This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ Բագրատ Սրբազանն այսօր մեքենա է վարում։ Փաստաբանը կից գրել է.
«Գնում դատարաններում կուռկուռի գոջի եք դառնում` թե բա չեմ ուզել վիրավորել, իրեն չեմ նկատի ունեցել:
Հ.Գ. տուն ենք գնում, շատ չահաբեկվեք»:

❤2😢1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ազգային ժողովի փոխնախագահը խախտում է անմեղության կանխավարկածը
Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան
❤1👎1🤬1
🇦🇲 Շարմազանով․ «Երբ Հայաստանն ուներ պետական ու ազգային շահը սպասարկող առաջնորդ, ՀԱՊԿ-ը լավ էլ հայանպաստ հայտարարություններ ընդունում էր»
ՀՀԿ խոսնակը հիշեցրել է, որ 2016-ին՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, ՀԱՊԿ-ը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությունում աջակցել էր նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքին։ Շարմազանովի խոսքով՝ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի այսօրվա խնդիրները կապված են գործող իշխանության քաղաքականության հետ։
aravot.am | @aravot

🤬2👍1👎1
🇷🇺 Լավրով․ Մոսկվան ու Փհենյանը «միասնական ճակատով» են հանդես գալիս
📍 Մոսկվան․ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեայի իր պաշտոնակցին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԿԺԴՀ-ն հանդես են գալիս նոր աշխարհակարգի ստեղծման օգտին՝ հիմնված բազմաբևեռության, հավասարության և ազգային շահերի հաշվառման վրա։

👍1👎1🤬1💯1
⚖️ Աննա Գրիգորյանը՝ գերիների վերադարձի և մարդու իրավունքների մասին
📍 ԱԺ-ում, այսօր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, անդրադառնալով գերիների վերադարձի հարցին, քննադատեց իշխանություններին՝ հայտարարելով, որ Բաքվում հայտնված հայ գերիների հարցում պատասխանատվություն է կրում գործող իշխանությունը։
Նա նաև պնդեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը կախված է քաղաքական հայացքներից, և իշխանությանը չսատարող անձինք կարող են ենթարկվել քաղաքական հետապնդումների։

💯2🤬1
🚆 Խոսրով Հարությունյան․ TRIPP-ը Հայաստանին ոչինչ չի տալիս
📍 Երևանում, այսօր ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը «Հայելի» ակումբում հայտարարել է, որ TRIPP-ը չի նպաստում Հայաստանի ապաշրջափակմանը և երկրի աշխարհաքաղաքական դիրքը չի ուժեղացնում։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար այլընտրանքային կարևոր ուղղություն կարող է լինել Ղազախ–Իջևան երկաթգծի գործարկումը։

👎1💯1
🏛️ Լուսինե Բադալյանը չի բացառել Արցախ այցելելը
📍 ԱԺ-ում, այսօր առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Լուսինե Բադալյանը, պատասխանելով Էդգար Ղազարյանի հարցին, չի բացառել խաղաղության պայմաններում Արցախ այցելելը։
Նա նշել է, որ եթե հնարավորություն լինի, բնականաբար, կգնա Արցախ։

😢1
🛂 «Զվարթնոց»-ում e-gate համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում
📍 «Զվարթնոց» օդանավակայանում, օգոստոսի 17-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ծանոթացել է e-gate համակարգերի ներդրման աշխատանքներին։ Համակարգը նախատեսում է անձնագրի սքանավորմամբ և ավտոմատ նույնականացմամբ արագացնել սահմանային անցումը՝ առանց սահմանապահի միջամտության։

💯1
⚡️ Նարինե Դիլբարյան․ ԱԺ-ում բարեվարքությունը վերածվել է «չարավարքության»
📍 «Հայելի» ակումբում, այսօր Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, անդրադառնալով ԱԺ-ում բարեվարքության շուրջ քննարկումներին, քննադատել է իշխանությանը՝ բարեվարքության փոխարեն «չարավարքություն» դրսևորելու համար։
Նա նաև քննադատել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ ընդդիմախոսների հասցեին օգտագործած բառամթերքը։

🚌 Գյուղերի դպրոցականներին կտեղափոխեն նոր դպրոցներ
📍 Գյումրիում, այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հայտարարել է, որ այն երեխաների համար, որոնք դպրոց կգնան հարակից բնակավայրում, նախատեսվում է օրական 2000 դրամ տրանսպորտի փոխհատուցում։
Նա նաև հայտնել է, որ պետությունը ձեռք կբերի 5 դպրոցական ավտոբուս, որոնք կօգտագործվեն երեխաների անվտանգ տեղափոխման համար։

😱1😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Աննա Հակոբյանը հանդիպման է հրավիրում ԱԺ ընդդիմադիր ուժերի ղեկավարներին։
🤬14😢1
«Հորդորում եմ երազների հարցում զգույշ լինել, փաստորեն՝ Ձեր ամենավատ երազներն իրականացան»․ Լենա Մաթևոսյանը՝ Վահագն Ալեքսանյանին
ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում նման գնահատական տվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Արեգա Հովսեփյանի թեկնածությունն Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ։
Լենա Մաթևոսյանը հակադարձեց՝ նշելով, որ ՔՊ-ի համար, որը շատ է խոսում եվրաինտեգրման մասին, այդ հանձնաժողովի ընտրությունը առաջնահերթ չի եղել։ Արամ Վարդևանյանն էլ հարցրեց՝ «Ինչի՞ց է ՔՊ-ի անհանգստությունը»։
aravot.am | @aravot
ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում նման գնահատական տվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Արեգա Հովսեփյանի թեկնածությունն Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ։
Լենա Մաթևոսյանը հակադարձեց՝ նշելով, որ ՔՊ-ի համար, որը շատ է խոսում եվրաինտեգրման մասին, այդ հանձնաժողովի ընտրությունը առաջնահերթ չի եղել։ Արամ Վարդևանյանն էլ հարցրեց՝ «Ինչի՞ց է ՔՊ-ի անհանգստությունը»։
aravot.am | @aravot
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ո՞վ է Արեգա Հովսեփյանը.
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցություն

❤2🤬2
🤝 Նարեկ Կարապետյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին
Օգոստոսի 17-ին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։ Քննարկվել են Հայաստանի անվտանգային ու այլ մարտահրավերները, տնտեսական համագործակցության ակտիվացման հնարավորությունները, կրթության զարգացումը, ինչպես նաև դատաիրավական համակարգի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։
🔗 aravot.am | @aravot

👍2👎2🤬2😭1
🎯 Չարիքը «խաղաղ տապալելու» մարտահրավերը
Աստվածաշնչի ամենահաճախ մեջբերվող եւ, կարծում եմ, ամենասխալ հասկացված միտքը հետեւյալն է: «Եթե մեկը քո աջ երեսին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու» (Մատթ.: 5:39): Դա հաճախ մեկնաբանվում է որպես թուլամորթություն եւ կրավորականություն՝ իբր Հիսուսի այս խոսքերը նշանակում են՝ «զգաստ կանգնիր եւ թույլ տուր, որ քեզ ծեծեն»:
Արամ Աբրահամյանի վերլուծականը

👍2🤬2
🦷 Ինչ կարող է պատմել բերանը մարդու առողջության մասին
Ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ բերանի խոռոչի միկրոբիոմը կարող է կապված լինել ոչ միայն ատամների ու լնդերի, այլև ամբողջ օրգանիզմի առողջության հետ։ Բերանի մանրէների որոշ տեսակներ ուսումնասիրվում են նաև որպես տարբեր հիվանդությունների վաղ հայտնաբերման հնարավոր կենսամարկերներ։
Հետազոտողները միաժամանակ ընդգծում են, որ այդ կապերը դեռ ուսումնասիրվում են, և բերանի խոռոչի միկրոբիոմը հիվանդությունների ախտորոշման ինքնուրույն միջոց չէ։ Ատամների կանոնավոր մաքրումը, ատամնաթելը, լեզվի նուրբ մաքրումը և ատամնաբույժի ժամանակին այցելությունը շարունակում են կարևոր լինել։

❤1
🏛️ Արցախի պատմամշակութային, հոգևոր արժեքների հանդեպ ՀՀ իշխանությունը հանցավոր անտարբերություն է դրսևորում. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ իշխանությունը, Արցախը օրակարգից դուրս մղելուց բացի, հրաժարվում է Արցախի պատմամշակութային և հոգևոր արժեքների պահպանությանն ուղղված իր սահմանադրական պարտականությունից։ Նա այս վերաբերմունքը որակում է որպես «հանցավոր անտարբերություն»։

🔴 Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ Հալեպի մոտ գտնվող ավիաբազային Իսրայելի հարվածները կապված են Սիրիայում թուրքական ուժերի հնարավոր տեղակայման հետ։ Նրա խոսքով՝ Իսրայելը դրանով ուղերձ է հղել, որ չի թույլատրի Սիրիայի տարածքում թուրքական ռազմական հենակետի ձևավորում։

🗣 «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք»․ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից
Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ձայնային ուղերձով դիմել է իրավապաշտպաններին և բարի կամքի մարդկանց՝ անդրադառնալով իր և մյուս հայերի դատավարություններին։ Նա նշել է, որ վերաքննիչ փուլը համարում է ձևական և ընդգծել, որ պայքարը շարունակելու է միջազգային ատյաններում։

❤3
🗣 «Խուսափեք պիտակավորումից՝ պրոռուսական համբավ եւ այլն, եթե մենք սկսենք խոսել ձեր համբավից, լավ տեղ չի հասնելու»
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանը ՔՊ-ականների հարցերին պատասխանելիս կոչ արեց խուսափել «պրոռուսական» պիտակավորումներից։ Նա ընդգծեց, որ կողմ է եվրաինտեգրմանը, սակայն կարևորում է Հայաստանի շահերից բխող տնտեսական, ֆինանսական, անվտանգային և իրավական վերլուծությունների առկայությունը։

❤2🤬1💯1