Ալբերտիչ | հեղինակային ալիք
404 subscribers
354 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
ԼՂՈԶՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐ

Քանի դեռ Հայաստանի դրածո իշխանությունների համար «կարմիր գծերը» լոկ հարկահավաքության միջոց են, միջազգային հարաբերությունների շրջանակում այս եզրույթը վերջին շրջանում լայն կիրառություն է ստանում՝ անվտանգային իմաստով, իմա՝
«Այսինչ բանը մեզ համար անթույլատրելի կարմիր գիծ է, որն անցնելու դեպքում ստիպված ենք լինելու…»։

Չնայած հնչեղ բառերին գրեթե բոլոր այն երկրները, որոնք նախազգուշացնումներ են անում, սովորաբար ինչ-որ պահից այդ գծերը լղոզում են։

Նույնը հիմա հայերի մոտ սեփական ինքնության «կարմիր գծերն են»։

— Պարտված պատերազմ,
— Արցախի կորուստ,
— ճաքող տնտեսություն,
— զրո դաշնակից,
— Տավուշի հանձնում,
— հաջորդիվ՝ Տիգրանաշեն, Սյունիք, Գեղարքունիքի գյուղեր,
— հրաժարում Ցեղասպանության պահանջատիրությունից,
— կախյալ կարգավիճակ և ստոլկհոլմյան սինդրոմի ներարկում ցեղասպանողի նկատմամբ։

Նշածս 8 կարմիր գծերից 4-ն արդեն հատվել են։ Դրանք բոլորն էլ կուլ են գնացել։ Նկատի առնելով իրավիճակը՝ շատ չնչին է հավանականությունը, որ մյուս 4-ի դեպքում որևէ բան կփոխվի։

Ըստ այդմ՝ մեր «կարմիր գծերն» էլ են լղոզված։ Բա էլ որտեղի՞ց բեկում ակնկալել, կհարցնեն շատերը… Մեր պատմությունը ցույց է տվել, որ հաճախ բեկում լինում է այն պահին, երբ դրան այլևս չես սպասում…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍31
https://t.iss.one/varuzhandragoman/2723

Ինքնության արթնացման համար առիթը կարող է շատ անսպասելի տեղից դուրս գալ։ Դուրս կգա՞ այն Տավուշից, թե՞ լրիվ այլ իրավիճակում, լրիվ այլ պայմաններում և շատ հանկարծակի։

Ռացիոնալ մտածողությունը այս պահին ենթադրում է, որ զուտ ժողովրդական դիմադրությունն ունենալու է այն նույն արդյունքը, որն ուներ Երևանում, այսպես կոչված, «Դիմադրության շարժումը»։

Մյուս կողմից, սա բերելու է մի իրադրության, երբ պարզապես մի ստորագրությամբ գյուղերի հանձնումը դառնում է անհնարին։ Իհարկե, դա Ադրբեջանի համար casus belli է, բայց ո՞վ է ասել, որ հանձնողական քաղաքականության պայմաններում պատերազմից հնարավոր է խուսափել։

Թեև ինքս քիչ հավանական եմ համարում Տավուշի գյուղերի պատճառով ամբողջ սահմանով պատերազմի սցենարը, այնուհանդերձ տեղային էսկալացիան խիստ հավանական է։

Իսկ կարթնանա՞ Տավուշից հայկականությունը, թե՞ կհետաձգվի մեկ այլ առիթի, կիմանանք, կարծեմ թե, այս տարվա ընթացքում արդեն։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍6
Վերջին 6 տարիներին պարբերաբար այս իրականությունն է․

Եվ նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարգարեն ընդունելի չէ իր քաղաքում»:

Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 4:16

Թեև․․․ ներկա իրողությունները տեսնելու համար մարգարե լինելու կարիք չկա։ Դրանք պարզ իրականության մասն են, որը տեսանելի է միայն վերլուծելու ունակությամբ մարդկանց համար։ Իսկ մնացածը, ցավոք, կա՛մ անդառնալի մոլորյալներ են, կա՛մ գիտակցաբար դրածո/դավաճան։

Կարելի էր ուղղել իրավիճակը՝ դեպի մարզեր ամենօրյա այցերով և «օրվա հացի» խնդրով ապրող մարդկանց հետ պարբերական հանդիպումներով, բայց ավա՛ղ, ինչպես հաճախ ենք սիրում կրկնել մենք մեր պատմության մասին խոսելիս՝ «պատմությունը «եթեներ» չի սիրում»։

Շատ հետաքրքիր դիլեմմա է, այնպես չէ՞։ Խոսել «պատի հե՞տ», թե՞ լուռ հարմարվել իրավիճակին՝ ընդունելով աղետի անխուսափելիությունը։

Իմ աշխատանքային կյանքի 15 տարիներին փորձ եմ ունեցել և՛ պետական համակարգի, և՛ մասնավոր հատվածի խոշոր ընկերությունում։

Իմ պրակտիկայում մարդիկ հաճախ կուլ են տվել այն իրականությունը, որի հետ համաձայն չէին։ Բայց աշխատանքը, աշխատավարձը, օրվա հացը, կոմունալները․․․

Ինչ մեղքս թաքցնեմ. աշխատավայրի շրջանակում համակարգի դեմ պայքարում «սպիտակ ագռավ» դառնալու փոխարեն ինչ-որ պահից ուղղակի հեռացել եմ այդ աշխատավայրից։ Բայց մարդիկ մնում են, ադապտացվում են՝ պատերի տակ, հարևանների հետ, շրջապատում շարունակ տրտնջալով և նվվալով, բայց մնում են։

Ասեք ինձ, խնդրեմ, ինչո՞վ է տարբերվում հիմա մեր հասարակության վարքը նշածս կենցաղային օրինակներից․․․

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍5
Թող ներեն ինձ թելեգրամյան մեծ, միջին ու փոքր լսարաններ ունեցող կոլեգաներս, բայց ցանկանում եմ գրել մի բանից, որի մասին նրանցից շատերը սովորաբար չեն գրում և չեն խոսում (հավանաբար քարոզչական նպատակներով):

«Արցախը հանձնելուց հետո հաջորդը Հայաստանն է լինելու», «Տավուշի հանձնումը վերջ կդնի Հայաստանի պետականությանը» այս և նմանօրինակ բովանդակությամբ տեքստերը, որոնք նպատակ ունեն արթնացնելու թմբիրում գտնվող մարդկանց, չեն աշխատել և չեն աշխատում։

Սովորաբար նշածս ձևակերպումներին ի պատասխան՝ միջին վիճակագրական քաղաքացիներն արձագանքում են այսպես. «ով էլ լինել, բան չէր փոխվելու», «նախորդներն արդեն հանձնել էին», «մեծերի խաղն ա, մենք ի՞նչ կարանք, որ ինչ անենք»…

Նման պատասխան տվող մարդկանց համար «հանձնենք՝ վերանալու ենք» ոճի մեջ հիմնավորումները զրոյական են։ Բառերով նրանց չես կարող թմբիրից հանել։ Նրանք համակերպվել են։

Ասածս չի ենթադրում, որ պետք է թևաթափ լինել։ Ես միայն ցանկանում եմ ասել լսարան ունեցողներին, որ մարդիկ թելեգրամում գործողության կոչերին արձագանքում են միայն երկու տարբերակով. 1) կարդալ, սթրեսվել կամ ընկնել էմոցիոնալ ընկճախտի մեջ և անջատել ծանուցումները՝ այդ ծանր հոգեբանական տեքստերը չկարդալու համար, 2) ապաբաժանորդագրմամբ։

Հետևաբար կարիք կա ամեն դեպքում շատ կետերով վերանայել մոտեցումները։


Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
9
Ես համոզված եմ, որ այս տարի ջահերով երթի իրական վերջնակետը պետք է լիներ Տավուշի գյուղերում։ Երևանից երթով, գյուղերից մարդկանց միանալով՝ դեպի Տավում։

Առնվազն այն պատճառով, որ նոր ցեղասպանության մի դարպասն (Արցախը) արդեն չկա, իսկ մյուսը՝ Տավուշը, կանգնած է նույն ճակատագրին արժանանալու ճանապարհին։ Բայց դե…

https://t.iss.one/varuzhandragoman/2734

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍8
Յուրաքանչյուր հասարակության կրթվածության գործում մեծ դեր են խաղում ընդօրինակելի կերպարները։

Հայաստանում որոշ ժամանակահատված ընդօրինակելի էին Արցախյան պատերազմի հերոսները (թեև այդ հերոսների շարքում կային նաև կենդանի մնացած և դեմոնիզացված անձինք)։

Իր գիտակից կյանքը մարդկանց սևացնելու գործին նվիրած ոմն դրածո 2018-ին իշխանությունը զավթելուց հետո իր այդ գործը շարունակեց արդեն իշխանական լծակների կիրառմամբ։

Ինչևէ, եթե խոսենք մեր ժամանակների ընդօրինակելի կերպարներից, ապա առաջինը, ում ես անշուշտ կընդգծեի՝ Եվրոպայի լիգայի և Իտալիայի Ա Սերիայի հաղթող Հենրիխ Մխիթարյանն է։ Եվ ես նրան չեմ առանձնացնում զուտ մարզական հաջողությունների համար։ Նա առանձնանում է նաև իր մարդկային տեսակով։

Իսկ այն հավաքական կերպարը, որն, իմ համոզմամբ, պետք է հասարակության կողմից մերժվի՝ այսօրվա ոստիկաններն են, որոնք «երկու կոպեկ ավել աշխատավարձ ստանալու համար» պատրաստ են պահել դրածոյի թիկունքը՝ փաստացի կատարելով ոչ թե հայկական, այլ ադրբեջանական ոստիկանության դերը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
4👍1
Հավանաբար դեռ պատանեկան տարիներից ինձ համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Հայոց վերածննդի օր էր նաև, որովհետև երբ քեզ կոտորում են, իսկ դու ունակ ես լինում ուժասպառ, թույլ վիճակում անկախություն հռչակելու, ապա ի՞նչ է դա, եթե ոչ փյունիկ թռչունի կերպարանքի ընդունում։

Վերածննդի ուղերձ ուներ նաև Ցեղասպանության 100-ամյակը։ Թեև այդ ուղերձը կարծես մոռացվեց այնպես, ինչպես պետական մակարդակում «Հիշում եմ և պահանջում» կարգախոսում մնաց միայն հիշողությունը, որն էլ այս տեմպերով նման պայմաններում կջնջվի մոտակա 3 տարիներին։

Եվ երբ քեզ հասել է պատմություն, որն ասում է. քեզ ծնկել են՝ դու ոտքի ես կանգնել, քեզ կոտորել են՝ դու նորից ես ծնվել, քեզ ազատությունից զրկել են՝ դու վերջին ուժերով պայքարել ես ու նվաճել անկախությունդ… այս ամենից հետո ինձ համար անհասկանալի և անընդունելի է մեր մեջ այսքան տարածված ողբն ու նվնվոցը։

Սովորենք վերջապես գնահատել ինքներս մեզ, մեր ինքնությունը, մեր էությունը։

Մի փոքր հավատ, ճրագող հույս և փոխադարձ սեր ու հարգանք…

Ու մի փոքր պատկանյանական ոգի.

Թո՛ղ դու, տատրակի՛կ, քու ձագն ու բունը,
Վուվուով տըղիս բե՛ր անուշ քունը․
Բայց նա լալիս է․ տատրակի՛կ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե սըգավոր դառնալ:

Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե․․․
Բազեն որ եկավ` որդիս լըռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քընեցավ:


Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
7
Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ


🟣Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս,
Վերստին աղոթքով և խոնարհումով հիշատակում ենք Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր ամուր պահելով իրենց հավատքը, սերն ու նվիրումը առ ազգն ու հայրենին՝ մարտիրոսության պսակն ընդունեցին։

🟣Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների և անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման: Հայրենի Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից և Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում։

🟣Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի, նախանձախնդիր լինել հայոց անկախ պետականության զորացմանը և որպես սրբազան մասունք պահպանել մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը։

🟣Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով, չարի ու չարիքի դեմ պայքարի վճռականությամբ և նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները, առկա բարդ իրադրությունից ջանքերի մեկտեղումով ելքի ուղիներ գտնի և կերտի իր հաղթական ապագան։

🟣Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս նվիրական օրը միասիրտ աղոթքով հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ հարուցյալ Քրիստոսի շնորհների և օրհնության ներքո խաղաղ, անվտանգ ու բարօր լինեն մեր հայրենիքն ու ազգը, և մենք հավատով ու հույսով հաստատենք մեր ընթացքը ապահովության ու առաջընթացի շավիղներում:

🟣Թող Տիրոջ սերն ու խնամքը հովանի լինեն մեր hայրենիքին ու համայն մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն։
👍7
ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հավանաբար հիշում եք Հովսեփ Էմինի դեգերումները Հայաստանում՝ ազատագրական պայքարի հույսով։

Եթե Էմինի ձախողման պատճառները հնարավորինս կարճ բնութագրենք, ապա կարելի է այն մեկտեղել հետևյալ արտահայտության մեջ.
«…կարող էին առաջացնել պարսկական իշխանությունների վրեժխնդրությունը հայերի հանդեպ»։

Նույն տրամաբանության մեջ է՝ «եթե չհանձնենք, ապա պատերազմ կլինի» մանիպուլացիան։

Շատ պարզ լեզվով ասած՝ «գլուխներդ կախ ապրեք, թե չէ՝ այ-այ-այ, վայը կգա՝ ձեզ կտանի»։

Մենք դարերով նույն ցիկլով անցնում ենք։

Մեր մարդկային էությունը սիրում է պատերի տակ էլիտաներից ու ռըսից/թուրքից/ամերիկացիներից նվվալ, դժգոհել, բայց մեր մասին ճոռոմ-ճոռոմ խոսել, և լռել այն պահին, երբ որոշակի գործողություն կամ քայլ քեզանից է պահանջվում։

Այս ամենը համամարդկային երևույթ է, թեև մեզանում բացասաբար արմատավորվել է։

Եվ սա վերաբերում է մեզ վերից՝ վար. էլիտայից մինչև միջին վիճակագրական քաղաքացի։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍3
ՄԱՐՏՆՉՈՂ ԼՈՒԼՈՒԻԶՄՆ ՈՒ ՊՍԵՎԴՈԷԼԻՏԻԶՄԸ

Հայաստանում լուլուիզմին, նույն ինքը՝ նիկոլականությանը, նույն ինքը՝ մարտնչող տգիտությանը զուգահեռ թափ է հավաքել կեղծ էլիտականությունը։

Այն, որ նիկոլականությունն ու ընտրանիությունը իրար հակադրվում են՝ օրինաչափ է։

Միևնույն ժամանակ, հաճախ կարելի է հանդիպել քաղաքական հայացքներով տարբերվելու կամ իշխանական «քաղցրահամ պտուղներից» զրկված մնալու հետևանքով «ազգային էլիտայի» գաղափարական շրջանակում տեղավորվելու մղում ունեցողներին։

Հայաստանում այդպիսի արհեստածին կաստա կա, որն ինքնատեղավորվել է «ազգային էլիտային» հարողների շարքում։

Իսկ ազգային էլիտան… անկեղծ լինելու համար պետք է ասեմ, որ «ազգային էլիտան» այս պահին ավելի շատ քարոզչական ծագում ունի և առկա է միայն թղթի վրա։

Էլ ավելի անկեղծ լինելով՝ պետք է ասեմ, որ ապազգային գաղափարների կրող չլինելը չի ենթադրում «լուլու» չլինել։

«Լուլուիզմը» մտածողություն է, ոչ թե գաղափարախոսություն։ Իսկ զուտ քաղաքական հայացքներով «հականիկոլական» լինելը որպես էլիտայի մաս ինքնաներկայացնելու ձգտումը մարդուն այդպիսին դառնալու երաշխիք չի տալիս։

Հենց այս պայմաններն են ձևավորել մի իրավիճակ, որում մեր ակնկալիքները «ազգային էլիտայից» չեն արդարացվում։ Մենք ցանկանում ենք տեսնել իրապես ռացիոնալ, ազգային մտածողությամբ մարդկանց այն մարդկանց շրջանում, ովքեր տարբեր օղակներում որոշումներ կայացնելու, դրանց վրա ազդելու, դրանք ռեալիզացնելու ռեսուրսներ ունեն։

Մինչդեռ բախվում ենք ռազմավարական մտածողությունից զուրկ խառը խմբերի, որտեղ եթե կան էլ ուշադրության արժանի առանձին անհատներ, բայց խմբային որոշումների կայացումը թերի է։

Այդ խմբերի կառավարման տարբեր օղակներում մարդիկ են, որոնց արժանիքները մեր սուբյեկտիվ (երբեմն՝ օբյեկտիվորեն) ընկալմամբ չեն տեղավորվում «ազգայինի», էլ ուր մնաց՝ «էլիտայի» հասկացության շրջանակում։

Եվ քանի որ պրոցեսների ընթացքում համապատասխան ֆիլտրացիա տեղի չի ունեցել, ապա մենք պարբերաբար բախվում ենք նույն պատին։ Մեզանից շատերն էլ հուսահատ թևերը թափ են տալիս՝ այլևս չունենալով որևէ հույս։

Մինչդեռ պետք է հասկանալ, որ սա տևական գործընթաց է։ Հին համակարգը նորով փոխարինելը մեկ-երկու օրվա գործ չէ։ Զտումն էլ ժամանակատար է, հատկապես՝ ներկա պայմաններում։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
4👍2
Բողոքի ակցիաներին, «Դավաճան», «Նզովյալ» ցուցանակներին որպես անարդյունավետ գործողություններ դիտարկելուց առաջ, Ձեզ խորհուրդ կտամ փոխել դրանց հանդեպ Ձեր վերաբերմունքը հետևյալ կերպ.

1️⃣ Դրածոների խմբին Հայաստանում իշխանություն բերելու երեք հիմնական փորձերից 2-ը ձախողվել էին (1999թ., 2008թ.): Իսկ 1999-2018թթ. միջակայքում բողոքի ակցիաները բազմաթիվ էին։ Իշխանությունը գետնին ընկած դրամապանակ չէ, որ ով գտնի՝ դառնա դրա տերը։ Այն համակարգ է։ Համակարգին տիրանալը բազմաշերտ գործոնների համադրությամբ է միայն հնարավոր։ Առավել ևս հիմա, երբ մեր երկրում հաստատված է ոստիկանապետություն։

2️⃣ Դիմադրության ցանկացած դրսևորում հարմարվողականության «բաբլում» մնացած մարդկանց աչքերին և ականջներին հիշեցում է։ Անկախ նրանից՝ ո՞ր պահին դա կազդի կամ կազդի, թե չի ազդի, սա ամեն դեպքում ավելի լավ է, քան համընդհանուր հարմարվողականությանը տրվելը։ Ի վերջո, եթե մենք մեզ համարում ենք քրիստոնեական արժեքների կրող, ապա պետք է ելնենք նրանից, որ քրիստոնեության մեջ հուսահատությունը/ծուլությունը մեղք է։ Իսկ ի՞նչ է հարմարվողականությունը, եթե ոչ պայքարից ինքնակամ հրաժարում։ Դա էլ՝ հենց հուսահատությունն է։

☑️ Պետք է ունենալ հետևյալ ընկալումը.

Լավ չի լինելու։ Դժվար է լինելու, ծանր։

«Լավ չի լինելու» ասվածը չի նշանակում, որ «սա վերջն է»։ Նշանակում է, որ կա պայքար և պայքարը պետք է հաղթել։

Մեր պայմաններում այդ պայքարում հաղթած դուրս գալու առաջին գրավականը չհուսահատվելն է։
Երկրորդ պայմանը՝ հավատքը։
Երրորդը՝ հույսը։
Չորրորդը՝ պայքարելը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍93
Տավուշում, այսպես կոչված, «անկլավների հանձնման» գործընթացը փաստացի մի կարևոր առանձնահատկություն ունի։

Եկեղեցին ավելի հետևողականորեն է սկսել կտրուկ գնահատականներ տալ իշխանություններին և նրանց սպասարկուներին։

Բագրատ Սրբազանի պարսավանքը հերթականն է։

(Հիշենք նաև Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձն ու Արշակ Սրբազանի ելույթը Ծիծեռնակաբերդում)։

Սա արդեն իսկ դրական ազդակ է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
10
Ի՞ՆՉ ԱՆԻ ԽԵՂՃ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Երբ ամեն անգամ ասում եք՝ «ի՞նչ անենք, ժողովուրդը մեղկ է», հիշեք Լեզվի կոմիտեի այս գրառումը։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ ասելով՝ ժողովուրդը մեղկ է, նկատի եք ունենում, որ այն թուլամորթ է, անկայուն հոգեկան ունեցող։ Թեև իրականության մեջ մեր հարմարվող տեսակին միգուցե այս բնորոշումն է ճիշտ՝ մեր հավաքականության մեջ, այն է՝ ժողովուրդն էլ, էլիտան էլ։

Ինչևէ, առհասարակ ոչ մեկն էլ մեղկ չէ, մեղք չէ։ Յուրաքանչյուրն ընդամենը պատասխանատու է իր արարքների և գործողությունների, դրանց հետևանքների համար։

Կարծեմ, բավական է իրար խղճալ ու մեղադրել։ Առանց այդ էլ, իսկապես «մի բուռ» ենք մնացել։ Էլ ավելի մանրանալով՝ ո՞ւր կհասնենք…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
5
Մի փոքր հեռվանալով աշխարհաքաղաքական իրողություններից՝ եկեք փորձենք հասկանալ մեր ինքնությանը վերաբերող էքզիստենցիալ հարցի։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՆԸՆԴՀԱՏ ԽՈՍՈՒՄ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ։

Ինչո՞ւ ենք պարբերաբար ինքներս մեզ համոզում, որ վերանում ենք։ Ի՞նչն է մեզ դրդում մեր վրա վերցնել թուլակամ, հարմարվողական կերպար։

Հասկանալի է, շատ հարմար է տեղավորվել «ես այսպիսին եմ, չեմ կարող փոխվել» կաղապարի մեջ։ Բայց եթե այս պարտադրվող իրավիճակը տհաճ է, մեր կոմֆորտի դեմ, ապա նստելը և նվվալը արդյո՞ք լավագույն տարբերակն է։

Կհարցնեք՝ «բա ի՞նչ անել»։

Կկրկնեմ հերթական անգամ՝ նախ, եկեք դադարենք իրավիճակն ընկալել փակուղային, հարմարվել դրան։

Այլ կերպ ասած՝ առաջին հերթին, հարկավոր է փոխել ընկալումը։ Այո՛, հեշտ չի լինելու։

Երկնքից մանանա չի ընկնելու։

Հրաշք չի լինելու։

Ամեն ինչ հենվում է պայքարի և պայքարելու ցանկության վրա։

Ուզո՞ւմ ենք նոր աշխարհում մեր տեղն ունենալ՝ պետք է վաստակենք։ Ջունգլիներում ծառերն են նույնիսկ պայքարում արևի տակ տեղ ունենալու համար։ Իսկ հույսը դնել դեռևս միայն թղթի վրա գոյություն ունեցող «էլիտայի» վրա՝ հենց այս պահին պատրանք է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍8
Առանձնացնեմ մի քանի խնդիր, որոնք ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմեր։

1️⃣ Ըստ էության, անկախ մարդկանց դիմադրությունից՝ սահմանին արդեն աշխատանքները տարվում են, որոշ դիրքեր էլ կարծես արդեն իսկ զիջվել են։

2️⃣ Տեղում դիմադրությունը կարող էր ավելի արդյունավետ լինել, եթե կառավարության գլխավոր կաբինետում նստած լիներ ազգային գործիչ։ Մինչդեռ մենք ունենք դրածո, ով մարդկանց վրայով տանկեր էլ կանցկացնի՝ միայն թե գործն ավարտին հասցնի։ Նա «կարմիր գծեր» չունի, դա հայտնի է։ Դրածոն կարողացել է կոտրել բանակի մեջքը, լիարժեք հնազանդեցնել ոստիկաններին։ Հետևաբար՝ քանի դեռ նա ունի որոշում կայացնելու և հրամաններ տալու լծակներ՝ Տավուշում դիմադրությունը ինչ-որ պահի կմարի, եթե դրածոյի իշխանության համար անկանխատեսելի քայլեր չարվեն։

3️⃣ Մարդիկ Տավուշում իրենց տեղերից չպետք է շարժվեն, բայց իրավիճակը փոքր-ինչ ի հեճուկս թշնամիների թեքելու համար հարկավոր է 1 գործողություն՝ 2 սցենարով.
#1 առնվազն 500-1000 հոգանոց խմբով Երևանից քայլերթ/ավտոերթ դեպի Տավուշ։
#2 առնվազն նույն քանակով մարդկանց նույն գործողությունը՝ հակառակ ուղղությամբ։
Երկու դեպքում էլ պետք է կանգառ անել յուրաքանչյուր բնակավայրում՝ մարդկանց հետ զրուցելու նպատակով, և նվազագույն խնդրով՝ առնվազն 10-15 հոգի ամեն բնակավայրից ներգրավվելով։

4️⃣ Հարկավոր է ընկալել հետևյալը։

Ադրբեջանն ունի մեկ խնդիր. վերացնել Հայաստանը։ Այս խնդրին հասնելու համար կա երկու ճանապարհ.
Ա/ Դրածոյի օգնությամբ լուծել խնդիրը՝ առանց ռազմական ծախսերի և մարդկային կորուստների (կատարյալ պլան է, որը դեռևս աշխատում է), որովհետև պատերազմը ցանկացած պարագայում անկանխատեսելի է, եթե, իհարկե, մյուս կողմում հրամանատարը քո կամակատարը չէ։
Բ/ Եթե չի ստացվում կատարյալ պլանը՝ գնալ ռազմական ճանապարհով։ Սրա համար էլ նախադրյալներ չկան։ Հայաստանում ընդդիմությունը չունի բավարար ռեսուրս և ցանկություն իշխանությունը վերցնելու համար (կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ. ալիքումս թեմային քանիցս եմ անդրադարձել): Եթե հանկարծ կտրուկ իրավիճակ փոխվեց, ապա Ադրբեջանին բնականաբար այլ բան չի մնալու։ Բայց կտրուկ փոփոխությունը Հայաստանի համար «վա-բանկ» է։ Ո՞վ կվերցնի իր վրա նման պատասխանատվություն մեր երկրում։ Ինչպես տեսնում ենք՝ ոչ մեկ։

Դրածոյի պատճառով Հայաստանը ցուգցվանգի մեջ է։ Բայց հիշեք՝ ի՞նչ է լինում, երբ առնետին սեղմում են անկյունին…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍2
ԵԼՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Մենք ինքներս մեզ դրել ենք մի իրավիճակում, որն անվանել ենք «փակուղի» և փակվել ենք կեղծ անելանելիության շրջանակի մեջ՝ ընտրելով իրավիճակին հարմարվելու տարբերակը։

Մարդկության պատմությունը՝ նրա ծագման օրվանից պայքարի մասին է։ Պայքար տարբեր մակարդակներում։ Մարդը քարանձավում հայտնվելու օրվանից պայքարել է իր վախերի դեմ և նորը բացահայտելու համար։ Պայքարել է գիշատիչների դեմ՝ հանուն իր կյանքի պահպանման։

Մարդը պայքարել է այլ մարդու դեմ՝ սեփական կյանքը փրկելու կամ (նախանձից դրդված) ուրիշի ինչքին տիրանալու համար։

Մարդը պայքարել է բանական էակին կենդանիների մակարդակին իջեցնող գայթակղությունների դեմ։ Սրա մասին է, օրինակ, ամբողջ Հին Կտակարանը։ Մյուս կողմից, Նոր Կտակարանն արդեն այդ փորձությունները հաղթահարելու ևս մեկ ուղեցույց է։

Այս պայքարների օրինակները բազմաթիվ են։ Չպայքարող մարդիկ, հասարակությունները ինչ-որ փուլում պատմության ասպարեզից վերացել են։ Պայքարողները շարունակել են ապրել և արարել։

Հիմա, մեր՝ հայերիս անհատական և ընդհանուր ձգտումը ո՞րն է։

Նվվալ, լացել, որ մեզ ով հասցնում՝ բռնաբարո՞ւմ է։

Տեր կանգնել սեփական կյանքին ու տարածքին։

Պայքարել նշանակում է՝ անցնել նույնիսկ ամենադժվար և անհաղթահարելի թվացող փորձությունների միջով։

Հետևաբար, նախքան ազգային մակարդակին հարցը հասցնելը՝ անհատական մակարդակում ինքներդ ձեզ հարցրեք՝ ի՞նչ եք ցանկանում. լալ, որ ամեն ինչ կորած է, թե՞ կամք դրսևորել փակուղի թվացող պատրանքը պատռելու համար։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍4
Հա, ու տարատեսակ մարդկանց ու բրենդներ բոյկոտելու մասին.

Բոյկոտ պետք էր անել այսպես։ Գոնե 2019-ի վերջից կամ 2020-ի պատերազմից հետո ոչ իշխանության ներքո գործող ԶԼՄ-ների կողմից չպետք է տարածվեին դրածոյի, նրա մանկլավիկների ելույթները, խոսքերը, պետք չէր փողոցներն ընկնել «նիկոլական» մտածողությամբ մարդկանց գտնելու և ծաղրի առարկա դարձնելու համար։

Հարկավոր էր/է տոտալ անտարբերության մատնել նիկոլականությունը։

Ավաղ, այդպես չի արվել և չի արվելու։ Բա, «քլիքն» ու դրանից եկող «տրաֆիկը», որ գովազդատու են բերում…

Մնացած կարճատև բոյկոտները ոչ մի արդյունք չեն տալու։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍51
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Հա, ու տարատեսակ մարդկանց ու բրենդներ բոյկոտելու մասին. Բոյկոտ պետք էր անել այսպես։ Գոնե 2019-ի վերջից կամ 2020-ի պատերազմից հետո ոչ իշխանության ներքո գործող ԶԼՄ-ների կողմից չպետք է տարածվեին դրածոյի, նրա մանկլավիկների ելույթները, խոսքերը, պետք չէր փողոցներն…
Զավեշտ է, որ սա գրելուց հետո ֆեյսբուքում նկատեցի, որ մարդիկ նստել՝ դրածոյի հերթական լայվն են քննարկում։

Ճիշտ է էլի ասված «հիմարի կողմից ջրհորը նետված քարի ու քառասուն խելոքի մասին»։

Անուղղելի…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍31