Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10.1K subscribers
986 photos
134 videos
6 files
1.13K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Մոսկվայում երեկ տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունն իրականացնողները, ըստ առաջին հարցաքննության արդյունքների, Ռուսաստան են ներթափանցել Թուրքիայի տարածքով, որտեղ իրենք ստացել են անհրաժեշտ փաստաթղթերը։
Թուրքական վտանգը սպառնում է ոչ միայն մեր տարածաշրջանին, այլև այլ երկրներին՝ այդ թվում Ռուսաստանին։ Ու հենց սա պետք է լինի հայ-ռուսական իրական քաղաքական համագործակցության հիմնասյուներից մեկը։ Իսկ այդպիսի համագործակցությունը ստեղծելու մեջ առաջին հերթին պետք հետաքրքրված լինի հայկական կողմը։

հ.գ. Նույն կերպ Սիրիան ավերակների վերածած ահաբեկիչները այնտեղ էին հասել Թուրքիայից, իսկ 2020 թ. արդեն Սիրիայից Թուրքիայի տարածքով վարձկանները տեղափոխվեցին Արցախ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍47💯54
Տավուշը թուրքերին հանձնելու շուրջ աղմուկը կանգնեց, բայց ոչ բուն հանձնման գործընթացը:

Այս և առաջիկա կորուստների ու աղետների դեմն առնելու միակ ձևը համաժողովրդական դիմադրությամբ նոր` ազգային իշխանության ձևավորումն է: Ցանկացած արդյունավետ գործողության մեկնակետը սա է: Միայն սա թույլ կտա մեզ ինքներս մեզ պաշտպանելու:

Ժամանակը գնում է...

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
155👍37👎2
Թուրքիայում այսօր անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները, որոնք մեր հարևան՝ թշնամական երկրի քաղաքական պայքարի ամենակարևոր հանգրվաններից են։

Ինչպես ասում են ամերիկյան քաղաքագետները՝ all politics is local (ամբողջ քաղաքականությունը տեղային է), ուստի նա, ով տեղում՝ իր շրջանում ապահովում է հաղթանակ, կարող է հավակնել ավելի մեծ քաղաքական պայքարի ու հաղթանակների ամբողջ երկրի մասշտաբով։

Ընտրությունների հաշվարկի նախնական արդյունքներն արդեն հայտնի են և արդեն իսկ արձանագրվել են հետաքրքիր միտումներ, որոնք կարիք ունեն դեռ հավելյալ հետազոտման։

Սակայն անկախ ընտրության արդյունքներից, կարիք կա, որ ներկայացնեմ նկարում պատկերված այս երկու կերպաներին։

Գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական կուսակցության» (CHP) անդամներ Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը ամենայն հավանականությամբ նորից կվերընտրվեն համապատասխանաբար Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերի պաշտոններում։ Բայց ավելի կարևորն այն է, որ ծերացող Էրդողանից հետո այս երկու գործիչները և հատկապես Իմամօղլուն լինելու են էրդողանական համակարգին մարտահրավեր նետող ամենաուժեղ թեկնածուները։

Սա կարևոր է հիշել, քանի որ Հայաստանում ազգային պետությունը վերականգնելուց հետո մենք պետք է ճանաչենք թշնամական երկրի վերնախավին՝ հնարավորինս արդյունավետ քաղաքականություն մշակելու համար։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍4211
[Թյուրքագիտական առօրյա]

Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին հետևելը և վերլուծելը մասնագիտական հանձնառություն է, որը պետք է անել՝ հարևան երկրում տիրող իրավիճակի մասին ավելի ամբողջական ու մանրամասն պատկերացում կազմելու և ապագա միտումներն արձանագրելու համար։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
40👍36🔥3🥰1
Լիբանանյան «Հիզբալլահի» ռուսալեզու տելեգրամյան պաշտոնական ալիքը լուսաբանել է Հայաստանից Պաղեստինի ժողովրդին առաքված հումանիտար օգնության փաստը։

Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում դիմադրության առանցքի կարևոր բաղադրիչ այս ռազմաքաղաքական կազմակերպության լրատվամիջոցի կողմից նման նյութի տարածումն ակնհայտորեն միտված է Հայաստանի և հայության՝ դրական լույսի ներքո ներկայացմանը։

Այս համատեքստում արաբական աշխարհում հայության դրական ընկալմանն անշուշտ նպաստելու է նաև հայազգի Վարսեն Աղաբեկյանի նշանակումը Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարարի պաշտոնում։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
👍4713👎2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իսրայելն այսօր ռմբակոծել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանության կեցավայրին։ Կա առնվազն 6 զոհ, որոնց շարքում Իրանի ռազմական ուժերի մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Մերձավոր Արևելքում պայքարը երբեք չի դադարում, իսկ Սիրիան այդ պայքարի կիզակետում է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
😱16👍8😢7🤔1
2017 թ. մարտին մենք՝ տեղեկատվական դաշտի մի քանի հայ ներկայացուցիչներով արտասահմանցի բլոգերների հետ Թալիշում էինք։ Այդ այցից շուրջ մեկ տարի առաջ՝ 2016-ի ապրիլի 2-ին թշնամական Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել՝ փորձելով պատերազմով գրավել Արցախը, սակայն լիարժեք տապալվել էր։

«Ապրիլյան պատերազմ» անունը ստացած քառօրյա կռիվներում պետությունը՝ բանակն ու թիկունքը ներառյալ, գործեց ինչպես հարկն է, վտանգը չեզոքացվեց, իսկ մեր բանակցային դիրքերն էլ ավելի ամրապնդվեցին։

Սակայն այդ մասին հայ հասարակությունը չիմացավ, որովհետև մեր երկրի ներսում գործող օտարերկրյա գործակալները քարոզում էին, որ պարտվել ենք, որ «տղերքը բահով էին կռվում», որ «դե սաղ նախապես պայմանավորված էր», իսկ ոմանք էլ «հող հանձնելու դեմ պայքարի» անվան տակ սկսեցին քայքայել պետությունը՝ անունը դնելով քաղաքականություն։

Իսկ ժողովուրդը հավատաց դրան, թեև հենց ինքն էր հենց նոր կերտել այդ հաղթանակը։

Շատերս, ինչպես որ ես, այն ժամանակ կարծում էինք, որ մեր խնդիրն է առաջին հերթին միջազգային լսարանին ճիշտը քարոզել Արցախի մասին։ Ու հենց այդ նպատակով էլ այցելել էինք Թալիշի հաղթական դիրքեր։
Սակայն իրականում երկրի ներսում՝ հայ հասարակությանը մենք բավականաչափ չէինք բացատրում տեղի ունեցողն ու դրա կարևորությունը։ Այդ թերության ազդեցությունը երևաց հետագա տարիներին ու երևում է նաև հիմա։

Արցախում՝ ցեխոտ, խոնավ դիրքերով անցնելուց ու զինվոր տղերքի հետ ճաշարանում հաց ուտելուց հետո ես վստահ էի, որ բանակին կոտրել չի լինի։ Չնայած էդ պայմաններին՝ տղերքի դեմքին կար մենակ հաղթանակի զգացում, որովհետև մի տարի առաջ իրենք նորից հաղթել էին։
Էդ օրվանից նաև հստակ մի բան հասկացա. ով խոսում է բանակի դեմ, ըստ էության՝ պետության թշնամի է, կապ չունի, թե ինչպես է այդ ամենը ներկայացնում։ Նույնն է նաև այսօր։

Ապրիլյանը հաղթել ենք, ու էլի կհաղթենք։ Թշնամին դա գիտի, դրա համար էլ համառ պայքարում է մեր դեմ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
98👍32🥰1💯1
Նոր տարածքներ զիջելու էներգետիկ վնասները ոչ պակաս կարևոր են հասկանալ։

Ահա թե ինչ է գրում էներգետիկ հարցերի մասնագետ, քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանը.

«Հայաստանի ռազմավարական կոլապսը բավականին ցայտուն արտահայտվում է էներգետիկ համակարգում, այս անգամ արդեն՝ վրացական ուղղությամբ:

Վերջերս հայտնի դարձավ, որ կառավարությունը հերթական անգամ հետաձգել է Հայաստան-Վրաստան էլեկտհաղորդման գծի ու դրան սպասարկող երկու ենթակայանների կառուցման աշխատանքները: Մրցույթին մասնակցող ընկերությունը՝ Siemens-ը ֆինանսական առաջարկ չի ներկայացրել՝ պարզաբանելով դա այլ շուկաներում գերզբաղվածությամբ: Երկրորդ մասնակիցն էլ հայտարարել է սնանկության մասին: Փաստացիորեն, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ միջազգային բիզնեսը պարզապես խուսափում է Հայաստանում որևէ երկարաժամկետ գործունեություն ծավալելուց՝ հաշվի առնելով առկա անվտանգային ռիսկերն ու անկանխատեսելիության բարձր աստիճանը:

Ակնհայտ է, Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման հերթական հետաձգումը, դրանում միջազգային բիզնեսի հետաքրքրության բացակայությունը ուղիղ կապված է նաև Երևանի կողմից իրականացվող «անկլավային քաղաքականության» հետ: Հաշվի առնելով, որ անկլավների հանձնման պարագայում արմատապես փոխվելու է, իսկ իրականում՝ վտանգվելու է Հայաստանի ռազմավարական-հաղորդակցային ճարտարապետությունը, նոր միջպետական էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները ևս չեն կարող սկսվել՝ առանց նոր իրողություններն առնվազն հաշվի առնելու: Միջազգային բիզնեսը չի բացառում, որ ինչ-որ պահի պետք է էլեկտրահաղորդման գծի լոգիստիկան համաձայնեցնի նաև Բաքվի հետ:

Վրաստան-Հայաստան գիծը պետք է շահագործման հանձնվեր դեռևս 2019 թ.-ին՝ որպես «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի մաս: Ընդ որում, առ այսօր պատրաստ չէ նաև նույն միջանցքի մաս կազմող Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գիծը: Արդյունքում, Հայաստանը դուրս է մղվում «Հյուսիս-Հարավ» մեգանախագծից՝ իր տեղը զիջելով Ադրբեջանին:

Սա Հայաստանի շրջափակման, «անակոնդայի» մեթոդով նրա տնտեսական ու ենթակառուցվածքային համակարգերը խեղեդելուն ուղղված ծրագրի վառ դրսևորումներից է»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍38💯104
WhatsApp-ում, Facebook-ում և Instagram-ում նորից գլոբալ խափանումներ են:
Ճիշտ ժամանակն է անցնել թելեգրամին:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
57👍18👎1
Դժվար է գտնել որևէ այլ պետություն, Հայաստանից բացի, որը դատապարտված է սեփական անվտանգության և բարօրության համար հնարավորինս խորը և լիարժեք ճանաչել Թուրքիա պետությունը։

Առանց թուրքական պետության էությունը հասկանալու հնարավոր չէ արդյունավետ կերպով դիմադրել դրանից եկող բոլոր տեսակի սպառնալիքներին։ Իրական Թուրքիան ու վերջինիս տարածաշրջանային քաղաքականությունը չհասկանալը հանգեցնում է մեծագույն աղետների։

Այսօր էլ մեզ փորձում են համոզել, որ Թուրքիայից եկող սպառնալիք չկա, իսկ եղածին էլ պետք է չդիմադրել։ Ուստի Թուրքիան ճանաչելը մեր հանրության ու ազգային էլիտաների համար առաջնահերթություն է։

Այդ գործը հեշտացնելու համար թուրքագետների մեր խումբը գրել է այս նոր մենագրությունը՝ «Թուրքիայի պատմություն. հարյուրամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թթ.»։
Գրքում մենք ոչ միայն մանրամասն ներկայացնում ենք Թուրքիա պետության ստեղծման ու զարգացման հիմնական փուլերը, այլև դրա վարած տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները։

Գրքի վերաբերյալ մնացյալ բոլոր մանրամասները՝ շուտով։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍10145👏2
Հայ մարդու ու ՀՀ քաղաքացու կյանքը փրկելու համար հայ զինվորը կրակել է Ադրբեջանի ցեղասպան բանակի վրա:
Իր բարոյական ու զինվորական պարտքը կատարելու համար ՀՀ դե-ֆակտո իշխանությունը նրա դեմ քրեական հետապնդում է սկսել:
Ինչպես արդեն համոզվել ենք, Հայաստանում այժմ պաշտպանված են ադրբեջանցիները, ոչ թե հայերը: Սա միայն ավելի է խորանալու, քանի դեռ Հայաստանի ղեկավար է պարտված իշխանություն, որը ոչ մի կապ չունի հայկանան շահերի հետ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🤯49👍24😢106
Թուրքական մեդիան շարունակում է «Զանգեզուրի միջանցքի» թեման դարձնել թուրքական հանրային-քաղաքական օրակարգի գլխավոր հարցերից մեկը։
Ահա ևս մեկ օրինակ, մերձիշխանական գլխավոր պարբերականներից՝ Sabah-ից։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👎173🤬2👍1
Իրանի և Իսրայելի միջև լիարժեք պատերազմ դեռ չկա։ Բայց չի նշանակում, որ չի լինի։
Ցանկացած դեպքում, այս հակամարտության արձագանքները լսվելու են նաև Հայաստանում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
23👍17
Արցախից Ռուսաստանի դուրս գալը մեզ համար երկու հիմնական բան է նշանակում:

▪️Արցախի սուբյեկտայնության լիարժեք վերացում: Արցախը վերաազատագրելու համար մենք բառիս բուն իմաստով պետք է ոչ թե սկսենք զրոյից, այլ մինուսից:

▪️ Սյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերացավ վերջին հնարավոր խոչընդոտը, ինչն էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը և միաժամանակ Ադրբեջանի հարձակման թափը: Սյունիքը հայտնվեց լիարժեք թուրքական աքցանի մեջ:

Այն, ինչ անում են Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն այժմ Տավուշում, բերելու է նույն այս արդյունքին` պարզապես շատ ավելի արագ տեմպերով:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👎59👍44😢297💯5🤨1
Վրաստանի վարչապետը ուղիղ հայտարարում է, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալ է:
Վերջինս ամեն ինչ անում է, որպեսզի Վրաստանում չընդունվի օրենքը, որով կարգելվի արտասահմանյան ֆոնդերի փողերով աշխատող տարատեսակ «փորձագետների», «հկ-ների» ու «մեդիաների» աշխատանքը:
Սա, իմիջիայլոց, իրական անկախ պետությանը բնորոշ քայլ է, ինչին որ ընդդիմանում է Վրաստանում գործող արևմտամետ նախագահն ու մի քանի ընդդիմադիր կուսակցություն:
Դե իսկ մեր օրերի «անկախ Հայաստանի» նոր սահմանդրությունը, օրինակ, գրում են արտասահմանյան դրամաշնորհով իրավապաշտպան աշխատողները, Հայաստանի սահմանները թելադրվում են Ադրբեջանից, անկախության անվան տակ հանձնվում են հայկական տարածքները և նման այլ «անկախ» քայլեր:

Մի խոսքով, առաջին անգամ կարելի է նախանձել Վրաստանին:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍619😢2
Հայաստանի անցնող տարիները և առաջիկա 1-3 տարիները, եթե մնա ներկայիս դե-ֆակտո իշխանությունը.

- Արցախը պիտի տանք, թե չէ հաստատ պատերազմ կլինի

- Ադրբեջանի մարդասպան գերիներին տանք, թե չէ հաստատ պատերազմ կլինի

- Սև լճի գրաված տարածքը հետ չվերցնենք, թե չէ հաստատ պատերազմ կլինի

-Արցախ, Ցեղասպանություն բառերը չասենք, թե չէ հաստատ պատերազմ կլինի

- Տավուշի գյուղերը տանք, թե չէ հաստատ պատերազմ կլինի


- Ցեղասպանության ճանաչման թեման փակենք, ասենք, որ ուղղակի թեթև անախորժ դեպք ա եղել ու թուրքերը մեղավոր չեն, թե չէ հաստատ պատերազմ կլինի

- Արարատի ու Վայոց ձորի մարզերի գյուղերը տանք, թե չէ հաստատ պատերազմ կլինի

- Սյունիքի միջանցքը տանք, թե չէ հաստատ պատերազմ կլինի

- Ատոմակայանը փակենք, թե չէ հաստատ պատերազմ կլինի

- Հայկական ժառանգությունից հրաժարվենք, թե չէ հաստատ պատերազմ կլինի -

- Բանակը կրճատենք, թե չէ հաստատ պատերազմ կլինի

- Հայաստանում զանգվածաբար բնակեցնենք ադրբեջանցիներ, թե չէ հաստատ պատերազմ կլինի

- Հայկական դպրոցներից պատմության դասերը հանենք, թե չէ հաստատ պատերազմ կլինի

- Թուրքիայի հետ վերանայենք սահմանը, թե չէ հաստատ պատերազմ կլինի

-...
-...

Դառնանք Թուրքիայի մաս, թե չէ հաստատ պատերազմ կլինի

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍50💯15😐7😢63💔2
Այս լուրը ակտիվորեն շրջանառվում է ադրբեջանական մեդիայում, բայց դեռ պաշտոնական հաստատում չկա:

https://t.iss.one/Azerbaijan91120/4518

ԹԱՐՄԱՑՎԱԾ | Լուրը հաստատվեց:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
8👍2👏2