Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10.1K subscribers
993 photos
134 videos
6 files
1.13K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Forwarded from Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան (Nairi Hokhikyan)
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Այսօր Հայաստանի իշխանությունը Ադրբեջանին է հանձնելու Տավուշի մարզի Բաղանիսից մինչև Ոսկեպար ընկած հատվածը, որը ապահովում է միջպետական ճանապարհի և հարակից գյուղերի անվտանգությունը։ Այլ կերպ ասած՝ Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է։
Այդ մասին պաշտոնապես հաստատել է նաև ՀՀ ՆԳ նախարարությունը՝ մարդկանց հանգստացնելով, թե ՀՀ ինքնիշխան տարածքից չեն հանձնում։

Սրանք խոտի ու կորեկի անսահման քանակություն ունեն, որոնցով խաբում են մոլորյալ ժողովրդին։

Վաղը դրանք բոլորը փախչելու են՝ ժողովրդին թողնելով թշնամի կրակի տակ։

Հաշվի առեք, որ սահմանազատումը տարածք հանձնելն է, իսկ սահմանագծումը՝ չափագրումը։
🤬49👍9🤯2💯1
Տավուշում Ադրբեջանին հայկական տարածքները ապօրինաբար նվիրելու գործընթացի դեմ են նաև տեղի օրինական իշխանությունները: Այսպես,
Նոյեմբերյանի համայնքապետարանը, այդ թվում` սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և դեմ են Նիկոլ Փաշինյանի որոշմանը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍6313👎1
⚡️Այս պահին Կիրանցում։ Քաղաքացիները շարունակում են պայքարը անկախ տարիքից

https://t.iss.one/armnationalcommittee
53👍14
Forwarded from Թուրքիան այսօր (Gew)
Էրդողանը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ վերահաստատում է ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու իր նախապայմանը։

Ավելին, ըստ Էրդողանի, Հայաստանի ղեկավարը ևս համակարծիք է իր հետ։ Վերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին։

Շուտով շրջանառության մեջ կդրվի <<եթե չհրաժարվենք ցեղասպանության ճանաչումից, Թուրքիան մեզ հետ հարաբերություններ չի հաստատի>> խոսույթը։

Արդեն վախենալու է, թե ինչ ուղերձով է հանդես գալու Հայաստանի ղեկավարը վաղը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչման գործընթացին։

Իսկ ցեղասպանության հարցից հետո հաջորդ թիրախը լինելու է հայկական սփյուռքը։
👍38🤬19🤯8😢7💯43
Նկարներից առաջինում Ադրբեջանի սահմանապահ զորքերն են։ Դրանք լիարժեք բանակային զորամիավորում են՝ իրական մարտեր մղելու համար համապատասխան զենքով։

Երկրորդ նկարում՝ ՀՀ սահմանապահ զորքերն են, որոնք ունեն բացառապես պահակային գործառույթ, այսինքն՝ ունակ չեն մարտ վարել։

Տավուշում ու ամբողջ ռազմաճակատի գծի երկայնքով ՀՀ դե-ֆակտո իշխանությունները թուրքերին խոստացել են կանգնացել ռազմական գործողություններ մղելուն անընդունակ ուժեր, մինչդեռ Ադրբեջանը այնտեղ շարունակելու է պահել լիարժեք բանակ՝ «սահմանապահ» անվան տակ։

Փաստորեն, զիջում ենք ոչ միայն բուն խրամատավորված ու ամրացված դիրքը, այլև ադրբեջանական բանակին կանգնացնելու ունակ հայոց բանակը փոխարինում ենք պահակներով։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
😢30👍20🤬7😡21
Տավուշում դե-ֆակտո իշխանություններին ենթարկվող ոստիկանությունը կոպիտ ուժ է կիրառել ժողովրդի նկատմամբ՝ բացելով ճանապարհը։
Բազմաթիվ մարդիկ ձերբակալվել ու տարվել են անհայտ ուղղությամբ։

…երբ Ադրբեջանը նույնիսկ բանակի կարիք չունի մեր դեմ։
Իր փոխարեն Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն ամեն ինչ անում են՝ թուրք-ադրբեջանական նպատակների ուղղությամբ։ Ընդ որում՝ մեր հարկերով։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🤬43😢163
Վաղը երեկոյան 22:00-ից ուղիղ եթերում զրուցելու ենք Բագրատ սրբազանի հետ Տավուշի և շատ այլ կարևոր թեմաների մասին՝ «Իմնեմնիմի» հաղորդման շրջանակներում։
Հղումը՝ https://www.youtube.com/@AntiFakeam

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
63👍23🔥4
Ամենայն հայոց կաթողիկոսի կոչը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը.

«Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով, չարի ու չարիքի դեմ պայքարի վճռականությամբ և նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները, առկա բարդ իրադրությունից ջանքերի մեկտեղումով ելքի ուղիներ գտնի և կերտի իր հաղթական ապագան»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
86👍4🤷‍♀1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ժողովուրդը հարցնում է.

- Լավ, ընդունեցինք, բա ստեղծված իրավիճակին այլընտրանք կա՞։ Հնարավո՞ր է հաղթել Ադրբեջանին։

Կարճ պատասխանում եմ.

- Այո՛, կա։

Իսկ մի փոքր ավելի երկար պատասխանը կարող եք գտնել կից հոլովակում կամ էլ ամբողջական հարցազրույցում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
💯37👍195
Forwarded from Մհեր Աբրահամյան, թուրքագետ (Mher Abrahamyan)
ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը Հայոց Ցեղասպանության օրվա կապակցությամբ: Ամբողջովին պրոթուրքական, չկա ոչ մի հղում, որ դա հանցագործություն է, չկա ոչ մի հղում, որ դա իրականացվել է թուրքական պետական ապարատի կողմից, անընդհատ շեշտվում է մեծ եղեռն տերմինը, չկա ճանաչմանը միտված որևէ գործընթացի հղում, տեքստից զգում ես, որ դու հոգեցունց ես եղել և հենց դու ես մեղավոր ցեղասպանվելու համար:
Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից:
Հայաստանը տանուլ է տվել և տալիս բոլոր ուղղություներով:

պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան| @mherab
💯50😢16😡12👍8
Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները։

Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական, չի խոսվում դրա հանցավորության մասին, իսկ Օսմանյան կայսրության պետական ապարատի կողմից իրականացված ցեղասպանությունը ներկայացվում է, որ հայերը պարզապես սպանվել են Օսմանյան կայսրությունում։

Փոխարենը կա միտք, որ գուցե հենց սրա պատճառով է, որ անընդհատ ենթարկվում ենք նոր ցնցումների։
🤬48👍7👎65
Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս, որ փրկվեց 1915 թ. ցեղասպանությունից ու չնայած հայրենազրկմանը, Մուշից հետո իր կյանքը վերսկսեց Հայաստանի այս հատվածում:
Հպարտ եմ, որ իր սերունդն եմ ու ժառանգը: Ու ոչ մի կապիտուլյանտ այդ գիտակցությունը չի կարող խլել ինձնից:

Իսկ քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն: Ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
277👍35🔥14🙏2🥰1
Այն ժամանակ, երբ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղաապանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև հակառակը` պնդել, որ հայերն են կոտորել թուրքերին:

Այդ մասին է, օրինակ, այսօր Թուրքիայի պաշտպանության նախարարության հրապարակած պաշտոնական հայտարարությունը: Դրանում, մասնավորապես, ասված է, որ «այսօր մենք հիշում ենք հայերի կողմից սպանված անմեղ ու անպաշտպան թուրքերին»:

Բացի դրանից, ամենաբարձր մակարդակով թուրքական պետությունը կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ, որոնք կոչված են հերքելու ցեղասպանությունը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🤬36👍83💯2
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Վաղը երեկոյան 22:00-ից ուղիղ եթերում զրուցելու ենք Բագրատ սրբազանի հետ Տավուշի և շատ այլ կարևոր թեմաների մասին՝ «Իմնեմնիմի» հաղորդման շրջանակներում։ Հղումը՝ https://www.youtube.com/@AntiFakeam պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
15 րոպեից սկսում ենք «Իմնեմնիմի» հաղորդաշարի թողարկումը, որտեղ քննարկելու ենք անցնող օրերի ամենակարևոր լուրերը, ինչպես նաև հյուրընկալելու ենք Բագրատ սրբազանին և պատմաբան Միքայել Մալխասյանին:

Հղումը` https://www.youtube.com/live/YjljbnWVoOw?si=HXEz6Y5anN7fUFv-
48👍17
Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։

Հայերը դեմ են Տավուշում սկսված ապօրինի տարածքների հանձման գործընթացին՝ քաջ գիտակցելով, որ եթե չկասեցվի Հայաստանի դե-ֆակտո իշխանության որդեգրած զիջողական քաղաքականությունը, ապա դրանից հետո նույնը լինելու է այլ տարածքներում և աստիճանաբար Ադրբեջանը կլանելու է ողջ Հայաստանը։

Հարյուրավոր մարդիկ Երևանում և մարզերում փակում են ճանապարհներ կամ այլ օրինական ձևերով արտահայտում են իրենց բողոքը։

Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու։

Յուրաքանչյուրս ունենք անելիք։ Անտարբեր մի՛ եղեք, օգնե՛ք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
114👍16🥰3
Այս պահին ընդդեմ Ադրբեջանին արվող միակողմանի ու անօրինական զիջումների, որոնք սկսվել են Տավուշից, բողոքի ցույցեր և անհնազանդության ակցիաներ են`

Երևանի մի շարք փողոցներում,

Արարատի մարզում,

Գեղարքունիքի մարզում,

Շիրակի մարզում,

Տավուշի մարզում:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
90👍16🥰1
Forwarded from Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան (Nairi Hokhikyan)
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պարտադիր պայման է Հայաստանի Սահմանադրությունը փոխելը։

Հայաստանը փաստացի կառավարում են թուրքերը։
🤬36👍32💯6😢31
Հայաստանի դե-ֆակտո կառավարիչները մեզ փորձում են համոզել, թե իբր երբ Ադրբեջանի հետ նոր սահման գծվի, էլ պատերազմ չի լինի: Թեև էս պահին Ադրբեջանն արդեն գրավել է մեր ճանաչված սահմաններում ավելի քան 300 քառակուսի կմ:

Պատերազմի հավանականությունը կարելի է բացառել ոչ թե հանձնելով, այլ դիմադրելով: Բացառապես դիմադրելով: Մնացյալը հեքիաթներ են, որոնք դառնալու են թուրք-ադրբեջանական իրականացված երազանքներ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍8218🥰1