Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի արձագանքը` տեսնելով, թե ոնց են ուղիղ եթերում ստորացնում Զելենսկուն: ✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Media is too big
VIEW IN TELEGRAM
Եթե գիտեք անգլերեն, բավական է նայել ընդամենը այս երկու րոպեն, որպեսզի պատկերացնեք, թե ինչ է եղել մնացած հատվածում:
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman

🔥27👍22❤4💯1
Ստորացուցիչ ասուլիսից հետո բանակցությունները փակ դռների ետևում տապալվեցին կարճ ժամանակ անց: Զելենսկին կիսատ թողելով քննարկումը` հեռացավ Սպիտակ տանից:
Թրամփը քիչ առաջ պաշտոնապես հայտարարեց, որ. «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության:... Նա ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք ԱՄՆ հանդեպ»:
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Թրամփը քիչ առաջ պաշտոնապես հայտարարեց, որ. «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության:... Նա ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք ԱՄՆ հանդեպ»:
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
👍31❤4😱3😢3🤬1
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Այս պահին դիտում եմ Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո համատեղ ասուլիսը: Երբևէ չեմ տեսել, որ ցուցադրական որևէ նախագահի այսպես ծաղրեն ու ստորացնեն, ինչպես անում են Թրամփն ու իր թիմակիցները Զելենսկու հետ: Մարդկայնորեն ուզում ես խղճալ, բայց քաղաքականապես արժանի…
Ըստ եվրոպական և ամերիկյան մեդիաների` Զելենսկին ոչ թե հեռացել է, այլ Թրամփը նրան վռնդել է Սպիտակ տնից:
Այստեղ դնում եմ արդեն պատմական համարվող ասուլիսի ողջ տեսագրությունը:
https://www.youtube.com/live/hzkCsIv365c?si=AvKhJJo4rafIZgrA
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Այստեղ դնում եմ արդեն պատմական համարվող ասուլիսի ողջ տեսագրությունը:
https://www.youtube.com/live/hzkCsIv365c?si=AvKhJJo4rafIZgrA
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
YouTube
Trump hosts Ukrainian President Volodymyr Zelensky at White House | FULL MEETING
President Donald Trump and Ukrainian President Volodymyr Zelensky will hold a joint press conference Friday at the White House.
Subscribe to FOX 29: https://www.youtube.com/fox29philly?sub_confirmation=1

👍33😱6❤3🤯3👎2
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Քրդական բանվորական կուսակցության (ավելի հայտնի PKK) հիմնադիր Աբդուլահ Օջալանը, որը 1999 թ.-ից ցմահ ազատազրկված է թուրքական բանտում, այսօր կոչ է արել իր զինակիցներին զենքերը վայր դնել: Տեսնենք, արդյոք կհետևեն քուրդ զինյալները այս կոչին (նախկինում ևս նման կոչեր…
Քրդական բանվորական կուսակցության (PKK) ղեկավար մարմինը, ձերբակալված առաջնորդ Օջալանի կոչից հետո, հայտարարել է ժամանակավոր զինադադարի մասին։
Միաժամանակ PKK-ն հայտարարել է, որ կարող է քննարկել զենքերը վայր դնելու հարցը, եթե Օջալանը և մնացյալ ձերբակալվածները լինեն ազատության մեջ և մասնակցեն քննարկումներին։
✊ ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Միաժամանակ PKK-ն հայտարարել է, որ կարող է քննարկել զենքերը վայր դնելու հարցը, եթե Օջալանը և մնացյալ ձերբակալվածները լինեն ազատության մեջ և մասնակցեն քննարկումներին։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍17👎7❤6🥴4😐1
Forwarded from Սրբազան պայքար
Նույնիսկ «Զանգեզուրի միջանցք» ստանալուց հետո էլ Թուրքիան սահմանը չի բացի. Վարուժան Գեղամյան
- Երբ Հայաստանը դադարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումով զբաղվել, նա ինքն իրեն զրկում է իր արտաքին քաղաքական զինանոցում եղած ավտանգային ամենաարդյունավետ գործիքներից մեկից:
- ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությամբ ստեղծել էր աշխարհում տեղի ունեցող ցեղասպանական գործողությունների դեմ պայքարող երկրի իմիջ: Դրանով մեր կշիռը բարձրանում էր, ինչը հնարավորություն էր տալիս դիվանագիտական հարթակներում մանևրելու և մեր դիրքերն ամրապնդելու:
- Թուրքիայի համար Հայաստանի հետ փակ սահմանը ավելի շատ քաղաքական շահ տվող գործոն է, քան բացը: Նույնիսկ «Զանգեզուրի միջանցք» ատանալուց հետո սահմանը չի բացվի:
- Հայաստանի դեմ փակ սահմանը Թուրքիան բանեցնում է որպես յուրհատուկ խայծ, թե բաց սահմանը փրկություն է Հայաստանի համար: Որևէ հաշվարկ չկա՝ տնտեսապես կշահի Հայաստանը, թե ոչ:
Վարուժան Գեղամյան
թուրքագետ
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=GQ9p5rZJvcY

👍34💯19❤6
Սիրիայում վերջին երկու օրերին տեղի է ունենում այն, ինչ կանխատեսելի էր դեռ դեկտեմբերին. նախկինում գոյություն ունեցած պետության շարունակական քայքայում, որն անխուսափելիորեն ուղեկցվելու է տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի միջև իրական բախումով և կոտորածներով։ Այդ ամենը՝ տարբեր միջազգային դերակատարների հովանավորությամբ և սեփական շահերի սպասարկմամբ։
Այս պահին ահաբեկիչները, որոնք այժմ պաշտոնապես կոչվում են Սիրիայի ժամանակավոր իշխանություններ, ոչ միայն փորձում են ճնշել ժողովրդական ապստամբությունը Սիրիայի ծովափնյա շրջաններում, այլև միաժամանակ իրականացնում են այդ շրջանների բնիկ ժողովրդի՝ ալավիների փաստացի ցեղասպանություն։ Այս ամենը՝ Թուրքիայի բարձր հովանու ներքո և փաստացի ռազմական աջակցությամբ։
Ընդ որում, ապստամբությունը միայն ֆորմալ առիթ է լիարժեք կոտորածի համար, քանի որ ալավիների վրա բռնաճնշումները սկսվել և շարունակվում են Ասադի իշխանության տապալումից անմիջապես հետո, թեև ավելի փոքր մասշտաբներով։
Սիրիա պետությունը չկա, իսկ դրա անվան տակ գոյություն ունեցող տարածքում արյունով ու օնլայն ռեժիմով ձևավորվում է բոլորովին նոր իրականություն։
Ցավով պիտի ասեմ, որ բարեկամ սիրիական ժողովուրդը, որը տրվեց Սիրիայի թշնամիների քարոզին ու ավիրեց սեփական երկիրը, դեռ երանի է տալու Ասադի իշխանության օրերին։

👍62😢20💯10❤5💔1
Forwarded from Թուրքիան այսօր
Եվրոպական կրկնակի ստանդարտները.
Սիրիայում փոքրամասնությունների ցեղասպանության համար կառավարական պրոթուրքական իսլամիստներին մեղադրելու փոխարեն, Եվրամիությունը խստորեն դատապարտում է «ժամանակավոր կառավարական ուժերի վրա Ասադին աջակցող տարրերի հարձակումները»։
«Թուրքիան այսօր» լրատվական
ալիք | @turkey2day

👍31🤯14😡6🤷♂5❤3
Թեթև ու հանրամատչելի զրույց է ստացվել «Հայկական գործոնի» տաղավարում։ Փորձել եմ բացատրել Թուրքիա պետության էությունը. ոչ թե ամենաօրյա իրադարձությունները, այլ դրանց հիմքում ընկած օրինաչափությունները։
✊ ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
YouTube
006 - ՀԱՍԿԱՆԱԼ ԹՈՒՐՔԻԱՆ
@ՀայկականԳործոն պոդքասթում շարունակում ենք բացահայտել կարևորագույն աշխարհագրությունը։ Այս անգամ խոսում ենք Թուրքիայի մասին։
Մեր վեցերորդ թողարկման հյուրն է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին👇
http…

❤44👍22🔥1👌1
Forwarded from Поствойна / Հետպատերազմ
ՀՀ-Ադրբեջան բանակցությունների «մեխանիկան»
* Ադրբեջանը պահանջում ա, սպառնում ա, ստանում ա, նոր բան ա պահանջում․․․ ու սենց անդադար։
* ՀՀ կառավարությունն էլ (հասարակությանը տարբեր հեքիաթներ հրամցնելով) անընդհատ զիջում ա։
* Բացի դա ՀՀ-ն հերթով հրաժարվում ա նույնիսկ ամենափոքր պաշտպանական մեխանիզմներից/միջոցներից (օրինակ՝ հայցերը)։
N.B․ «Խաղաղության պայմանագրի» արժեքը որն ա, եթե Ադրբեջանը դրանից դուրս պահանջներ ա դնում՝ Սահմանադրություն, միջանցք․․․
P.S. Բայց դե ընտրազանգվածին «ծախելու» բան կլինի, չէ՞։
#հուսահատությանիշխանություն
@Arm_Aeternum7

💯51👍15❤3
Առաջիկա շաբաթներին ու ամիսներին իշխանության քարոզիչներից և նույնիսկ ամեն թեյնիկից մենք լսելու ենք «խաղաղության պայմանագրի» մասին։ Այդ տեղեկատվական գործողության մեկնարկը տրվեց այսօր։
Այս առիթով պետք է իմանալ առնվազն հետևյալը։
◾️ Ադրբեջանը չի կնքելու պայմանագիր դեռ շատ երկար ժամանակ, քանի որ «պայմանագիր» բառը պարունակող թուղթ մեզ նվիրելու դիմաց ունի պահանջների դեռ շատ մեծ ցանկ, որոնք ստանում է՝ երևակայական խաղաղության խոստման դիմաց։ Դա կարող է տևել տարիներ ու երբեք էլ չստորագրվել (եթե Հայաստանում ընտրություններում իշխող վարչախմբին աջակացելու կարիք չլինի)։
◾️ Իր էության մեջ պայմանագրում որևէ հայամետ, Հայաստանի շահերից բխող կետ չկա։
Այն ամբողջությամբ Ադրբեջանին արված զիջումների ամբոջություն է՝ գեղեցիկ փաթեթավորմամբ («կոնֆետի թղթի մեջ գտնվող ռումբ»)։ Հետևաբար այն ոչ մի դեպքում խաղաղության պայմանագիր չէ ու խաղաղության մասին չէ, իր էության մեջ կապիտուլիացիա է և Հայաստանը էլ ավելի թուլացնող, Ադրբեջանից լիարժեք կախված մարզ դարձնելու իրավական նախապատրաստությունն է։
◾️ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։ Դա ակնհայտ է, եթե հետևեք Ադրբեջանի նախապատրաստական աշխատանքներին՝ գրեթե ամենօրյա ռեժիմով նոր զինամթերքի գնումից մինչև ներքին հանրության շրջանում համապատասխան տեղեկատվական աշխատանք։ Չկա ոչ մի նպատակ՝ չպատերազմելու։ Չեմ բացառում, որ «խաղաղության համաձայնագիրը պատրաստ է»-ն ևս այդ պատերազմի նախապատրաստությունն է։
◾️ Սուտ պայմանագրի ստորագրումը իրավական նոր հետևանքներ է առաջացնելու մեր բոլորի համար, որի համեմատ այսօր Բաքվում դատվող մեր գերիների տանջանքները միայն նախերգանք են լինելու։
Այսպիսով, Հայաստանը փրկելու ժամանակը քիչ է, բայց կա։
«Խաղաղության պայմանագիր» կոչվող թակարդը այդ ժամանակը էլ ավելի է քչացնելու։
Լուծումը՝ նոր, ազգային իշխանության ձևավորում՝ առանց կապիտուլյանտների։ Այլ լուծում չկա։
✊ ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

👍82💯32❤17👏1😢1
Forwarded from PAN.am
Թաթոյան. Իրականությանը չի համապատասխանում պնդումը, թե գանգատներից հրաժարվում է նաև Բաքուն
🗣️ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ Ադրբեջանը չի հրաժարվում պահանջներից, այլ հակառակը՝ հաշվարկել է, որ Հայաստանի «պատճառած» վնասը գերազանցում է 11 մլրդ դոլարը։
🔹 Նա նշել է, որ Բաքուն տասնյակ հազարավոր միավոր գույքի և հարյուրավոր բնակավայրերի «վնասի» հիման վրա շարունակում է իր դատավարությունները։
🔹 Թաթոյանը ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունների պնդումները, թե կողմերը փոխադարձաբար հրաժարվում են հայցերից, չեն համապատասխանում իրականությանը։

👍43❤17
2011 թ. մարտի 15-ին արտաքին օժանդակությամբ Սիրիայում սկսվեցին հակառավարական ցույցեր։
Դրանցից 14 տարի անց Սիրիայում չհաստատվեց ավելի ժողովրդավար ռեժիմ, իսկ «թալանը հետ չտրվեց ժողովրդին»։
Դրա փոխարեն փաստացի դադարեց գոյություն ունենալ Սիրիա անունով պետությունը՝ ստեղծելով մի կատարյալ դժոխք սիրիական բազմազգ ժողովրդի համար։
21-րդ դարում «միջազգային հանրության» գործուն աջակցությամբ վերանում է պետություն։ Արդեն սա բավական է՝ հասկանալու համար, որ վերոնշյալ 14 տարին խիստ ուսանելի է մեզ համար, որովհետև Սիրիան մեզ համար բաց դասագիրք է։
Այդ դասագրքի էջերից մեկը պատմում է Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության մասին, իսկ կից նոր հարցազրույցում պատմում եմ այդ էջի որոշ կարևոր ու անհայտ տողերի մասին։ Մնացածը՝ ավելի ծավալուն շատ շուտով։

007 - ՀԱՍԿԱՆԱԼ ՍԻՐԻԱՆ
«Հայկական Գործոն»-ի այս թողարկման ընթացում փորձել ենք հասկանալ, թե ինչ է կատարվում Սիրիայում, որ գործոններն են նպաստել իրավիճակին և ինչ դասեր կարող է քաղել Հայաստանը։
Այս թողարկման հյուրն է մեր լավ ընկեր, թուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը։
Հետևեք մեզ…

❤37👍17🥰1
Ադրբեջանը ժամանակ չի կորցնում, ու նորից առաջադրում է մեզ համար կործանարար պահանջների նոր ցանկը։
Բոլոր կետերն էլ անխտիր մեր պետությունը վերացնելուն են ուղղված, բայց հատկապես վերջինները հուշում են, որ նպատակ է դրված ոչ թե խաղաղության հասնել մինչև 2026-ը, այլ քանի դեռ Հայաստանում դե-ֆակտո իշխում է հանձնողների թիմը, Հայաստանից պոկել ամեն հնարավորը՝ հետագայում մեր վերականգնում ու հզորացումը բացառելու համար։
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
… Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը պետք է բացի «Զանգեզուրի» միջանցքը, ստեղծի ապառազմականացված գոտի և ապամոնտաժի սահմանային ռազմական ենթակառուցվածքները։
Նա նախազգուշացրել է, որ եթե Հայաստանը չկատարի այս պայմանները, Ադրբեջանը կարող է դուրս գալ խաղաղության պայմանագրից։
Բոլոր կետերն էլ անխտիր մեր պետությունը վերացնելուն են ուղղված, բայց հատկապես վերջինները հուշում են, որ նպատակ է դրված ոչ թե խաղաղության հասնել մինչև 2026-ը, այլ քանի դեռ Հայաստանում դե-ֆակտո իշխում է հանձնողների թիմը, Հայաստանից պոկել ամեն հնարավորը՝ հետագայում մեր վերականգնում ու հզորացումը բացառելու համար։
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
😢19👍13🤬9
Forwarded from Vardan Voskanyan's Channel
Այսօր ողջ օրվա ընթացքում Բաքվի բարբարոսական վարչախմբի անխտիր բոլոր քարոզչամիջոցները կասկածելիորեն մեծ ինտենսիվությամբ տարածում են ապատեղեկատվություն ՀՀ ԶՈՒ-ի կողմից Բաքվի բաշիբոզուկների դիրքերի, իբր, գնդակոծումների մասին։
Սրան զուգահեռ նույն քարոզչամեքենայի այլ ռեսուրսներ պատեղեկատվական բնույթի կեղծ լուրեր են սփռում, իբրե թե, Հայաստանի կողմից պատերազմական գործողություններ ծրագրելու մասին։
Ակնհայտորեն, տեղի է ունենում Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական գործողություն, որի նպատակներն առայժմ այդքան էլ պարզ և հստակ չեն։
#թշնամու_իրական_վիճակը
🆔 @vardan_voskanyan

👍36🤯9❤8💯1
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը կարևոր դիտարկումներ է արել՝ ԱՄՆ հնարավոր դիրքորոշման մասին։
«Թրամփի՝ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հարցերով խորհրդական Ուիտկոֆի անսպասելի «վայրէջքը» Բաքվում, ինչպես նաև անվտանգության հարցերով խորհրդականի վերջին գրառումը, կարծում եմ, հետևյալի մասին են.
1. Թրամփն այժմ կենտրոնացած է Ուկրաինայի պատերազմը կանգնեցնելու վրա։
2. Թրամփն այժմ կենտրոնացած է Իրանի հետ հնարավոր բանակցություններ սկսելու կամ այլ կերպ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու վրա։
Ցանկացած այլ ֆոնային գործընթաց, որը կարող է խանգարել այս հիմնական առաջնահերթություններին, Թրամփին պետք չէ։ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր։
Հետևաբար, անհրաժեշտ է Ադրբեջանին (Թուրքիային) զերծ պահել արկածախնդրությունից և թույլ չտալ լարվածություն Հարավային Կովկասում։ Մանավանդ որ Թուրքիային անհրաժեշտ է նստել գլոբալ բանակցային սեղանի շուրջ՝ ունենալով իր խաղաքարտերը։ Ի դեպ, ռուս-ադրբեջանական լարվածությունը հենց Թուրքիայի կողմից է հրահրվում՝ նույն նպատակով։
Ինչ վերաբերում է Թրամփի թիմի ուղերձներին, որոնք վերաբերում են Հայաստանին, ապա այս հարցում հայ համայնքի, լոբբիստների և իրավապաշտպան կազմակերպությունների աշխատանքը ևս նկատելի է։ Չմոռանանք, որ Թրամփի մերձավոր շրջապատում շատ են մարդիկ, ովքեր ոչ միայն գիտեն Հայաստանի տեղը, այլև լավ կապեր ունեն համայնքի հետ և լավ են պատկերացնում Հայաստանի խնդիրները։
Այժմ Թրամփին անհրաժեշտ չէ Ռուսաստանի դեմ նոր լարվածություն ձևավորել. ընդհակառակը, նրան պետք է Ռուսաստանի աջակցությունը՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքաղաքական խնդիրները լուծելու համար։ Դրա համար էլ այս պահին նա շահագրգռված չէ Ռուսաստանի դեմ նոր «ֆրոնտեր» բացելու մեջ։»

🔥26👍20❤15🙏2
Թուրքիայում առավոտյան ձերբակալել են Էրդողանի գլխավոր հակառակորդ համարվող ընդդիմադիր գործիչ, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
Լարվածության ֆոնին իշխանությունները երկրի տարածքում արգելափակել են YouTube-ը և Instagram սոցիալական ցանցը։
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Լարվածության ֆոնին իշխանությունները երկրի տարածքում արգելափակել են YouTube-ը և Instagram սոցիալական ցանցը։
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
👍18❤10😡2
Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը 7,5 միլիոն դրամ է ծախսել իմ ու ձեր հարկերից, որպեսզի Հայաստան բերի 10 թուրք լրագրողի։
Եթե նույնիսկ մի կողմ դնենք հայտարարտված նպատակի անիմաստությունը (այն է՝ Թուրքիայի լսարանին ներկայացնել Հայաստանի տեսակետները), ապա նույնիսկ քարոզչական այս պրիմիտիվ գործը Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը տապալալ է. թուրք լրագրողները պատրաստել են հակահայկական ռեպորտաժներ ու նյութեր, որոնցում բացի Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից ոչ մի այլ բան չկա (այդ ամենը համոզիվ ցույց է տվել լրագրող Անի Ավետյանն իր հաղորդման մեջ, դիտե՛ք)։
Ստացվում է, թուրքական քարոզչությունը հայկական փողերով է սնվում։
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Եթե նույնիսկ մի կողմ դնենք հայտարարտված նպատակի անիմաստությունը (այն է՝ Թուրքիայի լսարանին ներկայացնել Հայաստանի տեսակետները), ապա նույնիսկ քարոզչական այս պրիմիտիվ գործը Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը տապալալ է. թուրք լրագրողները պատրաստել են հակահայկական ռեպորտաժներ ու նյութեր, որոնցում բացի Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից ոչ մի այլ բան չկա (այդ ամենը համոզիվ ցույց է տվել լրագրող Անի Ավետյանն իր հաղորդման մեջ, դիտե՛ք)։
Ստացվում է, թուրքական քարոզչությունը հայկական փողերով է սնվում։
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
PanARMENIAN.Net
Պետբյուջեից 7.5 մլն դրամ է հատկացվել թուրք լրագրողների այցի կազմակերպմանը
Գումարը ծախսվել է տեղափոխման, կեցության և սննդի վրա
😢28🤬22👍13❤2
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Թուրքիայում առավոտյան ձերբակալել են Էրդողանի գլխավոր հակառակորդ համարվող ընդդիմադիր գործիչ, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Լարվածության ֆոնին իշխանությունները երկրի տարածքում արգելափակել են YouTube-ը և Instagram սոցիալական ցանցը։ ✊ԱՋԱԿՑԵԼ…
Բացի քաղաքապետ Իմամօղլուից` ձերբակալել են ևս 100 հոգու, որոնց թվում են իր ընտրական արշավի առանցքային պաշտոնյաները:
Էրդողանին գլխավոր մրցակից համարվող քաղաքապետը մեղադրվում է երկու գործով` կոռուպցիա և ահաբեկչություն:
Գլխավոր ընդդիմադիր ՀԺԿ կուսակցության ղեկավար Օ. Օզելը հայտարարել է, որ այն ինչ տեղի է ունենում, հեղաշրջում է ու եթե «սա չկանգնացվի, ապա երկրում երբեք այլևս ընտրություններ չեն լինի»:
Ներքաղաքական կյանքը եռում է:
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Էրդողանին գլխավոր մրցակից համարվող քաղաքապետը մեղադրվում է երկու գործով` կոռուպցիա և ահաբեկչություն:
Գլխավոր ընդդիմադիր ՀԺԿ կուսակցության ղեկավար Օ. Օզելը հայտարարել է, որ այն ինչ տեղի է ունենում, հեղաշրջում է ու եթե «սա չկանգնացվի, ապա երկրում երբեք այլևս ընտրություններ չեն լինի»:
Ներքաղաքական կյանքը եռում է:
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Սիրելի՛ ընթերցողներ,
Այս ալիքն ունի արդեն ավելի քան 10000 բաժանորդ, իսկ անցնող ամիսներին ալիքի դիտումները հատել են 7 միլիոնի սահմանը՝ չհաշված այլ հարթակներում արտատպումները։
Շնորհակալություն բոլորիդ, որ կարդում եք, հետևում, տալիս եք հարցեր ու կիսվում եք։…

👍36❤3😱3💯1
Դժվար չէ ենթադրել, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» դարձել է «խաղաղության համաձայնագիր» նորից Ադրբեջանի պահանջով։
Թե ինչ տարբերություն կա պայմանագրի ու համաձայնագրի միջև, կարող եք կարդալ այստեղ։
Բայց ավելի էականն այն է, որ Ադրբեջանը համաձայնագիր էլ չի ստորագրելու, ոնց որ չստորագրեց 2023 թ. Գրանադայի թուղթը, կամ որևէ այլ բան։ Թուղթ պետք է միայն ՀՀ դե-ֆակտո վարչապետին, որպեսզի Հայաստանի բնակչությանն ասի, որ «ինքը խաղաղության բերեց, բայց նույնիսկ դա բավական չէր, որ Ադրբեջանին կանգնացնեինք»։
Մինչդեռ Ադրբեջանին կարող է կանգնացնել կազմակերպված, դիմադրող ու ամեն օր զարգացող պետությունը, որը կարող է լինել, եթե չլինի Հայաստանի այսօրվա իշխող խմբավորումը։
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Թե ինչ տարբերություն կա պայմանագրի ու համաձայնագրի միջև, կարող եք կարդալ այստեղ։
Բայց ավելի էականն այն է, որ Ադրբեջանը համաձայնագիր էլ չի ստորագրելու, ոնց որ չստորագրեց 2023 թ. Գրանադայի թուղթը, կամ որևէ այլ բան։ Թուղթ պետք է միայն ՀՀ դե-ֆակտո վարչապետին, որպեսզի Հայաստանի բնակչությանն ասի, որ «ինքը խաղաղության բերեց, բայց նույնիսկ դա բավական չէր, որ Ադրբեջանին կանգնացնեինք»։
Մինչդեռ Ադրբեջանին կարող է կանգնացնել կազմակերպված, դիմադրող ու ամեն օր զարգացող պետությունը, որը կարող է լինել, եթե չլինի Հայաստանի այսօրվա իշխող խմբավորումը։
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Telegram
Levon Kocharyan
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը, այնինչ մինչ սա խոսք էր գնում պայմանագրի մասին:
Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն կարևոր տարբերություններ՝ իրավական և գործնական տեսանկյուններից
1.Պայմանագիր՝ իրավաբանորեն…

❤41👍23🔥5💯1
Գրել եմ անցյալ տարի, նորից կրկնեմ.
Եթե պետք է պատերազմով վախեցնեն մեզ ու առանց դրա խլեն էն ամենը, ինչն ուզում են խլել պատերազմով, ապա պատերազմը ոչ թե վախենալու բան է, այլ միակ շանսը, որ տալիս է հնարավորություն չպարտվելու։
Առանց ներկայիս դե-ֆակտո իշխանությունների մենք կարող ենք դիմադրել և հաղթել։ Ձևերը կան, մարդիկ՝ ևս։
Մնում է անել առաջին քայլը՝ հեռացնել հանձնվողներին։

💯117👍51❤27👏2🤗1