Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10.2K subscribers
984 photos
134 videos
6 files
1.13K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Ի՞նչ եք կարծում, երեկ հրապարակում հրաժարական ներկայացնելու համար դրածոյին 1 ժամ տված արքեպիսկոպոսը չգիտե՞ր, որ պահանջը բնականաբար չի կատարվելու։ Գիտեր։

Բայց սա պրոցես է, որը պետք է ծամվի։ Այսպիսի գործընթացները ժամանակատար են։ Սրա հետ պետք է համակերպվել։ Մի՛ շտապեք։

Կոնկրետ այս շարժումը կարող է հաջողել, կարող է նաև չստացվել, բայց այն ձախողված չէ։ Չի կարող ձախողված լինել պրոցես, որին առաջին իսկ օրը մի քանի տասնյակ հազար մարդ է մասնակցում։

Կանխատեսումները թողնենք վատ քաղաքագետներին և ֆեյսբուքի ամենագետներին։

Ես միայն կարող եմ վստահ պնդել, որ, անկախ կարճաժամկետ արդյունքներից, մենք այս պրոցեսի ազդեցությունը կզգանք միջնաժամկետում։

Ծանր է լինելու։ Չհուսահատվե՛ք։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
161👍23🔥1
Շարժման ոսկյա օրենքն է ամեն գնով պահպանել շարժման աճը և նվաճել հաղթանակ շատ կարճ՝ օրերի ընթացքում։ Ուստի ոչ մի հիասթափություն, ընդհակառակը՝ ճնշման մեծացում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍14367🙏2🥰1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Դատելով այս պահին մայրաքաղաք Երևանում և գրեթե բոլոր մարզերում ցույցերի, բողոքի և անհնազանդության խաղաղ, օրինական գործողությունների քանակից ու մասնակիցների տրամադրությունից, ինչպես նաև այլ կողմնակի ցուցիչներից (օրինակ՝ ուղիղ հեռարձակումներով երթը դիտողների քանակից)՝ սրբազան շարժումը մեծ թափ է ստանում։

Ուստի ամենայն հավանականությամբ այսօր երեկոյան ժամը 18:00-ին Հանրապետության հրապարակի հանրահավաքը երեկվանից ավելի մարդաշատ կլինի։

Հիշեցնեմ, որ երեկ ավելի քան 50 հազար հայ էր ներկա՝ իր բողոքը և անհամաձայնությունը հայտնելու գործող դե-ֆակտո իշխանությունների վարած հանձնվողական ու թուրքամետ քաղաքականության դեմ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
113👍11🔥4
Երգչուհի Լիլիթ Բլեյանի կազմած այս ցուցակը, բնականաբար, ամբոջական չէ, սակայն լիարժեք բավական է ապացուցելու, որ Հայաստանի ներկայիս դե-ֆակտո իշխանությունը օրինական ու լեգիտիմ չէ, ուստի պետք է հեռանա։
Ստորև Լիլիթի գրառումը.

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի լեգիտիմ վարչապետը չէ, քանի որ

📍 նա խախտել է իր իսկ ընտրողին տված ԲՈԼՈՐ նախընտրական խոստումները,

📍նա ձախողել է բանակցային պրոցեսը, որի հետևանքով Հայաստանը չորս տարվա ընթացքում ունեցել է չորս մեծուփոքր պատերազմ և բազմաթիվ սահմանային բախումներ, ՀՀ քաղաքացին զրկվել է իր անվտանգ, պաշտպանված կյանքի իրավունքից,

📍նրա օրոք Հայաստանն ու հայկական աշխարհը փոքրացել են իրենց չափերի մեջ բազմաթիվ հազարավոր ք/կմ, պատմության մեջ առաջին անգամ Արցախում հայեր չեն մնացել,

📍Հայաստանն ու Արցախը տվել են հազարավոր զոհեր,

📍Հայաստանի ներքին կյանքը վերածվել է քաոսի, հանրային կյանքը մանիպուլյատիվ քարոզչական գործիքներով է կառավարվում,

📍 Հայաստանը կորցրել է անվտանգության հենարաններն ու իր կշիռը միջազգային հարթակներում

📍ժողովրդավարության խոստումով եկած իշխանությունը ֆեյսբուքյան գրառումների ու սեփական կարծիքի արտահայտման համար կալանավորում է` ում կցանկանա,

📍դատական իշխանությունը դարձել է իշխանական կամայականությունների իրականացման մեքենա»։

Տարածե՛ք, բացատրե՛ք, կիսվե՛ք։ Սա ևս պայքարի փոքր, բայց կարևոր քայլ է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍11032🤷‍♂1🔥1👏1🤔1
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի նոր բանաստեղծության այս տողերը իմ անձնական ցավի մասին են.

Ես չեմ ներում վախկոտ «քաջին»,
Բերձորս սարքողին Լաչին,
Եկեղեցուս հազարամյա
Ու Աստծուս դեմ վայրահաչին:

Ու դրա համար պայքարելու եմ ինչքան հարկավոր լինի, որ իմ երկրի այլ քաղաքներ ու գյուղեր էլ չթրքացվեն։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
113👍8
Րոպեներ առաջ Տավուշում տեղակայված ՀՀ Զինված ուժերի երրորդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը մոտեցավ Բագրատ արքեպիսկոպոսին ու իր զորակացությունը հայտնեց շարժմանը։
Սրբազանը խնդրեց երթի մասնակիցներին ողջունել վերջին տարիների միակ հաղթանակած հայ գեներալին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
133👍10🔥10🥰1
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ևս կարճ ու դիպուկ անդրադարձել է «լեգիտիմ վարչապետ» կոչված կեղծ թեզին։

«Հիմնավոր կասկած ունեմ, որ քպ-ականները «լեգիտիմ» բառի իմաստը չեն հասկանում։ Կամ խառնում են «լեգալ»-ի հետ։ Բայց դա էական չի, որովհետև երկուսն էլ իրենց դեպքում սուտ է։

Լեգիտիմ լինելը արդարացնում են 2021-ի ընտրություններով։ Բայց այն ծրագիրը, որի օգտին մարդիկ քվեարկել են, իրենք խախտել են, արել են լրիվ հակառակը իրենց տված խոստումների։
Դրանով իսկ կորցրել են լեգիտիմությունը, ինչը մարդիկ իրենց ցույց տվեցին արդեն 2023-ի ընտրություններում։ ՔՊ-ն հավաքեց ընտրելու ձայն ունեցողների ընդամենը 9 տոկոսի քվե։ Հավաքեց ադմինիստրատիվ ռեսուրսով, ընտրակաշառքով, ինչը ֆիքսեցին և Freedom House, և ԱՄՆ Պետդեպը իրենց զեկույցներում։ Այսինքն լեգալության մասին թեզն էլ անցանք։

Հիմա ոչ լեգալ են, ոչ լեգիտիմ են ու անշուշտ դա հասկանում են, անկախ նրանից հրապարակում կլինի 5 հազար, թե 100 հազար մարդ։ Բայց ունեն այդ շանսը խաղաղ հեռանալու»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
61👍9👏7
Ակնհայտ է, որ շարժումը թափ է հավաքում, ուստի կարևոր է ոչ միայն մարդկանց մասնակցությունը:

Խիստ կարևոր է նաև ամենատարբեր ոլորտների գործարարների կողմից հանգստյան օրերին շարժմանն աջակցության և երկուշաբթի օրվանից ընկերություններում գործադուլ անելու մասին հայտնելը։

Խոսքս ուղղված է, առաջին հերթին, 50-100+ աշխատողներ ունեցող ֆիրմաների սեփականատերերին։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
71👍7🔥2
Forwarded from Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան (Nairi Hokhikyan)
Համեմատելու համար չէ, բայց պետք է ասել՝ եթե Աստծո որդի Քրիստոսին մարդիկ չխնայեցին ու ամեն տեսակի սուտ, անբարո մեղադրանք հնչեցրին նրա մասին, եկեղեցու ծառայող Բագրատ Սրբազանին ինչո՞ւ պիտի խնայեն։

Մի նայեք կեղծիք ու ատելություն տարածող սատանայի կողմը։ Դարձեք դեպի լույսը և շարունակեք պայքարը՝ հանուն մեր հայրենիքի, հանուն մեր Արցախի, հանուն Աստծո ճշմարիտ հավատի։
96👍8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️Սրբազանը քաղաքացիներին կոչ արեց փակել ճանապարհները
91👍9🔥1
Նույն տեղում՝ այսօր, 18:30-ին։

Հանուն հայրենիքի, հանուն ապագայի, հանուն ազատության։

Երբեք ուշ չէ։ Միացե՛ք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
122🔥9👍4
Հայաստանը դրել են այնպիսի անարգ վիճակում, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան լկտիորեն համարձակվում է սպառնալ «կարգուկանոն հաստատել» մեր իսկ երկրում, եթե այստեղ տեղի ունենա իշխանափոխություն։

Ի դեպ, նույնիսկ թշնամու քարոզչամեքենան է խուսափում Առաքելական մեր եկեղեցու արքեպիսկոպոսին փորձել թիրախավորել, նրան կոչելով ավազանի անունով, և կիրառում է նաև հայերեն Սրբազան տիտղոսը։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
49👍14💯3🤷‍♀2🤯1
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա ելույթի այս դրվագը շատ խոսուն է.

«1990, 1992 թվականներին օկուպացված Ղազախի շրջանի (Տավուշի) հողերը այսօր առանց մեկ կրակոցի վերադարձվում են մեզ։ Սահմանազատումը և սահմանագծումը անցկացվում են մեր պայմաններով և դա մեր հերթական հաղթանակն է»։

Ամեն զիջումը բերելու է նոր պատերազմ ու նոր՝ ավելի ծանր զիջումներ։ Այս կանոնը շատ լավ գիտեն Ադրբեջանում, ուստի ամեն բան անում են, որպեսզի Հայաստանում իշխանության չգան ուժեր, որոնք կարող են դիմադրել և հաղթել իրեն։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
64💯43👍26😢6😡4🔥2
Նկարի մեջ իմ հայրենի Բերձոր քաղաքի Սուրբ Համբարձման եկեղեցին է, որը Ադրբեջանը հիմնահատակ քանդել է (հատուկ նկարը չեմ դնում)։
Չկա ոչ մի պատ, ոչ մի քար։ Ուղղակի դատարկ հող։
էս եկեղեցում իմ պես հազարավոր հայեր են կնքվել, աղոթել, երազել ու մխիթարվել։

Սա էն Բերձորն է, որը շատերն իրենց անտարբերությամբ 2022 թ. ամռանը թույլ տվեցին, որ բանավոր պայմանավորվածությամբ հանձնվի թշնամուն։

Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է։

Հաջորդը դու ես ու քո տունը, եթե դեռ տանը նստած ես ու աջակցում ես Հայաստանի ներկայիս դե-ֆակտո իշխանությանը։

Չեմ չափազանցացնում, զգուշացնում եմ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
😢167👍47🙏26💔1412🔥1
Բոլորը՝ ԱՄՆ-ից մինչև Իրան, Ռուսաստանից մինչև Չինաստան, ԵՄ-ից մինչև Արաբական աշխարհ հետևում են, թե ինչ ընթացք է ունենալու այս օրերին մեր ծավալած ժողովրդական դիմադրությունը` Բագրատ սրբազանի գլխավորությամբ։

Եւ կախված այն բանից, թե ինչով կավարտվի այս պայքարը, իրենք կսկսեն վերադասավորվել։

Ժողովրդական դիմադրության հաղթանակի դեպքում այն պետությունները, ում շահերը համընկնում են մեզ հետ, կստանան հնարավորություն օգնելու Հայաստանին Թուրքիա-Ադրբեջան երկյակի դեմ։ Հիմա նրանք զրկված են այդ հնարավորությունից, քանի որ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը թույլ չի տալիս և անդադար զիջում է թշնամուն։

Էնպես որ մեր՝ այս օրերին ցուցաբերած պայքարն ու համառությունը հիմք են նաև մեր աշխարհաքաղաքական կշիռը բարձրացնելուն։ Մենք ոտքի ելանք, ապա մեզ կսկսեն հարգել, իսկ ոմանք՝ նաև ներդրում անել։

Ուրեմն պայքա՛ր։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
145👍39🔥1
Ամբողջ Երևանում և մարզերում այս պահին հայերը փակում են փողոցները՝ ի նշան բողոքի ներկայիս զիջողական ու պետականակործան քաղաքականության։
Ժողովրդական դիմադրությունը շարունակվում է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍11144🔥2
Բոլոր նրանց համար, ովքեր փողոցում են և խաղաղ անհնազանդության գործողություններ են իրականացնում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
81👍18😱2
Թեև Երևանի պետական համալսարանում ևս դասադուլ է, բայց կրթությունը մնում է օրակարգում։

Ուստի ուսանողների առաջարկով վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 13:30-ին Համալսարանի բակում տեղի կունենա իմ բաց դասախոսությունը՝ Հայաստան-Թուրքիա հակամարտության թեմայով։

Մուտքը, ինչպես հասկանում եք, ազատ է։ ☺️

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
180👍35🔥3🥰2
Այս օրերին ԱՄՆ մի քանի անգամ դատապարտել է Վրաստանում շենքեր գրավել փորձող ցուցարարների դեմ ոստիկանական ուժի կիրառումը:

Նույն ժամանակ ԱՄՆ և մնացած արևմտյան կողմերը ոչ մի բառ չեն ասում ոչ միայն այս օրերին Հայաստանում խաղաղ անհնազանդության մասնակիցների հանդեպ կիրառվող ոստիկանական բռնության մասին, այլև լռում են արդարադատության հանդեպ իրակակացվող այլ բռնությունների առումով: Փաստացի` աջակցում են դե-ֆակտո իշխանությանը:

Հիշեցնեմ, որ այս օրերի Հայաստանում ազգային պայքարի մասնակիցների հանդեպ կոպիտ ուժ կիրառելու կոչեր են անում նաև Ադրբեջանում և Թուրքիայում:
Էլի փաստացի աջակցում են:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍11322🔥2🤯2🤔1
Թուրքիայում, ըստ իշխանությունների և (ավելի շատ) մերձիշխանական մեդիաների, հեղաշրջման նախապատրաստման փորձ է կասեցվել:
Այս պահին լուրեր կան խուզարկությունների ու զանգվածային ձերբակալությունների մասին:
Դեռ ավելին հայտնի չէ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
34👍16😱4