Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10.1K subscribers
993 photos
134 videos
6 files
1.13K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը հակիրճ, բայց հիմնավոր կերպով ասել է այն, ինչ այս օրերին պարտավոր է արձանագրել յուրաքանչյուր մասնագետ, հայ ու քաղաքացի։
Ահա ամբողջական գրառումը.

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Հայաստանին դեռ 1990-ականների սկզբին Թուրքիայի ներկայացրած նախապայմանների «առաջին տասնյակում» առկա են՝

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցումը և դրան առնչվող «անցյալի հիշողությունների հիման վրա Թուրքիայի դեմ թշնամանքի դադարեցումը»,

- Արարատ լեռը որպես սիմվոլ հեռացնելը,

- Կարսի պայմանագրի ճանաչումը,

- Անկախության հռչակագրի փոփոխությունը և այլն։

Կապիտուլիացիան թերևս ունի տեսական և գործնական հարթություններ․ եթե դու ընդունում ես թշնամի-հակառակորդի պահանջներն ու նախապայմանները տեսական հարթությունում, ապա դրանց գործնական կիրառումը, ինչպես ասում են՝ տեխնիկայի և ժամանակի հարց է։

Թուրքիայի ներկայացրած նախապայմանները և Հայաստանի այս պահի իշխանությունների իրականացրած որոշակի քայլեր տառացիորեն համընկնում են։ Ուստի, Հայաստանի գործող իշխանության այն քայլերը, հայտարարությունները, օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ժամանակ առ ժամանակ փոթորկում են հայության գիտակից հատվածի զգացումները, ընդամենը տեսական կապիտուլիացիայի՝ Թուրքիայի նախապայմանների ընդունման, գործնական կիրառումներն են։

Պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը, իսկ իշխանական թեզերը՝ ինքնիշխանության, պրագմատիզմի, իրական ու պատմական Հայաստանների, Արարատի ու Արագածի հակադրության և այլն, ոչ այլ ինչ են, քան չստացված քաղաքական խուսանավումների փորձեր։

Եվ զարմանալ կամ անակնկալի գալ Հայոց ցեղասպանության, Արարատ լեռան, Անկախության հռչակագրի, պատմական հիշողության, ազգային ինքության և այլ հարցերի հանդեպ իշխանության քայլերից վաղուց արդեն պետք չէ, անգամ անհույս լավատեսների պարագայում դա արդարացված չէ։

Սակայն զարմանալ կարելի է հայաստանյան հասարակության մի մասի և հատկապես՝ գիտական շատ որոշակի շրջանակների՝ ցեղասպանագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ, «խորը ակադեմիական» լռության, «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» լոզունգի տակ պախկված վախվորած պահվածքի, ինչպես նաև Սփյուռքի որոշ շրջանակների անհասկանալի «պետականամետ պահվածքի» վրա։

Իսկ իշխանությունների քայլերը իբրև թե քննադատող, սակայն հավասարության գծեր տանող, կեղծ օբյեկտիվության պատրանք ստեղծող, որպես անկողմնակալ մտածողներ ներկայացող երեսպաշտների զանգվածի հանդեպ ոչ թե զարմանք, այլ օբյեկտիվ արգահատանք կարելի է տածել միայն։

Հ․Գ․ Ի դեպ, «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» լոզունգն իրեն լիովին սպառել է, քանի որ մինչ որոշ գիտնականներ, մտավորականներ իրենց վախը և հարմարվողականությունը քողարկում են այդ տխրահռչակ ու կեղծ լոզունգի ներքո, իշխանությունները և նրանց ղեկավարն ինքն է մտել «գիտության» ասպարեզ և ակտիվորեն զբաղվում է պատմագիտությամբ, ցեղասպանագիտությամբ, ազգագրությամբ, սոցիոլոգիայով, մշակութաբանությամբ, հոգեբանությամբ և էթնոլեզվաբանությամբ։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
55👍30💯9
Հայաստանը դե-ֆակտո կառավարող կապիտուլյանտական խմբավորման կողմից Հայոց ցեղասպանության ուրացման մասին ևս մեկ կարևոր փաստ, այս անգամ Հայ առաքելական եկեղեցուց։

Դեռ 1921 թվականին Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի կողմից ապրիլի 24-ը սահմանվել է Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օր։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍6117
Կարծեմ՝ 2015թ. դեկտեմբերն էր։
Պետերբուրգում ուսանողական մի փառատոնի ժամանակ հերթական վեճն էր եղել հայերի ու ադրբեջանցիների միջև, որը մեծ աղմուկ էր բարձրացրել քաղաքում։ Պատճառը՝ հայկական տաղավարում Արցախի սիմվոլիկայի առկայությունն ու ճիշտ քարտեզն էին, և իմ կողմից հանրային դասախոսության ընթացքում Արցախի՝ որպես Հայաստանի տարածքի մասին հիշատակելը։
Հաջորդ օրը քաղաքային իշխանությունների մոտ էինք։ Հրավիրված էին հայկական ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները՝ մեղավորներին պարզելու համար։ Ադրբեջանցիները մի քանի հոգով, թղթերով, հոդվածներով, գրքերով եկել էին, որ ապացուցեն, որ մենք «գողացել ու փառատոնի ժամանակ ցուցադրել ենք ադրբեջանական հողն ու մշակույթը» ու որ «Ղարաբաղն իրենցն է»։
Մենք երկու կամ երեք հոգով էինք։ Դատարկ ձեռքերով։
Իրենք հուզված, բռնկված, գոռալով, խառնելով ռուսերեն ու ադրբեջաներենը։ Մենք՝ հանգիստ, գրագետ ռուսերենով, առանց որևէ գրամ հուզվելու։
Անիմաստ բանավեճից հետո ոստիկանությունն ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները հարթեցին կոնֆլիկտը՝ կոչ անելով «Ղարաբաղի պատերազմը չբերել Պետերբուրգ»։ Ադրբեջանցիները նեղված էին, անհանգիստ։
Մոտեցա ու ադրբեջաներենով անակնկալի բերեցի դիմացիս տղային. «Հանգի՛ստ եղի, Արցախը մերն ա»։
Դուրս գալուց լուռ էինք ու հանգիստ։
Նայեցի ընկերներիս.
«Ջոկո՞ւմ եք՝ ի՜նչ հանգիստ ու վստահ էինք։ Մեր ամեն խոսքի հետևը մի զինվոր ա։ Հայաստանի սահմաններին։ Ավել բան պետք չի»։

***
Կիլոմետրերի վրա էլ հանգստություն բերող Բանակի կենացը։
***
Նկարում՝ Հայաստանի սահմանը պահած մեր ավագները, որոնցից երկուսը գերի են թշնամու մոտ։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
103👍23💯4💔4🔥3🥰2👏2🤨1
Առանց հուզվելու հնարավոր չէ կարդալ այն նամակը, որը իր մանկահասակ որդուն` Ավետին, գրել է հայրը` Արմեն Գևորգյանը 2020 թ. Արցախ կռվի մեկնելուց առաջ:
Գնալուց առաջ կնոջը նամակ էր տվել ու ասել. «Եթե ետ չգամ, նամակը փոխանցիր որդուս»։

Նամակում մասնավորապես ասված էր.
«Ավետ, գանձս, աստվածս, արջուկս,
Գիտեմ կկարոտես ու կփնտրես ինձ ամենուր, բայց մի որոշ ժամանակ հետո միգուցե մոռանաս, չէ որ ընդամենը 4,5 տարեկան ես, բայց մի բան հաստատ կհիշես, որ ես քեզ անչափ շատ էի սիրում: Ես մեկնեցի Արցախ քեզ համար տղաս ու քեզ թողնելը ամենամեծ ցավն էր ինձ համար, բայց այդպես էր պետք, դու դա կհասկանաս, երբ մեծ տղա դառնաս:
Իմ լավ տղա, դու շատ յուրահատուկ նվեր էիր ինձ համար: Քո ժպիտը տեսնելիս ես խենթանում էի ուրախությունից, իսկ քո արցունքից հալվում էր հոգիս: Իմ կյանքը ոչինչ չարժեր նախքան քո ծնվելը:
Ներիր ինձ, որ կողքիդ չեմ լինի, երբ մեծանաս: Բայց հիշիր, հայրիկը չի հեռացել, պարզապես հիմա հեռվից պիտի խենթանամ քո ժպիտով։
Արջուկս, դու ամենաբախտավոր մարդն ես աշխարհում, գիտես ինչի°, քո կողքին աշխարհի ամենաբարի ու հոգատար մաման է, եւ պիտի խոստանաս, որ նույն կերպ կվարվես մամայի հետ, կշրջապատես նրան նույն ջերմությամբ ու հոգատարությամբ: Ես գիտեմ, որ դու կարող ես: Դա կարեւոր է ու մենք քեզ անչափ շատ ենք սիրում:
Քո աղոթքներում ինձ էլ հիշիր, Ավետս, ես քեզ այցի կգամ քո երազներում:
Չտխրես տղաս, դու լավ սովորիր ու կունենաս այնքան պայծառ ապագա հենց այստեղ, իմ ու մորդ երազանքների երկրում: Զվարճացիր, վայելիր կյանքը, հիշիր, որ դա հայրիկին դուր կգար:
Ես հպարտ եմ քեզանով
Դու միշտ կմնաս իմ արեւը, աստվածն ու արջուկը:
Քո հայրիկ...»։

Արմենը Գևորգյանը ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադից էր։ Զոհվել է հոկտեմբերի 19-ին ԱԹՍ-ի հարվածից։

Ես այս նամակը ես տեսա Արամ Գևորգյանի էջում, բայց հատուկ ուզում եմ կիսվել, որ հնարավորինս շատ մարդ հիշի ու հետևի մեր տղերքի պատգամին:

Հավերժ փառք:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
175💔62😢52👍7🫡6
Թուրքիայի և Ադրբեջանի համար այսպես կոչված «Մեղրիի միջանցքը» կամ «Զանգեզուրի միջանցքը» այսօրվա ու առաջիկա տարիների ռազմավարական գլխավոր նպատակն է, որին հասնելու դեպքում թուրք-ադրբեջանական դուետը լուծում է 3 մեծ խնդիր.

1. Վերջապես ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան ցամաքային ընդհանուր լիարժեք սահման, որը Թուրքիային դարձնում է Հարավային Կովկասի գլխավոր ուժը։

2. Թուրքիային կապում է թյուրքական աշխարհի հետ՝ դարձնելով վերջինիս տարածաշրջանային գերտերություն (այսպես կոչված «նեո-պանթյուրքիզմ»)։

3. Կտրում է Հայաստանի հարավն ու փաստացի անկլավի վերածում հայկական պետության տարածքը՝ մեզ լիարժեք կախման մեջ գցելով Թուրքիայից և հետևողական վերացնելով։

«Միջանցքի» նախագծի հեղինակը, մշակողը և իրականացնողը, ինչպես նաև գլխավոր շահառուն՝ օգուտ քաղողը Թուրքիան է։ Առնվազն վերջին 120 տարիների ընթացքում հայության տարբեր սերունդներ, գիտակցելով սա, պայքարել են այս ծրագրի իրականացման դեմ։

Այժմ մեր հերթն է։

Այս իրավիճակում Թուրքիային և Ադրբեջանին ցանկացած տեսքով ճանապարհ տալը Սյունիքի, ապա նաև ողջ Հայաստանի վճռական ավարտն է։ Հենց այս նպատակով առաջիկա օրերին կհրապարակենք շատ մանրամասն վերլուծություն այն մասին, թե ինչ է այդ «միջանցքը», որն է դրա իրական պատմությունը և դրա նշանակությունն այսօր։

Ավելին ասեմ, այդ ամենը ոչ միայն կկարողանաք կարդալ, այլև նայել ու լսել։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
60👍21🥰3👏3🔥1
Նիկոլ Փաշինյանը տարածում ա Թուրքիայի ու Ադրբեջանի Հայոց ցեղասպանությունը ժխտող նարատիվները

1) Որևէ քիչ թե շատ ադեկվատ մարդու համար դա որևէ կասկած չի հարուցում։

Բայց կան շահագռգռված «կասկածողներ»/«բացատրողներ»/ արդարացնողներ։

2) Չբացառենք նաև «անկեղծ չհասկացողների» ինստիտուտը։

Քանի որ առաջի խմբին (որը ամեն ինչ շատ լավ հասկանում ա), որևէ բան բացատրելու կարիք չկա, ապա էս մասնագիտական հոդվածը առավել օգտակար կլինի 3-րդ խմբի համար։

Լեմկինի անվան Ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտ

https://www.lemkininstitute.com/statements-new-page/statement-on-the-continued-denialist-rhetoric-of-armenian-prime-minister-nikol-pashinyan

@Arm_Aeternum7
👍295
⚡️Փաստաթղի հրապարակայնացումից հետո, վստահ եմ, «Կիկոսի մահը» հիշեցնող «Մեղրին տալիս էին» հեքիաթը վերջնականապես կավարտվի

🔷1999 թվականին Հեյդար Ալիևը առաջարկում է փոխանակել Մեղրին Արցախի հետ,  իսկ արդեն  2001-ին Մինսկի Խմբի համանախագահների կողմից ներկայացված պաշտոնական փաստաթղթով Քի Վեսթում առաջարկվում էր Արցախի միավորում Հայաստանին։

🔷Ընդ որում, շեշտեմ, այդ թղթում Մեղրին Ադրբեջանին փոխանցելու մասին տառ անգամ չկար, Ադրբեջանին ընդամենը ճանապարհ էր տրվում դեպի Նախիջևան։

🔷«Ազատության» նյութից տպավորություն է ստեղծվում, թե նախագահ Քոչարյանը Մեղրին տալիս էր իսկ Հեյդար Ալիևի պես փորձառու և հմուտ քաղաքական գործիչը հրաժարվում էր այն վերցնել․ սա առնվազն ծիծաղելի է, եթե չասեմ՝ անարգանք և ծաղր սեփական ունկնդրի մտավոր ունակությունների հանդեպ։  

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար
Բագրատ Միկոյան

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5218👎3👌3
Վաղվանից Ադրբեջանում իր աշխատանքը կսկսի Թուրքիայի նոր դեսպանը՝ Բիրոլ Աքգյունը։

Դեսպան Բ. Աքգյունը մեզ համար ունի հետաքրքիր կենսագրություն։

Նախ նշեմ, որ Աքգյունը մինչ այս երբևէ դիվանագիտական ծառայություն չի իրականացրել։ Մինչ դեսպան նշանակվելը գլխավորել է Թուրքիայի «Լուսավորության հիմնադրամը» (Maarif Vakfı)։
Այն պետության հովանու ներքո գործող կառույց է, որը կրթական ծրագրերի միջոցով իրականացնում է Թուրքիայի ազդեցության տարածումը մի շարք տարածաշրջաններում։ Այլ բառերով՝ այս հիմնադրամը թուրքական «փափուկ ուժի» գլխավոր գործիքներից է։ Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերությունների գլխավոր համակարգումն իրականացնում են ուժային կառույցները, հավանաբար դեսպանը, իր ունեցած փորձով, բացի դիվանագիտական կապերից պետք է աշխատի նաև ադրբեջանական հասարակության շրջանում թուրքականության շարունակական ընդլայնման հարցերով։

Համալսարանական դասախոս, քաղաքագետ Աքգյունը ունի նաև հակահայկական գործունեությամբ աչքի ընկնող անցյալ։
Այսպես, նա բավական երկար զբաղվել է Հայոց ցեղասպանության պատմության կեղծմամբ, հայ-թուրքական հարաբերությունների հիմնահարցերով։ Նա հաճախ հանդես է եկել ժխտողականության նպատակ հետապնդող խորհրդաժողովներին, սեմինարներին, նրա ղեկավարությամբ գրվել են թեզեր (օրինակ՝ «Հայկական սփյուռքի ազդեցությունը թուրքական արտաքին քաղաքականության վրա»)։

Բոլոր իմաստներով՝ հետաքրքիր նշանակում է։ Ինչպես նաև մեզ հետ պատերազմի խաղաղության պատրաստվելու ևս մեկ «առհավատչյա»։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍381
Հայկ Ասատրյանի՝ դեռևս 1936 թ. գրված դիպուկ նկարագրությունը մեր կացության, որն այսօր նորից արդիական է.

«Եթե այս ժողովուրդն է, որ իր քաղաքական հիմարությամբ, իր կոտրտված կամքով, իր մանր հաշիվներով, իր հատվածական տրամադրություններով, իր եսականությամբ, իր անկայուն բարոյականով, իր զգացումների խեղճությամբ, իր սրտի ծուռ բաղձանքներով, վաղվա օրհասին կանգնելու է թուրքին առջև, Հայաստանի կնճիռը հիմիկվանից լուծված համարեցեք. նա հավիտենական Թուրան է, Թուրանի կամուրջը ու միջնաբերդը»։

1980-ականների վերջին-1990-ականներին մենք ապացուցել ենք, որ այդպիսին չենք։ Ժամանակն է, որ նորից ապացուցենք։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍76😢51
Հայաստանում այս րոպեներին ուզում են դատեն ու կալանավորեն մարդու, որը մի քանի օր առաջ ֆեյսբուքում տեղադրել էր տեսանյութ, որում երևում էր, որ մի քանի մարդիկ ադրբեջաներենով Երևանի գլխավոր հրապարակում երգում էին «Ղարաբաղի» մասին։ Շինծու մեղադրանքը՝ «ատելություն և անհանդուրժողականություն հրահրելում և/կամ քարոզ»։

Կրկնեմ։
Հայաստանի քաղաքացի հայ մարդուն, ով բողոքել էր այդ ամենի դեմ, ուզում են կալանավորել։

Նորից կրկնեմ։
Հայ մարդուն ուզում են կալանավորել, որ ձայն է բարձրացրել, թե մեր երկրում ադրբեջանցիները անարգել շրջում ու հայի արժանապատվությունը վիրավորող երգեր են երգում։

Թուրքական օկուպացիան պոզով-պոչով չի լինում։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍80🤯34🤬19💯86🙏6😡3😢2🔥1😱1
Երեկ գիշերը ես, ինչպես հարյուրավոր այլ մարդիկ, եղել եմ դատարանի դիմաց՝ ի աջակցություն Ղարիբ Բաբայանի, ում ուզում էին կալանավորել՝ հրապարակում ադրբեջանցիների հակահայկական երգեր երգելու մասին ֆեյսբուքում բողոքելու համար։

Բոլոր փորձերը այլ հիմնավորում բերելու հիմնավոր չեն։

Առաջին հայացքից այս ոչ այդքան կարևոր թվացող դեպքը շատ վտանգավոր է մի քանի հիմնական պատճառով։

Սա առաջին հերթին խոսքի ազատության սահմանափակում է։

Սա հակաթուրքական (կարդա՝ ազգային) օրակարգի սահմանափակում է Հայաստանում։

Հայաստանում գնալով փորձելու են արգելել բոլոր այն գործողությունները, ծրագրերը, քայլերը, նախաձեռնությունները, որոնք հակասում են Թուրքիային ու Ադրբեջանին։ Սա առաջին դեպքերից չէ, նախորդը, օրինակ,՝ ԱԺ դահլիճում Արցախի քարտեզը հեռացնելն էր։

Այս ամենը, որ իրականացնում են Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, չունի ոչ մի այլ բացատրություն, քան հաճոյանալ Թուրքիա-Ադրբեջան երկյակին՝ կատարելով վերջիններիս բոլոր պահանջները։ Ինչու են հաճոյանում՝ դատե՛ք ինքներդ։

Վերջինը. այս միտումը հասնելու է ամենածայրահեղ դրսևորումների՝ որոշ բառերի ու ծրագրերի արգելքից մինչև Հայաստանում թուրք-ադրբեջանական վերահսկող ուժերի տեղակայում։ Չեմ չափազանցացնում։

Օրինակ 1918 թ. Բաթումի հայ-թուրքական «հաշտության պայմանագրով» թուրք սպանները պետք է տեղակայավեին բոլոր հայկական կայարաններում ու ճամփաներին, որ հսկեին, որ հայերը չխոչընդոտեին թուրքական զորքերի տեղաշարժին Հայաստանի տարածքում։

Ուստի դիմադրել է պետք։
Դիմադրել համակարգված, հետևողական ու հաստատակամ։
Գիտեմ, որ հոգնել եք, գիտեմ, որ զայրացած եք, գիտեմ, որ թևաթափ լինելը մոտ է թվում, բայց չի կարելի։
Եթե ամեն ինչ վերջացած լիներ, մեզ էսչափ չէին ճնշի։

Ուստի պայքար մինչև հաղթանակ։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍10827🙏4💯4
Երբեք չհնացող և գերարդիական

«Երբ ընտրվեմ, կդառնամ բուսակեր»։

Ամբողջ կյանք ազգայինի դեմ խոսող, Արցախն ատող մարդիկ չէին կարող այլ բան անել, քան շարունակել դա անել՝ որոշակի դադարից հետո։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍10916😢3🥰2
Իրանագետ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանի դիտարկումը անցնող շաբաթների մասին հետաքրքիր է և հուսադրող.

«Մինչդեռ ուշադիր դիտարկելով մեզանում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների դրվագներ, թերևս, ավելի ճիշտ է կարծել, որ ավելի շուտ գործ ունենք «սեղմված զսպանակի» հետ, երբ պատկերավոր ասած, մեր ինքնության զսպանակի Արարատի, Արցախի, ցեղասպանության խնդրի և, ավելի լայն իմաստով, «հայերի ու թուրքերի» հակադրության հիմնահարցի և այլ գալարներ մեթոդական քարոզչական ճնշման հետևանքով խիստ սեղմվել են, սակայն չեն կոտրվել։

Եթե սա ճիշտ է, ապա այս սեղմված զսպանակը կարող է ունենալ երկու վերջնարդյունք՝ անդառնալիորեն կոտրվել կամ հետ բացվել էլ ավելի հզոր լրացուցիչ ուժով…»։


Շարունակությունն այստեղ։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍306
Հունվարին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իրենք նախատեսում են կառուցել Անկարան Վրաստանին միացնող արագընթաց երկաթուղի։

Ըստ ներկայացված ծրագրի՝ նոր երկաթուղին պետք է անցնի սևծովյան ափամերձ գոտիով՝ ներառելով Սամսուն, Օրդու, Տրապիզոն և Ռիզե քաղաքները (տե՛ս կից քարտեզը)։
Նախատեսվում է նաև թուրքական Մերսին քաղաքը սիրիական Հալեպին միացնող երկաթուղու վերակառուցում։

Ուշադրություն դարձրեք, որ Հայաստանի հետ որևէ ենթակառուցվածքի զարգացման մասին խոսք չկա (օր.՝ Կարս-Գյումրի երկաթուղու), ինչում մեզ փորձում են համոզել Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները՝ պնդելով, թե իբր այն «հայ-թուրքական բանակցությունների» օրակարգում է։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍534😱4
Տավուշում հերթական տարածքների հանձման նախապատրաստություն է գնում՝ բնականաբար «սահմանազատման» անվան տակ։
Չմոռանանք, որ «անկլավների» թեման ոչ մի տեղ չի գնացել, ուղղակի մի փոքր հետաձգվել է։

Այս մասին գրում է ազգային պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.

««Սահմանազատման» գործընթացի շրջանակներում իշխանությունը Տավուշի մարզում, տարբեր ուժային կառույցների և քպ հովանավորյալների միջոցով ապատեղեկատվության մեծ դոզա է ներարկում:

Նույնիսկ հարևան գյուղերում, շատ դեպքերում, պրոցեսին վերաբերվող իրար հակասող տեղեկություններ են տալիս ու այս ամենը տեղի է ունենում քողարկված և բավականին լավ մշակված սցենարով:
Սրանով է պայմանավորված, որ շատ դեպքերում քննարկման առարկա դարձող նյութի սկզբնաղբյուրը շատ դժվար է լինում ճշտելը կամ թեման այնպիսի տրանսֆորմացիաների է ենթարկվում, որ հետևից հասնել չի ստացվում:

Մի խոսքով, իշխանությունը հերթական փոթորիկից առաջ մասշտաբային տեղեկատվական նախապատրաստություն է տեսել` տոտալ ապատեղեկատվության, իսկ որոշ ուղղություններով, տեղեկատվության բլոկադայի միջոցով»:

Իմ կողմից հավելեմ, որ սա սահմանազատում չէ, սահմանաԶԱՎԹՈՒՄ է։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍36😢1110🤬7👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Լրագրողը Թուրքիայում փողոցում հարցնում է սովորական անցորդին.
- Ի՞նչ հանցանք կգործեիք, եթե իմանայիք, որ դրա համար պատիժ չկա»։

Անցորդը պատասխանում է.
- 20 հատ հայի գլուխ կկտրեմ։

Ու թեև հարցվողն ամենայն հավանականությամբ Ադրբեջանից է, բայց դա որևէ կերպ չի փոխում պատասխանի էությունը։

Ես նմանատիպ հոլովակներ չեմ սիրում տարածել, բայց ստիպված եմ, քանի որ օրեցօր Թուրքիա-Ադրբեջան դուետի հակահայկականությունը «արդարացնող» քարոզիչները էլ ավելի բացահայտ են իրենց հակահայկական գործն անում։
Զգո՛ն եղեք։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤬60👍17😢64🔥2😐2
Էրդողանը ընդունել է Սիրիայում իշխանությունը զավթած և նախագահի պաշտոնը զբաղեցնող Ահմեդ ալ-Շարաաին։

«Թուրքիան այսօր» լրատվական
ալիք |
@turkey2day
🤬354👍2