Aravot.am
10.5K subscribers
37.2K photos
2.93K videos
9 files
50.6K links
#Առավոտը` Տելեգրամում

#լուր #aravot

@aravot 🇦🇲
@aravotru 🇷🇺

Պաշտոնական կայք
🌐 www.aravot.am
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից

ՆԱՐԵԿ ԿԱԱՊԵՏՅԱՆ
💯4🤬1
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործի քննարկման համատեքստում, Լիլիթ Գալստյանին հարցրեց, թե արդյոք նա նույն կերպ «արդար» կկոչեր նաև Բեն Լադենին, եթե նա Հայաստանում դատապարտված լիներ։

Լիլիթ Գալստյանը պատասխանեց, որ իր մասնագիտական պատասխանատվությունը չի կարելի համեմատել քննչական և դատախազական մարմինների պատասխանատվության հետ՝ նշելով, որ համեմատությունը կոռեկտ չէ։
🤬3
⚖️ Լիլիթ Գալստյանը՝ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի թեկնածու

📍 ԱԺ-ում «Հայաստան» խմբակցությունը Լիլիթ Գալստյանի թեկնածությունն է առաջադրել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Նա նշել է, որ կուսակցական պատկանելությունը չի խանգարի բոլորի իրավունքները հավասարապես պաշտպանելուն, իսկ գերիների վերադարձի հարցում Հայաստանը, իր գնահատմամբ, ամբողջական աշխատանք չի տանում։

aravot.am | @aravot
👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնում

Օգոստոսի 17-ին կայացել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը։ Սամվել Կարապետյանը հյուրընկալել է Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից ընտրված 100 բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների և անձամբ հանձնել նրանց հավաստագրերը։

Ընտրված յուրաքանչյուր ուսանող ստացել է մեկ ուսումնական տարվա ուսման վարձի չափով փոխհատուցում։ Ծրագիրը նպատակ ունի խրախուսել կրթության և ինքնազարգացման ճանապարհն ընտրած երիտասարդներին և աջակցել նրանց ուսման շարունակականությանը։
2🤬1
⚖️ Լիլիթ Մինասյան․ Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ տեսակցության հարցով քննարկումներ կունենանք

ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը հայտարարեց, որ ինքը և իր գործընկերները հետաքրքրվել են կալանավորված Արեգնազ Մանուկյանի՝ անչափահաս դստեր հետ հանդիպելու հարցով։ Նրա խոսքով՝ իրավական համակարգից պետք է տեղեկանան տեսակցության արգելքի պատճառների մասին, որից հետո հավելյալ տեղեկություն կտան։

Մինասյանը նշեց, որ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, և միայն կին կամ մայր լինելու հանգամանքը չի կարող որոշիչ լինել քրեական հետապնդման հարցում։

aravot.am | @aravot
1👍1🤬1
🔥 «Բեն Լադենին սպանել են, ՔՊ-ն մինչև հիմա իշխանության է»․ Լևոն Քոչարյանը՝ Ալեքսանյանին

ԱԺ-ում Լևոն Քոչարյանը քննադատեց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին՝ Բագրատ սրբազանին Բեն Լադենի հետ համեմատելու համար։ Ալեքսանյանը հակադարձեց՝ հիշատակելով Ռոբերտ Քոչարյանին։

aravot.am | @aravot
👍3👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ Բագրատ Սրբազանն այսօր մեքենա է վարում։ Փաստաբանը կից գրել է.

«Գնում դատարաններում կուռկուռի գոջի եք դառնում` թե բա չեմ ուզել վիրավորել, իրեն չեմ նկատի ունեցել:

Հ.Գ. տուն ենք գնում, շատ չահաբեկվեք»:
2😢1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ազգային ժողովի փոխնախագահը խախտում է անմեղության կանխավարկածը
Արամ Վարդևանյան
👎1🤬1
🇦🇲 Շարմազանով․ «Երբ Հայաստանն ուներ պետական ու ազգային շահը սպասարկող առաջնորդ, ՀԱՊԿ-ը լավ էլ հայանպաստ հայտարարություններ ընդունում էր»

ՀՀԿ խոսնակը հիշեցրել է, որ 2016-ին՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, ՀԱՊԿ-ը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությունում աջակցել էր նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքին։ Շարմազանովի խոսքով՝ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի այսօրվա խնդիրները կապված են գործող իշխանության քաղաքականության հետ։

aravot.am | @aravot
🤬2👍1👎1
🇷🇺 Լավրով․ Մոսկվան ու Փհենյանը «միասնական ճակատով» են հանդես գալիս

📍 Մոսկվան․ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեայի իր պաշտոնակցին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԿԺԴՀ-ն հանդես են գալիս նոր աշխարհակարգի ստեղծման օգտին՝ հիմնված բազմաբևեռության, հավասարության և ազգային շահերի հաշվառման վրա։

aravot.am | @aravot
👍1👎1🤬1💯1
⚖️ Աննա Գրիգորյանը՝ գերիների վերադարձի և մարդու իրավունքների մասին

📍 ԱԺ-ում, այսօր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, անդրադառնալով գերիների վերադարձի հարցին, քննադատեց իշխանություններին՝ հայտարարելով, որ Բաքվում հայտնված հայ գերիների հարցում պատասխանատվություն է կրում գործող իշխանությունը։

Նա նաև պնդեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը կախված է քաղաքական հայացքներից, և իշխանությանը չսատարող անձինք կարող են ենթարկվել քաղաքական հետապնդումների։

aravot.am | @aravot
💯2🤬1
🚆 Խոսրով Հարությունյան․ TRIPP-ը Հայաստանին ոչինչ չի տալիս

📍 Երևանում, այսօր ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը «Հայելի» ակումբում հայտարարել է, որ TRIPP-ը չի նպաստում Հայաստանի ապաշրջափակմանը և երկրի աշխարհաքաղաքական դիրքը չի ուժեղացնում։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար այլընտրանքային կարևոր ուղղություն կարող է լինել Ղազախ–Իջևան երկաթգծի գործարկումը։

aravot.am | @aravot
👎1💯1
🏛️ Լուսինե Բադալյանը չի բացառել Արցախ այցելելը

📍 ԱԺ-ում, այսօր առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Լուսինե Բադալյանը, պատասխանելով Էդգար Ղազարյանի հարցին, չի բացառել խաղաղության պայմաններում Արցախ այցելելը։

Նա նշել է, որ եթե հնարավորություն լինի, բնականաբար, կգնա Արցախ։

aravot.am | @aravot
😢1
🛂 «Զվարթնոց»-ում e-gate համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում

📍 «Զվարթնոց» օդանավակայանում, օգոստոսի 17-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ծանոթացել է e-gate համակարգերի ներդրման աշխատանքներին։ Համակարգը նախատեսում է անձնագրի սքանավորմամբ և ավտոմատ նույնականացմամբ արագացնել սահմանային անցումը՝ առանց սահմանապահի միջամտության։

aravot.am | @aravot
💯1
⚡️ Նարինե Դիլբարյան․ ԱԺ-ում բարեվարքությունը վերածվել է «չարավարքության»

📍 «Հայելի» ակումբում, այսօր Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, անդրադառնալով ԱԺ-ում բարեվարքության շուրջ քննարկումներին, քննադատել է իշխանությանը՝ բարեվարքության փոխարեն «չարավարքություն» դրսևորելու համար։

Նա նաև քննադատել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ ընդդիմախոսների հասցեին օգտագործած բառամթերքը։

aravot.am | @aravot
💯1
🚌 Գյուղերի դպրոցականներին կտեղափոխեն նոր դպրոցներ

📍 Գյումրիում, այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հայտարարել է, որ այն երեխաների համար, որոնք դպրոց կգնան հարակից բնակավայրում, նախատեսվում է օրական 2000 դրամ տրանսպորտի փոխհատուցում։

Նա նաև հայտնել է, որ պետությունը ձեռք կբերի 5 դպրոցական ավտոբուս, որոնք կօգտագործվեն երեխաների անվտանգ տեղափոխման համար։

aravot.am | @aravot
😱1😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Աննա Հակոբյանը հանդիպման է հրավիրում ԱԺ ընդդիմադիր ուժերի ղեկավարներին։
🤬13😢1
«Հորդորում եմ երազների հարցում զգույշ լինել, փաստորեն՝ Ձեր ամենավատ երազներն իրականացան»․ Լենա Մաթևոսյանը՝ Վահագն Ալեքսանյանին

ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում նման գնահատական տվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Արեգա Հովսեփյանի թեկնածությունն Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ։

Լենա Մաթևոսյանը հակադարձեց՝ նշելով, որ ՔՊ-ի համար, որը շատ է խոսում եվրաինտեգրման մասին, այդ հանձնաժողովի ընտրությունը առաջնահերթ չի եղել։ Արամ Վարդևանյանն էլ հարցրեց՝ «Ինչի՞ց է ՔՊ-ի անհանգստությունը»։

aravot.am | @aravot
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ո՞վ է Արեգա Հովսեփյանը.

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունը
։

«Ուժեղ Հայաստան» կուսակցություն
2🤬2
🤝 Նարեկ Կարապետյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

Օգոստոսի 17-ին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։ Քննարկվել են Հայաստանի անվտանգային ու այլ մարտահրավերները, տնտեսական համագործակցության ակտիվացման հնարավորությունները, կրթության զարգացումը, ինչպես նաև դատաիրավական համակարգի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։

🔗 aravot.am | @aravot
👍2👎2🤬2