David Babayan, diplomat, politician
578 subscribers
55 photos
3 videos
2 files
1.21K links
Доктор исторических наук, дипломат, политик, председатель Консервативной партии Арцаха

https://ru.m.wikipedia.org/wiki/Бабаян,_Давид_Климович
Download Telegram
Ստալինգրադի և Արցախի մասին. Հայտնի իրադարձությունների թաքնված իմաստները

Այսօր լրանում է պատմության ամենանշանակալից և առանցքային ռազմական գործողություններից մեկի՝ #Ստալինգրադի ճակատամարտի հաջող ավարտի 80-ամյակը։ Հենց այստեղ էլ դրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջադարձային կետը։ Եթե չլիներ Ստալինգրադի հաղթանակը, ապա համաշխարհային աղետ կլիներ, և #նացիզմը կհաղթեր։ Սա աղետ կլիներ նաև #հայ ժողովրդի համար, քանի որ հենց Ստալինգրադի ճակատամարտի ելքին էր սրտատրոփ սպասում #Թուրքիա/ն, որին, եթե նացիստները հաղթեին, պատերազմի մեջ կմտնեին՝ իր հորդաները մխրճելով #Անդրկովկաս և այնտեղից #ԿենտրոնականԱսիա, #Վոլգայի շրջան և այլն։ Ակնհայտ է, որ այս անգամ ոչ մի հայ չէր կարող խուսափել նոր #ցեղասպանություն/ից։ Ի դեպ, Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել է մոտ 30 հազար հայ, որից 10 հազարը զոհվել է։ Նրանց մոտ մեկ երրորդը #ղարաբաղ/ցիներ էին։
Թվում է, թե այս ճակատամարտը հավերժ կմնա պատմության մեջ՝ առաջացնելով միայն հպարտություն մեր պապերի անձնուրաց սխրանքի պահով։ Այնուամենայնիվ, երբ գալիս են մութ ժամանակներ, պայծառ էջերը դառնում են հարձակման և ագրեսիայի հիմնական թիրախները: Գորբաչևիզմը կարելի է վերագրել այսպիսի մութ ժամանակներին։ Այս երեւույթի մասին կխոսենք առանձին, քանի որ այն մնում է շատ ակտուալ ու վտանգավոր երեւույթ նաև մեր ժամանակներում։
Այսպիսով, Ստալինգրադի մոտ նացիստական հորդաների շրջապատումը, այս հերոսամարտի վերջին մասը, պատմության մեջ հայտնի է <<#Օղակ>> գործողության անվան տակ։ 1991 թվականի ապրիլ-մայիսին Ադրբեջանի ղեկավարությունը #Գորբաչովի գործուն և անմիջական աջակցությամբ իրականացրեց Հյուսիսային #Արցախ/ի հայ բնակչության, նախկին ԼՂԻՄ-ի տասնյակ բնակավայրերի տեղահանությունը ։ Ընդհանուր առմամբ արտաքսվել է մոտ 300 հազար մարդ, հարյուրավոր մարդիկ մահացել են։ Այս գործողությունը նույնպես կոչվում էր «Օղակ» օպերացիա:
Ադրբեջանի մոտիվացիան միանգամայն ակնհայտ է՝ ատելի հայերի ցեղասպանությունն ու տեղահանությունը։ Իհարկե, այստեղ կար նաև մի շատ յուրօրինակ թաքնված իմաստ՝ հաշվեհարդարի նստել Ստալինգրադի համար, քանի որ հենց այս հաղթանակն էր, որ այն ժամանակ կասեցրեց թուրքական հորդաների ներխուժումը Անդրկովկաս և #պանթուրքիստական կայսրության ստեղծումը։
Հասկանալի է նաև գորբաչովյան մանկուրտների մոտիվացիան: Նման ճիզվիտական մեթոդներով նրանք պախարակում էին անցյալն ու սխրագործությունները, որոնց շնորհիվ ողջ մարդկությունը փրկվեց շագանակագույն ժանտախտից: Նման միջոցներով նրանք հասնում էին իրենց պիղծ նպատակներին՝ ծնել տարաձայնություններ, փլուզումներ, աղետներ, վիշտ, արյուն, պատերազմներ, դավաճանություններ, հայհոյանք: Եվ այս ամենը բարության, բարեփոխումների, հայրենասիրություն և այլի քողի տակ, մի խոսքով սուտ մարգարեությամ միջոցով։