Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10K subscribers
996 photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
«Հայկական ալիք» լրատվավերլուծական պարբերականում անդրադարձել եմ Հայաստան-Իրան հարաբերություններին և դրա զարգացման գործում մեր՝ շարքային քաղաքացիներիս դերին։

🇮🇷🇦🇲 Հաշվի առնելով Իրանի՝ որպես Հայաստանի բնական դաշնակցի ու շահակցի ռազմավարական կարևորությունը և այն հանգամանքը, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը չի զբաղվելու այդ առաջնահերթություններով, ուրեմն ազգային քաղաքացիական հասարակությունը պարտավոր է իր վրա վերցնել այդ հանձնառությունը:

Ի՞նչ կարող ենք անել մենք՝ ՀՀ շարքային քաղաքացիներս, հայ-իրանական փոխշահավետ գործակցությունը նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելու համար։

https://t.iss.one/hayaliq/1039
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

🎓 «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ը մեկնարկում է ընդունելություն Հայկական համալսարան կրթական ծրագրի 2023-2024 թթ․ ուսումնական տարվա աշնանային հոսքում։ Կրթությունը «Հայկական համալսարանում» ԱՆՎՃԱՐ է։

👨‍🎓 Դասընթացը նախատեսված է
• ֆորմալ բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների,
• հայաստանյան հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդների,
• առանձին դեպքերում նաև՝ միջին և ավագ սերնդի ներկայացուցիչների համար։

🏆 Հայկական համալսարանի շրջանավարտն ունենալու է
• հասարակագիտական և հումանիտար առաջանցիկ գիտելիքներ,
• Հայաստանն ու տարածաշրջանը հասկանալու տեսա-կիրառական հմտություններ,
• քաղաքականությունն ինքնուրույն հասկանալու կարողություն,
• համապատասխան ոլորտների լավագույն մասնագետների հետ համատեղ աշխատելու առիթ և հնարավորություն,
• «Հայկական համալսարանի» երաշխավորությունն իր ուսումնաաշխատանքային հետագա գործունեության ժամանակ,
• գաղափարակից ընկերների ու գործընկերների ակտիվ շրջանակ,
• ձեռքբերված գիտելիքների և հմտությունների շնորհիվ հասարակական նշանակության նախագծերի հղացման և իրականացման հնարավորություն,
• ապագայում «Հայկական նախագծի», այդ թվում՝ «Հայկական համալսարանի շրջանավարտների միության» շրջանակներում զանազան ծրագրերի ներգրավվելու հնարավորություն,
• ավարտական վկայական։

🖊 Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել ընդունելության երկու փուլերը։ Առաջին փուլին մասնակցելու համար հարկավոր է մինչև ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ամբողջությամբ լրացնել այս հայտաձևը։

🔗 Ավելի մանրամասն տե՛ս Հայկական համալսարանի պաշտոնական կայքէջում։
Թուրքական փափուկ ուժը (այս պարագայում՝ տնտեսական գործիքով) աստիճանաբար նվաճելու է ողջ Հայաստանը։
Ահա այդպիսի օրինակ՝ https://hetq.am/hy/article/158453 ։
Իմիջիայլոց, գրեթե բոլոր երկրներում, որտեղ Թուրքիան փորձում է տարածել իր ռազմա-քաղաքական ազդեցությունը, անպայման ուշադրության կենտրոնում է պահում ավիացիոն ոլորտը։ Թուրքական TAV Airports հոլդինգը այս հարցում պաշտոնական Անկարայի կարևորագույն գործիքներից է։ Թուրքերը վերահսկում են ռազմավարական նշանակության օդանավակայաններ Վրաստանում, Թունիսում, Մակեդիոնիայում, Ղազախստանում, Խորվաթիայում և այլուր։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանն այսօր էլի հայ տղաներ է առևանգել։ Ու էլի է առևանգելու։ Անդադար է անելու։ Բոլոր նրանց, ովքեր որևէ ձև կապված են բանակի, զինված ուժերի հետ։ Այսինքն գրեթե բոլոր հայ չափահաաս տղամարդկանց։ Կապ չունի, թե որտեղ են նրանք ապրում, ինչ քաղաքական հայացքներ ունեն։ Հերթով բոլորի հետևից գալու են։
Հերթով, քանի դեռ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը պատկանում է թուրքամետների։ Որովհետև իրենք ոչ միայն չեն խանգարելու, այլև օգնելու են թուրքերին մեզ չեզոքացնելու գործում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Անցյալ տարի այս օրերին ես իմ կյանքում հավանաբար վերջին անգամ տեսա ու մտա էն եկեղեցին, որտեղ ես կնքվել եմ ու որտեղ անթիվ անհամար երազանքներ եմ հղել առ Աստված։ Իմ Բերձորի եկեղեցին, որն այսօր մզկիթ է։
Վերջին անգամ, որովհետև շատերին իմ շրջապատում ու իմ երկրում չկարողացա բացատրել, որ եթե չհրաժարվենք դե-ֆակտո թուրքամետների իշխանությունից, կզրկվենք ոչ միայն Շուշիից ու Քարվաճառից, այլև Բերձորից։
Հիմա մեծ է հավանականությունը, որ շուտով իմ պես ևս 120 հազար մարդ Արցախից փրկրված հատվածում կմնա առանց իրենց մկրտության եկեղեցու, առանց տան ու երազանքների։ Որովհետև էլի ես ու իմ նմանները չկարողացանք դա անհրաժեշտ չափով բացատրել։
Կանցնի որոշ ժամանակ, Բերձորի ու Ստեփանակերտի մասին կհիշենք մենք՝ մի քանի հազարով ֆեյսբուքում։ Իսկ դրան զուգահեռ էս նույն ճակատագիրը կհասնի Գորիս, Վայք ու Երևան։
Կհասնի, եթե էլի չկարողանանք բացատրել։ Ու եթե էլի մնանք անհաղորդ։
Մի մնացե՛ք անհաղորդ, բացատրեք բոլորին, եթե պետք է հազար անգամ։ Որովհետև դուք չգիտեք, թե ինչ է դա, երբ ձեր մկրտության վայրը դառնում է մզկիթ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Սպասելիորեն, Ադրբեջանը Գեղարքունիքում հարձակվել է:
Սա անխուսափելի է, քանի դեռ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը ամեն ինչ զիջում է, ու քանդում է բանակը:
Սյունիք, Վայոց Ձոր և Գեղարքունիք. սրանք են Ադրբեջանի և Թուրքիայի հիմնական թիրախները: Ու նույնիսկ կիսագրավված վիճակում Արցախը բնական վահան է, որի բացակայության պարագայում ՀՀ վերոնշյալ երեք մարզերը կդառնան գերխոցելի և հեշտությամբ կգրավվեն: Նման փորձ թուրքական կողմն արել է 1918-1921 թվականներին: Հիմա էլ է փորձում և այս անգամ ունի հզոր դաշնակից: Դա ՀՀ դե-ֆակտո իշխանությունն է` իր «խաղաղության» մասին աղերսանքներով:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ


🟣 Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Ավելի քան երեք տասնամյակներ առաջ Արցախի մեր զավակները համառ պայքարով և հավաքական կամքով իրենց անկախությունը հռչակեցին: Պատմական իրենց հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կյանք կերտելու տեսիլքով քաջարի արցախցիները համայն հայության զորակցությամբ և իրենց տքնաջան աշխատանքով շենացրին հայրենիքը և նշանակալի ձեռքբերումներով ամրացրին հիմերը Արցախի նորանկախ Հանրապետության։

🟣Այսօր ծանրացած սրտով և խոր մտահոգություններով ենք դիմավորում Արցախի անկախության տոնը։ Արցախը վերստին կանգնած է գոյաբանական սպառնալիքների առջև։ Ադրբեջանը, հայատյացությունը պետական քաղաքականություն դարձրած, շարունակում է անթաքույց իրագործել Արցախը հայաթափելու և բռնազավթելու ոճրագործ իր մտադրությունները՝ ցեղասպանական գործողությունների նորանոր դրսևորումներով: Ավելի քան ինը ամիս ապօրինաբար արգելափակված Բերձորի միջանցքը Ադրբեջանը դարձրել է գործիք իր հանցավոր նպատակների իրագործման համար՝ մեր զավակների նկատմամբ հետևողականորեն սաստկացնելով բռնաճնշումներն ու ահաբեկումները:

🟣 Անելանելի թվացող այս ծանր իրավիճակում չկա այլ ճանապարհ, քան համազգային համախմբումը և ջանքերի մեկտեղումը՝ հանուն Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, հանուն արցախահայության ազատ ու անվտանգ կյանքի։ «Ամեն ինչ հանուն Արցախի» նշանաբանով պիտի դիմակայենք ու հաղթահարենք մեզ պատուհասած փորձությունները, քանզի, առաքյալի խոսքի համաձայն, «նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս: Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռ. 5.3-5)։

🟣Այս հավատքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արցախի Հանրապետության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Արցախի քաջարի ժողովրդին, պետական այրերին ու Արցախի թեմի հոգևոր դասին՝ մաղթելով հավատի ու հույսի ամրություն, տոկունություն ու արիություն՝ Արցախի փրկության պայքարում։

🟣Թող Տիրոջ սերը, օրհնությունն ու խաղաղությունը հովանի լինեն Մեր բարեսեր ժողովրդին և համայն աշխարհին:
Այն հանգամանքը, որ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր և վերջին օրերին ակտիվորեն նշում են, որ իբր հայկական կողմը սկսել է կրակել նաև Նախիջևանի ուղղությամբ, կարելի է ընկալել նաև որպես նշան, որ առաջիկա լայնամասշտաբ հարձակման ժամանակ թուրք-ադրբեջանական կողմը Սյունիքի ու Վայոց Ձորի վրա կփորձի երկու կողմերից գրոհել (Արցախի և Նախիջևանի կողմից)՝ փաստացի վերցնելով այդ երկու մարզերը աքցանի մեջ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Բազմահազարանոց հանրահավաք ի պաշտպանություն Արցախի:
⚡️⚡️⚡️
Ստեփանակերտում և Արցախի այլ հարակից տարածքներում երկրաշարժ է, որը բավական ուժեղ զգացվել է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետության դեմ։
Ի՞նչ է պետք իմանալ՝ երեք կետով։

Այս պահին թուրք-ադրբեջանական նախապատրաստվող լայնամասշտաբ հարձակման մասին են վկայում ռազմական տեխնիկայի և զորքի ահռելի կուտակումները Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզի սահմանների երկայնքով, գրեթե ամենօրյա դարձած կրակոցները, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը և քարոզչական նախապատրաստությունը, Ադրբեջանում պահեստազորի հավաքը և այլն։

Եթե հարձակումը լինի, ապա այս անգամ այն լինելու է նաև Նախիջևանի կողմից՝ թիրախավորելով Երասխից մինչև Սյունիքի հարավային ծայրամաս ընկած հատվածը։ Ակնհայտ է, որ այդ ուղղությամբ թշնամին մեծ նախապատրաստություն է տեսնում։ Հնարավոր է, որ այս հարցում Թուրքիան ներգրավված լինի ոչ միայն համակարգողի դերում, այլև ուղիղ (քողարկված) մասնակցի կրակին։

Հարձակման դեպքում թուրք-ադրբեջանական զորքերի առջև խնդիր է դրված լինելու ոչ միայն Հայաստանում լիարժեք պանիկա ստեղծել և դրդել անվերապահ հանձնվելուն՝ բոլոր պայմաններով (ինչին պատրաստ սպասում են ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը՝ անհրաժեշտ նոր զիջումներն անելու համար), այլև փորձ է լինելու կտրել Հայաստանի Հանրապետության հյուսիսը հարավից։ Խոսքը Ջերմուկ-Վայք գծով այս պահին ՀՀ ամենաբարակ հատվածի մասին է, որի լայնությունը չի գերազանցում 30 կմ-ն (տե՛ս կից քարտեզը)։ Այդպիսի հեռավորությունը կտրելու համար Թուրքիայի և Ադրբեջանի զորքերին անհրաժեշտ է մի քանի ժամ։

Ավելորդ է ասել, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ոչ միայն կարողություն, այլև ցանկություն չունեն դիմադրելու այս սպառնալիքին։ Իսկ այս ծրագրի հաջողության դեպքում Հայաստանի պետությունը փաստացի կդադարի գոյություն ունենալ։

Սակայն Հայաստանը դատապարտված չէ, և կա հնարավորություն սրա դեմն առնելու։ Դրա համար առաջին անհրաժեշտ քայլը ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հեռացումն է։ Միայն այս պարագայում մեր բոլորի գործադրած ջանքերը՝ խրամատից մինչև տեղեկատվական դաշտ, կլինեն արդյունավետ։ Մնացածը՝ ինքնախաբեություն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Դատելով դե-ֆակտո իշխանությունների կողմից իմ այսօրվա գրառման դեմ կազմակերպված տեղեկատվական արշավից, ադրբեջանցիների արձագանքից, ինչպես նաև տարբեր ֆեյքերի կողմից իմ վրա հարձակումներից և «պանիկա չտարածելու մասին» կոչերից՝ գրածումս նկարագրվածը էլ ավելի մոտ է ճշմարտության։
Իսկ բոլոր նրանք, ովքեր «պանիկա» անվան տակ կփորձեն կոծկել Հայաստանի նոր տարածքների հանձնումը, ոչ պակաս դավաճան են։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Թուրքական TR Haber պարբերականը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են, ըստ աղբյուրի, մարտադաշտ հանված ադրբեջանական տանկերը։
Սակայն տեղանքը, որտեղ արվել է նկարահանումը, տեղորոշված չէ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Цицак | ԾԻԾԱԿ
Велика вероятность, что в ближайшие дни Азербайджан и Турция начнут широкомасштабную войну против Армении

Тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян пишет:

«Довольно велика вероятность того, что в ближайшие дни Азербайджан и Турция начнут широкомасштабную войну против Республики Армения.

Что нужно знать – в трех пунктах ниже:

• На данный момент о подготавливаемом турецко-азербайджанском широкомасштабном наступлении свидетельствуют огромные скопления военной техники и войск по всей протяженности границ Вайоцдзорской, Гегаркуникской и Сюникской областей, ставшие почти ежедневными обстрелы, агрессивная риторика военно-политического руководства Азербайджана и Турции и пропагандистская подготовка, мобилизация резерва в Азербайджане и пр..

• Если наступление будет, то на этот раз оно будет и со стороны Нахиджевана, охватив участок от Ерасха до южных рубежей Сюника. Очевидно, что в этом направлении враг ведет большую подготовку. Возможно, что в этом вопросе Турция будет вовлечена не только в роли координатора, но и примет непосредственное (завуалированное) участие.

• В случае наступления перед турецко-азербайджанскими войсками будет поставлена задача не только создать в Армении полноценную панику и подтолкнуть к безоговорочной капитуляции – на всех условиях (чего наготове и ждут де-факто протурецкие власти РА – чтобы пойти на все необходимые новые уступки), но и будет сделана попытка отрезать север Республики Армения от юга. Речь о самом узком участке Армении по линии Джермук-Вайк, ширина которого не превышает 30 км (см. прилагаемую карту).

В случае успеха этого плана государство Армения, фактически, прекратит свое существование.

Однако Армения не обречена, и есть возможность противостоять этому. Первым необходимым шагом для этого является отстранение де-факто властей РА. Только в этом случае приложенные всеми нами усилия – от окопов до информационного поля – будут эффективными. Остальное – самообман».