Aravot.am
10.5K subscribers
37.2K photos
2.94K videos
9 files
50.7K links
#Առավոտը` Տելեգրամում

#լուր #aravot

@aravot 🇦🇲
@aravotru 🇷🇺

Պաշտոնական կայք
🌐 www.aravot.am
Download Telegram
🥊 «Քաղաքական դրդապատճառներով փակվել է Օլիմպավանը»․ ԱԺ-ում վիճեցին մարզիկների մարզվելու հնարավորությունների շուրջ

«Ուժեղ Հայաստան»-ից Հայկ Ֆարմանյանը Սիսակ Գաբրիելյանից հարցրեց՝ դատապարտո՞ւմ է Օլիմպավանի փակումը, որի հետևանքով, ըստ պատգամավորի, մարզիկները զրկվել են բնականոն մարզվելու հնարավորությունից։

Գաբրիելյանը պատասխանեց, որ խնդիր է համարում այն, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ կառույցը հայտնվել է այլ անձի սեփականության դաշտում։

aravot.am | @aravot
🪖 «Եթե 18 տարեկան զինվորը որոշում է իր կյանքին վերջ տալ, ծառայության բնույթը պետք է փոխել»․ Անդրանիկ Քոչարյան

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անդրադարձել է Ռազմական ոստիկանության պետի փոփոխությանն ու բանակում ինքնասպանությունների դեպքերին։ Նրա խոսքով՝ եթե զինվորի ինքնասպանությունը կապված է ծառայության հետ, նշանակում է՝ տեղում հրամանատարը չի եղել։

Քոչարյանը նաև ասաց, որ բանակում ներքին օղակում հրամկազմի պակաս կա, և այդ խնդիրը պետք է արագ լրացնել։

aravot.am | @aravot
👍2😢1💯1
#Բիզնես

📊Ակբա բանկի քարտերի քանակը գերազանցել է 1 միլիոնը

Ակբա բանկը ավելի քան 5 տարի շարունակում է պահպանել առաջատար դիրքը Հայաստանի քարտային շուկայում։ 2026 թվականի մայիսին բանկի քարտերի քանակը գերազանցել է 1 միլիոնը, իսկ 2025-ին քարտերով իրականացված վճարային գործարքների ծավալը կազմել է ավելի քան 1,9 տրիլիոն դրամ։
🌍 Իրանը շրջափակման պատճառով օրական կարող է կորցնել մինչև $435 մլն․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը, անդրադառնալով ԱՄՆ-Իրան առճակատմանը, նշել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը հարվածում է նաև Իրանին, քանի որ սահմանափակում է նավթի արտահանումը։

Նրա ներկայացմամբ՝ տարբեր գնահատականներով՝ Իրանի կորուստները կարող են կազմել օրական $200-435 մլն, իսկ նավթի արտահանումը օգոստոսի սկզբին գրեթե կանգ է առել։

aravot.am | @aravot
🚧 «Մոտավորապես երկշաբաթյա ժամկետում կանցնենք ասֆալտապատման աշխատանքներին»․ Դավիթ Խուդաթյանը՝ Շիրակացի փողոցի մասին

Գյումրու Շիրակացի փողոցի երկարաձգված վերանորոգման աշխատանքների մասին լրագրողների հարցերին պատասխանելով՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ մոտ երկու շաբաթից նախատեսվում է սկսել ասֆալտապատումը։

Նրա խոսքով՝ ներքին շերտի ասֆալտապատումն այս տարի կավարտեն, իսկ վերին շերտի աշխատանքների ժամկետը կախված կլինի եղանակային պայմաններից։

aravot.am | @aravot
😢2
🏫 Էդգար Ղազարյան․ 231 դպրոցների աշակերտներ զրկվելու են իրենց դպրոց հաճախելու հնարավորությունից

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ նոր ուսումնական տարվանից 231 դպրոցների աշակերտներ, հիմնականում բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներում, չեն հաճախելու իրենց դպրոցները։ Նա քննադատեց դպրոցների փակման քաղաքականությունը՝ նշելով, որ աշակերտների փոքր թիվը պետք է կրթական մեթոդաբանությունը վերանայելու, ոչ թե դպրոցները փակելու պատճառ լինի։

aravot.am | @aravot
😢4🤬1💯1
⚠️ Լևոն Քոչարյան․ Տիգրանաշենի հարցով «միանշանակ գործողություններ հետևելու են»

«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ իշխանությունը հստակ պատասխաններ չի տվել Տիգրանաշենի վերաբերյալ, և չի բացառվում, որ սահմանազատման հաջորդ փուլը վերաբերի այդ տարածքին։ Նա նշեց, որ նման գործընթացի դեպքում ընդդիմության կողմից գործողություններ կլինեն։

aravot.am | @aravot
👍2🤬2
🎓 Աննա Գրիգորյանը Արայիկ Հարությունյանին
՝ «Նախ տեղափոխվեք երկրորդ դասարան, հետո մտածեք մեր ժողովրդի՝ կրթություն ստանալու մասին»

«Հայաստան» խմբակցության ղեկավարը ՔՊ-ական պատգամավոր Արայիկ Հարությունյանի հայտարարությունը որակեց որպես ժողովրդի մի մասին անգրագետ անվանելու փորձ և քննադատեց իշխանության մոտեցումը կրթության հարցում։

aravot.am | @aravot
👍6🤬1😢1
🏛️ Խուդաթյան․ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը շրջայցին չէր մասնակցում, քանի որ արձակուրդում է

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գյումրիում շրջայց է կատարել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ուղեկցությամբ՝ առանց համայնքապետարանի ներկայացուցիչների։ Հարցին, թե ինչու շրջայցին չէր մասնակցում քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը, նախարարը պատասխանել է, որ նա արձակուրդում է։

aravot.am | @aravot
🖼️ Գառնիկ Դավթյանը ԱԺ-ում ցույց տվեց ադրբեջանցի երեխաների նկարները

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ ադրբեջանական դպրոցներում հայատյացություն է քարոզվում, և որպես օրինակ ԱԺ ամբիոնից ցույց տվեց ադրբեջանցի աշակերտների նկարներ, որոնցում, ըստ նրա, հայերը ներկայացված են որպես սպանողներ։

aravot.am | @aravot
😱1
🏙️ Դավիթ Խուդաթյան․ «Պատրաստվում ենք Գյումրիում ընտրություններով քաղաքային իշխանությունը վերցնել»

ՏԿԵ նախարարի խոսքով՝ Գյումրիում իշխանափոխության օրակարգը շարունակում է ուժի մեջ մնալ։ Նա նաև նշեց, որ Գյումրիի խոշորացման հարց կառավարությունում չի քննարկվում։

aravot.am | @aravot
🤬4😢2
🔥 Արշակ Կարապետյան․ «Երբ նախարար էի, հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես»

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը պատմել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն նման հարց է տվել, երբ ինքը նախարար էր։ Կարապետյանի խոսքով՝ ինքը պատասխանել է․ «Քեզ կկալանավորեմ մենակ մի դեպքում՝ եթե դու դուրս գաս դավաճան»։

Նա նաև պատմել է, որ 2020-ին նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո Փաշինյանին խորհուրդ է տվել հրաժարական տալ։

aravot.am | @aravot
👍3🤬3
Դավիթ Խուդաթյան․ ՀԷՑ-ի պետականացումից հետո կքննարկենք միջազգային օպերատոր ներգրավելու հարցը

Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի պետականացման գործընթացը վերջին փուլում է, և դրանից հետո կքննարկվի միջազգային օպերատոր ներգրավելու հարցը։

aravot.am | @aravot
🤬9😢2
⚖️ Մարտուն Գրիգորյանի ավագ որդու բանտային կալանքը փոխարինեցին տնային կալանքով

Aravot.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Կամո Գրիգորյանի խափանման միջոցը փոխել է՝ բանտային կալանքը փոխարինելով տնային կալանքով։ Երեք օրից լրանում է նրա երկամսյա կալանքի ժամկետը, և նոր որոշմամբ նա այդ պահից կգտնվի տանը։

🔗 aravot.am | @aravot
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎉 ԱԺ-ում շնորհավորեցին Սամվել Կարապետյանի ծննդյան օրը

ԱԺ նիստի մեկնարկին խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանի ծննդյան օրը։ Մաթևոսյանը, նշելով, որ իր ծննդյան օրը համընկնում է Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա հետ, շնորհավորեց նաև նրան՝ անվանելով «մեծանուն հայ»։

🔗 aravot.am | @aravot
👍3🤬2
#Բիզնես 📱 Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում

Մինչև հոկտեմբերի 10-ը Ucom-ից Samsung Galaxy A27 5G ձեռք բերող բաժանորդները կստանան Samsung Galaxy Buds Core ականջակալ և Level Up+ 3000 սակագնային պլանով հեռախոսահամար՝ 2 ամիս անվճար։
Galaxy A27-ն ունի 6.7 դյույմանոց Super AMOLED էկրան, 50 ՄՊ տեսախցիկ, 5000 մԱժ մարտկոց և AI գործառույթներ։

🔗 aravot.am | @aravot
🗣 «Վատ եք արտահայտվել, գիտելիք տվողին, մեծին հարգել է պետք…»․ Գեղամ Մանուկյանը՝ Արման Եղոյանին

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, արձագանքելով Արման Եղոյանի հարցին՝ հայկական և Հայաստանի շահերի տարբերության մասին, քննադատեց նրա ձևակերպումները։ Մանուկյանը հիշեցրեց նաև, որ պետք է հարգել գիտելիք փոխանցող մարդկանց և մեծերին՝ նշելով, որ նախկինում ինքն է Եվրախորհրդարանի պատգամավորների հետ ծանոթացրել ու նրանց դռները բացել։

🔗 aravot.am | @aravot
💯3🤬2
COP17-ով պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում [հոկտեմբերի 19-30-ը] դասեր չեն կազմակերպվի։ Փոխարենը սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով։

Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն:

ԿԳՄՍՆ
👍1😢1
🔥 «Որբի գլուխ չէ այս երկիրը, որ խուզելով գնաք, ասեք՝ վայ՝ ականջը կտրեցինք…»․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, արձագանքելով ՔՊ-ական Արայիկ Հարությունյանի ելույթին, հայտարարեց, որ իշխանությունը վերջին ութ տարիներին բազմաթիվ սխալներ է ընդունել՝ այդ թվում Արցախի հարցում։ «Որբի գլուխ չէ էս երկիրը, որ խուզելով գնաք»,- ասաց Մանուկյանը՝ ընդգծելով, որ այդ պատճառով է ընդդիմությունը պահանջում իշխանության հեռացումը։
🔗 aravot.am | @aravot
👍2👎1🤬1💯1
⛪️ «Երբ քաղաքական իշխանությունն է որոշում՝ ով պետք է ղեկավարի եկեղեցին, իրավական պետության հետ դա կապ չունի»․ Լիլիթ Գալստյան

ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Լիլիթ Գալստյանը խոսեց Հայաստանում քաղբանտարկյալների, մամուլի ազատության և Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Նրա խոսքով՝ երբ քաղաքական իշխանությունն է որոշում, թե ով պետք է ղեկավարի եկեղեցին, դա հակասում է կրոնական կազմակերպությունների ինքնավարության և խղճի ու դավանանքի ազատության սկզբունքներին։

🔗 aravot.am | @aravot
💯2👎1🤬1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից

ՆԱՐԵԿ ԿԱԱՊԵՏՅԱՆ
💯4🤬1