Ալբերտիչ | հեղինակային ալիք
404 subscribers
354 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Հավանաբար հիշում եք, որ՝ 1) «Կրոկուսի» ահաբեկչության իրականացնողներից մեկը ներկայացել էր որպես Ռաջաբ Ալիզադե (հիշեցնեմ, որ «զադե»-ով ազգանունները գերազանցապես տարածված են Ադրբեջանում): 2) Համալիրը պատկանում է ադրբեջանցի Աղալարովին, որի որդին Ալիևի նախկին…
Արևելագետները հուշում են, որ իրականում ահաբեկչի ազգանունը Ալիզոդա է, որը տաջիկական ազգանուն է։

Ըստ այդմ՝ վերը գրածում ահաբեկչի ազգության փաստարկը չեղարկվում է։

Այսուհանդերձ, ամբողջ գրածիս տրամաբանությունը դրանից չի փոխվում։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍2
Առաջ ինչ լինում էր՝
«նախկիններն են»։

Հիմա ինչ լինում է՝
«ռուսներն են»։

Օրինակ, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տալիս ֆրանսիական «Le Figaro»-ի լրագրողին (ոչ ռուս), ինչից հետո (ըստ դրածոյի) պարզվում է՝ «Ռուսաստանն է պահում Արցախի կառավարությանը»։

Եթե նույնիսկ ընդունենք, որ ինչ-որ հրաշքով Արցախի վտարանդի կառավարությունը «պահում է» Ռուսաստանը, ստացվում է, որ ՌԴ-ն հայկական շահերն է պահում, իսկ դրածոն՝ թուրքական։

Ես փոքր-ինչ կասկածում եմ, որ հենց ռուսներն են պահում, առավել ևս՝ որ նրանք են հրահրել ֆրանսիական պարբերականին հարցազրույց տալ, այդուհանդերձ, Տավուշի 4 գյուղերի հանձնման թեմայի ֆոնին այս ակտիվությունը կարևոր է։

Կարևոր է ոչ այն իմաստով, թե դրանից իմիտացիոն դիմադրությունը կվերափոխվի իրական ընդդիմության։ Սա հազիվ թե իրագործվի։

Կարևոր է այն առումով, որ Արցախի թեման շարունակում է մնալ օրակարգում։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍51
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ընդարձակ հարցազրույց է տվել ռուսական «Իզվեստիային», որտեղ անդրադարձել է նաև Հայաստանին։

Լավրովը, ընդհանուր առմամբ, դժգոհել է ՀՀ դրածոների իշխանության ոչ սկզբունքային վարքագծից.

«Հայկական ղեկավարությունը, ուղիղ ասենք, հորինված պատրվակների ներքո, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, գիտակցաբար գործը տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզմանը»։


Որևէ նոր բան, որպես այդպիսին, նա չի ասել։ Այլ հարց է, որ Հայաստանի հետ հարաբերությունների վատթարացման մասին արդեն բարձրաստիճան օղակներում են արձանագրում։

Մի բան, որն ակնհայտ էր դեռ երեք տարի առաջ, բայց օբյեկտիվ և կամ սուբյեկտիվ պատճառներով դրանց մասին ՌԴ ղեկավարությունն ուղիղ չէր արտահայտվում։

Ըստ այդմ՝ արձանագրենք, թե ինչ իրավիճակ է ձևավորվել Հայաստանի շուրջ.

☑️ Հայաստանն ունի պետականության անվտանգությանն ուղղված սպառնալիք՝ ի դեմս ռազմատենչ Ադրբեջանի։

☑️ Ի տարբերություն Ադրբեջանի, որը հոգացել է որոշ միջազգային ազդեցիկ ակտորների հովանավորչությունը ստանալու հարցը, Հայաստանում դրածո իշխանությունները գրեթե կատարելապես լուծել են հակադիր խնդիրը՝ ապահովել են առանց դաշնակցի մնալու բոլոր բարենպաստ պայմանները։

☑️ ԵՄ-ի և, մասնավորապես՝ Ֆրանսիայի հետ, պսևդոդաշնակցային «սիլիբիլիները» միայն թատերական ներկայացում են։ Կիլիկիան վաճառած Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերակայությունները չեն փոխվել։

☑️ Առկա են բոլոր նախադրյալները, որ Սիրիայից և Ուկրաինայից (որոշ առումով՝ նաև Պաղեստինից) հետո հիբրիդային պատերազմի ևս մի թատերաբեմ է դառնալու Հայաստանի տարածքը։ Սա անհերքելի իրողություն է։

❗️Նման դեպքերում ամենից հաճախ լսում/կարդում եմ՝ «բա ի՞նչ անենք» արտահայտությունը։

Ի՞նչ կարող եմ ասել։ Կարդացե՛ք միջազգային հարաբերությունների պրակտիկայում այլ երկրների օրինակները։ Վստահեցնում եմ, որ Հայաստանում տեղի ունեցող և ունենալիք իրադարձությունները էականորեն չեն տարբերվում/ելու։

Ամեն դեպքում հաստատակամորեն խնդրում և պնդում եմ չտրվել հուսահատությանը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍2🤣1
Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի ռմբակոծումը հիբրիդային պատերազմի ներկա փուլը հանում է նոր մակարդակի վրա։

Միանշանակ է, որ Իրանը պատասխան հարվածը կհասցնի, ինչպես եղավ Սուլեյմանիի սպանությունից հետո։

Եվ այսպիսի տարածաշրջանում, ուր բոլորը զինվում են և հիբրիդային կամ ուղիղ կոնֆլիկտի մեջ են, երկիրը «խաղաղության տանողները» ոչ այլ ինչ են, եթե ոչ արկածախնդիր դրածոներ։

Այսպիսի իրավիճակում կարևոր է «բաբլի մեջ չփակվելը»։ Իսկ իրավիճակը կանխատեսելի է՝ վատթարացող տնտեսություն, փակ սահմաններ, պատերազմ։

Ի՞նչ անել. ՊԱՏՐԱՍՏՎԵ՛Լ։

Ինչպե՞ս. հաստատ ոչ «կասկա ու զրահաբաճկոն հագած» և հրացանով՝ ԱԹՍ-ների դեմ ինքնապաշտպանվելու անտեղի կոչերը լուրջ ընդունելով։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ռուսաստանում վերջնականապես հոգնել են «սաղ ռուսներն են մեղավոր» ծամված ձայնապնակից։

ՌԴ ԱԳՆ «պրոպագանդայի պատասխանատու» Մարիա Զախարովան «Զվեզդա»-ին տված 25 րոպեանոց հարցազրույցում անընդհատ կրկնում էր այն միտքը, թե «Ռուսաստանն ու ՀԱՊԿ մեղավոր չեն, այդ ամենը կատարվել է Արևմուտքի հետ կոնսուլտացիաների արդյունքում»։

Հանուն իրականության՝ Զախարովայի հետ անհնար է չհամաձայնել։

Իսկ հանուն արդարության՝ այնպես չէ, որ Ռուսաստանը կատարելապես կատարում էր իր դաշնակցային պարտականությունները, իսկ Հայաստանում որոշեցին «ռուսների ինադու» իշխանությունը հանձնել «աբիժնիկի», որը Արևմուտքի կամակատարի հիանալի իրագործում է մինչ օրս։

Ինչևէ, ի՞նչ է սպասվում հայ-ռուսական հարաբերություններին. ոչ մի լավ բան։

Չկան նախադրյալներ, որոնք մեզ հնարավորություն կտային եզրահանգել, որ Հայաստանում դրածոների իշխանությունը ներքին ճնշմամբ հեռանալու է։

Հետևաբար հարաբերությունները միայն վատթարանալու են, ըստ որում՝ միայն Հայաստանի կորուստների հաշվին։

Չնայած բնականաբար բեկում կլինի, թեև բավականին ուշ…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍1
«Մարտի դաշտում Ուկրաինայի վիճակը լուրջ է, Կիևը հրատապ օգնության կարիք ունի». Ստոլտենբերգ


Որքան Ուկրաինայում հակառուսական դաշինքի գործերը վատ ընթանան, այնքան ավելի արագ և ավելի սուր կերպով են սադրելու Հարավային Կովկասում լարվածության մեծացմանը։

Ավելի շատ և բացահայտ «սիլիբիլիներ» դրածոների և նրանց իրական տերերի միջև։

Ավելի սուր հայտարարություններ Երևանում Մոսկվայի ուղղությամբ։

Հնարավոր սադրանքներ Գյումրիում և Երևանում ռուս զինծառայողների հանդեպ։

Ադրբեջանի հետ պատերազմական գործողությունների իմիտացիա, մի կողմից՝ հանձնումը ռազմական ճանապարհով արդարացնելու, մյուս կողմից՝ ռուսներին չօգնելու, ադրբեջանցիների աջակցելու մեջ մեղադրելու նպատակով։

Իսկ Ուկրաինայի գործերը ոչ մի կերպ դեպի դրականը չեն փոխվելու։ Հետևաբար Հայաստանի դրածոների և Արևմուտքի «մերձեցումը» մեծ տեմպերով կարագացնեն։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍2
Ասում են՝ վաղը «շրջադարձային» հանդիպում է սպասվում... Ասում են՝ մարդիկ ինչ-որ սպասելիքներ ունեն այդ հանդիպումից...

Չգիտեմ՝ ով ինչ է սպասում, բայց ես պարզ տեսնում եմ, որ Հայաստանին սպասվում է մեկ բան։ Իսկ թե ինչ ուղիով կընթանան իրադարձությունները, որոնք կբերեն այդ մեկ բանին, դա արդեն այլ՝ սցենարներով դիտարկվող հարթությունից է։

Քանի որ սցենարներ վանգելը խիստ անշնորհակալ գործ է, մի փոքր այլ դիտարկում անեմ։

Եկեք առանձնացնենք 2 կարևոր իրադարձություն, որոնք տեղի են ունենալու ցանկացած պարագայում.

ԱՌԱՋԻՆ ⬇️
Պետությունների մակարդակում հայ-ռուսական հարաբերությունները խզումը անխուսափելի է։

ԵՐԿՐՈՐԴ ⬇️
Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ վաղ թե ուշ լինելու են։

Իսկ մնացածն արդեն մարդկային գործոնով և աշխարհաքաղաքական հանգամանքներով պայմանավորվող իրադարձություններ են, որոնք կարող են փոխել դեպքերի ընթացքը ցանկացած ուղղությամբ։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍4😢1
«ՈՉ ՄԵԿԻ ԴԵՄ ՉՈՒՂՂՎԱԾ» աշխարհաքաղաքական խաղիկներ


Հայաստանը զավթած դրածո իշխանությունը «ոչ մեկի դեմ չուղղված» հանդիպում է անցկացնելու ԵՄ և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ։ Ի՞նչ են անում վերջիններս։ Հերթով զանգում են Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ վստահեցնելու, որ այն նրա դեմ ուղղված չէ։

Իհարկե, պարզ է, որ Արևմուտքի պլաններում որևէ գործողություն ուղղված չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի դեմ։ Երկուսն էլ գործիք են, ոչ թե գործոն։ Թեև ներկա պայմաններում բնականաբար Ադրբեջանը ձայնի իրավունքով գործիք է։

Արևմուտքն ունի մեկ նպատակ՝ մի քանի «չեքփոինթներով».

1️⃣ հանել Ռուսաստանին տարածաշրջանից,

2️⃣ դարձնել տարածաշրջանը կախյալ մեկ կենտրոնից,

3️⃣ վերածել տարածաշրջանը անկայուն միջավայրի՝ ուղղված Իրանի և Ռուսաստանի անվտանգության դեմ։

Մնացածը, այդ թվում՝ «ռուս-թուրքական դաշինքը», մանիպուլացիոն լիրիկայի շրջանակից է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍5🤣1
Վերջին իրադարձություններից ելնելով՝ վերաձևակերպեմ հայտնի խոսքը.

«Երբ պատերազմի և տարածքները հենց այնպես հանձնելու մեջ ընտրում ես վերջինը, ապա և՛ պատերազմ ես ստանում, և՛ տարածքային ավելի մեծ կորուստներ ես ունենում»։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍3
Նախորդ գրածիս մեկնաբանության մեջ գրել եմ, ավելի ծավալուն գրեմ։

Կա՞ դեռ մեկը, որ կարծում է, թե թշնամին թողնելու է ռազմատենչ տրամադրությունները, խելոք գալու է՝ նստի բանակցությունների սեղանին և պուպուշ պայմանագիր կնքի։

Թշնամին ամենն անելու է, որպեսզի պատերազմ հրահրի։

Սա է իրականությունը՝ անկախ նրանից, թե որքան ենք մենք հոգնել պատերազմներից, որքան ենք ցանկանում, որ այլևս զոհեր չլինեն, որքան ենք ուզում խաղաղության մեջ ապրել։

Երբ թշնամին գալիս է քեզ սպանելու բացահայտ մտադրությամբ, «գայլի գլխին ավետարան կարդալու» միսիոներական ջանքերը պարզամտություն են։

Եվ ամենակարևորը՝

1️⃣ Ոչ մի վայրկյան մի՛ մոռացեք, որ Հայաստանը ղեկավարում են դրածոները, որոնք թքած ունեն մարդկային կյանքերի վրա։

2️⃣ Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են։

Եթե չենք կարողանում և կամ չենք ցանկանում առերեսվել իրականությանը, որն առնվազն կարճաժամկետում անհնար է լինելու անցկացնել խաղաղ և առանց կորուստների, ապա ի՞նչ սպասելիքներ ունենք։

Ներողամիտ եղեք, որ այսքան ուղիղ և սառն են թվում խոսքերս…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍6
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Նախորդ գրածիս մեկնաբանության մեջ գրել եմ, ավելի ծավալուն գրեմ։ Կա՞ դեռ մեկը, որ կարծում է, թե թշնամին թողնելու է ռազմատենչ տրամադրությունները, խելոք գալու է՝ նստի բանակցությունների սեղանին և պուպուշ պայմանագիր կնքի։ Թշնամին ամենն անելու է, որպեսզի պատերազմ…
Այս հայտարարությունը ավելի մատչելի լեզվով՝

«Ադրբեջանն օգտագործելու է Հայաստանի իշխանությունների կողմից տրված ցանկացած առիթ որպես casus belli՝ պատերազմ սկսելու համար»։

[Պատերազմը կարող է լինել վաղը, 2 շաբաթից, 7 ամսից, 1.5 տարուց և որևէ կերպ կապված չէ անկլավների տալ-չտալու հարցի հետ]

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԿՌՎԻ ՄԱՍԻՆ

Բոլորովին տրամաբանական է, որ հայկականության համար պայքարում ինքնության գիտակցությունը կրողները բացարձակ մեծամասնություն են։ Ինչո՞ւ է տրամաբանական. այն պարզ պատճառով, որ պլեբեյները Հռոմում ավելի շատ էին, քան պատրիկները։

Այն նույն տրամաբանությամբ, որով առաջնորդվում էր Դեսիդերիուս Էրազմ Ռոտերդամցին իր «Գովք հիմարության» երգիծական աշխատությունում։

Նույն տրամաբանությամբ, որով Օրտեգա-ի-Գասետն ու Լեբոնը մեկնաբանում էին ամբոխի հոգեբանությունը։

Նույն տրամաբանությամբ, որով Նասեմ Թալեբը տալիս էր «ինտելեկտուալ հիմար» բնութագրումը։

Այլ կերպ ասած՝ ամբոխը նրանով է ամբոխ, որ այն մեծամասնություն է։ Ամբոխի ազդեցության տակ գտնվողները ունակ չեն սեփական մտածողություն ունենալու, բայց ընդհանուր գաղափարը, որը նրանց մեջ ներդրվել է պաշտպանում են խիստ ագրեսիվ կերպով, ինչին ընդունակ չէ ինտելեկտուալ ավելի բարձր մակարդակում գտնվող և վերլուծելու ունակությամբ անհատը։

Ինչ ունենք հիմա.

Որպես հայկականության մաս կազմող Արցախն արժեզրկելուց հետո տրամաբանական է, որ դրածոյի առջև դրվել է նոր խնդիր՝ հանել Ցեղասպանությունն օրակարգից։

«Պատմական Հայաստանի» և «Ներկայիս Հայաստանի» տարանջատման գլխավոր նպատակը հենց դա է՝ զրկել հայերին պահանջատիրությունից։

Իսկ այն պահից, երբ մենք դադարենք պաշտոնապես պետական մակարդակով պահանջել այն, ինչից զրկվել ենք Ցեղասպանության հետևանքով, ներառյալ՝ պետական քաղաքականությամբ քրեորեն պատժվենք պահանջատիրության համար, մենք դադարելու ենք հայ լինելուց։

Ինքնության պայքարը հեշտ բան չէ, հատկապես՝ երբ ինքնության գիտակցությունը կրողները չեն պատկերացնում, թե՞ ով է թշնամի, ո՞վ՝ բարեկամ, և ի՞նչ գործիքներ են անհրաժեշտ հաջող պայքարելու համար…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍4
Ի գիտություն.

Եթե Արևմուտքի համար հայ-ադրբեջանական կոնֆլիկտը Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու գործիք է, ապա Իսրայելի համար հակամարտությունը ռեսուրս է Իրանի դեմ գործողություններում։

Թե ինչ կերպ կընթանան իրադարձությունները, ո՞ր պահին ի՞նչ մակարդակի էսկալացիա կլինի, ի՞նչ չափի ներգրավվածություն կունենան կոնֆլիկտում շահագրգիռ բոլոր ակտորները, ավելի ծավալուն անդրադարձի թեմա է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍1
ՌԴ ԱԳՆ-ն արդեն արձագանքել է։

Բնականաբար արձագանքել է զուսպ՝ կոչ անելով կողմերին զսպվածության։

Մեծ ակտորների համար սա շատ սովորական պրակտիկա է։ Ով-ով՝ մենք սա լավ գիտենք, քանի որ Արցախի մասով Հայաստանին և Ադրբեջանին ուղղված «կոչերը» մշտապես նույնաբովանդակ են եղել։

Այս ամենում ոչ սովորական հարցն այն է, որ մեծ ակտորները միմյանց դեմ ուղիղ առճակատման չեն գնում՝ խուսափելով հնարավոր խոշոր աղետից։ Փոխարենը՝ օգտագործում են աշխարհաքաղաքական ոչ մեծ կշռով երկրներին՝ գնալով ուղիղ կամ միջնորդավորված ռազմական ճանապարհով։

Գրեթե 80 տարի է, որ այդպիսի կարգավիճակ ունի Պաղեստինը։

ԽՍՀՄ փլուզումից հետո այդ կարգավիճակն ունեն ԽՍՀՄ նախկին հանրապետությունները։

Այդպիսի կարգավիճակ ունի նաև Հայաստանը, որը սեփական էլիտայի համապատասխան մտածողության բացակայության հետևանքով միջազգային հարաբերություններում գործոն դառնալու ողջ պոտենցիալը փոխարինեց «միջազգային հեղհեղուկ ինդեքսերում ամենաերջանիկ ապուշների երկրների ցանկում 1-ին տեղը զբաղեցնելու հնարավորության» միջազգային հարաբերություններում օգտագործվող ու դեն նետվող հերթական գործիքը դառնալու շանսով։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍2
Ինչպես կասեր ժողովրդական ժարգոնը՝ «հասանք, իջե՛ք»…

Բրիտանական նավերն էլ ի վերջո իջել են Հայկական լեռները։ Իսկ այնտեղ, ուր իջել են բրիտանական նավերն և կամ ամերիկյան դեսանտը, խաղաղությունը ոչ թե հաստատվել է այդ երկնքում, այլ ինչպես խնձորն էր Նյուտոնի դեպքում՝ ջարդվել է մարդկանց գլխին։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍5🤣1
— Իսրայելն իրավունք ունի հարվածներ հասցնելու այլ երկրներում թիրախներին։ Այլ երկրներն իրավունք չունեն Իսրայելին հարվածներ հասցնելու։
— Ինչո՞ւ։
— Դա հակասեմիտականություն է և հուդոֆոբիա։ Դուք, ի՞նչ է՝ արդարացնո՞ւմ եք Հոլոքոստը։

- - - - - -

Սա վերաբերում է առհասարակ միջազգային հարաբերություններին։ Երկակի ստանդարտներ…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍6
Շնորհակալ կլինեի, եթե գտնվեր մեկը, ով կբացատրեր ընդդիմադիր լրատվամիջոցների համառությունը իշխանությունը զավթողների քարոզչական բնույթի խոսքերն ուղիղ մեջբերմամբ տարածելու գործում։

Ես կհասկանայի, եթե դրանք տարածվեին ինչ-որ մանիպուլացիաներով, հակաքարոզչական նոտայով։

Քարոզչական պատերազմում նորմալ է, բայց ուղիղ խոսքը՝ առանձին կտորներով, պարզապես մեջբերում անելը, բացի՝ պահի ազդեցությամբ մարդկանց «քլիքբեյթի» թակարդը գցելու էֆեկտից, երկարաժամկետում ի՞նչ է տալիս այն ընդդիմադիր մեդիային, որի քաղաքական գիծը համընկնում է քաղաքական ընդդիմության գծին։

Ես իմ հարցին պատասխան ունեմ, թեև այն ծայրահեղ է հնչում։ Եվ խորը թաքնված լավատեսություն ունեմ, որ պատասխանս հիմնված է սխալ եզրակացության վրա…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍4
Մեր պատմության ողջ էությունն է կարծես այս նկարում, այդ թվում՝ փյունիկ խորհրդանշող ծաղիկը։

©️ Նկարի հեղինակ՝ Արկադի Մկրտչյան (Արցախից)։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍3🔥2😢1
Պոստֆակտում գործողությունները նույնքան անարդյունավետ են, որքան թշնամուն աղուհացով դիմավորողներին երգուպարով հակադարձելը։

Մյուս կողմից, եթե թողնենք լիրիկական երգ-պարային հայրենասիրությունն ու խնդրին նայենք պարզ և ուղիղ, ապա այստեղ միանշանակ ցուգցվանգային երկընտրություն է։

☑️ Եթե «աղուհացով հող վաճառողներին» իշխանությունից հեռացնելու համար ազգային էլիտան մահապարտական քայլի գնա, ապա ներկա աշխարհաքաղաքական պայմաններում ոչ մի խաղացող չի ապահովագրելու Հայաստանին Ադրբեջանից ներխուժող խոշոր աղետից։ Կարելի է, իհարկե, ռիսկի գնալ, բայց ինչի՞ գնով՝ հազարավոր մարդկանց կյանքի՞։

☑️ Եթե դրածոների իշխանությունը պահպանվի՝ պատերազմի և մեծ կորուստների հավանականությունը ոչ մի տեղ չի անհետանալու։ Միակ տարբերությունն այն է, որ այս դեպքում աղետը սողացող է։

Ստացվում է, որ ցանկացած պարագայում հնարավոր չէ գլոբալ առումով փոխելու իրավիճակը։ Ակնհայտ է նաև, որ «խախուտ դիվանագիտությունը պատերազմից գերադասող» վերնախավի համար, ելնելով տվյալ սկզբունքից, այստեղ ընտրությունը հստակ է։

ԿՐԿՆՎԵՄ. սա չի նշանակում, որ պետք է քշտած թևքերը ետ իջեցնել ու հուսահատ սպասել աղետի գալուն։ Սա նշանակում է՝ այն բոլոր սպասումները, որ ունենք, ներկա իրավիճակում անիրագործելի են, ուստի կարիք կա վերանայելու մեր ակնկալիքները։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍3