրանսիան:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🤔17👍152
30 րոպեից այս հղումով կարող եք դիտել իմ ծավալուն հարցազրույցը «168 ժամ»-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանին՝ Հայաստանի շուրջ կատարվողի ու ապագայի մասին։

Հարցազրույցս, վստահ եմ, շատերի մոտ էլ ավելի կխորացնի հուսալքության զգացողությունը։
Բայց ես հարցազրույցում շատ հստակ ասում եմ, թե ինչ է պետք անել լուծումներ գտնելու համար և թե որքան բան կփոխվի, եթե հասնենք տեղական պայքարում հաջողության՝ ձևավորելով ազգային և կարող իշխանություն։

Մի քանի շաբաթյա արդյունավետ պայքարը բազմապատիկ անգամ հեշտ է, քան արտագաղթի ճամփան բռնելը։ Ընդամենը պետք է մի կողմ դնել քաղաքական նախասիրությունները և դուրս գալ պայքարի՝ հանուն մեր պետությունում ապրելու գաղափարի ու ապագայի։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍444
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
ՌԴ նախագահի ընտրություններն ավարտվեցին: Օրվա ամենահետաքրքիր կադրը, ըստ իս, սա է: Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունում գտնվող «Վագներ» ռազմական կազմակերպության անդամները սպասում են ռուսական դեսպանատան առաջ` քվեարկելու իրենց հերթին: Բնականաբար, բոլորի դեմքերը…
Ռուսաստանի ԿԸՀ-ն սկսեց հրապարակել արդյունքները։
Պուտինը հավաքում է ձայների ավելի քան 87%։
Միաժամանակ նույն թվերն են տալիս exit poll-երը (ФОМ և ВЦИОМ)։
Ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 74 %-ը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
14🔥9👍8👎2🤬2🥴2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երեկ Բաքվում հանդիպել են մեր նոր փրկիչ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յ. Ստոլտենբերգը և Ի. Ալիևը։
Ձեզ եմ ներկայացնում մեկական մեջբերում երկուսի ելույթից, որոնք ցույց են տալիս, թե իրականում որքան բարձր մակարդակի և իրական հարաբերություններ կան երկու կողմերի միջև։

Ի. Ալիև.
«Այսօր Ադրբեջանը գազ է արտահանում ութ երկիր, որոնցից վեցը ՆԱՏՕ անդամ են, իսկ երկուսը՝ ՆԱՏՕ գործընկեր։ …Եվրահանձնաժողովը համարում է Ադրբեջանին վստահելի գործընկեր և գազի համաեվրոպական մատակարար»։

Յ. Ստոլտենբեր.
«Ես ողջունում եմ այն, որ Ադրբեջանը զարգացնում է ավելի ու ավելի ամուր կապեր ՆԱՏՕ անդամների հետ (նկատի ունի՝ Թուրքիայի հետ Ադրբեջանի մերձեցումը) և որ ձեր երկիրը խաղում է ավելի ու ավելի կարևոր դեր ոչ միայն գազի, այլև, ապագայում, դեպի Եվրոպայում ՆԱՏՕ անդամ երկրներ էլեկտրականության մատակարարման գործում»։

Հիմա հարց. պատկերացնենք իրավիճակ, երբ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա։ Ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է։

🫶Կարող եք ֆինանսապես աջակցել այս ալիքի զարգացմանը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍76👎4
«ՏԱՎՈՒՇԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ ՎԵՐՋ»

Չեմ հետևում, թեև վստահ եմ, որ մարդկանց չդիմադրելու հորդորը ուղեկցվում է մոտավորապես այսպիսի ձևակերպմամբ՝ «եթե «անկլավները» չտանք՝ պատերազմ կլինի»։

Այս պրիմիտիվ, ծեծված խոսույթը աշխատել է Արցախի դեպքում, աշխատելու է Տավուշի դեպքում։

Մարդիկ «պատերազմ չեն ուզում»։ Բայց նրանք չունեն նաև գիտակցում, որ նույնիսկ եթե համաձայնեն հենց այնպես տարածքները վերադարձնելու, միևնույն է՝ պատերազմ լինելու է։

Իսկ ինչո՞ւ չկա այս ամենին դիմադրություն։ Պարզապես ինքնաբուխ դիմադրություններ չեն լինում։ Դիմադրությունը պետք է ունենա այն առաջ տանելու գործում շահագրգիռ կողմ։

Նշյալ կողմն այսօր «արտաքին ուժերի դեմ պայքարելն անհնար է» արտահայտությունը սերտած ընդունել է չմիջամտողի կարգավիճակ։

Տավուշով բնականաբար գործը չի ավարտվելու։ Թշնամուն զիջիր մեկ բան, կպահանջի տասը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍4712🤔3
Եթե պետք է պատերազմով վախեցնեն մեզ ու առանց դրա խլեն էն ամենը, ինչն ուզում են խլել պատերազմով, ապա պատերազմը ոչ թե վախենալու բան է, այլ միակ շանսը, որ տալիս է հնարավորություն չպարտվելու։

Առանց ներկայիս դե-ֆակտո իշխանությունների մենք կարող ենք դիմադրել և հաղթել։ Ձևերը կան, մարդիկ՝ ևս։
Մնում է անել առաջին քայլը՝ հեռացնել հանձնվողներին, որովհետև վերջիններիս քաղաքական ծրագիրը չի աշխատում և չի աշխատելու։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍7418💯12🔥1🥴1🫡1
ՀՀ դե-ֆակտո վարչապետն պաշտոնապես ասում է. «Եթե չհանձնենք Տավուշը, շաբաթվա վերջ պատերազմ է լինելու»։

Տավուշի գյուղերի կորուստը նույնն է, թե ջախջախվենք պատերազմում։
Դա մանրամասն բացատրում եմ այստեղ։

Եթե պատերազմում ենք, ունենք հնարավորություն հաղթելու։ Ավելին, եթե Ադրբեջանը տեսնի, որ կա դիմադրություն Հայաստանում, գուցե և հետ քաշվի պատերազմելու ցանկությունից, իսկ մեր կողքին հայտնվեն իրական դաշնակիցներ, որոնք պատրաստ կլինեն ներդրում կատարել իրենից ուժ ներկայացնող կողմի մեջ։

Հիմա ճիշտ պահն է, որ հանրության բոլոր շերտերը պահանջեն բառացիորեն հետևյալը.

1. Ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը ձախողվել է ու բերել է պատերազմի։ Պահանջում ենք հրաժարական՝ որպես ձախողված կառավարություն։

2. Պահանջում ենք քաղաքական բոլոր ուժերին ստանձնել պատասխանատվությունը՝ մտցնելով ռազմական դրություն և անհրաժեշտության դեպքում պատրաստվելով պատերազմի՝ ակադեմիական քաղաքներ ու եվրատեսիլներով զբաղվելու փոխարեն։

Սա պետք է այժմ լինի ամենուր։ Հետո ուշ է լինելու։ Մոտ ենք անդառնալիության կետը անցնելուն։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍6215
Հայաստանի անկախությունից ի վեր պատերազմում պարտվել է միայն մեկ իշխանություն: Դա ներկայիս իշխանությունն է, որը ջախջախվել է իր ոչ պրոֆեսիոնալության ու տգիտության պատճառով 2020 թվականին, ու պահել է իր իշխանությունը` շարունակելով նոր սխալներ գործել: Մնացած ժամանակ մենք հաղթել ենք ու ապրել ապահով:
Պարզ է, որ եթե հիմա լինի պատերազմ, ապա նույն ղեկավարներով մենք էլի կպարտվենք:

Եթե իրոք ներկայիս իշխանությունն ուզում է որևէ լավ բան անել մեր պետության ու ազգի համար, ապա պետք է հեռանա: Ցանկացած այլ արարք իրենց կողմից ավելի է վատացնում դրությունը:

Հեռացե´ք, որ չհանձնենք ու չհանձնվենք:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
61👍35
Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ զինվորականների հետ հանդիպման ժամանակ արել է հետևյալ հայտարարությունը.

«Ավելին ասեմ, եթե մենք [դեսանտ] իջնենինք նաև հարավում, … արդեն հյուսիս-հարավ բաժանում չէր էլ լինի, ամբողջ Կիպրոսը մերը կլիներ»։

Էրդողանը, փաստացի, հայտարարում է, որ ճիշտ կլիներ նվաճել ողջ Կիպրոս կղզին, որի միայն հյուսիսային հատվածն է արդեն 50 տարի գրավված Թուրքիայի կողմից։

🫶Կարող եք ֆինանսապես աջակցել այս ալիքի զարգացմանը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
17👍7
Լրագրող Դավիթ Գալստյանը կից քարտեզի վրա կարմիրով նշել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի (էն չարաբաստիկ 28 հազար քռ. կմ-ն) այն հատվածները, որոնք արդեն իսկ 2020 թ. նոյեմբերից հետո գրավված են Ադրբեջանի կողմից (նկարը մեծացրեք լիարժեք տեսնելու համար)։
Հիմա սա չեն պահանջում, Ադրբեջանը սրանք չի վերադարձնում, իսկ դրա դիմաց ՀՀ դե-ֆակտո իշխանությունը պատրաստվում է զիջել նոր տարածքներ։
Սա կոչվում է կապիտուլիացա և օկուպացիոն ռեժիմի քաղաքականություն։

Ստորև Դավիթ Գալստյանի հաշվարկը.

«Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքներ

Ընդհանուր (չոր ու կոպիտ հաշվարկներով) Ադրբեջանը ֆիզիկապես վերահսկում ա +/- 300 քռ․ կմ տարածք։

1․ 2021-2022 թթ․ ներխուժում (Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք)՝ +/- 220 քռ կմ։

2․ Նախիջևանի սահման՝ +/- 50 քռ կմ

3․ Տավուշի հատված՝ +/- 33 քռ կմ

4․ Տեղ գյուղ (2023 թ)` +/- 0,7 քռ կմ»։

🫶Կարող եք ֆինանսապես աջակցել այս ալիքի զարգացմանը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
😢27👍103😱3
Այն, ինչ ուզում են հանձնել Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունները, այս նկարում չի երևում, քանի որ ծածկված է մառախուղով։ Իսկ երբ մառախուղը ցրվի ու տարածքները նվիրեն թշնամուն, դրա փոխարեն թուրքերն են նստելու էս բլրի գլխին ու ստորոտին գտնվող Ոսկեպար գյուղը կհայտնվի Ադրբեջանի բանակի ափի մեջ։
Եվ այսպես բազմաթիվ այլ բնակավայրեր։

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
😢41🤬14👍10😱53💔3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Мини-курс от Варужана Гегамяна «Как понять геополитику Армении и региона» 🇦🇲🌍

На лекциях мы:
— обсудим основные особенности геополитического расклада региона в контексте мировых процессов;
— поймем, как с помощью географических карт объяснять сложные конфликты;
— выясним, почему Эрдоган видит себя султаном и почему многие с этим согласны;
— узнаем, как армяно-турецкий конфликт связан с украинской войной, и многое другое.

Преподаватель: Варужан Гегамян — кандидат исторических наук, тюрколог, доцент факультета востоковедения Ереванского государственного университета.

🔗 КУПИТЬ БИЛЕТ! 🎟

🗓 Даты: 22 и 27 марта, 5 апреля
Время: 19:00–21:00
📍 Место: Move2Market | ул. Арама, 42/1
💵 Стоимость: 5 000 драм за весь курс

#m2a_culture
👍27👏43👎1
Թե բա գյուղերի անուններն «ադրբեջանական» են՝ Բաղանիս-Այրում, Աշաղի Ասքիփարա և այլն։

Ուրեմն, «այրումը» հայտնի ցեղանուն է, և այդ ցեղի ներկայացուցիչները շատ ուշ ժամանակներում հայտնվել են Բաղանիսի միասնական հսյկական պատմամշակութային տարածքում ամառանոց-ձմեռանոց իրենց թափառումների ընթացքում։

«Աշաղի» բառն ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «ներքին», իսկ Ասքիփարան (դրափոխության հետևանքով նաև՝ Աքսիփարա) հայերեն Ոսկեպարի ադրբեջաներենում աղճատված տարբերակն է, ուստի դա Ներքին Ոսկեպարն է, նույն Ոսկեպարի պատմամշակութային հայկական տարածքի մի մասը, որտեղ կրկին չափազանց ուշ ժամանակներում հայտնվել են նույն այրումները։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍8622👏3👎1
Մոսկվայում ահաբեկչությունների մասին մի քանի օր առաջ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու մի քանի այլ դեսպանատներ էին զգուշացնում։

1️⃣ Այսինքն՝ հստակ հետախուզական տվյալներ ունեին։

2️⃣ Ամենայն հավանականությամբ, սա առաջին, բայց ոչ վերջին ահաբեկչությունն է ՌԴ-ում առաջիկայում։

3️⃣ Կասկած չունեմ, որ ռուսները փորձ են ձեռնարկելու ուժեղացնել հարձակումները մի քանի ուղղություններով Ուկրաինայի տարածքում։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
24👍13