Посольство России в Армении
1.16K subscribers
2.62K photos
305 videos
1.17K links
Официальный канал Посольства России в Армении в «Telegram»

Наш сайт: https://armenia.mid.ru/ru/
Facebook: https://www.facebook.com/embassyru.am
Twitter: @rusembassyarm
Instagram: @rusembassyarm
YouTube: Посольство России в Армении
Download Telegram
⚽️ Ս.թ. սեպտեմբերի 9-ին ռուս դիվանագետները մասնակցել են Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում նոր ֆուտբոլային դաշտի բացմանը: Սպորտային օբյեկտի շինարարությունը ֆինանսավորվել է տեղի բարերար Վ.Ա. Զադորուինի կողմից։

☝️ Ողջույնի խոսքում նշվել է, որ երիտասարդների մարզական զարգացմանն ուղղված նմանատիպ ծրագրերը հուսալի ներդրում են ողջ համայնքի առողջ ապագայի համար:

👉 Ֆիոլետովոն՝ ռուս հնադավան մոլոկանների բնակավայր է, որը հիմնադրվել է դեռևս XIX դարում Ռուսական կայսրության Սարատովի և Տամբովի նահանգների բնիկների կողմից։ 

🥅 Բացման արարողությանը ներկա են գտնվել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գ.Ասրյանը և Գյումրիում ռուսական տան տնօրեն Ա.Վ. Բերյանևը:

#ՌուսաստանՀայաստա
#Համագործակցություն
#Ֆիոլետովո
 
🇷🇺 🇦🇲 Սեպտեմբերի 10-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը ներկա է գտնվել Հայաստանի ԱԳՆ կողմից կազմակերպած «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացման արարողությանը եւ ինագուրացիոն նստաշրջանին:

🤝Միջոցառմանը մասնակցելու համար նաեւ ժամանել են Ռուսաստանի առաջատար բուհերի եւ գիտական համայնքի ներկայացուցիչներ:

#ՌուսաստանՀայաստան #Համագործակցություն
🇷🇺 🇦🇲 Սեպտեմբերի 10-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գ.Հ. Սանոսյանի հետ:

🗒️ Կողմերը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի եւ միջտարածաշրջանային կապերի ոլորտներում ռուս-հայկական համագործակցության արդիական հարցեր:

🤝Հանդիպմանը մասնակցել է Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Ա.Վ. Դոնչենկոն:

Նկար՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

#ՌուսաստանՀայաստան #Համագործակցություն
🇷🇺🇺🇳🇦🇲 Ռուսաստանի Դաշնությունը ֆինանսական օգնություն է ցուցաբերում ՄԱԿ-ի մի շարք ծրագրերի իրականացմանը շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեով, որն ուղղված է ինչպես բնակչության առանձին սոցիալական խմբերի, այնպես էլ Հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերի աջակցությանը:

#ՌուսաստանՀայաստան #Համագործակցություն #ՄԱԿ #Օգնություն
🇷🇺🇦🇲 Սեպտեմբերի 16-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը՝ Հանրապետության հարավային շրջաններ ամենամյա ավանդական այցի շրջանակում, հանդիպում է ունեցել Վայոց Ձորի մարզպետ Կ.Ա. Միքաելյանի հետ
 
🔈 Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի կարևորությունը, երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման գործում միջտարածաշրջանային համագործակցության զգալի ներուժը: 

👆 Առանձնահատուկ ընդգծվել է Վայոց Ձորի մարզի՝ Ռուսաստանի գործընկեր տարածաշրջանների հետ փոխգործակցության դրական օրինակը:
 
🤝 Հանդիպմանը մասնակցել են նաևՀայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ա.Վ. Դոնչենկոն և Ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վ.Վ. Կարապետյանը:
 
#ՌուսաստանՀայաստա
#համագործակցություն
#ՎայոցՁոր #շրջաններ
 
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲 Սեպտեմբերի 17-18-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը ամենամյա ավանդական այց է կատարել Սյունիքի մարզ

🤝 Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարները տրամադրվածություն են հայտնել Ռուսաստանի քաղաքների հետ որպես քույրքաղաքներ կապեր զարգացնելու ուղղությամբ:

📚 Իրենց հերթին բիզնեսի և հասարակական շրջանակների ներկայացուցիչները, այդ թվում՝ Սյունիքի երիտասարդական ակտիվը, մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ռուս գործընկերների հետ գործարար կապերի, հումանիտար շփումների և կրթական փոխանակումների ընդլայնման, ինչպես նաև ռուսաց լեզվի ուսուցման հնարավորությունների մեծացման նկատմամբ:

#ՌուսաստանՀայաստան #Համագործակցություն #շրջաններ #Սյունիք #Քաջարան #Կապան #Մեղրի
🇷🇺🇦🇲 Սեպտեմբերի 19-ին Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հանդիպում է ունեցել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի Նախարար ժ.Ա. Անդրեասյանի հետ:

🤝 Տեղի ունեցած զրույցի ընթացքում քննարկվել են կրթության, մշակութային կապերի, մշակութային-հումանիտար նախագծերի իրականացման ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման արդիական հարցեր:

📸 Նկար՝ ՀՀ ԿԳՄՍՆ

#ՌուսաստանՀայաստան #համագործակցություն
🇷🇺🇦🇲 Посольство России поздравляет всех граждан Армении с национальным праздником - Днем независимости Республики!

Желаем братскому армянскому народу в непростые для региона и мира времена стабильного будущего, успешного труда на благо страны и процветания.

Российская Федерация была, есть и будет всегда рядом с союзной Арменией и ее братским народом, как завещано нам общей героической историей. Убеждены, что дальнейшее развитие союзнического взаимодействия и многогранного сотрудничества России и Армении отвечает чаяниям и интересам народов наших стран.

#РоссияАрмения
#сотрудничество

🇷🇺🇦🇲 Ռուսաստանի Դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի բոլոր քաղաքացիների ազգային տոնը՝ Հանրապետության անկախության Օրը

Եղբայրական հայ ժողովրդին տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա, արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն երկրի և բարգավաճման:

Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին, ինչպես մեզ է պատգամվել ընդհանուր հերոսական պատմությամբ: Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցության և բազմատարր համագործակցության հետագա զարգացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների ակնկալիքներին և շահերին:

#ՌուսաստանՀայաստան
#համագործակցություն
🇷🇺🇦🇲Սեպտեմբերի 23-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը ընդունել է Հանրապետությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության նորանշանակ ներկայացուցիչ Սիդարթա Դատտային:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել առողջապահության ոլորտում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու գործում համագործակցության հարցերի շուրջ:

#ՌուսաստանՀայաստա #ԱՀԿ #համագործակցություն
🇷🇺🇦🇲 Հոկտեմբերի 10-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը աշխատանքային այց է կատարել ք. Գյումրի: Շիրակի մարզի համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում դիտարկվել են Ռուսաստանի մարզերի հետ բազմաբնույթ կապերի խորացման հնարավորությունները:

🤝 Ռուսաստանի Դեսպանը այցելել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռուսական զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի և ՌԴ ԱԴԾ Սահմանապահ Վարչության Լենինականի ջոկատի տեղակայումը, ինչպես նաև մասնակցել է «Կրթությունը Ռուսաստանում. Գյումրի 2024» ռուսական բուհերի ցուցահանդեսի բացմանը Գյումրիում:

🎙️ Միջոցառմանը իր ելույթում նա նշեց ռուսաստանյան բարձրագույն կրթության հասանելիության կարևորությունը Հանրապետության երիտասարդության համար և Ռուսաստանի բուհերի շրջանավարտների ծանրակշիռ ներդրումը բոլոր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդման գործում:

📸 Ցուցահանդեսի շրջանակներում, որը կազմակերպել էր Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը՝ Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության, Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ, բարձրագույն կրթության առաջատար ռուսական բուհերը ներկայացրել են Շիրակի մարզի դպրոցականներին իրենց կրթական կարողություններն ունախաձեռնությունները:

🎓 Ապագա դիմորդները կարողացան մանրամասնորեն ծանոթանալ օտարերկրյա ուսանողների համար Ռոսսոտրուդնիչեստվոյի՝ Կրթությունը Ռուսաստանում անվճար ուսուցման ծրագիրին։

🏫 Շնորհանդեսին մասնակցեցին.
Արմավիրի պետական մանկավարժական համալսարան,
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիա,
МИРЭА-Ռուսաստանի Դաշնության տեխնոլոգիական համալսարան,
Մոսկվայի ֆիզիկատեխնիկ ական ինստիտուտ (MIPT),
Ազգային հետազոտական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոց,
Ազգային հետազոտական միջուկային ՄԻՖԻ համալսարան,
Ա.Ն. Կոսիգինի անվան Ռուսաստանի պետական համալսարան,
Սարատովի պետական տեխնիկական համալսարան,
Հյուսիսային Կովկասիդաշնային համալսարան (ՀԱՄՀ),
Տյումենի պետական համալսարան,
Հարավային Ռուսաստանի պետական պոլիտեխնիկական համալսարան,
Երևանում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ,
Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղ:

#ՌուսաստանՀայաստան #համագործակցություն #կրթություն #մարզեր