Sargis Parsamyan
191 subscribers
48 photos
17 videos
9 links
Download Telegram
Սարիկն ասում է. "այնքան վատ էր, որ Գյումրեցիները փող էին տալիս, որ չընկնեին...", բայց Սարիկը չի ասում, թե այն, որ այնտեղ (իբր) վատ էր, այդ մասին տարիներ շարունակ (նաև իր թերթով) խաբել էր գերագույն սուտասանը, որին Գյումրեցիների մեծ մասը վաղուց չի սիրում։
Հիմա Գյումրեցիները, որ չեն սիրում խաբեբա սրիկային, ըստ Սարիկի, պետք է հավատա՞ն խաբեբայի կողմից տարիներ շարունակ գեներացված թունավոր ստերին։
Տենց ո՞նց կլինի, չսիրես մեկին, որովհետև բացահայտված սուտասան է, բայց հավատաս նրա ասած ստերին։
Եթե այս դեպքի համար օգտագործեմ "Մարտուն Գրիգորյան" անուն ազգանունը, նրան մեղադրողների մի ստվար զանգված, նրա վարքը (նրա շատ կոնկրետ նախադասության չհնցեցումը) կվերագրեն "քաղաքական անգանջներ" ունենալուն: Մեղադրողների մեջ անկախ և չեզոք քաղաքացիները քիչ չեն, բայց զուգահեռ կա տոն տվողների մի ստվար զանված, որ Գրիգորյանի կոնկրետ նախադասության չհնչեցումը մեկնաբանում են "քաղաքական անգանջներ" ունենալու հանգամանքով, և դա այն պարագայում, որ իրենք և իրենց սիրած թեկնածուն նույնպես ունեն "քաղաքական անջուկներ"։
Հիմա, որ չօգտագործեմ Մարտուն Գրիգորյան անուն ազգանունը, եթե մի պահ մի կողմ դրվի նրա և ձեր ենթադրյալ անջուկների պատկանելիությունը, պարզ տրամաբանության կանոններով.

1. Եթե X- չի հնչեցնում, որ քվեարկելու է Y ի օգտին, դա դեռ չի նշանակում, որ որոշիչ պահին չի քվեարկի Y-ի օգտին։

2. Եթե Y-ը ասում է, որ ես եմ ստացել ամենաշատ ձայնը, տրամաբանորեն ինձ պետք է ընտրեն, դա միանգամայն տրամաբանական է, բնականաբար ինձ համար էլ, այստեղ հարց չկա։

3. Բայց չէ՞ որ նույն ձեր սիրած Y-ը ասել է, որ պատրաստ է բանակցելու X-ի հետ։
Հիմա տեսականորեն և գործնականում, բացառված չի, որ բանակցելուց X-ը համոզում է Y-ին ուրիշ սցենարի շուրջ։
Հասկանալի է, որ դրա հավանականությունը շատ փոքր է, բայց ոչ մեկ չի չեղարկել բանակցության հնարավորությունը, բանակցության ընթացքը, բանակցության "իտոգը", հիմա խի՞ եք հենց այս պահին կոնկրետ նախադասություն ուզում կորզել։

4. Մի պահ պատկերացնենք ձեր ներկայացրած "դավադիր" սցենարը։ Եթե X-ը դիցուկ չի քվեարկում Y-ի օգտին, ու հարց չկա, ինքը հեղինակազրկվում է, իր հեղինակազրկվելուց զատ Y-ը, և դուք ունե՞ք A, B, C սցենարներ։ Ի՞նչ եք անելու։ Հո չե՞ք ջղայնանալու և ՔՊ-ի հետ կոալիցիա կազմեք )) Ի՞նչ եք անելու։
Մի տեսակ համոզվածության աստիճանի կասկած ունեմ, որ նրանք, ովքեր X-ին մեղադրում են իբր պլան B, C չունենալու մեջ, իրենք էլ չունեն պլան B, C այն պարագայի համար, եթե X-ը չքվեարկի Y-ի օգտին։

Ամփոփել֊Կրկնվելով.
Հիմա հնարավոր բանակցության և քվեարկության դե֊ֆակտո #գործողությունն է՞ կարևոր, ինչպիսին կլինի, թե՞ այդ մասին նախապես #ասելը։
ՀՀ Մարզերում հնչեցրած արտահայտություններով Երևանում բնակվողներին "մեղավոր նշանակելը" (լինի ջրի անխնա օգտագործում, կամ այլ) նիկոլի համար ունի երեք նպատակ.
1. Մարզերում բնակվողներին #անուղղակի֊#ենթագիտակցորեն տրամադրել Երևանի/Երևանցիների, Երևանում տեղի ունեցող գործընթացների (բողոքի ակցիաներ, ընտրության արդյունքներ և այլն) դեմ. (ալյա "Մի' եղեք Երևանցիների պես, ընտրեք ինձ")։
2. Ջրային ռեսուրսների սակավության իրական պատճառ դարձած գործոնների մոռացության տալը կամ դրանցից շեղելը, որոնք տեղի են ունեցել նիկոլի հանձնումներով (օրինակ
Քարվաճառ, Ջերմուկի/Սյունիքի տարածքներ և այլն),
3. Միտումնավոր ստեղծած կառավարման կոլափսներից շեղելը, որոնք այս իշխանությունները ստեղծել են ինչպես ջրային ռեսուրսների հարցում, այնպես էլ բոլոր ասպարեզներում։
Էլ չասած, որ կեղծ օրակարգ է, երբ ասում են "Աֆրիկայում մարդիկ ջուր չունեն խմելու, իսկ մենք անխնա վատնում ենք ջուրը"։ Եթե նույնիսկ Հայաստանում բոլոր ցայտաղբյուրների վրա փական/ծորակ տեղադրվի, միևնույն է, այդ խնայված ջուրը չի հասնելու Աֆրիկայի ծարավ երեխաներին։

Աֆրկա մայրցացմաքում երկիր կա(ր), նավթով էր հարուստ, իր երկրի համար էլ նավթ/գազն էր "ջրի գին", լիքը բան
անվճար... Այդ երկրները մտածե՞լ են խնայողաբար օգտագործեն իրենց բնական հարստությունը, որ Հայաստանի կամ այլ երկրի երեխաները չմրսեն գազ չլինելու կամ թանկ լինելու պատճառով։

Ջուրը մեր երկրի բնական հարստությունն է, որն ըստ Հայաստանի Անկախության մասին հռչակագրի
նրա ժողովրդի սեփականությունն է։
Ջրային ռեսուրսների օգտագործումն, իհարկե, պետք է օպտիմալացնել, բայց նիկոլի ստեղծած կամ այլոց կողմից ստեղծված կեղծ օրակարգերը պետք է հասկանալ ինչի համար են և զատել։
Ո՞վ կմտածեր, որ ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականն իր խոսքով, վարքով կհավասարվի Լևոն Բարսեղյանին, և միակ տարբերությունը կմնա զգեստը։

Լևոն Բարսեղյանի ասածներից և արածներից ի՞նչ չի արել Վազգեն Սրբազանը։
Ցավալին այն է, որ նույնիսկ Լևոն Բարսեղյանը կարող է այլևս ձեռով բարև չտա նիկոլին և չողջունի նիկոլի "խաղաղության 29,8"֊ը, իսկ Վազգեն Սրբազանը տալիս է։

Ամենացավալին այն է, որ Վազգեն Սրբազանը միակը չէ, ոչ էլ (կարծում եմ թե) նրա դիրքորոշումը փոքրամասնության դիրքորոշում է։ Փոքրամասնություն լինեին, այս վիճակին չէինք հասնի...

"#Որն է Բաբո մեր հայրենիք" հարցը վերածվել է "#Որբ է Բաբո մեր հայրենիք" պնդման։

#կողմնորոշվեք #տիարք, ո՞ր "կուսակցությունից" եք։
նիկոլին և վահագն Խաչատուրյանին ընդունող-պատվող (այդ թվում` թեմերի) առաջնորդները կենդանի վկայությունն են այն բանի, որ "ինքնահռչակ լուսավորիչները, որոնք անկրթության աղաղակող շքահանդեսում «գիտելիք ու բարեկրթություն» են վաճառում" օրինաչափ և լեգիտիմ են։
#արժանիները
շուտով...
"Կաթողիկոսի թեկնածուն պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի Հայաստանի իշխանությունների, Ադրբեջանի իշխանությունների և Ռուսաստանի իշխանությունների համար"։

Առաջին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր գործընկեր Շահին Մուստաֆաևի հետ կմեկնի Մոսկվա մասնակցելու միջկառավարական եռակողմ հանձնաժողովի արտահերթ նիստին, որտեղ կփոխանցի փաշինյանի ուղերձն այս առիթով։
Շահին Մուստաֆաևն, իր հերթին, կներկայացնի փաշազադեի դիրքորոշումն խնդրո շուրջ։

ՌԴ կողմից հանդիպմանն առանձին քվոտաներով կմասնակցեն Սերգեյ Նարիշկինը, Իգոր Կոստյուկովը և Ալեքսանդր Բորտնիկովը։
Փորձագետները քիչ հավանական են համարում որևէ կոնսենսուսի ձեռքբերումը նշելով, որ Իգոր Կորոբովի մահից հետո ներռուսաստանյան գերատեսչությունների միջև կոնսենսուս ձեռք բերելը չի ստացվում։

Հիշեցնենք, որ վերջին կոնսենսուսը ՌԴ երեք գերատեսչությունների միջև տեղի էր ունեցել 2018թ-ի հունվարի 28-ին Վաշինգթոնում
Մայքլ Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում (ըստ ոչ պաշտոնական վարկածի) անդրադարձել էին նաև Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանություններին հրաժարական պարտադրելու հարցերին։

Աշխարհիկը հաջողվեց, հոգևորը` ոչ.
ըստ դավադրությունների տեսության,
"Նոր Հայաստան Նոր Հայրապետ" շարժման "քավորությունը", իր վրա էր վերցրել Տիեզերքապաշտության, Անձի Ինքնակատարելագործման և Բնապաշտության ոլորտները համակարգող գերատեսչության ղեկավար Իգոր Կորոբովը։
Դիցուկ ⚠️
Մեկ կշեռքի մեկ նժարի վրա կարելի է տեղադրել մեկ զամբյուղ, և որպեսզի տեղի ունենա "նախնական արագացումը", անհրաժեշտ է, որ մեկ զամբյուղի մեջ մեկտեղվի 34 խնձոր 🍏։
Արդյո՞ք տեղի կունենա սկզբնական "ускорения"-ն, եթե ընդհանուր խնձորների քանակը լինի 34, սակայն այդ 34 խնձորները լինեն 2 զամբյուղով մի զամբյուղի մեջ 6 խնձորով 🍏, մյուս զամբյուղի մեջ 28 խնձորով 🍏։
Պատասխան` ՈՉ։
Ответ: НЕТ.
Answer: NO.

Հ.Գ.
Արդյո՞ք անձամբ ես բացառում եմ, որ կա (կարող է դառնալ) 34 խնձոր մեկ զամբյուղում, ոչ անձամբ ես չեմ բացառում, բայց այնուամենայնիվ, այս պահի դրությամբ 34 խնձոր չկա մեկ զամբյուղում։
Մնացածը ավելորդություններ են, և նաև վիրավորական, որ ինձ ու մյուս մարդկանց փորձում են համոզել, թե այդ 34 խնձորն #իբր արդեն մեկ զամբյուղում են։
Մեկ զամբյուղում չեն։
Մայր Աթոռի ինքնապաշտպանությունը և խնդիրները։

Հաշվի առնելով, որ նեռը չի հանգստանալու և չի բավարարվելու այս պահին առկա ստատուս քվոյով, կասկած ունենալով, որ այսօրվա գրոհը և հետքաշումը կարող էր լինել (այդ թվում) "разведка с боем" շոշափելու, բացահայտելու Մայր Աթոռի թույլ և ուժեղ տեղերը, տարածքները,
Առաջարկում եմ կազմել Մայր Աթոռի պաշտպանության շտաբը
որպեսզի կենտրոնացված կառավարմամբ հնարավոր լինի պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

1. Երբ դեռ շատ սակավ ժողովուրդ կար, իրավապահները գալիս ու գալիս էին ամենատարբեր ավտոբուսներով, միկրոավտոբուսներով, սեդան մեքենաներով, մոտս հարց առաջացավ, ո՞նց կարող են Մայր Աթոռի պահակները հանգիստ բացել, բաց թողնել այդ տեխնիկան անխոչընդոտ ներս մտնի Մայր Աթոռի էշելոնացված դարպասներով... Մայր Աթոռի շուրջ մեծ օղակով, Վեհարանի շուրջ փոքր օղակով , Մայր Աթոռի բոլոր չորս կողմը պետք են ժամապահներ և լայվ ռեժրմով, ապահով խողովակով ինֆորմացիայի փոխանակում ունենան իրար մեջ։ Վարչատնտեսական բաժինը պետք է ապահովի բոլոր դարպասների հերթապահությունը "ժամապահներով"։

2. Միաբանները պետք է միասնական կապի միջոց ունենան
չխլեցվող և չորսացող (բջջային կապը և ռացիաները սխալ կլինեն)։ Հոսանքը և Ինտեռնետը կարող են անջատել, բայց կապը միմյանց մեջ պետք է չտուժի։

3. Հավատացյալ ժողովուրդը, որ շտապել է հիմա Մայր Աթոռ, եթե մեկ հոսքով հեռանա, կարծում եմ հարձակումը կկրնվի։
Անհրաժեշտ է հերթափոխերով պաշտպանել Սրբության Սրբոցը, բայց եթե դա արվի չհամակարգված, կլինի ոչ արդյունավետ (ինչ֊որ պահի կլինեն շատ մարդիկ, ինչ֊որ պահ քիչ կամ ոչ մեկ։

4. Եպիսկոպոս լինի թե քահանա, ինքնագործունեություն չպետք է ծավալի ասելով "բացեք դարպասները"...

Կարճ ասած

Շտաբ, կենտրոնացված կառավարում, մշտա-դիտարկում, կապ (կապի միջոց) և այլն։
⚠️Ինչպե՞ս չտրվել #ինքնիշխանություն-ը ծաղրելու վտանգավոր գայթակղությանը։
Վերջին տարիներին արժեզրկվել է ինքնիշխանություն եզրույթը-երևույթը։
Դրա վրա հետևողականորեն աշխատանք է տարվել մի կողմից նիկոլենց մասնակցությամբ, մյուս կողմից նիկոլի այն ընդդիմադիրների, որոնք երազում են որևէ կայսրության գաղութը դառնալ։
նիկոլենց հետ ամեն բան պարզ է. Սրանք ամեն աբսուրդային քայլ վերնագրել-փաթեթավորել են որպես "ինքնիշխանություն" (նույնիսկ այն քայլերի, որոնք նվազեցրել են ՀՀ ինքնիշխանության մակարդակը), իսկ #գաղութախաբ մեր որոշ հայրենակիցներ սկսել են ծաղրել ինքնիշխանությունը մոտավորապես այսպիսի տեքստերով
"ըհը, տեսա՞ք ինքնիշխանը", "ահա ևս մի քայլ ավելացավ մեր ինքնիշխանությանը" և այլն։

ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր դուրս են նիկոլի կեղծ ինքնիշխանությանը հավատալուց, և ովքեր չեն երազում դառնալ Եվրոպայի, Ամերիկայի, Չինաստանի, Թուրքիայի, Պարսկաստանի, Ռուսաստանի գաղութը, խնդրում և առաջարկում եմ
Վերոգրյալ երկու կողմերից մատուցվող "կուտը չուտել"
չհրաժարվել ինքնիշխանության ձգտումից, չծաղրել այդ կարևոր եզրույթ-երևույթը։

Հ.Գ.
Միայն այն պատճառով, որ նիկոլենք հետևողական իջեցնում են մեր ինքնիշխանության մակարդակը և արժեզրկում այդ գաղափարը, ես որպես Հայ, որպես ՀՀ քաղաքացի
1. Չունեմ հրաժարվելու իմ նախնիների երազանքից, նրանց ձգտումից և թափված արյունով ստեղծված Երրորդ Հանրապետության ինքնիշխանության (2017թ-ի) մակարդակից,
2. Չունեմ հրաժարվելու Հայաստանի Անկախության հռչակագրից և ՀՀ Սահմանադրության 1-ին
անփոփոխելի հոդվածից։
Ի դեպ, նաև այս պատճառով են նիկոլենք ուզում ոչ թե եղած սահմանադրության փոփոխություններ առաջարկել, այլ` բոլորովին նոր սահմանադրություն դեմ տալ մեզ...
ԵՊՀ պատմության ֆակուլտետն ավարտածների մեջ եթե փակ, անանուն հարցում կատարվի, իմ տպավորությամբ, հարցվածների 2/3-ը կարտահայտվի հակաքրիստոնյա, հակաՀԱԵ, վասակական հայացքներով։ Բայց մեղավորությունը ուսանողներինը չէ և պատճառը բացարձակ այն չէ, թե (դասախոսները) լավ են ծանոթ պատմությանն, այդ պատճառով են հակաեկեղեցական։ Պատճառը պատմության ֆակուլտետում շուրջ 70 տարի ծվարած
1. (կամ) բնապաշտ, պանթեիստ, պարսկասեր, հեթանոս հայացքներով դասախոսներն են,
2. Կամ սովետառուսական ԳՌՈւ-ի (չշփոթել ԿԳԲ֊ՍՎՌ֊ի հետ) ֆանատ դասախոսներն են իրենց կրթած սերունդներով, նրանց մեջ պանթեիզմի կամ աշխարհքաղաքական կոնկրետ բևեռի հանդեպ #սիրո ժառանգությամբ։

Այս գրառման տակ ներկայացնում եմ Միքայել Մալխասյանի քննադատական մեկնաբանությունը նախամաշտոցյան գրերի մասին Աշոտ Ներսիսյանի մտքերի, ինչպես նաև երջանկահիշատակ Բաբկեն Հարությունյանի և Արտակ Մովսիսյանի աշխատությունները նենգափոխված ներկայացնելու տենդեցների շուրջ։
Նախամաշտոցյան գրային համակարգերի մասին մագիստրոսական դասընթացի ծրագիրը կազմել է լուսահոգի պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը, ով այդ թեմայով դոկտորական ատենախոսություն է պաշտպանել։ Նրա մահվանից հետո հայ գրի պատմություն առարկան, որի առարկայական ծրագրի ուղիղ կեսը նախամաշտոցյան գրային համակարգերի մասին է, արդեն 5 տարի դասավանդում եմ ես։ Կարող եմ կարճ ասել, որ վերջին քառորդ դարում թեմայով որպես հետազոտող զբաղվել է միայն Արտակ Մովսիսյանը, և նա միանշանակ պնդում էր, որ նախամաշտոցյան գրային վերջին (բարձրագույն) համակարգը եղել է գաղափարագիր (հիերոգլիֆ) բաղկացած 300 նշաններից, որոնք ոչ մի պարագայում չէին կարող իբրև այբբենական գիր գործածվել։ Այդ իսկ պատճառով Հայաստանում նույն նախաքրիստոնեական 2-3-րդ դարերում մեծ տարածում ուներ հունարեն այբուբենը իբրև 24 տառով հեշտ կիրառելի գրային համակարգ։ Բացի այդ Արտակ Մովսիսյանը գիտական հոդված ունի Դանիելյան նշանագրերի մասին, որտեղ հերքվում է նրանց կապը Մաշտոցյան այբուբենի հետ։ Ավելին վաղ միջնադարի Հայոց պատմության հրաշալի մասնագետ, լուսահոգի պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը, հիմք ընդունելով նշանագրերի քիչ քանակը (սեմական գրերին բնորոշ շուրջ 20), կիրառող եպիսկոպոսի էթնիկ պատկանելությունը (ասորիները սեմական ժողովուրդ են) և Մեսրոպ Մաշտոցի կողմից դրանք ընդամենը 2 ամիս ուսուցանելը (և այն, որ Մեսրոպ Մաշտոցը դրանք անհամապատասխան էր համարում հայերենի հնչյուններին) պնդում էր, որ դրանք սեմական նշանագրեր էին, որոնք կիրառելի չեն հնդեվրոպական լեզու հանդիսացող հայերենի համար։ Թեմային քաջատեղյակ այս մասնագետները, որ խորը հարգանք էին տածում հայերի նախաքրիստոնեական ժառանգության նկատմամբ, անբեկանելի էին համարում Սբ. Մեսրոպ Մաշտոցի առաքելությունը և այբբենական գրի գյուտի անառարկելի փաստը։ Հանրային հեռուստաընկերության եթերում մի քանի տարի առաջ մի նյութ էին պատրաստել, որտեղ թեմայով զբաղված գեթ մեկ պատմաբան չկար, իսկ խոսողները հարակից ոլորտներից էին և վատաբանում էին Սբ. Մեսրոպ Մաշտոցին` անամոթաբար շահարկելով Արտակ Մովսիսյանի անունը. չէ՞ որ նա 2020 թ. լքել է երկրային կյանքը և չի կարող անձամբ հերքել իր համար անընդունելի այն հակագիտական բոլշևիկյան թեզը, թե իբր Սբ. Մեսրոպ Մաշտոցը գողացել է գրերը ինչ-որ մեկից։ Շտապեմ հիասթափեցնել թեզը թմբկահարողներին, որովհետև իմ սիրելի դասախոսը հասցրել է ոչ միայն դոկտորական գրել, որ հրատարակվել է հետմահու, այլև իր կենդանության օրոք պատրաստել է «Ժայռապատկերներից մինչև այբուբեն» խորագրով գիտահանրամատչելի ֆիլմը, որ հասանելի է համացանցում, և այստեղ մի կողմից շնորհակալությամբ գնահատված է նախամաշտոցյան գրային ժառանգության էվոլյուցիան, իսկ մյուս կողմից ըստ արժանվույն բացառիկ է գնահատվել Սբ. Մեսրոպ Մաշտոցի սրբազան գործը, որովհետև նախամաշտոցյան տեղական գրային համակարգերն այբբենական չեն եղել։ Այս մոտեցմամբ դոկտորական ատենախոսությունը 2015 թ. միաձայն քվեարկությամբ երաշխավորվել է պաշտպանության ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնում և հաջողությամբ միաձայն քվեարկությամբ պաշտպանվել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում։ Հիմա ով ինչ ուզում է, թող խոսի, բայց 1930-ականների նեոբոլշևիկյան թեզերը գիտության հետ աղերս չունեն։

©️ Միքայել Մալխասյան
Պատմական գիտությունների թեկնածու
Առաջին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի #ոդիսականը։
Եթե այս իշխանությունը (միայն) թուրք-ադրբեջանական տանդեմի (և/կամ Արևմուտքի) շահերն է սպասարկում, արդյո՞ք Մհեր Գրիգորյանը նույնպես վերոնշյալ տանդեմի շահերն է սպասարկում։
Տարբերակներ.
1. Այո
2. (Մհերը)
Ոչ։

Եթե Այո, բա ինչու՞ է Մհերը որպես թիվ երկու մեղավոր և պատասխանատու այդքան "անտեսանելի" բոլորի կողմից, այդ թվում` ընդդիմադիրների և չի արժանանում նույնչափ քննադատության ինչ մյուս իշխանավորները։
Եթե Ոչ, ապա է՞լ ում շահերն է սպասարկում այս իշխանությունը, որ Սովետական քարտեզներով "գետնի վրա" Սահմանազատում և Սահմանագծում իրագործող Մհերն այդքան "անտեսանելի" և "անձեռնմխելի" է։
Ի թիվս արդեն ասված շարժառիթների (եկեղեցու գլխատում, որպես ինստիտուտ նրա դերի հեղինակազրկում և այլն), չմոռանանք, որ թիվ մեկ աղանդավորը հին ռեկետչիկ է, Էջմիածնի գանձերի վրա էլ աչք ունի և նրան գանձերի #փողն է հետաքրքրում #նաև։

Հ1-ով առաջին պլան բերված կիսասարկոֆագի խոսքը հիշեցնեմ.
"բա մի հատ չտենանք Պետրոս ջան, գանձերը տեղու՞մ են"։
Պետությունը Հայրենիքի գործիքն է։ Հայրենիքը պաշտպանելու գործիքը։
Հայրենիքը ստեղծում է պետություն, որ այդ հայրենիքը մնա, բարգավաճի, անվտանգ լինի, շարունակվի, մշտական լինի։
Պետությունը հայրենիքը վերարտադրելու համար է, այլ ոչ թե` հայրենիքից զրկվելու...
Ասել թե "հայրենիքը պետությունն է", քաղաքական "իզվրաշենիա" է, որովհետև չի կարող #գործիքը լինել #էություն։

©️ Արմեն Աշոտյան
ՄԱԿ անդամ 193 պետություն կա, որից 15-ը անկախացել, ապա դարձել են ՄԱԿ անդամ Խորհրդային Միության փլուզումից հետո։
Հիմա ինչու՞ պետք է "իմեննավո" Հայաստանը, կամ այստեղ ապրող Հայը երազի/համաձայնվի "ավելի խոշոր միավորի" կազմ մտնելու մտայնությանը։
Այստեղ գուբեռնիստ-պրոտեկտորատիստները, կամ կայսերապաշտները, կամ մոլորված քաղաքացիներ կասեն բա "ի՞նչ ռեսուրս ունես անկախություն-ինքնիշխանություն պահելու"։
Ախպերներ, շատ դժվար է այդ հարցին պատասխանել նիկոլի իշխանության պայմաններում։ Բայց հենց այստեղ էլ պետք է հնչեցնել "ո՞վ բերեց նիկոլին, որ Արցախը տա և մեր ինքնիշխանության մակարդակը գետնին հավասարեցնի" հարցը, որի ձեր պատասխանը տարբերվելու է իմ պատասխանից։ Դուք չեք կիսում և մերժում եք, որ բերելու մեջ (նաև) "ռուսական (վճռորոշ) հետք" կա։
Ով մեզ մոտեցնում է վիլայեթացման վտանգին, նա էլ նպաստում է, որ Հայ ժողովուրդը ավելի "ոչ մահաբեր" և "ոչ գաղութարար" կայսության մեջ գցվի
#ՎԱԽԻՑ։
Ռուսական կայսրությանը, ԽՍՀՄ-ին պետք է շնորհակալ և երախտապարտ լինել, չուրանալ որ "կրոնափոխ չի արել", որ ստեղծել է ատոմակայան, համալսարաններ և ներդրումներ կատարել Խորհրդային Հայաստանում։ Բայց ես չեմ կիսում այն (թեկուզ թաքնված) թեզի քարոզը, որ ՄԱԿ անդամ այդ 193/15-ից "իմեննավո" Հայը և Հայաստանը պետք է տենչա կրկին մտնելու որևէ կայսրության մեջ և հրաժարվի ազատության, անկախության, ինքնիշխանության (առնվազն) 2017թ-ի մակարդակին ձգտելուց։

Հ.Գ.
Ցեղասպանության ենթարկված Հայերն ու Խորհրդային Հայաստանն էլ քիչ ներդրում չեն կատարել ԽՍՀՄ պետության և նրա հզորացման համար, եթե նույնիսկ Հայրենական մեծ պատերազմին Հայերի մասնակցության/զոհերի քանակը 2֊3 անգամ ուռճացված համարեք:
Հայտարարություն

🟣 Գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և ազգային բարերար Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելը երկարացնելու որոշումներով դատարանը հերթական անգամ ոտնահարեց արդարադատությունը՝ կրկին պարզորոշ դարձնելով իշխող քաղաքական ուժից դատարանների լիակատար կախվածությունը:

🟣 Նման անհիմն որոշումներով արդարադատությունը ձեռք է բերում պատժիչ նշանակություն, իսկ դատարանները վեր են ածվում ազատ խոսքի և կրոնի ազատության բռնաճնշման գործիքի:

🟣 Այսպիսի գործելաոճը բնորոշ է ամբողջատիրական համակարգերին և աղերս չունի հենց իշխանությունների կողմից տարփողվող ժողովրդավարական արժեքների հետ:

🟣 Եկեղեցու, եկեղեցականների և եկեղեցու աջակիցների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները և տեղեկատվական ահաբեկչության միջոցները չեն կարող լռեցնել խղճի և արդարության ձայնը:

🟣 Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և ազգային բարերար Սամվել Կարապետյանի իրավունքները պետք է անհապաղ վերականգնվեն, բացառվի ապօրինի հետապնդումը, և նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն կալանքից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Այսուհետ` Ստեփան Ասատրյան ⬇️
Կարգալույծ է հռչակվել
Տ․ Արամ քահանա Ասատրյանը


🟣 Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:

🟣 Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝

ա/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին,

բ/ Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ,

գ/ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց,

դ/ Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:

🟣 Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:
Նույնիսկ իրական ոչ մի տեսանյութ չի կարող արդարացնել հանրային ճանաչում ունեցող դեմքերի լռությունը, ովքեր իրենց համարում են ՀԱՍԵ հետևորդ, բայց այս օրերին ընտրել են #հրապարակային #լռության ճանապարհը։
Նույնիսկ ես եմ տեսնում, թե որ հոգևորականներն են, որ իրենց պատկանող, իրենց կողմից տնօրինվող ֆեյսբուքյան էջերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական էջի հայտարարություններով գեթ մեկ անգամ չեն կիսվում։

Ձեր զուտ հոգևոր զրույցները կարևոր են, բայց հաստատ կգտնվի մի բողոքական պադրե, որ Աստվածաշնչի իմացությամբ, իր ճարտար խոսքով, անձնական խարիզմայով, մարդկանց հոգուն, սրտին, մտքին կպնող ավելի ճոխ քարոզ կկարդա, բայց եթե եկեղեցին թուլացավ, վնասվեց,
ազգը, հայրենիքը, պետականությունը և անձամբ դուք հաստատապես ոչ մեկի պետք չեք լինելու
ձեր բացառապես,
ձեր միայն,
ձեր զուտ
հոգևոր զրույցների կիսումներով։

Հոգևոր զրույցներն ամեն ինչ են, բայց այս օրերին կոնկրետ ձեր մատուցմամբ #միայն դրանք ոչ մի բան են, ինչպես որ դուք կլինեիք "ոչ մի բան" առանց այն ձեռնադրության, որը տրվել է ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից
Հայոց Հայրապետի տնօրինությամբ։
Իմմենավո այս Հայրապետի։

Այնպես որ,
Կոչ եմ անում ձեր կողմից սիրված,
ձեր աչքին ամենահոգևոր,
Գուցե իրականում էլ մի "լույսի կտոր" հոգևորականներից նրանց,
ովքեր այս օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից արված #գեթ #մեկ հայտարարությունով չեն կիսվել, հարցնել մեկ պարզ հարց

#ինչու՞
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների

Երեկ երեկոյան վարչապետի և տաս եպիսկոպոսների ստորագրած հայտարարության առնչությամբ հարկ ենք համարում ընդգծել հետևյալը։

ա․ Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները։

բ․ Նման հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայից դասի նկատմամբ կիրառվող ճնշումները դատապարտելի են։ Եկեղեցու կյանքին առնչվող խնդիրների քննարկումները կատարվում են բացառապես եկեղեցական համապատասխան մարմիններում, կանոնական կարգավորումների համաձայն։ Տարակուսելի է, որ հիշյալ տաս եպիսկոպոսներն առ այսօր որևէ կերպ չեն արձագանքել Մայր Աթոռից իրենց ուղղված կոչերին ու հրավերներին, շարունակում են խուսափել իրեց հուզող հարցերի շուրջ Ամենայն Հայոց Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպումներից ու քննարկումներից։

գ. Հարկ է ընդգծել, որ Եկեղեցու կանոնակարգային հարցերը և բարենորոգումը վերպահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետությանը՝ իր բարձրագույն կառույցներով։

դ․ Նման անխոհեմ քայլերը կարող են հանգեցնել հերձվածի՝ցավալի հետևանքներով։