Հիասթափությունների ու չիրագործված երազանքների տարի էր 2025-ը ինձ համար։ Հուսամ՝ 2026-ը ավելի լավը կլինի։
Սիրելիներ, թող Նոր Տարին ուրախությամբ ու ջերմությամբ լցնի ձեր հոգիներն ու օջախները։ Ամբողջ սրտով ամենաբարին եմ մաղթում ձեզ։ Գիտեմ՝ շատերի սպասումները չեմ արդարացրել անցնող տարի, նեղացրել ամենահարազատներին ու սիրելիներին… Ամեն, ամեն վատի համար ձեր ներողամտությունն եմ հայցում, սիրելի ընկերներ և աղոթում, որպեսզի Տերը ձեր ամեն նեղություն մեծ բարությամբ ու օրհնությամբ փոխհատուցի։
Գալ տարում մաղթում եմ ձեզ երջանկություն, առողջություն, մեծ ձեռքբերումներ և հոգու ու խղճի խաղաղություն։ Աղոթում եմ ամենքիդ համար։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

👍22
Իր ամանորյա ուղերձում Վեհափառ Հայրապետը Նիկոլի կողմն անցած հոգևորականներին կրկին մեծահոգաբար կոչ արեց դադարեցնել «եղբայրադավության քայլերը»։ Տիրադավ բառը չօգտագործեց՝ այլ եղբայրադավությունից խոսեց։
Հայրապետն ամեն ինչ անում է, որպեսզի Նիկոլի մոտ խոնարհման գնացած եպիսկոպոսներն ապաշխարելու և իրենց հոգիները փրկելու հնարավորություն ունենան։ Նորին Սրբությունը դա անում է ի հակառակ՝ նրանց պաշտոնանկ և/կամ նույնիսկ կարգալույծ անելու պահանջով հնչող անթիվ ու անհամար կոչերի։ Ասել է, թե՝ Վեհափառ Հայրապետը, հանուն տիրադավերի հոգու փրկության, իր անձն է որոշ իմաստով հարվածի տակ դնում։ Եվ սա այն է, ինչը մեզ սովորեցրել է Քրիստոս։
Անկե՞ղծ եք ուզում ասեմ՝ ինքնազոհության այս օրինակն է, որ երկար ժամանակ պակասել է մեզ։ Չեմ ասում չի եղել։ Եղել է։ Վերջին ու ամենավառ օրինակը Գերաշնորհ Տեր Բագրատ արք. Գալստանյանն է։
Ինքնազոհություն չի նշանակում պարտություն։ Հակառակը՝ ինքնազոհությունը հաղթանակի՝ չափազանց դժվար, բայց միանշանակ միակ ուղին է։ Վեհափառ Հայրապետը դա բոլորից լավ գիտի։ Այդ է պատճառը, որ Նիկոլը ստիպված է «հանձնախմբեր» ձևավորել, թուղթ ստորագրելու պերֆորմանսներ իրականացնել և այլն։
Այս կռվում Նիկոլն արդեն պարտված է։ Եվ սա իր առաջին պարտությունը չէ։ Բագրատ Սրբազանին էլ է Նիկոլը պարտվել։ Գաղափարական դաշտում է պարտվել, արժեքային։ Շուտով դա կվերածվի նաև քաղաքական պարտության։ Այ կտեսնեք և կհամոզվեք։

👍24
Մենք հիմա 10 տիրադավների «զորությունն» ենք տեսնում։ Դա է իրենց «կշիռը»։ 10 արքեպիսկոպոսի ու եպիսկոպոսի համատեղ ջանքերի արդյունքն են այդ մի քանի քահանան, որ այսօր հայտարարություն տարածեցին։ Չեմ բացառում, որ մի քանի հոգու էլ կգտնեն։
Դա է տիրադավ թեմակալների (տարատեսակ շանտաժիստներին դեռ մի կողմ եմ դնում) ուժը։ Ընդ որում, այդ ուժը մեծամասամբ դեռ շարունակում է բխել իրենց հանգամանքից։ Ի վերջո, տիրադավներից ոմանք մինչ այս պահը թեմակալ առաջնորդներ են՝ այդ նույն քահանաների առաջնորդներն են։
Քահանայից դասն այս օրերին մեծ ճնշման տակ է։ Նրանց պետք է օգնել, դուրս բերել այդ վիճակից։ Չի կարելի թողնել, որպեսզի նրանք մնան տիրադավի առաջնորդության ներքո։

👍15👎1😢1
Հացադուլ հայտարարելու՝ Նարեկ Սամսոնյանի որոշումը լիովին հասկանալի է։ Անելու ուրիշ ի՞նչ էր մնում Նարեկին՝ ո՛չ արդարադատություն կա, ո՛չ պայքար։ Ի՞նքն էլ նստեր սպասեր ընտրությունների։ Չունի նա այդ հնարավորությունը։ Ոչ էլ սպասող տեսակ է։ Պայքարող է։ Ու այս փուլում այսպես է պայքարում։
Հետևաբար՝ հացադուլը դադարեցնելու կոչերի փոխարեն այս պահին այլ բան է պետք անել՝ միանալ նրա պայքարին։ Դա կլինի ամենալավ ազդակը, որպեսզի Նարեկը դադարեցնի հացադուլը։
…Ժամանակ չկա։ Հացադուլը ոչ ոքի երկար մտածելու հնարավորություն չի թողնում։ Պետք է արդեն այսօր գործել։ Ահա այս կարևոր ուղերձը Նարեկը երեկ հղեց հանրությանն ու հատկապես ընդդիմությանը։ Նրա հացադուլն արագ գործելու կոչ է։ Արագ գործել, ոչ միայն իր, այլև ամբողջ երկրի ազատությունը նվաճելու համար։ Որովհետև ժամանակ իսկապես չկա։ Այսպես թե շարունակվեց, աչքներս չենք հասցնելու թարթել ու տեսնելու ենք, որ Նիկոլը կրկին զավթել է իշխանությունը։

👍16
«Էսօր Սինգապուրի նման պետությունը, որի տարածքը Սևանա լճի ⅔-րդի չափ ա, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով տասը անգամ Հայաստանի Հանրապետությունից մեծ ա, էն դեպքում, երբ որ իրենց բնակչությունը 5 միլիոն և ավելի ա, մեր բնակչությունը՝ մոտավորապես 3 միլիոն»։
Մեջբերվածը Նիկոլ Փաշինյանի՝ այսօր կայացած «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով քննարկման ընթացքում հնչեցրած ելույթից է։
Տեսնու՞մ եք՝ ինչ տպավորիչ արդյունքների է հասել Սինգապուրը իր ⅔-րդ Սևանի չափ տարածքով։ Տեսնու՞մ եք՝ քանի մարդ կարող է բնակվել այդ մի թիքա հողի վրա ու մեզանից 10 անգամ ավելի լավ։ Իսկ դուք եկել ու ամեն մի լճի և ամեն մի բլրի համար կռիվ եք տալիս, Արցախ եք ուզում, Արևմտյան Հայաստան…
Ահա, թե ինչ ուղերձ է հղում վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մեր ժողովրդին։
Ստացվում է՝ մեր երջանկությանն ու անվտանգությանը միայն Արցախը չէր խանգարում։ Հայաստանը շատ մեծ է 3 միլիոն բնակչության համար։ Նոր Սինգապուր դառնալու համար մեզ ընդամենը Երևանն է պետք և Կոտայքի, Արմավիրի, Արարատի ու Արագածոտնի մարզերը։ Վերջ։ Մնացածը «դժբախտ, դժգույն» տարածքներ են։ Բեռ, որից պետք է ազատվել։
Դե իսկ երջանիկ ապրելու համար ամեն մարդուն 4ք/մ էլ է բավական։ Նարեկ Սամսոնյանի բանտախուցը՝ ապացույց։ Ո՞վ կասի, թե Սամսոնյանը գոհ չէ իր կյանքից։ Տեսեք, թե ինչ հրապարակումներ է անում բանտից…
«Իրական Հայաստա՞ն» էիք ուզում՝ կստանաք «իրական Հայաստան»։

👍16😢6
Հայաստանի ինքնիշխանության աստիճանը լավ պատկերացնելու համար իմացեք, որ մենք ունենք մարտական դիրք, որտեղ հերթափոխի մեկնող մեր զինվորներն անցնում են ադրբեջանական ճանապարհային արգելափակիչով (шлагбаум)՝ զննությամբ:
Ադրբեջանական այդ արգելափակիչը գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում։ Ու ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին։
Ահա այսպիսի ինքնիշխանություն։

😢16👎2
Շատ ուշադիր հետևում եմ ընդդիմադիր տարբեր ուժերի՝ մեր հանրությանը տրվող խոստումներին ու արվող առաջարկներին։ Ընդհանուր տրամաբանությունը, կարծում եմ, պարզ է՝ ընդդիմությունը հարմարվել է տարածվող այն «թեզին», իբր ժողովուրդը պատվազուրկ և անարժեք բազմություն է, և փորձում է իր մոտեցումները հարմարացնել հանրության ոչ թե գիտակից, այլ՝ կներեք կոպիտ ձևակերպման համար, գրեթե կենդանական բնազդներով առաջնորդվող հատվածին։
Այսպես եթե շարունակվեց, հեռու չէ այն օրը, երբ ընդդիմության շարքերից ժողովրդին կխոստանան նույն ադրբեջանական բենզինը, բայց շատ ավելի ցածր գնով…
Շեշտը դրվում է նյութապաշտության վրա։ Արժեքները երկրորդ պլան են մղված։ Անտեսված է նաև ազգային արժանապատվությունը։ Փորձեք հիշել, թե ինչ տեղ ունի, օրինակ, Արցախի հարցը, ընդդիմադիր ուժերի քաղաքական օրակարգում։ Իսկ հիմա ուշադրություն դարձրեք, թե ոնց են վերաբերվում այդ ուժերի շատ ներկայացուցիչներ արցախցիներին։ Զուտ որպես ընտրազանգված։
Այլևս հնարավոր չէ չխոսել սրա մասին։ Ընդդիմությունը չի կարող առաջնորդվել «նիկոլից ավելի նիկոլ» սկզբունքով։ Նիկոլական առաջարկ մեր հանրությունն արդեն ունի։ Դրա պտուղներն էլ է քաղել։
Ու նաև չի կարելի ձևացնել, թե երկրում ամեն ինչ նորմալ է, և իշխանություններին հաղթելու համար միայն գեղեցիկ փաթեթավորված խոստումներ են պետք։ Երիցս ո՛չ. աղետի մեջ ենք։ Հազարավոր կյանքեր ենք կորցրել, Հայրենիք ենք կորցրել, մեր միասնությունն ենք կորցրել, մեր ապագան ենք կորցրել… Ոչինչ նորմալ չէ, ոչինչ։ Մեր սրբություններն ու արժեքները ոտնակոխ անող իշխանություն ունենք, դրանց ամեն քայլ արդարացնող դատական համակարգ, ազգի դեմ կռվի դուրս եկած իրավապահներ, բազում բանտարկյալներ Բաքվում ու Երևանում… Սա է մեր իրականությունը։ Այստեղ են մեր խնդիրները։ Եվ հենց այս խնդիրներին է պետք լուծում տալ։
Վերջին օրերին ցանցում հաճախ եմ հանդիպում «իսկ ո՞րն է ընդդիմության առաջարկը» հարցադրումը։ Ինքս էլ էի ժամանակին նման հարց բարձրացնում՝ «ընդդիմության առաջարկ» ասվածը նույնականացնելով «հականիկոլ օրակարգի» հետ։ Շփոթությունս հենց այստեղից էր գալիս. ցավոք, պարզվեց, որ երկու այդ հասկացությունները նույնական չեն։ Համենայն դեպս՝ ընդդիմության մեծամասնության դեպքում հաստատ նույնը չեն։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի դրանք նույնականացվեն։ Այսինքն՝ «ընդդիմության առաջարկը» ոչ թե կուշտ փորով հաց ուտելուն վերաբերվի, այլ ազգային արժանապատվության վերականգնելուն։
Բագրատ Սրբազանի հետ այս հարցի շուրջ շատ ենք խոսել։ Իմ խորին համոզմամբ՝ Սրբազան Պայքարի ընթացքում նա հրաշալի ձևակերպել է հականիկոլական առաջարկը։ Այսօր էլ տեսա Սրբազան Հոր գրությունը, որտեղ միանգամայն ճիշտ կերպով մատնանշել է չարիքի (իմա՝ նիկոլների) թիրախը՝ մեր հոգևոր-քաղաքակրթական բովանդակությունը։
Արդեն քանի տարի Բագրատ Սրբազանը խոսում է Հոգևոր Հայաստանի գաղափարի մասին։ Ականջալուր եղեք Սրբազան Հոր խոսքին, հարգելի ընդդիմադիրներ։ Հոգևոր Հայաստանը պետք է դառնա ընդդիմության առաջարկը։ Սկզբից պետք է Հոգևոր Հայաստան կառուցել, հետո նոր գործարաններ ու աշխատատեղեր։ Չեմ ասում՝ դրա մասին մի խոսեք։ Բայց շեշտադրումները պետք է ճիշտ արվեն։ Հետևեք Սրբազանի՝ նախկինում ասված և շուտով ասվելիք խոսքին։ Դրանից լավ առաջարկ չկա։ Եվ չի էլ կարող լինել։

👍23
Նարեկ Սամսոնյանի ինքնազոհողությունը մթնոլորտ է փոխում թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական դաշտում։ Երկու կողմում էլ, մեղմ ասած, մեծ դիսկոմֆորտ է։ Ընդդիմության մոտ՝ որովհետև կա հստակ գիտակցություն, որ Նարեկի կյանքին սպառնացող վտանգը՝ ի թիվս այլ պատճառների, մեծապես պայմանավորված է նաև ընդդիմության գործունեության անարդյունավետությամբ։ Դե իսկ ՔՊ-ականներն էլ հասկանում է, որ «թավշյա, ժողովրդավար իշխանությունից» վերածվել են անմեղ մարդկանց կալանավորող, նրանց խոշտանգող, երկրում բռնատիրություն հաստատող բանդայի։
Նարեկի ինքնազոհողությունը թե՛ ընդդիմությանը և թե՛ իշխանություններին զրկում է իրենց գործունեությունն նույնկերպ շարունակելու ոչ միայն բոլոր փաստարկներից, այլև բարոյական իրավունքից։
Նարեկի ինքնազոհողության հետևանքից ընդդիմությունն ու իշխանությունը կարող են փրկվել միայն երկու դեպքում՝ ա) հետևություններ անեկոլվ և վերջապես նորմալ գործելով և բ) քաղաքական ու նաև բարոյական պադոշություն ցուցաբերելով։ Չնայած՝ երկրորդ այս տարբերակը, իհարկե, չի կարելի փրկություն կոչել։
Ի դեպ, նույնը կարելի է ասել նաև մեր էլիտաների մասին։ Նարեկի մարտահրավերը բոլորին է ուղղված՝ հասարակական գործիչներին, գիտնականներին, նկարիչներին, բժիշկներին…
Նարեկն արդեն երկու շաբաթ հացադուլի մեջ է և սա համազգային նշանակության հարց է դառնում։

👍8😢4
ՀԱԵ Մասյացոտնի թեմում անցած օրը հերթական միջադեպն է եղել՝ Ոսկետափի համայնքապետը՝ գյուղում եկեղեցի կառուցած բարերարի հետ եկել են եկեղեցի և պահանջել, որպեսզի տեղի հոգևոր հովիվը՝ Տեր Արտաշեսը, մեկ ժամվա ընթացքում լքի եկեղեցին։ Միջադեպից մոտ 40 րոպե անց տեղի հավատացյալներն արդեն եկեղեցում էին։ Եկեղեցի էր եկել նաև «Հրապարակ» թերթի նկարահանող խումբը, հետո նաև այլ ԶԼՄ ներկայացուցիչներ, ինչը ստիպել է Նիկոլի ու նրա տիրադավների կողմնակիցներին առժամանակ ձեռքերը հեռու պահել Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցուց։
Կարծում եմ՝ շատերն են հստակ տեսնում, թե եկեղեցին պառակտիչներից պաշտպանելու գործում ինչ մեծ դեր ունեն մեր լրագրողները։ Մարդիկ տուն-տեղ թողած, շաբաթ-կիրակիներն աշխատանքային դարձրած՝ շտապ օգնության պես եկեղեցուց եկեղեցի, մեկ թեմից՝ մյուսն են գնում։ Հաճախ դա անում են իրենց վերջին կոպեկով։ Թուք ու մուր ուտելով, հալածվելով՝ արձանագրում են Նիկոլի ու նրա տիրադավների ապօրինությունները, բացահայտում նրանց ապազգային, հակաեկեղեցական և ուրացող էությունը։ Ոչ մի ջանք ու ուժ չեն խնայում, ինքնազոհաբար աշխատում են, և շատ արդար ու ճիշտ կլինի, որպեսզի այդ աշխատանքը ոչ միայ գնահատվի, այլև այն առավելագույնս արդյունավետ դարձնելու գոնե նվազագույն պայմաններ ստեղծվեն։
Իրենց մասնագիտական պարտքը կատարող ու գերակատարող լրագրողներին միայնակ թողնելու ոչ մի իրավունք չունենք։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդկանց գոնե նվազագույն կարիքները հոգացվեն։ Ուստի խնդրում և հորդորում եմ սրտացավ մարդկանց, ինչպես նաև որոշակի կարողություններ ունեցող ընդդիմադիր ուժերին, փորձել ինչ-որ լուծումներ առաջարկել։ Օրինակ, կարելի է աջակցել, որպեսզի լրագրողներն արագ արձագանքման խմբեր ձևավորեն և կարողանան մաքսիմալ արագ հասնել այնտեղ, որտեղ իշխանությունները կփորձեն հերթական սադրանքը կազմակերպել։ Սա պետք է համակարգված աշխատանք լինի։ Որովհետև մի կողմից բոլորս միասին պնդում ենք, որ եկեղեցու դեմ իշխանությունների հարձակումը համազգային խնդիր է, մյուս կողմից՝ այդ խնդրի լուծումը թողնում մի քանի լրագրողի ուսերին։
Հատկապես քաղաքական ուժերին խնդրում եմ այս հարցին ուշադիր լինել։ Նորից եմ կրկնում՝ եկեղեցու դեմ ուղղված արշավի ամբողջ կեղտը հանրությանը ներկայացնող մեր լրագրողներին աջակցել է պետք։ Մարդիկ «առաջնագծում», հոգեբանական-բարոյական մեծ ճնշման տակ գործ են անում։ Չի կարելի ամբողջ օրը համակարգչի դիմաց նստած հետևել նրանց աշխատանքին, հետո երեկոյան տարբեր եթերներում փիարվել։ Անհրաժեշտ է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը և հատկապես նրանք, ովքեր հավակնում են մեր երկիրն ու ժողովրդին առաջնորդելու պատասխանատվություն ստանձնել, պարտավոր են գործ անել կամ՝ նվազագույնը, աջակցել գործ անողներին։

👍18
Ընտրություններին չորս ամիս է մնացել, իսկ Հայաստանի հանրային-քաղաքական բոլոր հարցերում իրավիճակ թելադրողն իշխանությունն է։ Նույնիսկ այն հարցերում, որտեղ թվում է, թե բոլոր խաղաքարտերն ընդդիմության ձեռքում են, օրինակ քաղբանտարկյալների կամ եկեղեցու խնդիրը, ընդդիմությունը շարունակում է առաջնորդվել Իլֆ և Պետրովի շատ հայտնի լոզունգով… Աբսուրդ։
👍11😢1
Արգելափակելով Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից՝ Նիկոլի իշխանությունը բացահայտ խոստովանում է, որ Հայաստանը վերածել են մեծ բանտի։ Երկրի բնակիչներն այլևս ոչ թե քաղաքացիներ են, այլ բանտարկյալներ։ Նիկոլի իշխանությունն է որոշում, թե ով կարող է դուրս գնալ և ով՝ ոչ։ Կամ թե ով ինչով պետք է զբաղվի մեծ բանտում։
Ցավոք, ասվածն ամենևին չափազանցություն չէ։ Հենց դա էր իշխանությունների այսօրվա որոշման գլխավոր ուղերձը, էությունը։
Իհարկե, մենք դեռ կարող ենք ձևացնել, թե ազատ երկրի ազատ քաղաքացիներ ենք։ Կարող ենք կարծել, թե շուտով տեղի կունենան աշխարհի ամենաժողովրդավար ընտրություններն ու բոլորի համար այդքան ատելի իշխանությունը կհեռացվի։ Այո, կարող ենք. երազելը դեռ արգելված չէ մեծ բանտում։ Դեռ…

👍19
Ինչպես որ «դատավարությունն» էր ֆարս, այնպես էլ «դատավճիռը»։ Բաքվում պահվող հայ գերիների հարցը քաղաքական է։ Ուրիշ ոչ մի տիրույթում այդ խնդիրը լուծում չունի։
Սիրելի հայրենակիցներ, մենք սա պետք է հստակ գիտակցենք։ Հասկանում եմ՝ շատերը փոքր հույս ունեին, որ կարող է Ադրբեջանի իշխանությունները մեղմ վճիռ կարդային մեր գերիներին, բայց վստահ եմ՝ նման հույս տածողներն էլ հոգու խորքում գիտեին, որ նման բան չի լինի։
Պատճառը պարզ է՝ Ադրբեջանը շարունակում է իր թշնամությունը Հայաստանի ու ամեն հայկականի դեմ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Պարզապես այդ թշնամությունը նոր գործիքակազմ և դրանից բխող նոր բնույթ է ստացել։ Ալիևի վարչակազմը շատ քայլերի է պատրաստ, որպեսզի այդ գործիքները շարունակեն գործել։ Օրինակ, չեմ բացառում, որ Հայաստանում կայանալիք ընտրություններինախաշեմին երեկ ցմահ «դատապարտված» մեր պատանդներից մեկ կամ երկու հոգու ազատ արձակեն։
Նույնը կարող է տեղի ունենալ նաև, օրինակ, ԱՄՆ փոխնախագահ Վենսի տարածաշրջանային այցի արդյունքում։ Նորից եմ կրկնում՝ հարցը քաղաքական է։
Հետևաբար պետք չէ հիասթափվել կամ, առավել ևս՝ հուսհատվել։ Պետք է գործել։ Ուժեղանալ, փոխել քաղաքական իրողությունները։ Բայց սրա մասին արդեն շատ եմ խոսել… Չկրկնվեմ։

👍13
Ցավում եմ, որ Նարեկ Կարապետյանը մինչ օրս չի հասկացել, թե ինչու էր Սերժ Սարգսյանը «երրորդ ժամկետ ուզում»։
Առավել ևս ցավում եմ, որ երկրի առաջնորդությունը ստանձնելու հայտ ներկայացնող ուժի առանցքային գործիչները նույն հարթության մեջ են փորձում դնել Նիկոլին ու ամբողջ կյանքը երկրին ծառայած ղեկավարներին։ Հասկանում եմ՝ ինչու են այդպես անում, բայց ասեմ, որ դա ոչ այլ ինչ է, քան սովորական նիկոլություն։
Ու կրկին ցավում եմ, որ նրանք դա անում են այդքան անպատասխանատու ու նաև լկտի ձևով։
Միակ հուսադրողն այն է, որ «Ուժեղ Հայաստան»-ի իրական առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր վերջապես հանդես եկավ որեպս ՀՀ վարչապետի թեկնածու։ Սա իսկապես լավ լուր է։ Սամվել Կարապետյանն այն քիչ գործիչներից է, ով քաղաքական դաշտում իրական հաջողություն ունենալու (այդ թվում՝ երկրի առաջնորդ դառնալու) մեծ կարողություն ունի։ Լիահույս եմ, որ նա կհաջողի։

👍28👎1
Սիրելի ընկերներ, լավ լուր ունեմ։ Երկար ընդմիջումից ձեր ուշադրությանը կներկայացնեմ իմ նոր հեղինակային հաղորդումը՝ Վերլուծական Live-ը։ Ամեն երկուշաբթի, երեկոյան ժամը 22։00-ին Mediahub-ի ուղիղ եթերում քննարկելու ենք մեր երկրի և տարածաշրջանի կարևոր զարգացումները։ Հաղորդման ընթացքում կլինեն մեկնաբանություններ, ռեպորտաժներ, հետաքրքիր հյուրեր։
Ուղիղ եթերի ֆորմատով ես և հյուրերս կպատասխանենք նաև հեռուստադիտողների հարցերին՝ միասին փորձելով հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունենում մեր շուրջը և ինչ հնարավորություններ կարող է ունենալ Հայաստանը։
Այս հաղորդումն իմ վաղեմի երազանքն էր։ Ինքնուրույն փորձեր վերջերս շատ եմ արել։ Իսկ հիմա ուրախ եմ տեղեկացնել, որ «Վերլուծական Live»-ն իրականացնելու ենք Mediahub-ի պրոֆեսիոնալ թիմի հետ միասին, որի համար անչափ շնորհակալ եմ այդ լրատվամիջոցի գործընկերներին։ Աստված առաջ, հուսով եմ՝ նաև ձեր աջակցությամբ ունենալ իրապես հետաքրքիր և բովանդակալից եթերներ։
Եվ ուրեմն՝ ամեն ամեն երկուշաբթի, ժամը 22։00-ին «Վերլուծական Live» Mediahub-ի ուղիղ եթերում։
https://www.youtube.com/watch?v=0mPRVcovH5I

YouTube
«Վերլուծական Live»՝ ամեն երկուշաբթի, ժամը 22։00-ին, Mediahub-ի ուղիղ եթերում։
Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
👍19
Երկու ժամ անց՝ ուղիղ 22։00-ին, Mediahub-ի եթերում կտրվի իմ նոր հեղինակային հաղորդման՝ «Վերլուծական Live»-ի մեկնարկը։
Քննարկման ընթացքում մանրամասն անդրադառնալու ենք ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականությանն, ինչպես նաև մեր երկրի ներսում տեղի ունեցող զարգացումներին։
Առաջին թողարկման հյուրերն են քաղաքագետ Արմեն Մինասյանն ու Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։ Հուսամ՝ ամեն բան լավ կընթանա)))։
Անհամբեր սպասելու եմ ձեր մեկնաբանություններին ու արձագանքներին։ Հաղորդումը կարող եք դիտել ահա այստեղ՝
https://www.youtube.com/live/qpIkTeeL7Oo
Միացեք «Վերլուծական Live»-ին ժամը 22։00-ին։

👍11
Եկեղեցին անցնում է հակագրոհի՝ նոր զարգացումներ Նիկոլ-Եկեղեցի պայքարում։ Միասին կհասկանանք, թե ինչ է տեղի ունենում եկեղեցի-պետություն հարաբերություններում և թե ինչ է այսօր փորձել անել Ռուբեն Ռուբինյանը։
Կես ժամից կլինեմ ուղիղ եթերում։ «Վերլուծական Live»-ում այսօր հետաքրքիր հյուրեր են լինելու։ Միացեք։
https://www.youtube.com/watch?v=XK5vZayYR00

👍7
Չեմ ուզում հոգուս մեղք անել, բայց դավաճանությունների ու քաղաքական մեծ առևտրի մեր օրերում ինչ ասես մարդու մտքով անցնում է։ Մինչ իսրայելական քարոզչությունը խոսում է Իրանի հոգևոր առաջնորդի՝ Ալի Խամենեի, սպանության մասին, մտովի վերադառնում եմ 2024թ. մայիսի 20, երբ, ըստ պաշտոնական վարկածի, եղանակային վատ պայմանների պատճառով կործանվեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Ադրբեջանից վերադարձող ուղղաթիռը։
Իսկ դրանից ավելի վաղ՝ 2020 թվականի հունվարի 3-ին, Իրանը մարսեց իր լավագույն զավակներից մեկի՝ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը։
Դրանից ամիսներ անց Իրանը, ցավոք, անթաքույց ուրախությամբ, հետևում էր Ադրբեջանի հարձակմանը Արցախի Հանրապետության վրա։ Այդ պատերազմում Ադրբեջանին զգալի աջակցություն էր ցուցաբերում Իսրայելը։ Թեհրանն այդ փաստի վրա էլ է աչք փակել։
Շարունակե՞մ՝ մեղմ ասած կասկածելի իրադարձությունների շարքը։ 2024թ. սեպտեմբերին Իսրայելը Թեհրանում հրթիռային հարվածով սպանեց Համասի և Հեզբոլլահի առաջնորդներին։ Հիշու՞մ եք Իրանի «պատասխանը»։ Շքեղ հրավառություն և ուրիշ ոչինչ։
Նույն 2024 թվականի վերջում Սիրիայում ընկավ Բաշար ալ-Ասադի իշխանությունը։ Իհարկե, շատերը կարող են վիճել ինձ հետ, բայց համոզմունքս է, որ Ասադն էլ է դարձել իր ընկերների դավաճանության զոհը։ Ի դեպ, ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի ընկերների զոհը։
Ու թեև նույնը չեմ կարող ասել անցած տարվա 12-օրյա պատերազմի մասին, բայց այնտեղ էլ ահագին հարցեր կան։ Ցավոք, կան…
Այս ամենը թերևս չհիշեի, եթե Իրանի դեմ իրականացված այսօրվա հարձակումն այդքան սպասելի չլիներ ինձ համար։ Ու եթե հանկարծ պարզվի, որ Խամենեին իսկապես զոհվել է, իսկ պատերամն էլ երկու-երեք օր անց ավարտվի, ստիպված կլինեմ շարունակել նույն կասկածներով առաջնորդվել։ Նորից եմ ասում՝ դավաճանության այս դարում մարդու մտքով ինչ ասես անցնում է։
Բայց եթե նույնիսկ մի կողմ դնենք դավաճանության ու առևտրի մասին կասկածներս, միևնույն է մեկ բան հստակ է՝ այդքան վիրավորանքներ կուլ տալը երբեք անհետևանք չի մնում։
Ամեն դեպքում՝ հուսով եմ, որ բոլոր կասկածներս անտեղի են, և Իրանը պատվով կդիմակայի այս փորձությանը, ճիշտ հետևություններ կանի ու կրկին կդառնա այնպիսին, որպիսին կարող է լինել միայն Իրանը։

👍22😢2
Համացանցում նոր կայք ենք գործարկել։ Մտածում եմ՝ քննարկումների նոր հարթակ կդառնա։ Լուրեր կլինեն, մեկնաբանություններ, հոդվածներ… Ուշադիր կհետևենք Հայաստանի ներսում և շուրջը տեղի ունեցող զարգացումներին և անդրադառնանք միայն ամենակարևոր թեմաներին։ Ավելորդ ձևականությունների հետևից չենք ընկնելու։ Ոչ էլ օպերատիվության։ Հակառակը՝ փորձելու ենք սառը գլխով հասկանալ ինչն ինչոց է, ինչպես ու ինչու։ Կայքում արտատպելու ենք նաև գաղափարկից ընկերների՝ սոցիալական ցանցերում արված գրառումները։ Փորձելու ենք մաքսինալ շատ կարծիքներ ներկայացնել։
Կայքը շատ պարզ ոճով է սարքված՝ առցանց լրատվության հոսքերին հին ժամանակներից հետևող մարդկանց ճաշակով)))։ Հուսով եմ՝ կհետաքրքրի։ Նաև հուսով եմ՝ այն լավ հարթակ կդառնա նաև ձեզ համար, հարգելի ընկերներ։ Եթե ասելու խոսք ունենաք՝ միշտ համեցեք։ Ուղարկեք ձեր մտքերը, կդիտարկենք հրապարակելու հարցը։
Ի՞նչ մնաց ասելու։ Հա, կայքի անվանումը… National` իր անունից բխող բոլոր հետևանքներով։ Ահա հղումը՝ https://natnews.am