Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10.1K subscribers
985 photos
134 videos
6 files
1.13K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Բագրատ Սրբազանը՝ իշխանության մեջ եղածներին.

«Ձեզ համար էլ է այս շարժումը, ձեզ էլ է ազատագրելու այս կապանքներից ... և հստակ ասում եմ ... այն օրակարգը, որ մենք թելադրել ենք եւ թելադրում ենք, ճշմարտության մասին է, լայն հասարակական շերտերի հաշտեցման մասին է ... վախերի վերացման մասին է ... ազատ ապրելու տեսիլքով մարդկանց մասին է ... մեր Հայրենիքի մասին է եւ Տեր Աստծո օրհնության մասին է»:

Իսկապես, ժամանակն է վերացնել մեր մեջ գցված պառակտումները։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍12172
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Թուրքիան պահանջում է, որ Սիրիան փոխի իր սահմանադրությունը: Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը: Թուրքիան նույն քաղաքականությունն է վարում բոլորի հետ: Եվ միայն դիմադրությամբ է հնարավոր դա կանգնացնել, այլ ոչ թե զիջումով:…
Սիրելի´ հետևորդներ,
Ուշադի´ր նայեք ձեր շուրջը:

Բոլոր այն վայ «փորձագետները», «անկախ լրատվականները», որոնք փորձում են բացահայտ կամ քողարկված քարոզել սկսված սրբազան շարժման դեմ, իրականում օգնում են, որ Հայաստանում պահպանվի պրոթուրքական իշխանությունը:
Չկա ոչ մի արդարացում նոր տարածքային զիջումների համար:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🔥72👍3922💯19
Վերջին չորս տարիներին Թուրքիան և Ադրբեջանը մշտապես աջակցել են Հայաստանի դե-ֆակտո իշխանության պահպանմանը:

Դա երևաց թե´ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո պաշտոնական թուրքական դատապարտող կոչերով, թե´ տարբեր առիթներով հայ ազգային գործիչների հետապնդման հարցում սինխրոն աշխատանքով, թե ազգային ուժերի բողոքի ցույցերի մշտական դատապարտմամբ, և թե այլ բազմաթիվ ձևերով:

Ավելորդ է ասել, որ թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով:
Ահա մի օրինակ Ադրբեջանից, որի վերնագիրը բավական է` հասկանալու բովանդակությունը
«Փաշինյանին պետք է աջակցել»:
Չի կարող Հայաստանը վերացնել փորձող թշնամական երկրի համար դրական կերպարը օգուտ լինել մեզ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍62💯1917
⚡️⚡️«Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կառույցը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել հայ առաքելական եկեղեցու գործիչների «խաղաղությանը խոչընդոտող գործունեությունը»։

‼️Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին։
43😡21💯5
Ես որպես քաղաքացի միացել եմ Սրբազան երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս դե-ֆակտո իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը:
Ես ուրիշ հայրենիք չունեմ ու ոչ էլ հանձնելու բան ունեմ: Իսկ դու՞ք:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
301👍47🥰7👏2👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հող ու ջուր: Այսքան պարզ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
131👍15🥰4
‼️ Թյուրքական աշխարհի հետազոտական ​​ինստիտուտում կայացել է ««Արևմտյան Ադրբեջանը» անցյալից մինչև այսօր» թեմայով համաժողովը։

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ղեկավարը նշել է, որ «ավելի քան 300 հազար ադրբեջանցնիներ հայերի կողմից վտարել են», և նրանք պետք է վերադառնան «իրենց պապենական հողեր»։

Նա նաև հայտնել է, որ Թուրքիան այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցում աջակցում է Ադրբեջանին այնպես, ինչպես աջակցել է ղարաբաղյան հարցում։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
😡61👎91
Խոսուն նկար երեկվա սրբազան երթից դեպի Երևան։

Ներկա եմ եղել այն ժամերին, երբ անձրևը հորդում էր, իսկ ցուրտ քամին դանդաղեցնում քայլքը։ Բայց երթին մասնակից հարյուրավոր մարդիկ ոչ մի վայրկյան չեն կանգնել կամ բողոքել։

Ուրեմն հավատ, վճռականություն և ամեն ինչ էլ կստացվի։
Բարի երկուշաբթի։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
252👍23🙏14🥰1
Պատերազմը հաստատ կլինի ու կավարտվի երաշխավորված պարտությամբ միայն այն դեպքում, եթե Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը մնա:
Սա փաստ է: Մնացած բոլոր դեպքերում, ազգային իշխանությամբ մենք ունենք հաղթելու ու նույնիսկ պատերազմից խուսափելու հնարավորություն:
Կից կարճ խոսքում Բագրատ սրբազանն ասում է այս նույն միտքը:

https://t.iss.one/armnationalfront/955

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
150👍22
Սիրելի՛ ընթերցողներ,

Շատերդ լսել եք սկսված «Սրբազան երթի» և համաժողովրդական դիմադրության մասին, որն առաջնորդում է Բագրատ արքեպիսկոպոսը։
Այն ունի մեկ նպատակ. թույլ չտալ միակողմանի զիջումներ ու դրանց արդյունքում՝ անխուսափելի նոր պատերազմ։

Խնդրում եմ, դուք էլ արտահայտե՛ք ձեր անհամաձայնությունը, ձեր բողոքը, տե՛ր կանգնեք մեր երկրին։ Սա ևս մեկ հնարավորություն է, որը բաց թողնելը բերելու է էլ ավելի մեծ ու անխուսափելի կորուստների։

Եթե որևէ մեկն ունի հարցեր, թե ինչու է Տավուշում տեղի ունեցողը սխալ ու կորստաբեր, և ինչպես կարելի է խուսափել, ես պատրաստ ցանկացած ժամանակ հանդիպել ու բացատրել։

Միայն թե անտարբեր մի՛ մնացեք։

Տե՛ր կանգնեք։
Հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍14364🔥4
Վաղը՝ մայիսի 9-ին, ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք է լինելու՝ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ։

Մայիսի 9-ը մեր հաղթանակների օրն է, որ մեզանից գողացել են ու մոռացության մատնել։ Ժամանակն է նորից հաղթելու։

Ես լինելու եմ, որովհետև ուզում եմ լինել հաղթանակի մասնակից, այլ ոչ թե պարտվող հայ։ Եկեք ու կանգնենք իրար կողքի:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
230👍26🙏12🔥3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արևելագիտության մեր նահապետը, Արցախի նվիրյալ Գուրգեն Մելիքյանը հանդիպեց Բագրատ սրբազանին:

Սրբազանը ծնկեց մեծ հայի առաջ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
248👍17🥰4🤔1
Անկեղծանամ։

Ես շատ կուզեի գլուխս կախ զբաղվեի իմ գործով՝ թյուրքագիտությամբ։ Ամեն օր առանց տագնապի գրեի հոդվածներ, դասավանդեի ու վերլուծական տեղեկանքներ կազմեի, որոնք կօգնեին իմ պետությանը դիմադրել թշնամիներին։

Այսօր ես չունեմ նման հնարավորություն։

Որովհետև մեր պետության ղեկին գտնվող մարդկանց հետաքրիր են ոչ թե մեր պետության շահերը, այլ իրենց սեփական իշխանությունը։

Ու մեր՝ հասարակ քաղաքացիներիս բոլոր ջանքերը ջուրն են ընկնում։ Բոլորիս վճարած հարկերով մեր ու մեր ծնողների արած գործերը զրոյացվում են։ Մեր սարքած տներն ու լաբորատորիաները, մեր կառուցած դպրոցներն ու ճանապարհները անցնում են թշնամուն։

Հնարավոր չէ զբաղվել մենակ սեփական գործով՝ չնկատելով, որ այն ամենը, ինչ մենք կառուցում ենք, թղթով հանձնվում է թշնամուն. էս պահին՝ Տավուշի 30 տարվա ամրացված սահմանները, երեկ՝ 30 տարի շենացված Արցախը, վաղը՝ Արարատն ու Սյունիքը։

Ուստի սեփական գործով զբաղվելուց զատ պետք է անել ևս մեկ բան. պայքարել սեփական հողում սեփական գործով զբաղվելու իրավունքի համար։ Սա կոչվում է քաղաքականություն։ Սա կոչվում է հայրենատիրություն։

Եթե Հայաստանում չփոխենք իշխանություն, ամիսների ընթացքում ունենալու ենք լիարժեք թուրքական վերահսկողություն ու դատարկված Հայաստան՝ առանց մեր տանը սեփական գործով զբաղվելու հնարավորությամբ։

Սա ասում եմ որպես Թուրքիան և Ադրբեջանը լավ ճանաչող մարդ։ Իրենց արվող զիջումները բերելու են նոր պատերազմ ու երաշխավորված պարտություն թուրքերից։ Մինչդեռ դիմադրությունը հնարավորություն է հաղթելու և զարգանալու։

Ընտրությունը քո ձեռքերում է, հարգելի՛ ընթերցող։

Ընդամենը պետք է չլռել ու դուրս գալ պայքարի մի քանի օր։

Ու էս մղձավանջը կվերջանա, ու բոլորս նորից կզբաղվենք մեր գործով՝ իմանալով, որ պետություն ունենք ու մեր ջանքերը գնում են էդ պետության պաշտպանությանը։

Մի քանի ժամից կհանդիպենք Հանրապետության հրապարակում։

Հուսով եմ, որ քեզ էլ կտեսնեմ այնտեղ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
276👍51🔥10👏5🥰2
Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ են:

Փողոցներում ևս տասնյակ հազարավոր մարդիկ են:

Մարզերում հազարավոր մարդիկ:

Պահանջը մեկն է` հրաժարվել հանձնվողական թուրքամետ քաղաքականությունից, դե-ֆակտո իշխամությունը պետք է հրաժարական տա ու հեռանա, որ մենք տնօրինենք մեր ճակատագիրը:

Եթե ունեք հնաուավորություն, միացեք մեզ Հանրապետության հրապարակում:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
218👍21🔥1
🇦🇿 Ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Ալի Հաջիզադեն գրում է.

📍ԵԹԵ հարևան երկրի ավերիչ ուժերը, որոնց աջակցում և սնում են նախկին իշխանությունները, փորձեն ուժով տապալել իշխանությունը, դա կարող է այդ երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի անդունդը: Քաոսից, անարխիայից և քաղաքացիական պատերազմից խուսափելու համար, կարծում եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը, հաշվի առնելով աշխարհագրական մերձությունը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության կարևորությունը, կարող են դիտարկել այս երկիր սահմանափակ զորակազմ ուղարկելու հարցը՝ օրինական կառավարությանը աջակցելու համար։

‼️Ինչպես նախկինում` Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց։
😱88👍27🤯249🤔4🥴3🔥2💯1
Ի՞նչ եք կարծում, երեկ հրապարակում հրաժարական ներկայացնելու համար դրածոյին 1 ժամ տված արքեպիսկոպոսը չգիտե՞ր, որ պահանջը բնականաբար չի կատարվելու։ Գիտեր։

Բայց սա պրոցես է, որը պետք է ծամվի։ Այսպիսի գործընթացները ժամանակատար են։ Սրա հետ պետք է համակերպվել։ Մի՛ շտապեք։

Կոնկրետ այս շարժումը կարող է հաջողել, կարող է նաև չստացվել, բայց այն ձախողված չէ։ Չի կարող ձախողված լինել պրոցես, որին առաջին իսկ օրը մի քանի տասնյակ հազար մարդ է մասնակցում։

Կանխատեսումները թողնենք վատ քաղաքագետներին և ֆեյսբուքի ամենագետներին։

Ես միայն կարող եմ վստահ պնդել, որ, անկախ կարճաժամկետ արդյունքներից, մենք այս պրոցեսի ազդեցությունը կզգանք միջնաժամկետում։

Ծանր է լինելու։ Չհուսահատվե՛ք։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
161👍23🔥1
Շարժման ոսկյա օրենքն է ամեն գնով պահպանել շարժման աճը և նվաճել հաղթանակ շատ կարճ՝ օրերի ընթացքում։ Ուստի ոչ մի հիասթափություն, ընդհակառակը՝ ճնշման մեծացում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍14367🙏2🥰1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Դատելով այս պահին մայրաքաղաք Երևանում և գրեթե բոլոր մարզերում ցույցերի, բողոքի և անհնազանդության խաղաղ, օրինական գործողությունների քանակից ու մասնակիցների տրամադրությունից, ինչպես նաև այլ կողմնակի ցուցիչներից (օրինակ՝ ուղիղ հեռարձակումներով երթը դիտողների քանակից)՝ սրբազան շարժումը մեծ թափ է ստանում։

Ուստի ամենայն հավանականությամբ այսօր երեկոյան ժամը 18:00-ին Հանրապետության հրապարակի հանրահավաքը երեկվանից ավելի մարդաշատ կլինի։

Հիշեցնեմ, որ երեկ ավելի քան 50 հազար հայ էր ներկա՝ իր բողոքը և անհամաձայնությունը հայտնելու գործող դե-ֆակտո իշխանությունների վարած հանձնվողական ու թուրքամետ քաղաքականության դեմ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
113👍11🔥4
Երգչուհի Լիլիթ Բլեյանի կազմած այս ցուցակը, բնականաբար, ամբոջական չէ, սակայն լիարժեք բավական է ապացուցելու, որ Հայաստանի ներկայիս դե-ֆակտո իշխանությունը օրինական ու լեգիտիմ չէ, ուստի պետք է հեռանա։
Ստորև Լիլիթի գրառումը.

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի լեգիտիմ վարչապետը չէ, քանի որ

📍 նա խախտել է իր իսկ ընտրողին տված ԲՈԼՈՐ նախընտրական խոստումները,

📍նա ձախողել է բանակցային պրոցեսը, որի հետևանքով Հայաստանը չորս տարվա ընթացքում ունեցել է չորս մեծուփոքր պատերազմ և բազմաթիվ սահմանային բախումներ, ՀՀ քաղաքացին զրկվել է իր անվտանգ, պաշտպանված կյանքի իրավունքից,

📍նրա օրոք Հայաստանն ու հայկական աշխարհը փոքրացել են իրենց չափերի մեջ բազմաթիվ հազարավոր ք/կմ, պատմության մեջ առաջին անգամ Արցախում հայեր չեն մնացել,

📍Հայաստանն ու Արցախը տվել են հազարավոր զոհեր,

📍Հայաստանի ներքին կյանքը վերածվել է քաոսի, հանրային կյանքը մանիպուլյատիվ քարոզչական գործիքներով է կառավարվում,

📍 Հայաստանը կորցրել է անվտանգության հենարաններն ու իր կշիռը միջազգային հարթակներում

📍ժողովրդավարության խոստումով եկած իշխանությունը ֆեյսբուքյան գրառումների ու սեփական կարծիքի արտահայտման համար կալանավորում է` ում կցանկանա,

📍դատական իշխանությունը դարձել է իշխանական կամայականությունների իրականացման մեքենա»։

Տարածե՛ք, բացատրե՛ք, կիսվե՛ք։ Սա ևս պայքարի փոքր, բայց կարևոր քայլ է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍11032🤷‍♂1🔥1👏1🤔1