Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10K subscribers
995 photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Անցյալ տարի այս օրերին ես իմ կյանքում հավանաբար վերջին անգամ տեսա ու մտա էն եկեղեցին, որտեղ ես կնքվել եմ ու որտեղ անթիվ անհամար երազանքներ եմ հղել առ Աստված։ Իմ Բերձորի եկեղեցին, որն այսօր մզկիթ է։
Վերջին անգամ, որովհետև շատերին իմ շրջապատում ու իմ երկրում չկարողացա բացատրել, որ եթե չհրաժարվենք դե-ֆակտո թուրքամետների իշխանությունից, կզրկվենք ոչ միայն Շուշիից ու Քարվաճառից, այլև Բերձորից։
Հիմա մեծ է հավանականությունը, որ շուտով իմ պես ևս 120 հազար մարդ Արցախից փրկրված հատվածում կմնա առանց իրենց մկրտության եկեղեցու, առանց տան ու երազանքների։ Որովհետև էլի ես ու իմ նմանները չկարողացանք դա անհրաժեշտ չափով բացատրել։
Կանցնի որոշ ժամանակ, Բերձորի ու Ստեփանակերտի մասին կհիշենք մենք՝ մի քանի հազարով ֆեյսբուքում։ Իսկ դրան զուգահեռ էս նույն ճակատագիրը կհասնի Գորիս, Վայք ու Երևան։
Կհասնի, եթե էլի չկարողանանք բացատրել։ Ու եթե էլի մնանք անհաղորդ։
Մի մնացե՛ք անհաղորդ, բացատրեք բոլորին, եթե պետք է հազար անգամ։ Որովհետև դուք չգիտեք, թե ինչ է դա, երբ ձեր մկրտության վայրը դառնում է մզկիթ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Սպասելիորեն, Ադրբեջանը Գեղարքունիքում հարձակվել է:
Սա անխուսափելի է, քանի դեռ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը ամեն ինչ զիջում է, ու քանդում է բանակը:
Սյունիք, Վայոց Ձոր և Գեղարքունիք. սրանք են Ադրբեջանի և Թուրքիայի հիմնական թիրախները: Ու նույնիսկ կիսագրավված վիճակում Արցախը բնական վահան է, որի բացակայության պարագայում ՀՀ վերոնշյալ երեք մարզերը կդառնան գերխոցելի և հեշտությամբ կգրավվեն: Նման փորձ թուրքական կողմն արել է 1918-1921 թվականներին: Հիմա էլ է փորձում և այս անգամ ունի հզոր դաշնակից: Դա ՀՀ դե-ֆակտո իշխանությունն է` իր «խաղաղության» մասին աղերսանքներով:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ


🟣 Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Ավելի քան երեք տասնամյակներ առաջ Արցախի մեր զավակները համառ պայքարով և հավաքական կամքով իրենց անկախությունը հռչակեցին: Պատմական իրենց հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կյանք կերտելու տեսիլքով քաջարի արցախցիները համայն հայության զորակցությամբ և իրենց տքնաջան աշխատանքով շենացրին հայրենիքը և նշանակալի ձեռքբերումներով ամրացրին հիմերը Արցախի նորանկախ Հանրապետության։

🟣Այսօր ծանրացած սրտով և խոր մտահոգություններով ենք դիմավորում Արցախի անկախության տոնը։ Արցախը վերստին կանգնած է գոյաբանական սպառնալիքների առջև։ Ադրբեջանը, հայատյացությունը պետական քաղաքականություն դարձրած, շարունակում է անթաքույց իրագործել Արցախը հայաթափելու և բռնազավթելու ոճրագործ իր մտադրությունները՝ ցեղասպանական գործողությունների նորանոր դրսևորումներով: Ավելի քան ինը ամիս ապօրինաբար արգելափակված Բերձորի միջանցքը Ադրբեջանը դարձրել է գործիք իր հանցավոր նպատակների իրագործման համար՝ մեր զավակների նկատմամբ հետևողականորեն սաստկացնելով բռնաճնշումներն ու ահաբեկումները:

🟣 Անելանելի թվացող այս ծանր իրավիճակում չկա այլ ճանապարհ, քան համազգային համախմբումը և ջանքերի մեկտեղումը՝ հանուն Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, հանուն արցախահայության ազատ ու անվտանգ կյանքի։ «Ամեն ինչ հանուն Արցախի» նշանաբանով պիտի դիմակայենք ու հաղթահարենք մեզ պատուհասած փորձությունները, քանզի, առաքյալի խոսքի համաձայն, «նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս: Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռ. 5.3-5)։

🟣Այս հավատքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արցախի Հանրապետության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Արցախի քաջարի ժողովրդին, պետական այրերին ու Արցախի թեմի հոգևոր դասին՝ մաղթելով հավատի ու հույսի ամրություն, տոկունություն ու արիություն՝ Արցախի փրկության պայքարում։

🟣Թող Տիրոջ սերը, օրհնությունն ու խաղաղությունը հովանի լինեն Մեր բարեսեր ժողովրդին և համայն աշխարհին:
Այն հանգամանքը, որ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր և վերջին օրերին ակտիվորեն նշում են, որ իբր հայկական կողմը սկսել է կրակել նաև Նախիջևանի ուղղությամբ, կարելի է ընկալել նաև որպես նշան, որ առաջիկա լայնամասշտաբ հարձակման ժամանակ թուրք-ադրբեջանական կողմը Սյունիքի ու Վայոց Ձորի վրա կփորձի երկու կողմերից գրոհել (Արցախի և Նախիջևանի կողմից)՝ փաստացի վերցնելով այդ երկու մարզերը աքցանի մեջ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Բազմահազարանոց հանրահավաք ի պաշտպանություն Արցախի:
⚡️⚡️⚡️
Ստեփանակերտում և Արցախի այլ հարակից տարածքներում երկրաշարժ է, որը բավական ուժեղ զգացվել է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետության դեմ։
Ի՞նչ է պետք իմանալ՝ երեք կետով։

Այս պահին թուրք-ադրբեջանական նախապատրաստվող լայնամասշտաբ հարձակման մասին են վկայում ռազմական տեխնիկայի և զորքի ահռելի կուտակումները Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզի սահմանների երկայնքով, գրեթե ամենօրյա դարձած կրակոցները, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը և քարոզչական նախապատրաստությունը, Ադրբեջանում պահեստազորի հավաքը և այլն։

Եթե հարձակումը լինի, ապա այս անգամ այն լինելու է նաև Նախիջևանի կողմից՝ թիրախավորելով Երասխից մինչև Սյունիքի հարավային ծայրամաս ընկած հատվածը։ Ակնհայտ է, որ այդ ուղղությամբ թշնամին մեծ նախապատրաստություն է տեսնում։ Հնարավոր է, որ այս հարցում Թուրքիան ներգրավված լինի ոչ միայն համակարգողի դերում, այլև ուղիղ (քողարկված) մասնակցի կրակին։

Հարձակման դեպքում թուրք-ադրբեջանական զորքերի առջև խնդիր է դրված լինելու ոչ միայն Հայաստանում լիարժեք պանիկա ստեղծել և դրդել անվերապահ հանձնվելուն՝ բոլոր պայմաններով (ինչին պատրաստ սպասում են ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը՝ անհրաժեշտ նոր զիջումներն անելու համար), այլև փորձ է լինելու կտրել Հայաստանի Հանրապետության հյուսիսը հարավից։ Խոսքը Ջերմուկ-Վայք գծով այս պահին ՀՀ ամենաբարակ հատվածի մասին է, որի լայնությունը չի գերազանցում 30 կմ-ն (տե՛ս կից քարտեզը)։ Այդպիսի հեռավորությունը կտրելու համար Թուրքիայի և Ադրբեջանի զորքերին անհրաժեշտ է մի քանի ժամ։

Ավելորդ է ասել, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ոչ միայն կարողություն, այլև ցանկություն չունեն դիմադրելու այս սպառնալիքին։ Իսկ այս ծրագրի հաջողության դեպքում Հայաստանի պետությունը փաստացի կդադարի գոյություն ունենալ։

Սակայն Հայաստանը դատապարտված չէ, և կա հնարավորություն սրա դեմն առնելու։ Դրա համար առաջին անհրաժեշտ քայլը ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հեռացումն է։ Միայն այս պարագայում մեր բոլորի գործադրած ջանքերը՝ խրամատից մինչև տեղեկատվական դաշտ, կլինեն արդյունավետ։ Մնացածը՝ ինքնախաբեություն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Դատելով դե-ֆակտո իշխանությունների կողմից իմ այսօրվա գրառման դեմ կազմակերպված տեղեկատվական արշավից, ադրբեջանցիների արձագանքից, ինչպես նաև տարբեր ֆեյքերի կողմից իմ վրա հարձակումներից և «պանիկա չտարածելու մասին» կոչերից՝ գրածումս նկարագրվածը էլ ավելի մոտ է ճշմարտության։
Իսկ բոլոր նրանք, ովքեր «պանիկա» անվան տակ կփորձեն կոծկել Հայաստանի նոր տարածքների հանձնումը, ոչ պակաս դավաճան են։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Թուրքական TR Haber պարբերականը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են, ըստ աղբյուրի, մարտադաշտ հանված ադրբեջանական տանկերը։
Սակայն տեղանքը, որտեղ արվել է նկարահանումը, տեղորոշված չէ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Цицак | ԾԻԾԱԿ
Велика вероятность, что в ближайшие дни Азербайджан и Турция начнут широкомасштабную войну против Армении

Тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян пишет:

«Довольно велика вероятность того, что в ближайшие дни Азербайджан и Турция начнут широкомасштабную войну против Республики Армения.

Что нужно знать – в трех пунктах ниже:

• На данный момент о подготавливаемом турецко-азербайджанском широкомасштабном наступлении свидетельствуют огромные скопления военной техники и войск по всей протяженности границ Вайоцдзорской, Гегаркуникской и Сюникской областей, ставшие почти ежедневными обстрелы, агрессивная риторика военно-политического руководства Азербайджана и Турции и пропагандистская подготовка, мобилизация резерва в Азербайджане и пр..

• Если наступление будет, то на этот раз оно будет и со стороны Нахиджевана, охватив участок от Ерасха до южных рубежей Сюника. Очевидно, что в этом направлении враг ведет большую подготовку. Возможно, что в этом вопросе Турция будет вовлечена не только в роли координатора, но и примет непосредственное (завуалированное) участие.

• В случае наступления перед турецко-азербайджанскими войсками будет поставлена задача не только создать в Армении полноценную панику и подтолкнуть к безоговорочной капитуляции – на всех условиях (чего наготове и ждут де-факто протурецкие власти РА – чтобы пойти на все необходимые новые уступки), но и будет сделана попытка отрезать север Республики Армения от юга. Речь о самом узком участке Армении по линии Джермук-Вайк, ширина которого не превышает 30 км (см. прилагаемую карту).

В случае успеха этого плана государство Армения, фактически, прекратит свое существование.

Однако Армения не обречена, и есть возможность противостоять этому. Первым необходимым шагом для этого является отстранение де-факто властей РА. Только в этом случае приложенные всеми нами усилия – от окопов до информационного поля – будут эффективными. Остальное – самообман».
Ուկրաինայում պաշտպանության նոր նախարար են նշանակելու Ռուստեմ Ումերովին։ Վերջինս, ըստ մեդիայում առկա հրապարակումների, չունի ռազմական փորձ, սակայն ունի լավ կապեր Թուրքիայի հետ։ Ազգությամբ Ղրիմի թաթար Ումերովը մտերմիկ հարաբերություններ ունի Թուրքիայի նոր արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, որը մինչև այդ պաշտոնին նշանակվելը ղեկավարում էր Թուրքիայի հետախուզական ծառայությունը։
Կարծում եմ՝ բավական խոսուն փաստեր են։ Պետք է հետևել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
​Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետության դեմ։ Ի՞նչ է պետք իմանալ՝ երեք կետով։ Այս պահին թուրք-ադրբեջանական նախապատրաստվող լայնամասշտաբ հարձակման մասին են վկայում ռազմական…
Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ (05.09.2023) կայացած կառավարության նիստից հետո իր ելույթում նշել է, որ քննարկվել է նաև «Կովկասում Հայաստանի սադրիչ վարքը»։ Եվս մեկ նշան, որ Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա և այսպիսի հայտարարությունները քարոզչական հող են դրա համար։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
2013 թվականին ամերիկյան New York Times պարբերականը այսպիսի քարտեզ էր հրապարակել։
Քարտեզում ցույց են տրված Մերձավոր Արևելքում պետությունների սահմանների հնարավոր փոփոխությունները կամ, ինչպես նշում էր քարտեզի վերնագիրը, «ինչպես 5 երկիրը կարող են վերածվել 14 երկրի»։
Մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունները որոշ չափով քարտեզի իրականությանը համապատասխան են (օրինակ՝ Լիբիայի մասով)։
Հետաքրքիր է՝ իսկ ինչ է լինելու Սիրիայի և Իրաքի հետ։ Կհետևենք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են այնպիսի հռետորաբանություն կիրառել և տեղեկատվական արշավներ անել վերջին երկու օրերին, որ շատ նման է առաջիկա հնարավոր հարձակման նախապատրաստական աշխատանքի:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Երեկվա Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը անց էր կացվում Էսքիշեհիր քաղաքում։
Էսքիշեհիրում ևս մինչև 1915 թ. ապրում էին հայեր։ Հիմնականում՝ Հոշնութ հայկական թաղամասում։ Արխիվային այս լուսանկարում հենց այդ թաղամասն է՝ իր բնակիչներով, որոնք զոհ դարձան Թուրքիայի կազմակերպած Հայոց ցեղասպանությանը։
Այս դեպքերից 100 տարի անց նոր ցեղասպանություն է իրականացվում Արցախում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman