Ազգային ճակատ
12.8K subscribers
4.99K photos
2.63K videos
2 files
1.11K links
Ազգային ճակատի տեղեկատվական հարթակ 🇦🇲
Download Telegram
⚡️Միջնորդություն է ներկայացվել քննիչին` պաշտպանության կողմին հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը հրապարակելու թույլտվություն ստանալու մասին

🔷Առաջին անգամ քննչական կոմիտեն հրապարակեց մոնտաժված ձայնագրություններ, որոնցում ակնհայտ խեղաթյուրվում էր բովանդակությունը /օրինակ` գլխավոր դատախազի` խորհրդարան ներկայացրած նյութերի հետ համեմատելով/
Առաջին անգամ չէինք բացառել փոքր հավանականությունը, որ դա կարող է լինել շտապելու կամ թերի տեղեկացված լինելու արդյունք:

🔷Բայց երբ քննչական կոմիտեն, ստանալով թերությունների մասին առարկությունները, հաջորդիվ առանց փոփոխությունների սկսեց տարածել մոնտաժված ձայնագրությունների անգլերեն թարգմանությունը, պարզ դարձավ, որ նպատակը ոչ միայն հայ հասարակության մոլորեցումն է, այլև արտաքին աշխարհին կեղծ քարոզչական, բայց ոչ երբեք իրավական նյութի մատուցումն է:

🔷Ուստի, հետայսու, գործի վերաբերյալ կարևոր տեղեկությունները միաժամանակ փոխանցելու ենք նաև ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչություններին:

Բագրատ Սրբազանի պաշտպան
Հովհաննես Խուդոյան


@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍391🤬1
⚡️Ադրբեջանում պահվող 23 հայ ռազմագերիներին վերջին տեսակցությունը և նրանց վերջին կապը ընտանիքների հետ կազմակերպվել է այս տարվա հունիսին՝ Միջազգային Կարմիր Խաչի միջոցով

🔷Դրանից հետո կազմակերպությունը դադարեցրել է աշխատանքը Ադրբեջանում՝ այդ երկրի ղեկավարության պահանջով։

🔷Բաքվում պահվող հայ գերիների ամբողջական մեկուսացումը կանխելու համար այս պահին միջազգային իրավունքի մասնագետները մատնանշում են մեկ մեխանիզմ՝ «հյուպատոսական այցելություններ» կազմակերպելու հնարավորությունը։

🔷Միջազգային իրավունքի մասնագետ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանն ասում է, որ սա միջազգային իրավունքում ընդունված գործիք է, երբ ցանկացած պետություն կարող է իր քաղաքացուն տեսակցել այլ երկրում, եթե վերջինս զրկված է ազատությունից։

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😢22🤬3
⚡️Մի շարք հանրային-հասարակական և քաղաքական գործիչներ գործիչներ հանրային միջնորդագիր են ներկայացրեկ փոխելու կալանավորված Ստեփան Սամվելյանի խափանման միջոցը

🔷
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում է հայտնվել վերջերս կալանավորված անձ Ստեփան Սամվելյանը, ում առաջադրված է մեղադրանք չկատարված սպանության և քննադատողական դատողությունների համար։

🔷Ստեփան Սամվելյանը ծայրահեղ ծանր առողջական վիճակում է․ տարել է սրտամկանի ինֆարկտ, և ցայժմ լիովին չի ապաքինվել։

🔷Չնայած փաստաթղթերով վկայված առողջական ծանր խնդիրներին, հիվանդանոցից նոր դուրս գրված, նրան կալանավորել են՝ անտեսելով բժշկական բոլոր ցուցումներն ու կյանքին սպառնացող ուղղակի վտանգը։

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
20🙏3
⚡️Շվեյցարիան պատրաստ է հայ ռազմագերիներին տրամադրել հյուպատոսական օժանդակություն, բայց հարց է՝ Հայաստանը կդիմի՞ երրորդ երկրի

🔷
Եթե որևէ անձ դատապարտվում է մի երկրում, որտեղ իր պետությունը չունի դիվանագիտական ներկայություն, այդ դեպքում իր պատկան պետությունը կարող է դիմել 3-րդ կողմի իր քաղաքացիների համար հյուպատոսական պաշտպանություն ապահովելու համար։

🔷Որքանով ես տեղյակ եմ, Շվեյցարիան պատրաստ է հայ ռազմագերիներին տրամադրել հյուպատոսական օժանդակություն, բայց հարց է առաջացել, որ նման խնդրով Հայաստանի Հանրապետությունը պետք է դիմի շվեյցարական կառավարությանը` հայ ռազմագերիներին հյուպատոսական օժանդակություն տրամադրելու համար, ինչը Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի իրականացրել։

🔷Մի օրինակ, որը այլևս գաղտնի չէ, բայց կան նաև այլ երկրներ, որոնց անունը չեմ ուզում հնչեցնել։

Հայ Դատի կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու, քաղաքագիտության թեկնածու Գևորգ Ղուկասյան

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍38🤔2🙏2👏1
⚡️Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է առաջին ատյանի դատարանի դատավորի՝ կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Սրբազանի պաշտպանների բողոքները

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤬28👎131🙏1
⚡️Դատարանի որոշմամբ՝ Սամվել Կարապետյանի բնակարանի խուզարկությունը կատարվել է ապօրինի

🔷Հստակ փաստվում է, որ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար ի սկզբանե բացակայել են բավարար փաստական հիմքերը, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանի բնակարանում կատարված խուզարկությունը կրել է բացահայտ ապօրինի բնույթ։

Փաստաբան
Լիաննա Գասպարյան


@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏36👍14💯4🤬3🙏1
⚡️ՀԷՑ-ում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ. ընդհանուր ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ նախահաշվային արժեքով

🔷«Հայաստանի էլեկտրականցանցեր» ՓԲԸ-ն հայտնում է, որ Ընկերության կարիքների համար նախատեսվող գնումների գործընթացները կմեկնարկեն ըստ պլանավորված ժամանակացույցի՝ սկսած ս.թ.-ի օգոստոսի առաջին տասնօրյակից:

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤬22🙏1
Սրբազան Պայքարի ակտիվիստ, քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի նամակը «Աբովյան» ՔԿՀ-ից.

Իմ մասին բոլոր մտահոգվողներին…

Այո, ես կալանավորված եմ, բայց ես ո՛չ գողություն եմ արել, ո՛չ սպանել եմ (ոչ էլ պլանավորել), ո՛չ թմրանյութ եմ վաճառել… Մի խոսքով՝ ես հանցագործ չեմ, չեմ արել հակաօրինական որևէ գործողություն։

Ես իրացրել եմ իմ սահմանադրական իրավունքը՝ ցանկացել եմ խաղաղ անհնազանդության գործողություններով հասնել իշխանափոխության։ Ես կալանավորված եմ մեկ մարդու (Ն.Փ.) քմահաչույքով։

Ես և ինձ հետ կալանավորված մյուս անձինք կալանավորվել են հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ պայքարելու համար, իսկ…

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼԸ ՊԱՏԻՎ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ (Բագրատ Սրբազան)։

Այնպես որ, ինձ/մեզ կամ մեր հարազատներին մի՛ խղճացեք։

Միակ բանը, որի համար տխրում եմ, հայրիկիս տարուն (մահվան 1-ին տարելիցին) չմասնակցելն է…

* * *
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աղոթում են ինձ/մեզ համար, ովքեր հանձնուք (передача) են բերում ՔԿՀ-ներ, ովքեր զանգահարում կամ հանդիպում են իմ/մեր հարազատներին… Ես դրանից շատ եմ հուզվում… ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ…

Բայց անկեղծորեն խնդրում եմ, շատ մի՛ անհանգստացեք, չեմ ուզում, որ իմ պատճառով նեղություններ կրեք։

Միակ խնդրանքն է՝ ձեր առանձնական աղոթքներում հիշեք ինձ/մեզ։

* * *
Իսկ Բագրատ Սրբազանի մասին կասեմ հետևյալը. Սրբազանը մեր ժամանակների մեծագույն մտածողներից է, որը մինչև այսօր չի՛ ունեցել խաղաղ ժամանակ, որպեսզի ամբողջությամբ նվիրվի ստեղծագործական աշխատանքին, քանի որ մշտապես մեր պետության, պետության սահմանապահ բնակավայրերի, սահմանային դիրքերի, սփյուռքյան հայկական համայնքների ամրացման ու բարգավաճման գործին է նվիրված եղել՝ եկեղեցու ծառայությանը միախառնելով այն 24/7 ռեժիմով՝ ո՛չ հստակ ուտելու ժամանակ, ո՛չ էլ հստակ քնելու ժամանակ ունենալով (երդվյալ ՔՊ-ականներն էլ գիտեն դրա մասին)։

Մեր եկեղեցու մեծ հայրերը որևէ արժեքավոր գործ ստեղծելիս կամովին առանձնացել են ու աղոթքով՝ Տիրոջ առաջնորդությամբ ստեղծագործել։

Այսօր Բագրատ Սրբազանը առանձնացման մեջ է։ Սրբազանին լավ ճանաչելով՝ վստահ եմ՝ այս բանտարկության (առանձնացման) ժամանակահատվածում նա կստեղծի հավերժական ինչ-որ գործ։

Ուստի, շնորհակալ եմ Տիրոջն այս օրերի համար։

Փառք Քեզ Աստուած, փառք Քեզ,
Յաղագս ամենայնի, Տէր, փառք Քեզ։

Լիդյա Մանթաշյան
Աբովյան ՔԿՀ
51🙏16👍71🤬1
⚡️Այսօր Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և գերեվարված մյուս անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😢26🙏17👎31👍1
⚡️Երևանում քաղաքացիները Փաշինյանի և սատանայական կերպարի լուսանկարներ են փակցրել

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯43👍113👏1🙏1
⚡️Կառավարությունը հարկատուների 130,6 մլն դրամը կմսխի «Մեր ժամանակների հերոսը» PR ակցիայի վրա

Լրագրող
Դավիթ Գալստյան

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤬302👎21🙏1
⚡️«Արու» համայնքապետը բնակելի կառուցապատման համար նախատեսված հողերում բանջարաբուծություն է զարգացնում

🔷Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում շատ են համայնքի ղեկավարի որոշումները, որոնցով նա քաղաքում գտնվող ինքնակամ կառույցները ճանաչել է օրինական։

🔷Հավանական է, որ «Բնակավայրերի հողերից», «Բնակելի կառուցապատման» գործառնական նշանակությամբ այդ հողամասերում հետո ինքնակամ կառույցներ կսարքվեն, որոնք հետագայում կօրինականացվեն։

Լրագրող
Ոսկան Սարգսյան

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤬134🙏2👍1
🔴ԱՀԱԶԱՆԳ
Աջափնյակ վարչական շրջանի մի շարք փողոցներում երկարատև հոսանքազրկումից քաղաքացիների թանկառժեք կենցաղային տեխնիկա է այրվել

🔷
Ըստ ահազանգի Հոսանքի վերականգնումից հետո՝ հաշված րոպեներ անց հոսանքը նորից անջատվել է, որի արդյունքում քաղաքացու թանկարժեք կենցաղային տեխնիկա գերլարումից փչացել է։

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤬4
⚡️Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտնում է, որ Ստեփան Սամվելյանի վիճակը Քննչական կոմիտեում կտրուկ վատացել է, ժամանել է շտապօգնություն՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու

🔷Փաստաբանը հայտնում է, որ վերջինս չի կարողանում անգամ քայլել և խոսել:

🔷Ակնհայտ է, որ Սամվելյանի առողջությանն ու կյանքին վտանգ է սպառնում, և կալանքն ու առողջական վիճակը անհամատեղելի են:

🔷Հիշեցնեմlնք, որ Ստեփան Սամվելյանը կալանավորվել է 6 օր առաջ՝ Արամ Զավենի Սարգսյանի դեմ իբրև մահափորձ կազմակերպելու գործով, այնինչ, խոսքը վերաբերում է վերջինիս կողմից հնչեցված հրապարակային արտահայտություններին:

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤬8😢7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔴Իսրայելը հարձակվել է Լիբանանի հարավի վրա

🔷Լիբանանյան աղբյուրների համաձայն՝ կես ժամվա ընթացքում իսրայելական ավիացիան 15 հարված է հասցրել երկրի հարավում և Լիբանանի արևելքում գտնվող Բեկաա հովտում գտնվող բնակավայրերի ծայրամասերին:

🔷 Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ հարվածները հասցվել են ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են ռազմավարական սպառազինությունների արտադրության և պահպանման համար, այդ թվում ՝ ստորգետնյա օբյեկտների և պայթուցիկ նյութերի արտադրության համար:

🔷ՑԱԽԱԼ-ում նշել են, որ օբյեկտները վերականգնվել են ի հեճուկս Իսրայելի և Լիբանանի միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների։

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤬113👎1😢1