Aravot.am
10.5K subscribers
37.2K photos
2.93K videos
9 files
50.6K links
#Առավոտը` Տելեգրամում

#լուր #aravot

@aravot 🇦🇲
@aravotru 🇷🇺

Պաշտոնական կայք
🌐 www.aravot.am
Download Telegram
🟥 11 տարի անց մոր սպանության կասկածանքով ձերբակալվել է Ռ.Ք.-ն

🗓 2025-ի հուլիսի 21-ին ձերբակալվել է 59-ամյա Ռ.Ք.-ն, ով 2014-ին բարձով խեղդամահ էր արել իր հաշմանդամ մորը։

🗣 Ըստ Aravot.am-ի տեղեկությունների՝
սպանությունն իրագործվել է առաջին կնոջ ներկայությամբ, ով տարիներ անց էլ բացահայտել է հանցագործությունը։

🔹 Սպանության շարժառիթը՝ մոր խնամքի պարտականությունից ազատվելու ցանկությունը։
🗣 Գործատուի վկայությամբ՝
«Թվում էր՝ ծնողասեր մարդ է, դեպքից հետո նույնիսկ ալկոհոլ չէր օգտագործում»։

🔗 Ամբողջական՝ Aravot.am
📲 Բաժանորդագրվեք՝ @aravot
🟥 Արայիկ Հարությունյանը դատարանում՝ գլխի հարվածներով

⚖️ Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի նախկին ղեկավարների շինծու դատավարությունը։

📸 Ադրբեջանը հրապարակել է լուսանկարներ, որտեղ Արայիկ Հարությունյանի գլխին տեսանելի են հարվածների հետքեր։
🧑‍⚕️ Բացակայում է նաև մազածածկույթը հարվածի հատվածում։

🔗 Ամբողջական՝ Aravot.am
📲 Բաժանորդագրվեք՝ @aravot
😢5🤬2
🕊 ԱՄՆ-ն ու Ֆրանսիան քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղությունը

📞 Մարկո Ռուբիոն և Ժան-Նոել Բարոնն հեռախոսազրույց են ունեցել։

🔹 Քննարկվել են մի շարք միջազգային թեմաներ, այդ թվում՝
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղիները,
Գազայի մարդասիրական ճգնաժամը,
Ռուս-ուկրաինական պատերազմը,

🔗 Ամբողջական ՝ Aravot.am
📲 Բաժանորդագրվեք՝ @aravot
🤬5
#մշակույթ

Երևանյան համերգային ամառ՝ տանիքի վրա 🎶

«Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքը դարձյալ վերածվել է բացօթյա մշակույթի կենտրոնի։

🎷 Ելույթ են ունեցել Մալխասը, Ֆիլհարմոնիկի երաժիշտները, «Ռետրո Երևան»-ը՝ Մաշա Մնջոյան, Արփի, Վարդան Բադալյան։
🌆 Հանդիսատեսը վայելում է երաժշտություն, Երևանի տեսարան, զով երեկո ու հայկական գինի։

🔗 Մանրամասներ՝ այստեղ
Բաժանորդագրվիր՝ @aravot
👍1💯1
🔹Բացահանքի պատերի դեֆորմացիաների արձանագրման և կառավարման համար ԶՊՄԿ-ն հանքավայրում տեղադրել է լանջի կայունության ռադար:

Գերթանկարժեք և չափազանց կարևոր սարքի տեխնիկական մանրամասները տեսանյութում:
🧠 «Հզոր լինելը նման է լեդի լինելուն». Արմեն Աշոտյան

📢 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, 777 օր անց ազատության մեջ՝ առաջին մամուլի ասուլիսում՝
հակադարձեց Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին։

🔹 «Եթե պարբերաբար հիշեցնում ես, որ լեդի ես, ուրեմն այլեւս լեդի չես»։
🔹 «Տարաձայնությունները նորմալ են, բայց պետք է առաջնահերթ լինի ազգային շահը»։
🔹 «Չենք առաջարկել ընտրություններին միասնական դաշինքով գնալ։ Այդ մեկնաբանությունները մանիպուլյատիվ են»։
🔹 «Մենք որևէ մեկից չենք տարանջատվում, որովհետև ոչ մեկի հետ ամուսնացած չենք եղել, որ ամուսնալուծվենք»։

🔗 Ամբողջական՝ Aravot.am
📲 Բաժանորդագրվեք՝ @aravot
👎42
📄 Պահանջ՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի ծախսերի բացահայտման համար

🎤 Նյույորքյան հայտնի երգչուհու՝ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը շարունակում է քննարկումների կենտրոնում մնալ։

📢 Հանրային դեմք՝ Արմեն Մարտիրոսյանը, դիմել է ԿԳՄՍ նախարարությանը և ՊԵԿ-ին՝ պահանջելով հստակ, փաստագրված պատասխաններ
🔹 Պայմանագրեր և ծախսերի մանրամասներ՝ թռիչք, հյուրանոց, հոնորար
🔹 Մրցույթ եղել է, թե ոչ, և եթե ոչ՝ որ իրավական հիմքով է այն շրջանցվել
🔹 Ո՞ր մարմինն է որոշում կայացրել և ո՞ր բյուջետային հոդվածով է այն իրականացվել

📌 «JLo-ի համար հատկացված 6 մլն դոլարից 1.6–2 մլն-ն փոխանցվել է պետբյուջե» – Հայկ Սիմոնյան

🔗 Ամբողջական հոդվածը՝ Aravot.am
📲 Բաժանորդագրվեք՝ @aravot
💯21
🗣️ «Հայաստանում քաղաքական նոր ուժերի ստեղծման համար պարարտ հող կա» — Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

📌 Ըստ Աշոտյանի՝
🔹 Ընդդիմությունն այսօր բավարար ճկունություն չունի միասնական դաշտ ձևավորելու համար
🔹 Սամվել Կարապետյանի թիմի՝ նոր ուժ ստեղծելու գաղափարը ողջունելի է, սակայն չպետք է շտապեն՝ կարևոր է խորքային օրակարգ
🔹 Շրջանառվող լուրերի մասին, թե ուրբաթ ԱՄՆ նախագահ Թրամփը հանդիպելու է ՀՀ վարչապետի և Ալիևի հետ՝ Աշոտյանը կրկին հիշեցնում է 44-օրյա պատերազմի ժամանակ ամերիկյան կարճաժամկետ հրադադարի ձախողումը

⚠️ Մտավախություններ՝
1. Տարածաշրջանում առանց ներկայացվածության արտաքին ուժի միջամտություն
2. Թրամփի ադմինիստրացիայի՝ հիմնազուրկ և անկայուն նախաձեռնություններ

🔗 Ամբողջական հոդվածը՝ Aravot.am
📲 Բաժանորդագրվեք՝ @aravot
🚨 Հայաստանը՝ Եվրոպայի բանտային «առաջնորդների» թվում

🔹 Ըստ Եվրոպայի խորհրդի 2024 թ․ SPACE I զեկույցի՝
🇦🇲 Հայաստանում 2024-ի հունվարի 1-ի դրությամբ 2465 դատապարտյալ է, ընդհանուր՝ 2 991 202 բնակչի հաշվով։

📈 Վերջին տարիներին երկրում դատապարտյալների թիվն աճի միտում ունի։

🚨 Հայաստանը 2-րդն է Եվրոպայում նախնական կալանքի տակ գտնվողների համամասնությամբ՝ 53%
(Առաջինն է Ալբանիան՝ 58%)

📌 Եվրոպայում բանտարկյալների միջին տարիքը՝ 37 տարեկան
📌 Կանայք կազմում են՝ 4.9%

🔗 Ամբողջական հոդվածը՝ Aravot.am
📲 Բաժանորդագրվեք՝ @aravot
👎1😢1
🧑‍⚖️ Տաթևի վարչական ղեկավարի գործը դատարանում է

Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը և նրա ընկերը՝ Գևորգ Հարությունյանը, կանգնելու են դատարանի առաջ։
🔸 Նրանց մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով՝
▪️ Խուլիգանություն խմբով
▪️ Թեթև մարմնական վնաս
▪️ Գույքի վնասում խուլիգանական դրդումներով
▪️ Բնակարանի անձեռնմխելիության խախտում (Գ. Հարությունյանի մասով)

📩 Տաթև համայնքի բնակիչներն ու ավագանին բաց նամակով դիմել են վարչապետին, խնդրելով փոխել Գոռ Մինասյանի խափանման միջոցը։

🔗 Ամբողջական նյութը՝ Aravot.am
📲 Բաժանորդագրվեք՝ @aravot
🛡️ Անաստաս Իսրայելյան. Սյունիքի դարպասները բացելու հարցը՝ անհասկանալի ու վտանգավոր

«Հայելի» ակումբում Արցախցի գործիչն ասել է՝ նախագահը Սյունիքում առաջարկում է դարպասները բացել թուրքերի առաջ՝ առանց պարզ պայմանավորվածությունների։

Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը, երբ տեղեկություններն ավելի շատ Ադրբեջանից են գալիս։

⚠️ Կասկածելի քաղաքականություն՝ նոր պատերազմի վտանգով։

💔 «Հերոսների արյունը դեռ չի չորացել, բայց իշխանությունները վտանգում են Արցախի վերադարձը»։

🔗 Կարդացեք ամբողջը՝ Aravot.am
📲 Բաժանորդագրվեք՝ @aravot
😢4👍1🤬1
🚨 Խուդայանների հաշմանդամ ընտանիքը վտարվեց միակ տնից

🔹 69-ամյա Սերգեյ Խուդայանը կնոջ, երկու դուստրերի և թոռան հետ ապրում էր Խաչփար գյուղում։
Սերգեյն ու երկու դուստրերը հաշմանդամ են, իսկ մյուս դուստրը՝ օնկոլոգիական հիվանդ։

🏠 Տունը վաճառվել է մոտ 9 մլն դրամով՝ 39 մլն գնահատականի դիմաց։
Սերգեյը պնդում է՝ դարձել է խաբեության զոհ։

🚓 Օգոստոսի 4-ին ոստիկանների մոտ 10 աշխատակից եկան,
պահանջեցին ընտանիքին կամավոր հեռանալ, այլապես ուժ կկիրառեն։

📅 Վտարման որոշումը Սերգեյին տրվել է ոչ մատչելի լեզվով՝ բրայլան,
իսկ ոստիկանները պնդում են՝ բանավոր ծանուցումն էլ է բավարար։

🔗 Ամբողջականը՝ Aravot.am
📲 Բաժանորդագրվեք՝ @aravot
👎2🤬1
#բիզնես

⚙️ «Էլեկտրիկա գռուպ»՝ 16 տարվա պատմություն, նորարար արտադրություն

🔹 Մալուխատարեր, տարբեր չափերի մետաղական արկղեր, շուրջ 40 տեսակի լուսատուներ և 50+ արտադրատեսակներ
🔹 Մատչելի գին՝ բարձր որակ՝ ինչպես խոշոր շինարարական նախագծերի, այնպես էլ անհատական պահանջների համար
🤝 Գործընկեր՝ Ակբա Լիզինգն, որը ապահովում է արտադրության ավտոմատացում և ժամանակակից սարքավորումներ

🔗 Ամբողջական՝ Aravot.am
🇺🇸 ԱՄՆ առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքի ճանապարհը՝ Ադրբեջանի և Նախիջևանի կապի համար.«Առավոտի» հարցազրույցը ամերիկացի պաշտոնաթող գնդապետ, փորձագետ Ռոբերտ Հեմիլթոնի հետ

⚠️ Հեմիլթոնը նշում է՝ սա խաղաղության փորձ է, բայց պատմական ատելությունները խանգարում են։
🌍 ՌԴ-ն ու ԻԻՀ-ն չնայած թուլացել են, բայց դեռ ազդեցություն ունեն։
🤝 Հայաստանը պետք է հաշվի առնի տեղական, տարածաշրջանային և գլոբալ շահերը՝ ճիշտ որոշում կայացնելու համար։
Փաշինյանն ու իշխանականները ասում են՝ ինքնիշխանության զիջում չեն անի։
🔜 Առաջիկայում հնարավոր է Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպում, բայց փաստաթուղթ դեռ չկա։

Ամբողջականը՝ aravot.am
🤬5👎21😱1😢1
🚻 Գյումրին՝ առանց հասարակական զուգարանների

🔹 Քաղաքապետարանը հայտարարել է բիոզուգարանների տեղադրման մասին
🔹 Տուրիզմի մասնագետ Գոռ Թորոսյանը նշում է՝ գործնական քայլեր դեռ չի նկատել
🔹 Քաղաքապետարանը չունի տուրիզմի բաժին, մասնագետների հետ չի խորհրդակցում
🔹 Զբոսաշրջիկներն անգամ խուսափում են Գյումրի գալուց՝ զուգարանների բացակայության պատճառով
🔹 Թանգարաններն ու կենտրոններն են «փրկում», բայց սա մշտական լուծում չէ
🔹 Թորոսյան․ «Գոնե պատմական կենտրոնում պետք է 5-6 զուգարան»

🔗 Ամբողջական՝ Aravot.am
📲 Բաժանորդագրվեք՝ @aravot
3
Իմ գործընկեր Արամ Աբրահամյանը, քիչ է ասել, որ անկախության շրջանի մեր սյուներից է. նա հիմնադիր առաջամարտիկ է թե՛ որպես տպագիր մամուլի՝ «Առավոտ» օրաթերթի խմբագիր, թե՛ հեռուստատեսության՝ ես կասեի դասական ծրագրերի. երաժշտագիտական թե հարցազրույցաբանավիճային։ Միաժամանակ, նա ահա արդեն քանի տարի Մանկավարժական համալսարանում լրագրողների սերունդներ է աճեցնում։ Եվ այդ բոլորը՝ առանց հետամուտ լինելու որեւէ տիտղոսի, շքանշանի ու պաշտոնական գնահատականների։

Հակոբ Ավետիքյան
👍12
🚨 «Հացադուլի մեջ մահացած խմբագիրը՝ մոռացված վկան այս իշխանության դաժանության»

📍 Վավերագրող Հովհաննես Իշխանյանը հիշեցնում է՝ այս իշխանությունների ժամանակ առաջին մահվան դեպքը վրա հասավ կալանքի մեջ.
📌 44-օրյա հացադուլից հետո մահացավ Մհեր Եղիազարյանը, «Հայնյուզ»-ի խմբագիրը Սիսիանի Լծեն գյուղից։

🛑 «Այդ մահը դարձավ առաջին կարմիր դրոշը. սրանք մարդասիրությունից հեռու են։
Իսկ այն քաղհասարակությունը, որ տարիներ առաջ պայքարում էր «Հաց բերողի» համար, լռեց Եղիազարյանի մահվան պահին»։

🗣️ «Սրբազաններն ու քաղբանտարկյալները բանտում են, որովհետև չեն հաշտվում հայրենիքի զիջման հետ։ Արցախը հանձնվեց, Տավուշից հող հանձնվեց, հիմա հերթը Հայաստանինն է»։

⚠️ «Խաղաղություն չեն կարող պարտադրել առանց արդարության․ մենք չենք հաշտվելու մեր նախնիների ոճրագործների հետ»։

🔗 Ամբողջականը՝ Aravot.am
📲 Բաժանորդագրվեք՝ @aravot
👍4😢3
🔥 Փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիան

Ստամբուլում կարմիր գլխարկով մի տղամարդ փորձել է գիշերով հրկիզել բյուզանդական Սուրբ Սոֆիայի մզկիթը։ Տեսախցիկներն արձանագրել են՝ ինչպես է նա թղթեր այրում ներսում։ Այրվող գորգն ու գիրքը նկատել է մի կին՝ կանխելով հրդեհը։

🚓 Կասկածյալը ձերբակալվել է 2 օր անց։ Պարզվել է՝ նախկինում բուժում է ստացել հոգեկան առողջության կենտրոնում։

🔒 Դեպքից հետո մզկիթում անվտանգության միջոցները խստացվել են։
📍 Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածվել 2020-ին։

🔗 Մանրամասներ՝ Aravot.am
📲 Բաժանորդագրվեք՝ @aravot
👍1💯1
#բիզնես

⚙️ «Էլեկտրիկա գռուպ»՝ 16 տարվա պատմություն, նորարար արտադրություն

🔹 Մալուխատարեր, տարբեր չափերի մետաղական արկղեր, շուրջ 40 տեսակի լուսատուներ և 50+ արտադրատեսակներ
🔹 Մատչելի գին՝ բարձր որակ՝ ինչպես խոշոր շինարարական նախագծերի, այնպես էլ անհատական պահանջների համար
🤝 Գործընկեր՝ Ակբա Լիզինգն, որը ապահովում է արտադրության ավտոմատացում և ժամանակակից սարքավորումներ

🔗 Ամբողջական՝ Aravot.am