David Babayan, diplomat, politician
584 subscribers
55 photos
3 videos
2 files
1.21K links
Доктор исторических наук, дипломат, политик, председатель Консервативной партии Арцаха

https://ru.m.wikipedia.org/wiki/Бабаян,_Давид_Климович
Download Telegram
Խաղաղ հայ աշխատավորների գնդակոծությունը #Ադրբեջան/ի պետական քաղաքականության իրական դեմքն է:

Մենք տեսնում ենք հայատյացության եւ #ֆաշիզմի հերթական դրսեւորումը։

Այն ուղղված է #Արցախ/ի ժողովրդի ահաբեկմանը։ #Բաքու/ն հասկանում է, որ ոչ մի կերպ չեն կարողանալու ուժով «հարցը լուծել», չեն կարողանալու նոր լայնածավալ պատերազմ սկսել, քանի որ դրան խանգարում է ռուսական խաղաղապահ առաքելությունը, Արցախում ռուսական բանակը։ Միայն սա է Ադրբեջանի ու #Թուրքիա/յի ձեռքերը կապող միակ երաշխիքը, որը թույլ չի տալիս նոր լայնածավալ ցեղասպանական պատերազմ սկսել։

Սա գիտակցելով՝ թշնամու նյարդերը տեղի են տալիս։ Նա պարբերաբար, չկարողանալով զսպել էմոցիաները, դիմում է այս կարգի ահաբեկչությունների։ Մենք մեր ժողովրդին կոչ ենք անում լինել զգոն, չտրվել սադրանքներին, խուճապի չմատնվել. Սա այն է, ինչին ուզում է հասնել թշնամին։ Որպեսզի իր համար համեմատաբար հեշտ ճանապարհով հասնի նրան, որ Արցախում ոչ մի հայ չմնա։ Հասկանալով, որ լայնամասշտաբ պատերազմով չի կարող հասնել իր նպատակին։ Ուստի մենք ուղղակի իրավունք չունենք խուճապի մատնվելու, հուսահատվելու, հավատը կորցնելու հազարավոր հերոսների օրհնյալ հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն Արցախի, հանուն հայրենիքի։ Նրանք չեն վախեցել, չեն ընկճվել, նրանք հերոսաբար կռվել են՝ ոչնչացնելով թշնամու ավելի քան 20 հազար զինվոր։ Մենք իրավունք չունենք սադրանքների ու խուճապի ենթարկվելու նրանց լուսավոր հիշատակի առջեւ։ Ապագա սերնդի առջեւ մենք խուճապի մատնվելու եւ վախենալու իրավունք չունենք։ Թշնամին չի հասնի իր նպատակին։ Արցախը եղել է, կա եւ կլինի՝ չնայած բոլոր դժվարություններին։ Մենք դուրս կգանք այս վիճակից, եւ մենք կպաշտպանենք մեր հայրենիքը։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է ոչ մի կերպ չտրվել հակառակորդի սադրանքներին։ Մենք ինքներս մեր բարեպաշտությամբ, մեր հայրենասիրությամբ եւ մեր պրոֆեսիոնալիզմով մեր կամքը կպարտադրենք նրան

https://news.am/arm/news/671396.html