Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10.2K subscribers
984 photos
134 videos
6 files
1.13K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Հայաստանի սահմանը սա է մնալու վերջում, եթե դե-ֆակտո իշխանությունը մնա:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
👍447💯2
Փակել են նաև դեպի Ազգային ժողով տանող Դեմիրճյան փողոցի մուտքը:

Մինչ այդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը շարունակում է մոտենալ կառավարական ամառանոցին:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
26🤬8
Սրբազան երթի առաջին մասնակիցներն արդեն ամառանոցի դիմաց են, սակայն տասնյակ հազարավոր մարդիկ դեռ նոր են մտնում Պարոնյան փողոց:
Այստեղ են նաև ոստիկանական ամենատարբեր ուժեր, ինչպես օրինակ վերջին օրերին իրենց բռնություններով հայտնի բերետավորները, որոնք դարձել են նաև թուրք-ադրբեջանական մեդիաների ամենասիրելի հերոսները:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
😡21👍138
Հայաստանի պահանջատեր քաղաքացին կառավարական առանձնատան դիմաց:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
74👍8
Սրբազանին սպասող հայ մարդիկ` հազարավոր մարդիկ իրար հյուրասիրում են, իրար մասին հոգ են տանում, իրար քաջալերում են. սա է իսկական հայկական շարժումը:

Կներեք ավելորդ հուզականությունս, բայց սա է մերը:
Մենք իրավունք չունեն պարտվելու ու կորցնելու մեր պետությունն ու հայրենիքը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
112🥰10👍8
Forwarded from Մհեր Աբրահամյան, թուրքագետ (Mher Abrahamyan)
Մարդ, ով 88 տարեկան հասակում սովորեցնում ապրել, սիրել հայրենիքը, պայքարել հայրենիքի ու արժանապատվության համար!!!
336👍9🥰6
⚡️Եթե (Նիկոլ Փաշինյանը) չգա, նշանակում է՝ խուսափում է իր ժողովրդից, նշանակում է՝ այլեւս կապ չունի այս ժողովրդի հետ…

Չուներ, մենք գիտենք դա

Բագրատ Սրբազան

@armnationalfront
103👍14🔥1🤔1
Սրբազան պայքար:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
95👍12
Forwarded from 24News
❗️24News-ին հայտնի է դարձել, որ իշխանությունները վերջին օրերին քննարկել են Բագրատ Սրբազանին ձերբակալելու հարցը: Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն, այդ որոշմանը դեմ են դուրս եկել որոշ ուժայիններ, նրանք մտավախություն են հայտնել, որ այդ քայլը կբերի Շարժման կտրուկ աճին: Նրանք պնդել են, որ նման քայլը գրգռելու է նաև դեռևս չեզոք մարդկանց, ուստի պետք է ձեռնպահ մնալ նման քայլերից:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
40🤯8🤔5👍3🔥1
Հիմա մեզ անհրաժեշտ է, որ առավոտյան ժամը 8-ին մեկ մարդու պես լինենք փողոցում։ Մեր մայրերին եմ ասում՝ ձեր զավակներին մանկապարտեզ տանելու փոխարեն դուրս եկեք փողոց, մի քանի օր։ Հենց մեր զավակների անվտանգ և ապահով ապրելու համար և ոչ վտանգների։

Բագրատ Սրբազան
120👍23🤯2👎1🔥1
Բարի լույս:
100👍11🙏8
Խաղաղ անհնազանդություն իրականացնող բազմաթիվ քաղաքացիների ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով բերման է ենթարկում: Ակնհայտ է, որ հրաման է տրված բռնի ուժ կիրառելով վախեցնել ցուցարարներին:
Բայց նայեք տղերքի դեմքին: Վախեցա՞ծ են:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍5822👎2🔥1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️Կարմիր բերետավորները ադրբեջանական մամուլի համար դարձել են և՜ հերոսներ և՜ ծաղրի առարկա։ Թշնամին նրանց սկսել է կոչել «Փաշինյանի կարմիր գլխարկներ»։

«Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք | @Azerbaijan91120
😢459😱5👍3🤯2😡2🤔1
Երկու մտքով կիսվեմ որպես այսօր առավոտյան խաղաղ անհնազանդության գործողությունների մասնակից:

◾️Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը հրաման է տվել ցուցադրական բռնություն կիրառելով բռնել ցույցերի մասնակիցներին: Սա ունի մեկ նպատակ` վախեցնել և ստիպել քաղաքացիներին այլևս դուրս չգալ:

◾️Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, ում այսօր տեսել եմ փողոցներում, որևէ կերպ չեն վախենում բերման ենթարկվելուց:

Որպես քաղաքացի շարունակելու եմ իմ օրինական բողոքն ու պահանջը ներկայացնել:

Սա, ցավոք սրտի, մեր պետությունը փրկելու միակ տարբերակն է:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
137👍13🔥1🤯1
Վահե Դավթյանի այս նշումը կարևոր է` https://t.iss.one/vahedavtyan/2215 :

Ինչպես նախկինում եմ նշել, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության բոլոր դերակատարները ուշադիր հետևում են Սրբազան պայքարին, որպեսզի ըստ դրա արդյունքների հարմարեցնեն իրենց անելիքները:

Եթե պայքարը հաղթի, կհայտնվեն նոր շահակիցներ ու դաշնակիցներ:

Հենց այս պատճառով են Սրբազան պայքարի ուժից ու թափից խիստ անհանգստացած հատկապես Թուրքիայում և Ադրբեջանում, իսկ վերջիններիս ՆԱՏՕ-ական դաշնակից ԱՄՆ-ը և ԵՄ-ն լռում են Հայաստանի ոստիկանության կիրառած անօրինականությունների մասին` փաստացի աջակցելով դրանց:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍6413💯11
Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, Թուրքիան և Ադրբեջանը խիստ մտահոգ են Սրբազան պայքարի աստիճանական աճով, որ այս պահին ընթանում է Հայաստանում։

Պարբերաբեր հնչում են սպառնալիքներ պայքարի մասնակիցների հասցեին, նույնիսկ կոչեր՝ զորք մտցնել Հայաստան՝ աջակցելու համար փաշինյանի գլխավորած իշխանությանը։

Այս առումով երեկ՝ մայիսի 28-ին տեղի են ունեցել երկու շատ կարևոր իրադարձություններ։

Նախ Ադրբեջանում։ Հավանաբար տեսնելով, որ Սրբազան պայքարը չի ստացվում կանգնացնել, մարտի մեջ է մտել անձամբ նախագահ Ալիևը։ Այդ մասին է վկայում նրա երեկվա ելույթում ասված հետևյալ խոսքերը. «Մենք նաև հետևում ենք Հայաստանում ընթացող վերջին իրադարձություններին։… Այդ պատճառով մենք ամեն պահ պետք է պատրաստ լինենք։ Իհարկե, առաջին հերթին մեզ անհրաժեշտ է էլ ավելի ուժեղացնել մեր բանակը, և մենք դա անում ենք»։ Եթե Երևանի ու Հայաստանի այլ բնակավայրերի փողոցներում ընթացող ժողովրդական պայքարը էական վտանգ չներկայացներ թշնամի պետության շահերին, ապա Ադրբեջանի նախագահը դժվար թե անդրադառնար այս թեմային։ Սա մտապահենք՝ զուգահեռ արձանագրելով, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունից ոչ մի արձագանք չկա մեր երկրի ներքին գործերին այս միջամտության։

Ալիևի արձագանքին պետք է գումարել նաև երեկ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի փաստը, որում քննարկված 6 հարցերից մեկը վերաբերվել է Հայաստանին։
Գրեթե լիարժեք վստահությամբ կարող ենք ասել, որ ուշադրության կենտրոնում է եղել Սրբազան պայքարը և դրան խոչընդոտելու հնարավորությունները։

Միայն այս երկու հանգամանքները բավական են հասկանալու, թե ինչի համար է Սրբազան այս պայքարը և որ կողմում պետք է լինել հիմա։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍9832👏1
Շարունակենք մանրամասն արձանագրել , թե ինչպես են Թուրքիայում գովում և սատարում Հայաստանի դե-ֆակտո վարչապետի վարած զիջողական ու հակահայ, այսինքն` թուրքամետ քաղաքականությունը:

Այսօր հնչեղ ելույթ է ունեցել դիվանագետ, Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը.

«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով տեսնում և ընդունում է այսօրվա իրականությունը, ցույց է տալիս, որ ինքը հայ ժողովրդի ապագայի մասին մտածող առաջնորդ է և չի ցանկանում խնդիրներ թողնել սերունդներին»:

Դիվանագետի ա
մբողջական ելույթը կարելի է գտնել այստեղ (https://t.iss.one/turkey2day/3792), իսկ մենք ձեռքի վրա ունենք ևս մեկ վառ ապացույց, թե ով է ներկայիս իշխանության իրական աջակիցն ու կողմնակիցը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
36😱15👍12🤬3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սրբազան պայքարի մեկնարկից հետո Թուրքիայում այնքան են անհանգստացած Հայաստանի դե-ֆակտո վարչապետի ճատակագրով, որ քաղաքական դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները վերջին օրերին հանդես են գալիս վերջինիս աջակցող հայտարարություններով։

Այսպես, Թուրքիայում գործող ամենահայտնի ու մեծ լսարան ունեցող զլմ-ներից մեկի՝ Independent Türkçe-ի գլխավոր խմբագիր և հայտնի լրագրող Նևզաթ Չիչեքը երեկ իր հարցազրույցում ասել է, որ.

«Շատ անկեղծ լինեմ, … Հայաստանի ղեկավարին (նկատի ունի՝ Փաշինյանին) պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը (Թուրքիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը)»։

Հիշեցնեմ, որ Սրբազան պայքարի դեմ են արտահայտվում նաև Ադրբեջանում, որտեղից ևս առաջարկում են փաշինյանին աջակցելու համար զորքեր ուղարկել Հայաստան։

Տեղեկացե՛ք, թե ովքեր են աջակցում Հայաստանի իշխանությանը և տեղեկացրե՛ք այլոց։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
60👍23🤔12👎4😢4
⚡️Բագրատ Սրբազանին սև բերետավորները ոտքով հարվածներ են հասցրել
🤬114🤯10👎5😢54
Սա Կիրանց գյուղն է, որի տարածքները անցյալ շաբաթ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը հանձնեց Ադրբեջանին: Հանձնված տարածքները նշված են կապույտով և մանուշակագույնով (քարտեզը պատրաստել է լրագրող Դավիթ Գալստյանը):

Այդ հանձնումով գյուղը ոչ միայն դարձավ անպաշտպան, այլև փաստացի զրկվեց իր հիմնական գյուղատնտեսական հողերից (նշված է դեղինով), որովհետև դեպի իրենց արտերը տանող ճանապարհը այլևս վերահսկվում է ադրբեջանական բանակի կողմից:

Արդյունքում` ունենալու ենք անխուսափելի հայաթափում Կիրանցում և ամբողջ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացում:
Իսկ առաջիկա շաբաթներին Կիրանցում եղած զիջումների նման նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում, որոնք կարելի է կասեցնել, եթե Սրբազան պայքարը հաջողի:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
71👍22💔15💯12