Посольство России в Армении
1.16K subscribers
2.62K photos
305 videos
1.17K links
Официальный канал Посольства России в Армении в «Telegram»

Наш сайт: https://armenia.mid.ru/ru/
Facebook: https://www.facebook.com/embassyru.am
Twitter: @rusembassyarm
Instagram: @rusembassyarm
YouTube: Посольство России в Армении
Download Telegram
Ալեքսեյ Օվերչուկն աշխատանքային այցով այցելել է Հայաստանի Հանրապետություն

🇷🇺 🇦🇲 Երևանում փոխվարչապետին ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում հետ քննարկել է երկկողմ ձևաչափով Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև ԵԱՏՄ ձևաչափում փոխգործակցության հարցեր։  

💼 Բացի այդ, Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հետ:
 
🤝 Փոխվարչապետը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը ներկա ժամանակ ընթանում է դինամիկ և հաջող տնտեսության բոլոր ճյուղերում:
 
 📈 2023 թվականին Ռուսաստանի և Հայաստանի փոխադարձ առևտուրն աճել է 55,8%-ով՝ հասնելով մինչև7,4 մլրդ դոլարի։ 2024 թվականին աճն արագացել է։
 
🔸 2024 թվականի առաջին կիսամյակում երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 8,4 մլրդ դոլար:

«Մինչև տարեվերջ միանգամայն կարող ենք ապրանքաշրջանառությունը հասցնել 14-16 մլրդ դոլարի նշաձողին: 2020 թվականի մեր ցուցանիշը՝ 2,3 մլրդ դոլար է կազմել», – հայտնել է փոխվարչապետը։ 

Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ Հայաստանի տնտեսության աճի մեջ դրական դինամիկա են մտցնում ԵԱՏՄ շրջանակներում երկրների միջև ձևավորված հարաբերությունները: 2015 թվականին միությանը միանալուց ի վեր Հայաստանի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն աճել է 2,3 անգամ։
 
📋 Կողմերը քննարկել են արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի, ֆինանսների և ներդրումների ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման ընթացիկ հարցեր: Առանձին ուշադրություն է հատկացվել համագործակցության հումանիտարար ոլորտին։
 
🤝 Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել հայգործընկերներին ՌԴ պատվիրակությանը ցուցաբերած ավանդական հյուրընկալության, կառուցողական տրամադրվածության և բարեկամական միջավայրի համար:
 
#միջազգային_համագործակցություն

@government_rus
Ալեքսեյ Օվերչուկն այցելել է Հայաստանի երկաթուղու ջրհեղեղից հետո վերականգնված հատվածներ

🚊Հայաստանի Լոռու մարզում Ալեքսեյ Օվերչուկը՝ «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչների հետ, էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան, որտեղ երկաթուղային գիծը ջրհեղեղից ավերվել էր 2024 թվականի մայիսին, և կանգառի ժամանակ ծանոթացել է երկաթուղու տվյալ հատվածի ենթակառուցվածքի վերականգնողական աշխատանքների արդյունքներին:

⚡️Մայիսի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի
Հանրապետության հյուսիսային հատվածի բնակավայրերի ջրածածկում և ավտոմոբիլային ճանապարհների հատվածների վնասում, 16 բնակավայրերի ջրամատակարարման խափանում:

Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է օպերատիվ կերպով վերականգնել երկաթուղու վնասված հատվածները: ՀԿԵ մասնագետները և Հայաստան գործուղված «Ռուսական երկաթուղիներ»-ի և «Վրացական երկաթուղիներ»-ի մասնագետները օպերատիվ կերպով սկսել են վերականգնողական աշխատանքները:

🤝 Երկաթուղիների ղեկավարության կողմից կազմակերպվել են օպերատիվ շտաբներև սերտ փոխգործակցություն է հաստատվել Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ Հայաստանի տնտեսության համար առաջնահերթ բեռների, այդ թվում՝ պարենային և վառելիքային բեռների համակցված՝ ավտոմոբիլային և երկաթուղային լոգիստիկայի կազմակերպման հարցերում:

Աշխատանքների ընթացքում շուրջօրյա ռեժիմով լցվել են տասնյակ հազարավոր տոննա քար և շեբեն, վերականգնվել են ջրահեռացման ինժեներական կառույցները, քարշային էլեկտրակայանները, կոնտակտային ցանցերը, տարբեր լարման էլեկտրահաղորդման գծերը, կապի գծերը, կայանային ենթակառուցվածքները: Վերակառուցվել են մի քանի կիլոմետր երկաթուղային գծեր։
Առաջին փորձնական գնացքը վերականգնված երկաթգծով ճանապարհ է ընկել հունիսի   14-ին՝ նախատեսված ժամկետից մեկ շաբաթ շուտ:
 
#միջազգային_համագործակցություն

@government_rus