Aravot.am
10.5K subscribers
37.2K photos
2.94K videos
9 files
50.7K links
#Առավոտը` Տելեգրամում

#լուր #aravot

@aravot 🇦🇲
@aravotru 🇷🇺

Պաշտոնական կայք
🌐 www.aravot.am
Download Telegram
🏙️ Դավիթ Խուդաթյան․ «Պատրաստվում ենք Գյումրիում ընտրություններով քաղաքային իշխանությունը վերցնել»

ՏԿԵ նախարարի խոսքով՝ Գյումրիում իշխանափոխության օրակարգը շարունակում է ուժի մեջ մնալ։ Նա նաև նշեց, որ Գյումրիի խոշորացման հարց կառավարությունում չի քննարկվում։

aravot.am | @aravot
🤬4😢2
🔥 Արշակ Կարապետյան․ «Երբ նախարար էի, հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես»

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը պատմել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն նման հարց է տվել, երբ ինքը նախարար էր։ Կարապետյանի խոսքով՝ ինքը պատասխանել է․ «Քեզ կկալանավորեմ մենակ մի դեպքում՝ եթե դու դուրս գաս դավաճան»։

Նա նաև պատմել է, որ 2020-ին նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո Փաշինյանին խորհուրդ է տվել հրաժարական տալ։

aravot.am | @aravot
👍3🤬3
Դավիթ Խուդաթյան․ ՀԷՑ-ի պետականացումից հետո կքննարկենք միջազգային օպերատոր ներգրավելու հարցը

Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի պետականացման գործընթացը վերջին փուլում է, և դրանից հետո կքննարկվի միջազգային օպերատոր ներգրավելու հարցը։

aravot.am | @aravot
🤬9😢2
⚖️ Մարտուն Գրիգորյանի ավագ որդու բանտային կալանքը փոխարինեցին տնային կալանքով

Aravot.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Կամո Գրիգորյանի խափանման միջոցը փոխել է՝ բանտային կալանքը փոխարինելով տնային կալանքով։ Երեք օրից լրանում է նրա երկամսյա կալանքի ժամկետը, և նոր որոշմամբ նա այդ պահից կգտնվի տանը։

🔗 aravot.am | @aravot
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎉 ԱԺ-ում շնորհավորեցին Սամվել Կարապետյանի ծննդյան օրը

ԱԺ նիստի մեկնարկին խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանի ծննդյան օրը։ Մաթևոսյանը, նշելով, որ իր ծննդյան օրը համընկնում է Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա հետ, շնորհավորեց նաև նրան՝ անվանելով «մեծանուն հայ»։

🔗 aravot.am | @aravot
👍3🤬2
#Բիզնես 📱 Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում

Մինչև հոկտեմբերի 10-ը Ucom-ից Samsung Galaxy A27 5G ձեռք բերող բաժանորդները կստանան Samsung Galaxy Buds Core ականջակալ և Level Up+ 3000 սակագնային պլանով հեռախոսահամար՝ 2 ամիս անվճար։
Galaxy A27-ն ունի 6.7 դյույմանոց Super AMOLED էկրան, 50 ՄՊ տեսախցիկ, 5000 մԱժ մարտկոց և AI գործառույթներ։

🔗 aravot.am | @aravot
🗣 «Վատ եք արտահայտվել, գիտելիք տվողին, մեծին հարգել է պետք…»․ Գեղամ Մանուկյանը՝ Արման Եղոյանին

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, արձագանքելով Արման Եղոյանի հարցին՝ հայկական և Հայաստանի շահերի տարբերության մասին, քննադատեց նրա ձևակերպումները։ Մանուկյանը հիշեցրեց նաև, որ պետք է հարգել գիտելիք փոխանցող մարդկանց և մեծերին՝ նշելով, որ նախկինում ինքն է Եվրախորհրդարանի պատգամավորների հետ ծանոթացրել ու նրանց դռները բացել։

🔗 aravot.am | @aravot
💯3🤬2
COP17-ով պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում [հոկտեմբերի 19-30-ը] դասեր չեն կազմակերպվի։ Փոխարենը սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով։

Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն:

ԿԳՄՍՆ
👍1😢1
🔥 «Որբի գլուխ չէ այս երկիրը, որ խուզելով գնաք, ասեք՝ վայ՝ ականջը կտրեցինք…»․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, արձագանքելով ՔՊ-ական Արայիկ Հարությունյանի ելույթին, հայտարարեց, որ իշխանությունը վերջին ութ տարիներին բազմաթիվ սխալներ է ընդունել՝ այդ թվում Արցախի հարցում։ «Որբի գլուխ չէ էս երկիրը, որ խուզելով գնաք»,- ասաց Մանուկյանը՝ ընդգծելով, որ այդ պատճառով է ընդդիմությունը պահանջում իշխանության հեռացումը։
🔗 aravot.am | @aravot
👍2👎1🤬1💯1
⛪️ «Երբ քաղաքական իշխանությունն է որոշում՝ ով պետք է ղեկավարի եկեղեցին, իրավական պետության հետ դա կապ չունի»․ Լիլիթ Գալստյան

ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Լիլիթ Գալստյանը խոսեց Հայաստանում քաղբանտարկյալների, մամուլի ազատության և Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Նրա խոսքով՝ երբ քաղաքական իշխանությունն է որոշում, թե ով պետք է ղեկավարի եկեղեցին, դա հակասում է կրոնական կազմակերպությունների ինքնավարության և խղճի ու դավանանքի ազատության սկզբունքներին։

🔗 aravot.am | @aravot
💯2👎1🤬1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից

ՆԱՐԵԿ ԿԱԱՊԵՏՅԱՆ
💯4🤬1
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործի քննարկման համատեքստում, Լիլիթ Գալստյանին հարցրեց, թե արդյոք նա նույն կերպ «արդար» կկոչեր նաև Բեն Լադենին, եթե նա Հայաստանում դատապարտված լիներ։

Լիլիթ Գալստյանը պատասխանեց, որ իր մասնագիտական պատասխանատվությունը չի կարելի համեմատել քննչական և դատախազական մարմինների պատասխանատվության հետ՝ նշելով, որ համեմատությունը կոռեկտ չէ։
🤬3
⚖️ Լիլիթ Գալստյանը՝ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի թեկնածու

📍 ԱԺ-ում «Հայաստան» խմբակցությունը Լիլիթ Գալստյանի թեկնածությունն է առաջադրել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Նա նշել է, որ կուսակցական պատկանելությունը չի խանգարի բոլորի իրավունքները հավասարապես պաշտպանելուն, իսկ գերիների վերադարձի հարցում Հայաստանը, իր գնահատմամբ, ամբողջական աշխատանք չի տանում։

aravot.am | @aravot
👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնում

Օգոստոսի 17-ին կայացել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը։ Սամվել Կարապետյանը հյուրընկալել է Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից ընտրված 100 բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների և անձամբ հանձնել նրանց հավաստագրերը։

Ընտրված յուրաքանչյուր ուսանող ստացել է մեկ ուսումնական տարվա ուսման վարձի չափով փոխհատուցում։ Ծրագիրը նպատակ ունի խրախուսել կրթության և ինքնազարգացման ճանապարհն ընտրած երիտասարդներին և աջակցել նրանց ուսման շարունակականությանը։
2🤬1
⚖️ Լիլիթ Մինասյան․ Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ տեսակցության հարցով քննարկումներ կունենանք

ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը հայտարարեց, որ ինքը և իր գործընկերները հետաքրքրվել են կալանավորված Արեգնազ Մանուկյանի՝ անչափահաս դստեր հետ հանդիպելու հարցով։ Նրա խոսքով՝ իրավական համակարգից պետք է տեղեկանան տեսակցության արգելքի պատճառների մասին, որից հետո հավելյալ տեղեկություն կտան։

Մինասյանը նշեց, որ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, և միայն կին կամ մայր լինելու հանգամանքը չի կարող որոշիչ լինել քրեական հետապնդման հարցում։

aravot.am | @aravot
1👍1🤬1
🔥 «Բեն Լադենին սպանել են, ՔՊ-ն մինչև հիմա իշխանության է»․ Լևոն Քոչարյանը՝ Ալեքսանյանին

ԱԺ-ում Լևոն Քոչարյանը քննադատեց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին՝ Բագրատ սրբազանին Բեն Լադենի հետ համեմատելու համար։ Ալեքսանյանը հակադարձեց՝ հիշատակելով Ռոբերտ Քոչարյանին։

aravot.am | @aravot
👍31👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ Բագրատ Սրբազանն այսօր մեքենա է վարում։ Փաստաբանը կից գրել է.

«Գնում դատարաններում կուռկուռի գոջի եք դառնում` թե բա չեմ ուզել վիրավորել, իրեն չեմ նկատի ունեցել:

Հ.Գ. տուն ենք գնում, շատ չահաբեկվեք»:
2😢1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ազգային ժողովի փոխնախագահը խախտում է անմեղության կանխավարկածը
Արամ Վարդևանյան
1👎1🤬1
🇦🇲 Շարմազանով․ «Երբ Հայաստանն ուներ պետական ու ազգային շահը սպասարկող առաջնորդ, ՀԱՊԿ-ը լավ էլ հայանպաստ հայտարարություններ ընդունում էր»

ՀՀԿ խոսնակը հիշեցրել է, որ 2016-ին՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, ՀԱՊԿ-ը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությունում աջակցել էր նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքին։ Շարմազանովի խոսքով՝ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի այսօրվա խնդիրները կապված են գործող իշխանության քաղաքականության հետ։

aravot.am | @aravot
👎2🤬2👍1
🇷🇺 Լավրով․ Մոսկվան ու Փհենյանը «միասնական ճակատով» են հանդես գալիս

📍 Մոսկվան․ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեայի իր պաշտոնակցին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԿԺԴՀ-ն հանդես են գալիս նոր աշխարհակարգի ստեղծման օգտին՝ հիմնված բազմաբևեռության, հավասարության և ազգային շահերի հաշվառման վրա։

aravot.am | @aravot
👎2👍1🤬1💯1
⚖️ Աննա Գրիգորյանը՝ գերիների վերադարձի և մարդու իրավունքների մասին

📍 ԱԺ-ում, այսօր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, անդրադառնալով գերիների վերադարձի հարցին, քննադատեց իշխանություններին՝ հայտարարելով, որ Բաքվում հայտնված հայ գերիների հարցում պատասխանատվություն է կրում գործող իշխանությունը։

Նա նաև պնդեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը կախված է քաղաքական հայացքներից, և իշխանությանը չսատարող անձինք կարող են ենթարկվել քաղաքական հետապնդումների։

aravot.am | @aravot
🤬2💯2