ՀՈՒՆԻՍ 12-ը խարան է այս չարիքի իշխանության և նրա ղեկավարի ճակատին, որով նա ևս մեկ անգամ փաստեց ստի գերադրական աստիճանը՝ ռմբահարելով խաղաղ ժողովրդին, վերջնականապես ցույց տալով իր՝ արյան ծարավ նկարագիրը:
Ունեցանք 100-ից ավել ծանր և միջին կարգի վիրավորումներ, անխնա ծեծ ու ջարդ ոստիկանության կողմից, մարդկանց ինքնասիրությունը վիրավորող աննախադեպ և համատարած ստորացման դեպքեր, սակայն այս բոլորին հակառակ՝ մեր ժողովուրդը չընկճվեց, և դեռ ավելին՝ կամքով ցույց տվեց, որ այս Շարժմանը հաղթել չի լինի:
Այստեղ հատկապես ցանկանում եմ շեշտել մեր արցախցի հայրենակիցների հանգամանքը, որոնց այս չարիքը ոչ միայն հայրենազրկել է՝ իր գործընկերոջ հետ համագործակցաբար, այլև հալածանքների ենթարկել և մեծ ծավալի ատելություն սերմանել նրանց նկատմամբ, այս անգամ՝ Մայր Հայրենիքում:
Բագրատ Սրբազան

Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել այս Շարժման և Պայքարի մեջ ներգրավված բոլոր-բոլորին՝ նրանց, ովքեր այս պահին էլ մեզ հետ են և նրանց, ովքեր այս կամ այն պատճառով մեկ կողմ են քաշվել:
Երախտագիտությունս մեր նահատակ հերոս զավակների ծնողներին, պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մեր բոլոր տղաներին, ովքեր մշտապես ներկա են եղել՝ ի հեճուկս իրենց մարմնական տկարության, անհայտության մեջ գտնվող մեր տղաների ծնողներին, վիրավորում ստացած և կալանավայրերով հալածանքի ենթարկված բոլոր հայրենակիցներին՝ պայքարի մարտիկներին, կազմակերպություններին և կուսակցություններին, մշակույթի և հանրային գործիչներին, մեր երիտասարդներին, մեր Կիրանցի, Ոսկեպարի և տավուշեցի հրաշալի ժողովրդին, ովքեր մեկ րոպե անգամ չվախեցան և շարունակում են անցնել այս Պայքարի բովով:
Երախտագիտությունս սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին՝ նրանց, ովքեր կարողացան ֆիզիկապես ներկա գտնվել և ուս-ուսի պայքարել մեր ընդհանրական ազատագրության համար և նրանց, ովքեր հեռուներից բոլոր հնարավոր միջոցներով աջակցեցին և սատար կանգնեցին մեր պայքարին, որովհետև այս պայքարը նաև սփյուռքում ապրող մեր հայրենակիցներինն է, որը մեծագույն արժեք է մեզ համար:

Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հինգ իրավապաշտպաների խմբին և իրենց աջակցող բոլոր իրավապաշտպաններին, ովքեր գիշեր ու ցերեկ ներգրավված՝ անվարձահատույց կերպով իրենց մասնագիտական աջակցությունն են հայտնել մեր Շարժմանը: Այս առումով նաև ցանկանում եմ շնորհակալությունս և գնահատանքս հայտնել մեր պատգամավորական խմբակցությունների անդամներին, ովքեր լիարժեք աջակցություն են ցուցաբերել կալանքի տակ գտնվող մեր Շարժման մասնակիցներին:
Բազում առիթներով անթաքույց շնորհակալություն եմ հայտնել և այժմ էլ վերստին ցանկանում եմ շեշտել շնորհակալություններս մեր լրատվական դաշտին անսակարկելի մասնակցության և լուսաբանման համար՝ հակառակ բոլոր խոչընդոտների և հարձակումների: Դուք ոչ միայն սոսկ լրատվությունն եք ապահովել, այլ աննկուն մարտիկներ եք եղել և մնում այս ողջ ընթացքում:

Ի՞նչ ստացանք մենք իշխանական ինքնաընդդիմացող, ինքնամերժող, ստի և թշնամության մունետիկ կառավարչի և նրա մի քանի արբանյակների կողմից՝ թշնամություն, ատելություն, ինքնամաքրվելու փոխարեն ցեխարձակում, հայհոյանք, զրպարտություն, լուտանք, հալածանք և սուտ և էլի սուտ և դարձյալ սուտ՝ սեփական ընտանեկան կյանքից սկսած մինչև լայն ազգային և պետական խնդիրներ:
Տարաբնույթ հալածանքներ մեր արցախցի հայրենակիցների, Շարժմանը մասնակից գործարարների, բժիշկների, մշակութային գործիչների, մեր նահատակ հերոսների ծնողների և զանազան անձանց նկատմաբ, ովքեր արհամարհել են վախը, կալանքն ու նեղությունը և կանգնել ճշմարտության համար պայքարի առաջնագծում:
Շարունակական սպառնալիքներ և ահաբեկումներ ֆիզիկական և տեղեկատվական դաշտում՝ հատկապես գործիք դարձնելով «ֆեյքերի ՊՈԱԿ-ին» և ոստիկանական ուժերին և ողջ իրավապահ համակարգը, որոնք կոչված են պաշտպանելու սեփական ժողովրդին և երկիրը, սակայն գերված լինելով, ծառայում են չարիքի իշխանությանը: Եվ մենք պարտավոր ենք նաև նրանց ազատագրել:

Ի՞նչ ունենք այսօր. կարծում եմ բոլորիդ է հայտնի՝ բոլոր առումներով տապալված սահմադրական կարգ և թշնամու բոլոր պահանջներն ու թելադրանքներն իրականացնող չիշխանություն, պարտադրված «սահմանազատում», «խաղաղության» կեղծ օրակարգ, սպասվող հայրենահանձնումներ, ադրբեջանցիների «վերադարձի» պահանջ, սահմանադրության փոփոխության պահանջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջ, անվտանգային բազմաթիվ սպառնալիքներ, պատանդառված ռազմագերիներ, գերիներ և պահվող հայրենակիցներ Բաքվի բանտերում, հանրային քաոսի և ատելության ու թշնամանքի սերմանում, սոցիալական անարդարություն, թմրամոլության և խաղամոլության տարածում, փողի և իշխանության պաշտամունք, և այլն:
Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազան
Այո՛, ես մեկ անգամ չէ, որ ընդունել և պատասխանատու կերպով հայտարարել եմ, որ զանազան անհաջողությունների և վերջնարդյունքին չհասնելու պատասխանտվությունն ամբողջությամբ իմն է, իսկ հաջողությունն ու հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը: Ես խոնարհաբար վերստին ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրագործել մեր ծրագիրը, սակայն դարձյալ ու վերստին պիտի շեշտեմ, որ մենք գործելու ենք ոչ թե «հնարավո՞ր է,թե՞ ոչ», այլ «անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ոչ» այս չարիքին հեռացնելը:
Դա անհրաժեշտություն է և այդպես էլ կդառնա հնարավոր:
Բագրատ Սրբազան
Դա անհրաժեշտություն է և այդպես էլ կդառնա հնարավոր:
Բագրատ Սրբազան
Այս իշխանությունը ոչ միայն հանցավոր կերպով հանձնում է մեր պետությունն ու պետականությունը, այլև ավելի սարսափելին՝ ձգտում է փոխել մեր հայրենիքի բովանդակությունը, ինքնությունն ու արժեքները՝ գողանալով և ուրանալով մեր խորհրդանիշները, մեր երազներն ու իղձերը, մեր պատիվն ու կենսագրությունը:
«Սրբազան Պայքարը» այդ մասին է՝ նյութական չակնկալիքներ ունենալու մասին, հետևաբար՝ վերջակետ կունենա միայն հաղթանակի դեպքում:
Կրկին ու կրկին ցանկանում եմ հիշեցնել, որ մեր պայքարի էությունը հոգևոր-բարոյական է, նկարագիրը՝ ազգային, իսկ լուծումները՝ քաղաքական:

2025 թվականին, ըստ Աստվածաշնչյան պատումի, լրանում է յոթ տարվա երաշտի շրջանը, և սկսելու է առատության և լիության շրջանը: Մեր երկիրը չի լինելու գրավված և ավերակ, այլ՝ վեր հառնող և շեն երկիր:
Ես այս անբեկանելի հավատքով եմ ներգրավվել և շարունակելու եմ այս հրաշալի պայքարը, որը եղել և մնում է իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակաշրջանը, որովհետև մեր կյանքի սահմանափակ օրերն ավելին չեն, քան մեր իղձերն ու երազները, որովհետև ես պատասխանատվություն և ուխտ ունեմ Աստծո, իմ ժողովրդի, իմ նահատակ եղբայրների և պատմության առջև՝ հռչակելով, որ «Տերն է իմ լույսը և կյանքը. ես ումի՞ց պիտի վախենամ, Տերն է իմ կյանքի ապավենը. ես ումի՞ց պիտի երկնչեմ» (Սաղմոս 26.1): Այս աղոթքով ու հռչակումով ենք սկսել և այդպես էլ կավարտենք:

Այն սխալները, որոնք եղել են, մենք վերլուծել ենք, և հասկացել ենք, որ գոյություն ունի մեկ ճանապարհ, ու դրա իրականացումն անխուսափելի է։
Ես չեմ խուսափում սխալներն ընդունելուց, և 2025 թվականի պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի։ Ես ինքնաարդարացման ոչ մի պատճառ չունեմ։ Ամեն մարդ իր մեղքի գիտակցումը պետք է ունենա ու կրի պատասխանատվություն։
Չեմ խուսափել սխալներն ընդունելուց, բայց չեմ էլ հրաժարվել հաջողություններ գրանցելու արձանագրումից։

Նախկին իշխանությունները ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ էլ նպատակ՝ վերադառնալու։ Այսօր որևէ այլ թեկնածու գոյություն չունի, իսկ թեկնածությունն էլ շատ պայմանական է։ Գոյություն ունի փողոց ու առաջնորդություն։
Ես վաստակել եմ առաջնորդ լինելու իրավունքը՝ ինքս սկսելով այս ամբողջ պայքարն ու շարժումը։
Բագրատ Սրբազան
Ես վաստակել եմ առաջնորդ լինելու իրավունքը՝ ինքս սկսելով այս ամբողջ պայքարն ու շարժումը։
Բագրատ Սրբազան
Անդրանիկ Քոչարյանը ինձ բառացիորեն աղաչում էր ռազմական դոկտրինի համար հայեցակարգ պատրաստել, իսկ օրինակ՝ ՔՊ պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանն ինձ հետ շատ ջերմ հարաբերություններ ունեին. էլի կան, բոլորի անունը չտամ։
Կամ նույն Վահե Ղազարյանը, որի հետ ճանապարհ եմ անցել, թող ինքն իրեն հարց տա՝ ո՞ւր է նա հիմա. ընտրեց չարիքին ծառայելը:

Զրույց մեր հայրենակիցների հետ
Սիրելինե՛ր, Սրբազանի խոսքին հետևեք յութուբյան հղումով։
https://www.youtube.com/watch?v=4G4hYDiCM14