Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10K subscribers
996 photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները 2022 թ.-ի աշնանը բոլորից գաղտնի Պրահայում ճանաչեցին Արցախը Ադրբեջանի մաս, զրկեցին ոչ միայն միջազգային տարբեր խաղացողների ներգրավվել հակամարտության մեջ՝ այդպիսով զսպելով Ադրբեջանին ու Թուրքիային, ոչ միայն ՌԴ խաղաղապահներին դրեցին մի իրավիճակում, երբ նրանց առանց այդ էլ փխրուն լեգիտիմությունը վերացավ, այլև հենց Հայաստանին զրկեցին իրավական ճանապարհով որևէ կերպ պաշտպանել Արցախի հայությանը։
Հենց այդ պատճառով էլ ՀՀ դե-ֆակտո պաշտպանության նախարարությունը ասում է, որ «ամեն բան կայուն է», իսկ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը վայելում երևանյան կեսօրը՝ փորձելով ունենալ քաղաքապետի սեփական թեկնածու։
Իսկ երեկոյան կլինի հերթական լայվը կամ գրառումը ՀՀ դե-ֆակտո վարչապետի կողմից, որտեղ ինչպես միշտ բոլորը կլինեն մեղավոր, բացի իրենից, իսկ վիճակը կնկարագրվի որպես անելանելի ու այլ ելք, քան «Ադրբեջանին հանձնվելը» չի մնա։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները 2022 թ.-ի աշնանը բոլորից գաղտնի Պրահայում ճանաչեցին Արցախը Ադրբեջանի մաս, զրկեցին ոչ միայն միջազգային տարբեր խաղացողների ներգրավվել հակամարտության մեջ՝ այդպիսով զսպելով Ադրբեջանին ու Թուրքիային, ոչ միայն ՌԴ խաղաղապահներին դրեցին…
Իսկ հիմա սպասվելիքի մասին. Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների քարոզչական մեքենան այս րոպեներին ու առաջիկա օրերին աշխատելու է, որպեսզի ոչ մեկ հանկարծ չհիշի, որ հենց վարչապետն է ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս՝ այդպիսով տալով Ադրբեջանին Արցախի տարածքում ամեն գործողություն անելու լեգիտիմություն։ Իսկ իրավիճակի գլխավոր մեղավոր կարգվելու են «ռուսները»։
Միանգամայն կանխատեսելի սցենար։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
⚡️⚡️⚡️

Ազգային ժողովի ազգային պատգամավոր Տիգրան Աբրահամյանը թարմ տեղեկություններ է հայտնում.
«ԱԹՍ-ների, հրթիռա-հրետանայի հարվածներին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են:
Ադրբեջանը նախ տարբեր միջոցներից հատվածներ է հասցնում Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերին, ապա փորձում գրոհել:
Մեր զինծառայողներն անձնազոհ գործողությունների միջոցով փորձում են կասեցնել թշնամու գրոհները»։
Սցենարը նույնն է, ինչ 2020 թ. սեպտեմբերի հարձակման ժամանակ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
ՀՀ կառավարության շենքի մոտ ինքնաբուխ հավաք է։ Քաղաքացիները հավաքվել են՝ պահանջելու իրական քայլեր Արցախը փրկելու և Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
⚡️⚡️⚡️️ Ազգային ժողովի ազգային պատգամավոր Տիգրան Աբրահամյանը թարմ տեղեկություններ է հայտնում. «ԱԹՍ-ների, հրթիռա-հրետանայի հարվածներին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են: Ադրբեջանը նախ տարբեր միջոցներից հատվածներ է հասցնում Արցախի…
Պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ասածը հաստատում է Արցախի պաշտպանության բանակը.
«Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը։ Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիայի պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը խոսել են Ադրբեջանի իրենց գործընկերների հետ և լիարժեք աջակցություն հայտնել Ադրբեջանին սկսված պատերազմում։
Իսկ թուրքական մեդիան, ինչպես նախորդ օրերին, այնպես էլ հիմա ներկայացնում է ռազմական գործողությունները մեծ շուքով։ Ահա այդպիսի նկարներից մեկը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Նորից եմ կրկնում։ Արցախում լարվածություն չէ, սահմանային բախում չէ, ագրեսիա չէ, կրակոցներ չեն։
Արցախում լիարժեք պատերազմ է։
Պատերազմ։
Նպատակը՝ ոչնչացնել հայկական բնակչությունն ու անցնել հարձակման Սյունիքում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախի դպրոցներում սովորող երեխեքի ու իրենց ծնողների միջև կապ չկա ադրբեջանական հարձակման պատճառով։
Թուրքերը չեն խղճալու որևէ մեկի։
Ադրբեջանը չի բավարարվելու միայն Արցախով, եթե թույլ տվեցինք, որ հաջողեն։
Հաջորդ «հակաահաբեկչական գործողությունները» լինելու են Սյունիքում ու Վայոց Ձորում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հարձակում Ստեփանակերտի խաղաղ բնակչության վրա։
Ադրբեջանական հրթիռների հետքերը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանը ձգտում է ոչնչացնել Արցախն ու Հայաստանի Հանրապետությունները։ Եվ դրա համար ակնկալում է, որ Հայաստանը չի դիմադրի ոչ Արցախում, ոչ Սյունիքում, ինչպես արդեն արել է Սև լճում 2021-ին, Գեղարքունիքում և Վայոց Ձորում 2022-ին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
ՀՀ դե-ֆակտո վարչապետի ելույթից պարզ է, որ Հայաստանը ոչ մի բան չի անելու Արցախում պատերազմն ու ցեղասպանությունը կանգնացնելու համար, բացի անատամ կոչեր հնչեցնելուց։ Սա մեծ ապացուցման կարիք չուներ, բայց նորից ապացուցվեց։ Ուզում եմ տեղեկանաք, որ նույնը լինելու է Սյունիքի ու Հայաստանի ցանկացած այլ մասի հետ։ Ներկայիս իշխանության միակ մարտավարությունը հանձնելն է՝ սեփական իշխանությունը պահելու համար։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի մասնակիցների թիվը ավելանում է։ Միանում են քաղաքացիներ, հանրային գործիչներ։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ցուցարանները ի նշան Հայաստանի դե-ֆակտո
իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի փակեցին Հանրապետության հրապարակը։
Ցուցարարների թիվը շարունակում է մեծանալ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
ՀՅԴ հայտարարությունը.

«Սիրելի' հայրենակիցներ,
ՀՀ իշխանությունները, հայ հասարակությանը մոլորեցնելով խաղաղության կեղծ թեզերով և Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, մեր հայրենիքը ներքաշել են նոր պատերազմի մեջ... Փաշինյանը պարտավոր է պաշտոնապես հրաժարվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը ճանաչող հայտարարությունից...
Վերոնշված պահանջները կարող են իրագործվել միայն համաժողովրդական հուժկու ճնշման պարագայում։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին»

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հանրապետության հրապարակն այս պահին։ Մի քանի հազար քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են՝ պահանջելով ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հրաժարականը, քանի որ վերջիններս հրաժարվում են պաշտպանել Արցախը (այս մասին քիչ առաջ հայտնեց ՀՀ դե-ֆակտո վարչապետը)։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ստեփանակերտի ավիրված տներից մեկը։
Արցախում պատերազմը շարունակվում է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իմ բազմաթիվ եղբայրներ ու քույրեր,
Դուք լուռ էիք, երբ թուրքերը 2020-ին մտան Շուշի։
Դուք լուռ էիք, երբ 2021-ին մտան Իշխանասար ու Կապան։
Դուք լուռ էիք, երբ 2022-ին մտան Ջերմուկ։
Դուք լուռ եք, երբ 2023-ին մտնում են Ստեփանակերտ։
Եթե հիմա էլ լռեք, հավերժ կլռեցվեք ու կլռեք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Շատ կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս շուտ ճանաչի Արցախի անկախությունը։ Ոչ ոք պետք է չկարողանա ասել, թե այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, Ադրբեջանի ներքին հարցն է։ Ցավոք, այս պահի դրությամբ բոլոր մեկնաբանություններն ու «արդարացումները» այդ երանգավորումն ունեն։

Սա քաղաքական խնդիր է։ Հայաստանը պետք է «դուրս բերի» Արցախը «Ադրբեջանի կազմից»։ Դա հնարավոր է միայն Արցախի անկախությունը ճանաչելով։ Ուրիշ տարբերակ չկա։

Նաև պետք է ռազմական օգնություն ցուցաբերել Արցախին։ Սա նույնպես օրհասական հարց է։ Սա նաև պատերազմի պարտադրանքն է։ Նման վիճակներում միանգամայն այլ տրամաբանություն է գործում՝ նախ պետք է փրկել հայրենակիցներին։ Եթե ՀՀ ԶՈՒ-ն այսօր չփորձի ճեղքել Արցախի բլոկադան, ապա վաղը պատերազմը տեղափոխվելու է ՀՀ տարածք։ Սա չի կարելի չհասկանալ։ Իսկ հասկանալ ու ոչինչ չանելը նույնպես դավաճանություն է։