Infocom
20.4K subscribers
12.8K photos
1.09K videos
7 files
34.2K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ [email protected]
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
Օրվա կարեւորը #միվոյսով
Firebird AI-ի հովացման համակարգը, ներդրումները և ընձեռած հնարավորությունները․ զրույց Ալեքսանդր Եսայանի հետ

Firebird AI կենտրոնի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն «Ինֆոքոմի» հետ զրույցում խոսում է՝

🔸 կենտրոնի ընձեռած տեխնոլոգիական և տնտեսական հնարավորություններից,
🔸խոստացված և հնարավոր ներդրումներից,
🔸տվյալների կենտրոնի հովացման համակարգից,
🔸 կենտրոնի գործարկման ընթացքում էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործումից,
🔸շրջակա միջավայրի համար հնարավոր ռիսկերի շուրջ մտահոգություններից։

🔗 Կարդալ հարցազրույցը
👍154
Media is too big
VIEW IN TELEGRAM
🥉🤼 Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) հաղթել է իրանցի մարզիկին՝ դառնալով բրոնզե մեդալակիր Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում։
19👍6
🔸 Օգոստոսի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ-ից։

📌 Նիստի ընթացքում քննարկվել է առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
👍14😁91👎1
🍅 Օգոստոսի 3-ից հանրապետությունում մեկնարկել է լոլիկի մթերումների գործընթացը․ արդեն իսկ մթերվել է 4700 տոննա լոլիկ, որից 1800 տոննան՝ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի կողմից։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

🗣«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու։ Մենք շարունակելու ենք ամենօրյա ռեժիմով հետևել դրա ընթացքին», -նշել է Պապոյանը։

[Էկոնոմիկայի նախարարություն ]
👍14😁4😡1
🇦🇲 ՖԻԴԵ-ի 14-ամյա վարպետ Տիգրան Համբարձումյանը օգոստոսի 18-ին կայացած «Titled Tuesday» առցանց մրցաշարում հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։

[Հայաստանի շախմատի ֆեդերացիա]
70👍13
Infocom
Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից կսահմանափակի կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։
🇷🇺🇦🇲 «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվություն:

📣 ««Ռոսսելխոզնադզորը» հայկական կողմից ակնկալում է հետաքննության արդյունքները, ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև հայկական կողմի առաջարկած գործողությունների ալգորիթմը՝ ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների պահպանման համար»,- հայտնել են գերատեսչությունից՝ պատասխանելով սահմանափակումների մեղմացման կամ վերացման հնարավոր ժամկետների մասին հարցին։ |shantnews.am|
😁23👎6😡3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎞 Արցախի ԱԽ նախկին նախարար Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձ է հղել ադրբեջանական բանտից:

📌 Ձայնագրությունը News.am-ին փոխանցել է Բաբայանի ընտանիքը:
😢63
Infocom
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ:
‼️ Քննիչի որոշմամբ՝ Արեգնազ Մանուկյանին այսօր թույլատրվել է տեսակցել դստեր հետ, որի ծննդյան օրն է այսօր:

🗣 Այս մասին հայտնել է նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը՝ նշելով, որ տեսակցությունը դեռևս տեղի չի ունեցել:
😡6👍5👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️ Բացահայտվել է 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է:

🔸 «Պարզվել է, որ օգոստոսի 16-ին՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Վերին Դվին գյուղի բնակիչ չորս երիտասարդ Աբուլ-Ֆարաջի փողոցում գետնին են գցել 39-ամյա կնոջը և առևանգել 18-ամյա աղջկան։

🔸 Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
😡113👍1
🔁 Օգոստոսի 20-ից Թբիլիսյան խճուղի - Թբիլիսյան խճուղու նրբանցք խաչմերուկից դեպի Շրջանցիկ թունել փողոց երթևեկությունը կլինի միակողմանի:

[Երևանի քաղաքապետարան]
👍41
💰 ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը (Էդիկ Մինասյան՝ խմբ.), քաղաքացու՝ ԵՊՀ ընդունելությունն անխոչընդոտ ապահովելու նպատակով, նրա ազգականից պահանջել է նախ 5000 ԱՄՆ դոլար, այնուհետև սակարկության արդյունքում՝ 4000 ԱՄՆ դոլար կաշառք:

⚖️ Նրան մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար, խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Նախաքննությունն ավարտվել է:

[ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]
14👍4
🇮🇷 Բրիտանական Financial Times պարբերականը գրում է՝ «Իրանը դիտարկում է Եվրոպայում գտնվող ամերիկյան օբյեկտներին հարվածների հնարավորությունը»:

🔸 Թերթի աղբյուրները փոխանցել են, որ Թեհրանը նման քայլի կդիմի, եթե փոխըմբռնման մասին հուշագրի գործողության ժամկետը լրանալուց հետո «ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շարունակեն սրվել»։ |azatutyun.am|
9👍3😡3👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔸 ՊՆ-ից հայտնում են՝ նախարար Սուրեն Պապիկյանը անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների ստուգումից մինչև ծառայության կազմակերպման մնացյալ բոլոր հարցերը պահելով ուշադրության կենտրոնում:

🔸 Նա այսօր այցելել է նաև նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ, հետևել աշխատանքների ընթացքին։
😁6👍51
🇷🇺🇺🇦 Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել «103-ը 103-ի դիմաց» գերիների փոխանակումը: Գերիների փոխանակումը տեղի է ունեցել ԱՄԷ-ի միջնորդությամբ։
👍51
‼️ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:

🔻 ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը մեկնաբանություն թողեց մինչև հաջորդ հարցի քննարկմանն անցնելը: Սա ընդդիմադիր մի շարք պատգամավորների վրդովմունքի պատճառ դարձավ: Նրանք պնդում էին, որ նիստը վարողը պետք է պարզապես վարի նիստը և ամեն ելույթից հետո մեկնաբանություն չթողնի:

🔻 Լեզվակռվից հետո Ալեքսանյանը նախազգուշացում հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ից Տիգրան Աբրահամյանին և կարգապահական պատասխանատվություն կիրառեց նույն խմբակցությունից Դավիթ Ղազինյանի նկատմամբ՝ մինչև օրվա նիստերի ավարտը հեռացնելով դահլիճից: Իրավապահների՝ դահլիճ մտնելուց հետո ընդդիմադիր բոլոր պատգամավորները բոյկոտեցին նիստը:
6😡5👎3👍2😁1
📌 Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։
👍10😁5
🚫 Օգոստոսի 24-ից Թումանյան 32/2 հասցեից մինչև Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի:

Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես՝ Տերյան 42 հասցեից դեպի Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկ փոխադրամիջոցների հետադարձը կարգելվի:

[Երևանի քաղաքապետարան]
5👍3👎1
🗳 Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։

ℹ️ Թումանյանում ընտրությունները կանցկացվեն համամասնական, իսկ մյուս համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։

[ՀՀ ԿԸՀ]
👍4
🔸 Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի: Որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

📄 Ըստ որոշման՝ աշխատանքային խումբը 3-ամսյա ժամկետում պետք է մշակի և վարչապետին ներկայացնի համապատասխան առաջարկություններ:
5👍4😁1