Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10K subscribers
994 photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Թուրքական TR Haber պարբերականը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են, ըստ աղբյուրի, մարտադաշտ հանված ադրբեջանական տանկերը։
Սակայն տեղանքը, որտեղ արվել է նկարահանումը, տեղորոշված չէ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Цицак | ԾԻԾԱԿ
Велика вероятность, что в ближайшие дни Азербайджан и Турция начнут широкомасштабную войну против Армении

Тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян пишет:

«Довольно велика вероятность того, что в ближайшие дни Азербайджан и Турция начнут широкомасштабную войну против Республики Армения.

Что нужно знать – в трех пунктах ниже:

• На данный момент о подготавливаемом турецко-азербайджанском широкомасштабном наступлении свидетельствуют огромные скопления военной техники и войск по всей протяженности границ Вайоцдзорской, Гегаркуникской и Сюникской областей, ставшие почти ежедневными обстрелы, агрессивная риторика военно-политического руководства Азербайджана и Турции и пропагандистская подготовка, мобилизация резерва в Азербайджане и пр..

• Если наступление будет, то на этот раз оно будет и со стороны Нахиджевана, охватив участок от Ерасха до южных рубежей Сюника. Очевидно, что в этом направлении враг ведет большую подготовку. Возможно, что в этом вопросе Турция будет вовлечена не только в роли координатора, но и примет непосредственное (завуалированное) участие.

• В случае наступления перед турецко-азербайджанскими войсками будет поставлена задача не только создать в Армении полноценную панику и подтолкнуть к безоговорочной капитуляции – на всех условиях (чего наготове и ждут де-факто протурецкие власти РА – чтобы пойти на все необходимые новые уступки), но и будет сделана попытка отрезать север Республики Армения от юга. Речь о самом узком участке Армении по линии Джермук-Вайк, ширина которого не превышает 30 км (см. прилагаемую карту).

В случае успеха этого плана государство Армения, фактически, прекратит свое существование.

Однако Армения не обречена, и есть возможность противостоять этому. Первым необходимым шагом для этого является отстранение де-факто властей РА. Только в этом случае приложенные всеми нами усилия – от окопов до информационного поля – будут эффективными. Остальное – самообман».
Ուկրաինայում պաշտպանության նոր նախարար են նշանակելու Ռուստեմ Ումերովին։ Վերջինս, ըստ մեդիայում առկա հրապարակումների, չունի ռազմական փորձ, սակայն ունի լավ կապեր Թուրքիայի հետ։ Ազգությամբ Ղրիմի թաթար Ումերովը մտերմիկ հարաբերություններ ունի Թուրքիայի նոր արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, որը մինչև այդ պաշտոնին նշանակվելը ղեկավարում էր Թուրքիայի հետախուզական ծառայությունը։
Կարծում եմ՝ բավական խոսուն փաստեր են։ Պետք է հետևել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
​Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետության դեմ։ Ի՞նչ է պետք իմանալ՝ երեք կետով։ Այս պահին թուրք-ադրբեջանական նախապատրաստվող լայնամասշտաբ հարձակման մասին են վկայում ռազմական…
Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ (05.09.2023) կայացած կառավարության նիստից հետո իր ելույթում նշել է, որ քննարկվել է նաև «Կովկասում Հայաստանի սադրիչ վարքը»։ Եվս մեկ նշան, որ Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա և այսպիսի հայտարարությունները քարոզչական հող են դրա համար։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
2013 թվականին ամերիկյան New York Times պարբերականը այսպիսի քարտեզ էր հրապարակել։
Քարտեզում ցույց են տրված Մերձավոր Արևելքում պետությունների սահմանների հնարավոր փոփոխությունները կամ, ինչպես նշում էր քարտեզի վերնագիրը, «ինչպես 5 երկիրը կարող են վերածվել 14 երկրի»։
Մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունները որոշ չափով քարտեզի իրականությանը համապատասխան են (օրինակ՝ Լիբիայի մասով)։
Հետաքրքիր է՝ իսկ ինչ է լինելու Սիրիայի և Իրաքի հետ։ Կհետևենք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են այնպիսի հռետորաբանություն կիրառել և տեղեկատվական արշավներ անել վերջին երկու օրերին, որ շատ նման է առաջիկա հնարավոր հարձակման նախապատրաստական աշխատանքի:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Երեկվա Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը անց էր կացվում Էսքիշեհիր քաղաքում։
Էսքիշեհիրում ևս մինչև 1915 թ. ապրում էին հայեր։ Հիմնականում՝ Հոշնութ հայկական թաղամասում։ Արխիվային այս լուսանկարում հենց այդ թաղամասն է՝ իր բնակիչներով, որոնք զոհ դարձան Թուրքիայի կազմակերպած Հայոց ցեղասպանությանը։
Այս դեպքերից 100 տարի անց նոր ցեղասպանություն է իրականացվում Արցախում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Այն հանգամանքը, որ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր և վերջին օրերին ակտիվորեն նշում են, որ իբր հայկական կողմը սկսել է կրակել նաև Նախիջևանի ուղղությամբ, կարելի է ընկալել նաև որպես նշան, որ առաջիկա լայնամասշտաբ հարձակման ժամանակ թուրք-ադրբեջանական կողմը Սյունիքի…
Այսօր ևս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայկական կողմը իբր թե կրակ է բացել Արարատի մարզից Նախիջևանի ուղղությամբ։
Նորից հիշեցնեմ, որ Նախիջևանի ուղղությամբ իբր հայկական կրակոցների թեման համեմատաբար նոր է և խոսում է այն մասին, որ այս կողմում ևս Ադրբեջանն ու Թուրքիան նախապատրաստություն են տեսնում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցխաի Խորհրդարանն այսօր նոր նախագահ է ընտրելու։ Բոլոր հնարավորությունները կան, որպեսզի այդ ընտրություններն առաջին իսկ փուլով ավարտվեն։ Ես լիահույս եմ, որ հենց այդպես էլ կլինի։ Դա է պահանջում Արցախի անվտանգությունը, դա է պահանջում այնտեղ բնակվող մեր հայրենակիցների կենսական շահը։

Հակառակ կողմում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերն են։ Ուրիշ ոչինչ։ ԱՀ պատգամավորների ընտրությունն էլ է այս երկուսի միջ՝ վերականգնվող պետություն, թե՞ քաոս։ Անկախություն, թե՞ ինտեգրացիա։ Արցախ, թե՞ Ադրբեջան։

Ես ուզում եմ, որ քվեարկության պահին պատգամավորները լավ հասկանան, թե պատմական ինչ մեծ պատասխանատվություն կա իրենց վրա դրված։ Ու Աստված ոչ արասցե, եթե առաջնորդվեն ոչ թե արցախահայության, այլ Ալիևի թելադրանքով։ Արցախն, իհարկե, այդ հարվածին էլ կդիմանա։ Բայց իրենք՝ երբեք…
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Երեկվա Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը անց էր կացվում Էսքիշեհիր քաղաքում։ Էսքիշեհիրում ևս մինչև 1915 թ. ապրում էին հայեր։ Հիմնականում՝ Հոշնութ հայկական թաղամասում։ Արխիվային այս լուսանկարում հենց այդ թաղամասն է՝ իր բնակիչներով, որոնք զոհ դարձան Թուրքիայի…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երեկվա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանն ՈւԵՖԱ-ի կողմից արգելք էր դրվել մարզադաշտ բերել Ադրբեջանի դրոշներ։
Սակայն դրանից Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական դաշինքը չթուլացավ, ինչպես փորձում էին ներկայացնել մեզանում ոմանք։
Դիտեք այս կարճ տեսանյութը և նայեք, թե ինչպես են Ադրբեջանի դրոշի հետ վարվում թուրք ոստիկանները և ինչպես են արձագանքում քաղաքացիները։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Երեկվա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանն ՈւԵՖԱ-ի կողմից արգելք էր դրվել մարզադաշտ բերել Ադրբեջանի դրոշներ։ Սակայն դրանից Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական դաշինքը չթուլացավ, ինչպես փորձում էին ներկայացնել մեզանում ոմանք։ Դիտեք այս կարճ տեսանյութը և նայեք…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երեկվա խաղից ևս մեկ հետաքրքիր տեսանյութ։ Խաղից առաջ ֆուտբոլիստներին ուղեկցող թուրք աղջիկը չի բռնում հայ ֆուտբոլիստի ձեռքը։
Տեսանյութը երեկվանից ակտիվորեն տարածվում է թուրքական ազգայնամոլների կողմից՝ որպես ճիշտ վարքի օրինակ։
Հիշեցնեմ, որ ըստ վերջին տարիների բոլոր սոցհարցումների՝ Թուրքիայում հայերը և Հայաստանը համարվում են գլխավոր թշնամիները և սպառնալիքը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան (Nairi Hokhikyan)
Երբ ազգը այնքան միայնակ ու դավաճանված է, որ իր փրկությունը տեսնում է հարևանների և հեռավոր երկրների օգնության մեջ, նշանակում է, արդեն պարտված է' պատերազմը չսկսված։

Ադրբեջանը աջուձախ զորքերի շոու է անում, տեղափոխում է, հետ ու առաջ անում, այբուբենի տառերով ինչ-որ վախենալու բարբաջանքներ արտահայտում, իսկ դրա դիմաց մեր զորքը հանդարտ հետևում է' սպասելով հարձակմանը դիմադրելուն։

Նորմալ երկրներում այս իրավիճակում իշխանությունները զորավարժություններ կանեին' ներգրավելով նաև դաշնակից երկրների' Իրանի, Ռուսաստանի զինված ուժերին։ Բայց մեզ մոտ վանում են դաշնակիցներին ու բերում մի քանի տասնյակ ամերիկացիների, որոնք կատարում են լոկ խաղաղապահ վարժանքներ։

Ավելին' երկրի ամբողջ հանրությունը ոգևորված նայում է, թե ինչպես է Իրանը իր քարոզչամիջոցներով սպառնում Ադրբեջանին' որևէ կերպ չմտնել Հայաստան։ Հայերը երջանիկ են' Իրանը մեզ կպաշտպանի։

Իսկ մե՞նք երբ մեզ կպաշտպանենք։ Մենք ե՞րբ կցանկանանք տեր լինել մեր երկրին, թե՞ օտարները մեզ պարտական են։

ՀՀ ՊՆ -ն շտապել է հերքել տարածված տեղեկությունները, թե հայկական կողմը անկանխատեսելի գործողությունների կդիմի, եթե Ադրբեջանը հարձակվի... այսինքն չի՞ դիմի... ինչո՞ւ է կեղծ համարվել այդ տեղեկությունը։

ՀՀ վարչապետը արդեն բացահայտ ասում է, որ պատրաստ է հրատապ հանդիպել Ալիևի հետ ու բանակցել... ի՞նչ օրակարգով, Ալիևի՞: Թշնամին ասում է' հրաժարվել Արցախից, ՀՀ տարածքում անվերահսկելի ճանապարհ հատկացնել Ադրբեջանին և դրանից բխող այլ զիջումներ։
Թուրքիայի և Ադրբեջանի պետական ինստիտուտները արագ արձագանքել են Արցախի նախագահի ընտրության արդյունքներին։ Շատ խոսուն է հատկապես Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։
Ակնհայտորեն իրենց դուր չեկած սցենարով ընթացած ընտրությունները փոքրիկ հաղթանակ են մեզ համար։
Անհրաժեշտ, բայց ոչ բավարար մեր առջև կանգնած ճգնաժամները հաղթահարելու համար։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իմիջիայլոց, ՀՀ-ում ԱՄՆ հետ զորավարժությունների անցկացումը թեև առաջին հայացքից խիստ զայրացրել է Ռուսաստանին (ինչը միանգամայն բնական է), բայց կա ևս մեկ կողմ, ում համար ՀՀ-ում ԱՄՆ թեկուզ փոքրաթիվ և մեր պաշտպանության համար որևէ բան չնշանակող զորախումբը էական սպառնալիք է։ Դա Իրանն է, ում գլխավոր հակառակորդին ՀՀ-ն բերում, տեղավորում է անմիջապես սահմանակից երկրում։
Իմիջիայլոց, պատահական չէ, որ համաձայն իրանական լրատվամիջոցների, այսօր (09.09.2023) Իրանի նախագահի կողմից այս խնդիրը բարձրաձայնվել է ՀՀ դե-ֆակտո վարչապետի հետ հեռախոսազրույցում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Թուրքիայի և Ադրբեջանի պետական ինստիտուտները արագ արձագանքել են Արցախի նախագահի ընտրության արդյունքներին։ Շատ խոսուն է հատկապես Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Ակնհայտորեն իրենց դուր չեկած սցենարով ընթացած ընտրությունները փոքրիկ հաղթանակ են մեզ համար։…
Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասին Արցախում օրինական ընտրություններին նույն կերպ՝ բացասական է արձագանքել Եվրամիությունը՝ ասելով, որ «ԵՄ-ն չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի շրջանակներում անցկացվել են ընտրությունները»։
Դե բնականաբար, քանի որ Ադրբեջանը ներկայումս Եվրամիության գլխավոր նավթագազային գործընկերն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վերջին օրերին աշխարհում ակտիվորեն քննարկվում է եվս մի միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիր՝ Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա, որը անցնում է Հայաստանի քթի տակով ու մեծամասամբ հակաթուրքական կողմնորոշում ունեցող երկրների տարածքով։
Այս և այլ նմանատիպ նախագծերին միանալու համար Հայաստանին պետք է ընդամենը մի բան՝ արագ կառուցել Իրան-Հայաստան բարձրակարգ ճանապարհ և մենք բարեկամ երկրի տարածքով լիարժեք կմիանանք համաշխարհային առևտրի և տրանսպորտի գլխավոր հանգույցներին։ Իսկ դա ավելին է, քան օրինակ՝ Թուրքիայի հետ սահմանները բացելու վտանգավոր ու ոչինչ չխոստացող հեռանկարը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Երեկ այս թեման քննարկվել է նաև G20-ի շրջանակներում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
⚡️⚡️⚡️ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը երդվեց և ստանձնեց պաշտոնը:
Սա, առանց չափազանցության, այս պահին ամբողջ տարածաշրջանի աշխարհքաղաքական իրավիճակի վրա ազդելու պոտենցիալ ունեցող դրվագ է:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman