Tatev Hayrapetyan
4.27K subscribers
684 photos
557 videos
1.03K links
Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ, 7֊րդ գումարման ԱԺ պատգամավոր (2019֊2021 թթ.)
Download Telegram
Առաջարկում եմ համեմատել Նիկոլ Փաշինյանի հունիսի 10-ի և հուլիսի 23-ի Հայ Առաքելական եկեղեցին կազմաքանդելու ծրագրերը: Եթե հունիսի 10-ին նա համարում է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ» և կարող է արտաքուստ որոշ միամիտների մոտ տպավորություն թողնել, թե նրա պայքարը Կաթողիկոսի դեմ է, իսկ մտահոգությունը վերջինիս բարեվարքությունն է կամ դրան առնչվող ենթադրյալ հարցերը, ապա երեկ Փաշինյանն արդեն ավելի հեռուն է գնում ու հստակ արտահայտում իր նպատակը:

Այսպես, նա առաջարկում է Ամենայն հայոց Կաթողիկոսին փոխարինել «որևէ ամունացյալ բարեվարք քահանա»-յով, այնուհետև նախատեսում է եկեղեցին և հոգևորականությանը գցել «Կանոնագիրք Հայոց»-ի տեքստի շուրջ երկարատև, անսպառ և անօգուտ սխոլաստիկական վեճերի շուրջ, և ապա միայն նախատեսում կաթողիկոսական ընտրություններ (ընդ որում, նախատեսում է միայն իրեն հայտնի մեթոդներով ստուգել «Կաթողիկոսի բոլոր թեկնածուների բարեվարքությունը»): Հուլիսի 23-ի Փաշինյանի գրառումը արդեն որևէ կասկած չի թողնում նրա իրական նպատակի վերաբերյալ.ԿԱԶՄԱԼՈՒԾԵԼ և ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ՝ վճռական հարված հասցնելով հայ ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկին:

Մի առանձին վերլուծության առարկա է սահմանված «չափանիշներին» համապատասխան «կազմակերպչական խմբի» և դրա ղեկավարի ընտրության հարցը: Հրաշալի պատկերացնելով ներկայացված չափանիշների պրակտիկ անկիրառելիությունը՝ Փաշինյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ իրեն կհաջողվի «Աստծու օգնությամբ», «հոգու աչքերով» (հունիսի 10) կամ «հաղորդակցության մեջ ստուգման տրամաբանությամբ» (հուլիսի 23) գտնել իր պատկերացրած թեկնածուներին: Դե իսկ ղեկավարի հարցում երկու կարծիք լինել չի կարող․ դա «ամենայն հայոց մարգարեն» է, որովհետև նա և միայն նա կարող է իրեն թույլ տալ նման միստիկ, իռացիոալ հայտարարություն. «Հասկանալի է նաև, որ հայտարարելով, որ ես առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, նախ ինքս պիտի համապատասխանեմ բոլոր չափանիշներին։ Ու քանի որ հայտարարել եմ, որ առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, ուրեմն համապատասխանում եմ այդ չափանիշներին»: Բրավո: Ինչպիսի ԾԱՂՐ մարդկային բանականության նկատմամբ: Այս միտքը ռացիոնալ վերլուծության չի տրվում, քանի որ պարզ ՍՈՓԵՍՏՈՒԹՅՈՒՆ է և կարող է իր արժանի տեղը գրավել անթույլատրելի մտավոր մանիպուլյացիաների և տրամաբանական սխալների շտեմարանում:

Կարծում եմ՝ ակնհայտ ու պարզ է, որ հայ հասարակության աչքի առաջ, հավանաբար ակնկալելով այդ հասարակության միամիտ կամ միգուցե մանիպուլատիվ քարոզչության տակ գտնվող զանգվածի աջակցությունը, պետական իշխանությունը ամենաբարձր մակարդակով փորձ է անում կազմաքանդել Հայ առաքելական եկեղեցին, հրահրել հասարակական խժդժություններ և բախումներ, իրականացնել անօրինական, հակասահմանադրական գործողություններ՝ անուղղելի վնաս հասցնելով մեր երկրի և պետության միջազգային հեղինակությանը: Իսկ թե այդ ամենը ում շահերից է բխում, դատեք ինքներդ․․․
17💯13👍6
Tatev Hayrapetyan
Ադրբեջանի մեդիա տիրույթում հակառուսական ալիքի ակտիվացման ֆոնին, այսօր ուզում եմ անդրադառնալ Ալիևի ելույթի ՌԴ-Ադրբեջան հատվածին։ «Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ՝ հարցը վերաբերում էր ինքնաթիռի միջադեպին։ Ցավոք, արդեն յոթ ամիս է անցել, բայց մենք…
🔥📍Այսօր ցանկանում եմ անդրադառնալ Ալիևի հուլիսի 20-ի ելույթի՝ Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների հետ կապված հատվածին։

ԵՄ-ի առնչությամբ Ալիևն իր խոսքում նշում է․ «Մենք նաև բարդ ժամանակներ ենք ապրել նախորդ Եվրոպական հանձնաժողովի հետ։ Բայց այժմ, նոր հանձնաժողովի հետ, մենք ստացել ենք շատ դրական ուղերձներ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարությունից՝ և, իհարկե, մենք նույնպես դրական արձագանք ենք տվել․․․»։

Հետո նա հավելում է․ «Բացարձակ անկեղծ լինելով՝ կասեմ, որ արևմտյան հանրային կարծիքը, որը ձևավորվում է արևմտյան մեդիայի ազդեցությամբ, չափազանց բացասական և անարդար է Ադրբեջանի նկատմամբ։ Մենք փորձել ենք փոխել դա, բայց դա չի աշխատում։ Եվ ոչ այն պատճառով, որ մենք ակտիվ չենք եղել — մենք շատ ակտիվ ենք եղել — այլ որովհետև եվրոպական քաղաքական սպեկտրում կան որոշակի կանոններ և մեխանիզմներ, որոնք ուղղված են Ադրբեջանին դեմոնիզացնելու և մեր երկրի մասին կեղծ լուրեր ու ասեկոսեներ տարածելու վրա։ Դրա մի քանի պատճառներ կան։ Դրանցից մեկը, որը չպետք է թերագնահատել, համախմբված հայկական լոբբիստական խմբերն են, որոնք շատ ակտիվ են ԱՄՆ-ում։ Եվ մենք գիտենք — և դուք էլ գիտեք — թե ինչպես արևմտյան որոշ մեդիաներ, այդ թվում՝ Գերմանիայում, գտնվում են ԱՄՆ-ի ազդեցության տակ։ Այսպիսով, երբ լուսաբանման ուղղությունը գալիս է հայամետ մեդիայի ազդեցության տակ գտնվող հակա-ադրբեջանական շրջանակներից, մենք բախվում ենք համախմբված մեդիա հարձակման Ադրբեջանի նկատմամբ․․․»։

Նա նաև խոսում է ԵՄ—Ադրբեջան գազային համագործակցության մասին և նշում․ «Այսօր Հարավային Գազային Միջանցքն աշխատում է իր առավելագույն հզորությամբ։ Այդ պատճառով՝ նոր ուղղությունների հասնելու համար մենք օգտագործում ենք տարբեր փոխկապակցիչներ (interconnectors), բայց հիմնական խողովակաշարը լիովին բեռնված է։ Այն ընդլայնելու համար մեզ անհրաժեշտ են միջոցներ։ Մեզ անհրաժեշտ է փոխառու գումար։ Հետևաբար, ես կարծում եմ, որ եվրոպական հաստատությունները պետք է հաշվի առնեն այս իրավիճակը և վերանայեն իրենց քաղաքականությունը, որպեսզի հնարավոր լինի ֆինանսավորում ներգրավել։ Այս պայմաններում, այն, ինչ այսօր թվում է արդեն ավարտված գործարք, իրականում կարող է զարգանալ։ Ուստի՝ միանշանակ, տարբեր պատճառներով, Եվրոպայում Ադրբեջանի գազի պահանջարկը կմնա՝ և այն միայն կաճի»։

Ես այս հատվածը կարևոր եմ համարում, քանի որ առաջին անգամը չէ, որ Ալիևը բողոքում է ֆինանսական խնդիրներից։ Թեև Եվրոպան փորձում է ադրբեջանական գազը դիտարկել որպես այլընտրանք ռուսական մատակարարումներին, բայց փաստական տվյալները ցույց են տալիս՝ Ադրբեջանը չի կարող բավարարել Եվրոպայի առաջ ստանձնած պարտավորություններն առանց ռուսական, թուրքմենական կամ իրանական գազի:

Այժմ Ադրբեջանն օգտվում է ռուսական գազային մատակարարումներից, ուստի ստացվում է՝ Եվրոպան ձեռք է բերում նույն ռուսական գազը, բայց Ադրբեջանի միջնորդությամբ: Ըստ էության, հենց այդ պատճառով է Մոսկվան լուռ և չեզոք դիրքորոշում որդեգրեց Ադրբեջան–ԵՄ գազային համագործակցության հարցի շուրջ:
Հատկանշական է, որ դեռևս անցած տարվա փետրվարի 22-ին Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարները ստորագրեցին դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր, որտեղ բազմաթիվ այց հարցերի հետ մեկտեղ նշվում էր. «ՌԴ–ն ու Ադրբեջանը զերծ կմնան ցանկացած տնտեսական գործունեություն իրականացնելուց, որն ուղղակի կամ անուղղակի վնաս է հասցնում մյուս կողմի շահերին»:

Իրականությունն այն է, որ չունենալով համապատասխան գազային պաշարներ՝ Ադրբեջանը վերջին երկու երեք տարիներին ձեռք է բերել կարևոր պայմանավորվածություններ ԵՄ–ի հետ էներգետիկ ոլորտում: Դա էլ, իր հերթին, ունենում է քաղաքական հետևանքներ. օգնում է, որպեսզի ժողովրդավար Եվրոպան աչք փակի Ադրբեջանի բռնապետական ռեժիմի վրա, ավելին՝ սերտորեն համագործակցի Բաքվի ավտորիտար վարչակարգի հետ: Ընդ որում, գազային մեծ բլեֆի թեմային ես անդրադարձել էի դեռ երկու տարի առաջ.
..

https://www.youtube.com/watch?v=W4crtuYb1Nk&t=210s
👍234
🎥💻«Ադրբեջանում քննադատ լրագրողները ենթարկվում են հետապնդումների և խիստ հաշվեհարդարի իրենց աշխատանքի համար, ներառյալ՝ կամայական ձերբակալություններ, կեղծ մեղադրանքներ, անարդար դատավարություններ և երկարատև ազատազրկում՝ ծանր կալանքի պայմաններում։ Նրանք հաճախ հայտնվում են մարդու իրավունքների և խոսքի ազատության պայքարի առաջնագծում՝ ենթարկվելով հսկայական անձնական և մասնագիտական ռիսկերի։

Ազատ մամուլի և այլախոհության դեմ կառավարության ճնշումները հատկապես ուժեղացան այն ժամանակ, երբ երկիրը պատրաստվում էր ընդունել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP29 համաժողովը 2024 թվականի նոյեմբերին։ Իշխանությունները չէին կարող հանդուրժել, որ միջազգային ուշադրությունը կենտրոնանա Ադրբեջանի մարդու իրավունքների վիճակի վրա կամ որ երկրի իմիջը վնաս կրի՝ շրջակա միջավայրի չարաշահումների, կոռուպցիայի կամ այլ պետական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով։ Այս պատճառով կառավարությունը թիրախավորեց բոլորին, ովքեր փորձեցին քննադատել իր գործողությունները։ COP29-ից հետո ճնշումները միայն սրվեցին։ Իշխանությունները հատկապես թիրախավորել են անկախ լրատվամիջոցների լրագրողներին, ինչպիսիք են Abzas Media-ն, Meydan TV-ն, Toplum TV-ն, Kanal 13-ը և Kanal 11-ը, որոնցից շատերը լուսաբանել են իշխանության չարաշահումների, կոռուպցիայի, բնապահպանական խնդիրների և մարդու իրավունքների խախտումների մասին մեղադրանքները։

Այսօր՝ COP29-ից անցել է դեռ մեկ տարուց էլ քիչ ժամանակ, իսկ երկրում այլևս չեն մնացել անկախ ազգային լրատվամիջոցներ։ Ադրբեջանում այժմ կա քաղաքական դրդապատճառներով մեղադրվող և բանտարկված լրագրողների ամենաբարձր թիվը այն ժամանակից ի վեր, ինչ երկիրը 2001 թվականին միացել է Եվրոպայի խորհրդին»,-այս մասին գրում է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի վերաբերյալ երկու օր առաջ՝ հուլիսի 22-ին հրապարակված իր զեկույցում։

📍Իմ կողմից հավելեմ, որ հենց հուլիսի 22-ին Ադրբեջանում նշում էին «Ադրբեջանի ազգային մամուլի 150-ամյակը», դեռ մի բան էլ հոբելյանական մեդալ են սահմանել 🫠

https://www.amnesty.org/en/documents/eur55/0128/2025/en/
👍125
Գուսմանի մոտ սիմպատիա չէր, դա մոլեռանդ ֆանատիզմ է՝ անբուժելի…
👍34😁92
⁉️🔥 Թարգմանաբար ներկայացնում եմ BBC-ի երեկ հրապարակված հոդվածը Ադրբեջանի և ԵՄ-ի գազային համագործակցության մասին։

1/1 «Եվրոպան մեղադրվում է՝ փափուկ մոտեցում ցուցաբերելու մեջ Ադրբեջանի նկատմամբ՝ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու նպատակով

Երբ անցյալ ամսին երիտասարդ խաղաղության ակտիվիստին՝ Բահրուզ Սամադովին, 15 տարվա ազատազրկման դատապարտեցին պետական դավաճանության մեղադրանքով, նրա ընկերների զայրույթը հիմնականում ուղղված էր ոչ թե նրան բանտ ուղարկած իշխանություններին, այլ Եվրոպական Միությանը։

30-ամյա Սամադովը, ով ասպիրանտ է, ստացել է ամենախիստ պատիժներից մեկը, երբևէ տրված նախագահ Իլհամ Ալիևի 21-ամյա իշխանության քննադատին։ Նա կտրականապես մերժում է մեղադրանքը՝ հայտարարելով, որ այն կեղծ է։

«ԵՄ-ն կարող է շարունակել սիրախաղը Բաքվի հետ, բայց լռությունն իր գինը ունի», – ասել է քննադատներից մեկը։

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ ներխուժումից անմիջապես հետո՝ 2022 թվականին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջանին հայտարարեց ԵՄ-ի «հիմնական գործընկեր»՝ ռուսական բնական գազից կախվածությունից հեռանալու հարցում։

Այդ ընթացքում Ալիևը վերականգնել է վերահսկողությունը առանձնացած Ղարաբաղի տարածաշրջանի վրա, ինչի հետևանքով տեղի է ունեցել ողջ հայկական բնակչության դուրսմղում։ Նա նաև հինգերորդ անգամ վերընտրվել է մի ընտրությամբ, որը լայնորեն քննադատվել է դիտորդների կողմից, և խստացրել է ճնշումները ընդդիմության և մամուլի ազատության վրա։

Անցած տարի Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ արեց պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ և դադարեցնել Ադրբեջանի գազի արտահանման նկատմամբ կախվածությունը։ Սակայն ԵՄ արտաքին քաղաքականության բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակավ խուսափում են Ալիևին քննադատելուց։

Երբ ԵՄ բարձրագույն դիվանագետ Կայա Կալլասը ապրիլին այցելեց Բաքու, Ալիևի ընդդիմախոսները խստորեն քննադատեցին նրան՝ այն բանի համար, որ նա ընդգծել էր ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների «մեծ ներուժը», այն դեպքում, երբ Բաքվում առնվազն 21 առաջատար լրագրողներ կալանավորված էին։

Ալիևը լրագրողների ձերբակալությունները արդարացրել է «մեդիա դաշտը արտաքին բացասական ազդեցություններից պաշտպանելու» անհրաժեշտությամբ՝ մեղադրելով նրանց «արտասահմանից անօրինական ֆինանսավորում ստանալու» մեջ։

Նա վաղուց է միջազգային կազմակերպություններին մեղադրում կողմնակալության և ներքին քաղաքականության մեջ միջամտելու համար։ ՄԱԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և BBC-ի Բաքվի գրասենյակներին արդեն կարգադրվել է դադարեցնել գործունեությունը։

Եվրոպական միության քաղաքականությունը փաստացի Ալիևին «ազատ ձեռք է տվել», ասում է Էլդար Մամեդովը՝ Լատվիայի նախկին դիվանագետ, ով Եվրոպական խորհրդարանում ծառայել է որպես Սոցիալ-դեմոկրատների խմբի արտաքին քաղաքականության խորհրդական։

«Ձերբակալությունները, ճնշումները ընդդիմադիրների, բլոգերների և այլընտրանքային ձայների նկատմամբ վաղուց են լարել Բաքու-Բրյուսել հարաբերությունները», – ասել է նա BBC-ին։ «Բայց Ռուսաստանի ագրեսիայից հետո Ուկրաինայում՝ այս թեման գրեթե վերացավ օրակարգից»։

Եվրոպական Միությունը հերքում է այդ մեղադրանքները։

«[ԵՄ-ն] մտահոգված է քաղաքացիական տարածքի նեղացմամբ [Ադրբեջանում],» ասել է Եվրամիության խոսնակը BBC-ին՝ կոչ անելով Բաքվին «ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կամայականորեն կալանավորված են իրենց հիմնարար իրավունքներն իրացնելու համար»։

«ԵՄ-ն հետևողականորեն բարձրաձայնել է իր մտահոգությունները բոլոր մակարդակներում՝ թե՛ հրապարակային, թե՛ փակ հանդիպումների ժամանակ», – հավելել է նա՝ նշելով, որ դա տեղի է ունեցել նաև Կայա Կալլասի այցի ընթացքում Բաքու։

Եվրամիությունը ցանկանում է դիվերսիֆիկացնել գազի մատակարարման աղբյուրները, որպեսզի չլինի կախված միակ մատակարարից՝ ինչպիսին Ռուսաստանն է։

Չնայած մատակարարումների աճին, Ադրբեջանը հեռու է խոշորագույն խաղացող լինելուց՝ կազմելով ընդամենը 4.3% ԵՄ բնական գազի ընդհանուր ներմուծման մեջ։

Սակայն որոշ անդամ պետությունների համար այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է՝ կապված Ադրբեջանի հարավային գազային միջանցքի խողովակաշարի հետ։ Բուլղարիայի ներմուծվող բնական գազի մինչև 40%-ը գալիս է Ադրբեջանից, իսկ Իտալիայի և Հունաստանի դեպքում այդ թիվը կազմում է 15%։

Դա ԵՄ-ի համար դժվարացնում է միավորված դիրքորոշման ցուցաբերումը, ասում է մի բարձրաստիճան եվրոպացի դիվանագետ, ով անանուն է մնում։

«Այս իրավիճակում Եվրոպան չունի չափազանց մեծ ու համոզիչ լծակներ Ադրբեջանի նկատմամբ», – նշել է նա։
👍13
1/2 Եվրոպան չի մթնի առանց ադրբեջանական գազի, բայց դա էական չէ, ասում է Բենջամին Գոդվինը՝ ռիսկերի վերլուծաբան, որը մասնագիտացած է Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերում։

«ԵՄ-ի ռազմավարությունն է ունենալ գազ հնարավորինս շատ աղբյուրներից», – ասում է նա։ «Եվ եթե նույնիսկ ԵՄ-ն կախված չէ ադրբեջանական գազից, այնուամենայնիվ ցանկանում է ավելացնել այդ մատակարարումը՝ ի վերջո նվազեցնելու կախվածությունը Ռուսաստանից»։

Այդ էներգետիկ գործընկերությունը «չի փոխում մեր դիրքորոշումը մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանում», ասել է ԵՄ խոսնակը BBC-ին»։

Ադրբեջանի նախագահ Ալիևը Եվրոպայի համար ունի նաև այլ առավելություններ՝ բացի գազից։

Նա մշտապես աջակցել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի ներխուժման ֆոնին՝ դիրքորոշում, որը հազվադեպ է հետխորհրդային պետությունների շրջանում, որոնք հաճախ դիտարկվում են որպես Կրեմլի դաշնակիցներ։

Թեև Ադրբեջանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառել, այն այդուհանդերձ Ուկրաինային տրամադրել է հումանիտար օգնություն։

Վերջին ամիսներին Բաքվի հարաբերությունները Մոսկվայի հետ վատթարացել են։

Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռը անցած դեկտեմբերին կործանվել է՝ 38 մարդու մահվան պատճառ դառնալով՝ ըստ ամենայնի սխալմամբ խոցվելով ռուսական ՀՕՊ հրթիռով։

Ճգնաժամն ավելի խորացավ, երբ Ռուսաստանի ոստիկանության գործողությունների հետևանքով մահացան երկու ադրբեջանցիներ։

Փորձագետների կարծիքով՝ Ալիևը, բացահայտորեն մարտահրավեր նետելով Ռուսաստանին, փորձում է տարածաշրջանում մեծացնել իր դերակատարությունը՝ մի տարածաշրջանում, որը ավանդաբար վերահսկվել է Մոսկվայի կողմից։ Սակայն միաժամանակ նա Արևմուտքի առաջ ներկայանում է որպես Վլադիմիր Պուտինի հակառակորդ։

«Ադրբեջանը օգտվել է ուշադրությունից և բավական հաջող է խաղում այդ խաղը։ Նրանք տեսնում են, որ բոլոր կողմերն ուզում են լինել իրենց բարեկամը, և օգտագործում են դա բոլոր ուղղություններով», – ասել է բարձրաստիճան ԵՄ դիվանագետը BBC-ին։

Մեկ այլ լավատեղյակ եվրոպացի դիվանագետ հավելել է. «Մենք բացարձակապես դժգոհ ենք [Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակից], բայց շատ բան անել չենք կարող»։

Երբ անցյալ ամսին յոթ ադրբեջանցի հետաքննող լրագրողներ երկարաժամկետ բանտարկության դատապարտվեցին, ԵՄ դիվանագիտական ծառայությունը (EEAS) դա որակեց որպես «անհանգստացնող զարգացում» և կոչ արեց «անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու բոլոր լրագրողների համար անվտանգ և նպաստավոր միջավայր»։

Մինչ այժմ ԵՄ-ն լռություն է պահպանում Բահրուզ Սամադովի դավաճանության մեղադրանքով ազատազրկման վերաբերյալ։ Իսկ նրա ընկերները հայտնում են, որ Սամադովը վերջերս փորձել է ինքնասպան լինել և մտահոգված են նրա անվտանգության համար»,-նշված է հոդվածում։

📍Իմ կողմից կհավելեմ, որ տարբեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հենց ռուսական գազն է Ադրբեջանը վաճառում ԵՄ-ին։ Դրա հետ մեկտեղ ԵՄ-ի համար միշտ եղել ու մնում են լավ ու վատ բռնապետներ, Ալիևը ԵՄ-ի համար այս պահին «հարմար» բռնապետ է, ուստի այս հարցում կեղծ իլուզիաներ ունենալ պետք չի։
👍177
Զուտ որպես մարդ ու Ցեղասպանությունը վերապրած ժողովրդի ներկայացուցիչ՝ չեմ պատկերացնում, թե ինչպես ու ինչու կարելի է այսպես վարվել մի ժողովրդի հանդեպ ու դա անել իրեն զարգացած, քաղաքակիրթ, ինֆորմացված և մարդկային կյանքն ու արժանապատվությունը առաջնահերթ համարող քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ․․․

https://t.iss.one/tertammedia/42993
😢11💯4
⚡️🔥«Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք հայկական հասարակությունում ռևանշիզմի նոր ալիքի նշաններին։ Արդեն կատարվում են փորձեր՝ վիճարկելու գործող ստատուս քվոն և նոր իրողությունները։ Կան հստակ վկայություններ, որ հայկական երիտասարդության մեջ իրականացվում է գաղափարական դաստիարակություն՝ հակամարտության և բախման վերակենդանացման ոգով։ Սա լիովին անընդունելի է»,-սա հատված է Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցից։

Սա ասվում է մի պետության ներկայացուցչի կողմից, որտեղ նախագահի ուղիղ հրահանգով իրենց հանրակրթական դպրոցական դասագրքերում Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես «ադրբեջանական հին հող»։

Սա ասում է մի պետության նախագահի օգնական, որի նախագահն ուղիղ հայտարարել է․ «Հայաստանը երբեք այս տարածաշրջանում ներկա չի եղել։ Ներկայիս Հայաստանը մեր հողն է»։ Ու այս ամենը ՀՀ իշխանություններին հարող ներկայացուցիչների կողմից ներկայացվում է որպես «դրական ազդակ» Բաքվից միայն այն բանի համար, որ Հաջիևն ասել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտությունը կամ սրացումը օրակարգում չէ»։

📍Չի ասել պատերազմ չի լինի, ասել է այս պահին օրակարգում չի։ Իսկ պատերազմի ծրագրերը հասկանալու համար բավական է հայացք գցել ու տեսնել, թե ինչ է դասավանդվում Ադրբեջանի քաղաքացուն նախադպրոցական, դպրոցական և ԲՈՒՀ-ական հաստատություններում։


https://evnreport.com/arm/politics-arm/weaving-the-western-azerbaijan-narrative/
12👍4💯2
Երկրի թիվ մեկ «ստատուսագիրը», որը համատեղության կարգով դեռեւս նաեւ ՀՀ վարչապետն է, իրան անտեղյակի տեղ է դրել, ու անվերջ գրառումներով ձեաւցնում է՝ իբր չգիտի, որ դեռ հեթանոս ժամանակներից հայերը շատ հավեսով նշել են Վարդավառի տոնը: Դա այնքան տարածված է եղել հայոց մեջ, որ անցել է քրիստոնեական շրջան ու դարձել Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը։
«Ստատուսչին» չգիտի, որ հայերը արդեն մի քանի հազարամյակ իրար հավեսով ջրում են, ու ինքը դրա հետ ոչ մի կապ չունի 🙂
Ավելին, հենց Ալիեւն ասի էդ տոնի դեմ պայքարի, վրես ազդում է, որ ուրախ ջրում եք իրար, ինքը ակտիվորեն կսկսի պայքարել հազարամյակների պատմություն ունեցող Վարդավառի դեմ 💦
27👍26💯12😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վերջերս գործընկերներից մեկի հետ զրույցում կատակով նշեցի, որ կհամարեմ, որ ռուս-ադրբեջանական լարումը լրջանում է, երբ Ալիեւի վկա Մարկովին կոչեն «գործակալ»։ Շատ ուշագրավ էր ռուսական առաջին ալիքով հայտնի պրոպագանդիստների կողմից նման ձեւակերպում լսելը։ Չիմացողների համար ասեմ, որ Սերգեյ Մարկովը, ով ներկայանում է որպես ռուս քաղաքագետ, իսկապես ադրբեջանական շահերի մոլեռանդ սպասարկու է։
👍26💯11😁3
Ադրբեջանցի պաշտոնյաների՝ արտաքին լսարաններին տված հարցազրույցները վերլուծելիս միշտ պետք է հիշել մի կարևոր փաստ՝ Բաքուն վարվում է այնպես, ինչպես Ալիևը խոսում է ներքին լսարանի համար, ընդ որում՝ վերջերս նա ուղիղ դա խոստովանեց իր ելույթում։

Հուլիսի 19-ին օկուպացված Ստեփանակերտից հնչեցրած իր ելույթում Ալիևը բառացի ասել է․ «Ես մի անգամ փակ դռների հետևում հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունենում 2020-ից հետո, բայց մինչև 2023 թվականը, երբ քննարկվում էր իրավիճակը և երբ դեռևս այստեղ՝ Խանքենդիում, կային անջատողականներ, այդ երկար զրույցի ընթացքում ասացի մի բան, որը ես նաև հրապարակայնորեն էի ասել։ Եվ երբ իմ եվրոպացի գործընկերը պատասխանեց՝ «բա հետո՞ ինչ», ես ասացի՝ ես երբեք չեմ ստում իմ ժողովրդին։ Ահա թե ինչ եմ ասել։ Եվ սա իրականում ճիշտ է։ Իսկ հիմա՝ որպես ձեր հարցին պատասխանելու նախաբան, կասեմ, որ ես փորձում եմ երբեք չստել նաև իմ միջազգային գործընկերներին։ Իհարկե, եթե դա հնարավոր է․․․»։

Իրականում ադրբեջանական կողմը որպես կանոն ստում է միջազգային գործընկերներին, նրանք իմիտացրել են Լեռնային Ղարաբաղի ողջ բանակցային գործընթացը, շարունակ փախել խաղաղ կարգավորման ամենամոտ թվացող լուծումներից, հետո՝ միջազգային՝ իրենց համար բարենպաստ իրավիճակում գնացել պատերազմի։ Հենց «Եվրոնյուսին» տված հարցազրույցում Ալիևն ուղիղ տեքստով խոստովանել էր, որ պատերազմը եղել է իր կյանքի առաքելությունը։ Դրանից ուղիղ էլ ինչպե՞ս ասի։
Այնպես որ ամենից ուշադիր պետք է հետևել նրան, թե ինչ է Ալիևն ասում ներքին սպառման համար, դա հենց իր քաղաքականության ամենահստակ ու ուղիղ ցուցիչն է, մնացածը ՀՀ ԱԳՆ սիրած տերմինով ասեմ՝ ծխածածկույթ է, ուրիշ ոչինչ։
👍274
Tatev Hayrapetyan
⚡️🔥Մերժել շահավետ առաջարկը՝ առավելագույնը ստանալու նպատակով. Ալիևի խաղը տարածաշրջանային մեծ սեղանի շուրջ Վերջին շրջանում շատ է քննարկվում այսպես կոչված ամերիկյան առաջարկով Սյունիքով անցնելիք ճանապարհի տարբերակը։ «Կարնեգի» հիմնադրամը հոդված էր հրապարակել այդ…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հուլիսի 8-ին վերլուծություն էի գրել, որտեղ նշել էի․ «Ալիևը, որքան էլ առաջին հայացքից իրեն տարօրինակ կամ իրականությունից կտրված ղեկավարի պես պահի, նա հոյակապ հասկացել է, որ հենց իր պետության շահերից է բխում չհայտնվել ամբողջական կախվածության մեջ մեկ երկրից, անգամ, երբ այդ երկիրը Թուրքիան է, ուստի նրան թեկուզ և թուլացած, բայց ռուսական որոշակի ներկայություն պետք է․․․»։

Ադրբեջանցի փորձագետ Ահմեդ Ալիլին, ով սերտորեն համագործակցում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ, այս հարցազրույցում բառացի վերահաստատում է իմ ասածը՝ Ադրբեջանին պետք է ռուսական ներկայություն Հարավային Կովկասում։ Ուստի ռուս-ադրբեջանական լարվածության թեման վերլուծելիս պետք է հարցին նայել բազմակողմ, ռացիոնալ և ոչ երբեք էմոցիոնալ տեսանկյունից։
👍20👏21
Tatev Hayrapetyan pinned «⚡️🔥«Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք հայկական հասարակությունում ռևանշիզմի նոր ալիքի նշաններին։ Արդեն կատարվում են փորձեր՝ վիճարկելու գործող ստատուս քվոն և նոր իրողությունները։ Կան հստակ վկայություններ, որ հայկական երիտասարդության մեջ իրականացվում…»
Естественно, что они не скажут на международных площадках: «Знаете, мы называем территорию Армении «Западным Азербайджаном», включили это в учебники общеобразовательных школ и имеем чёткие планы захвата».

Кроме того, давайте внимательно посмотрим на формулировки Азербайджана — они больше не говорят, что войны не будет, они говорят: «этого нет в повестке дня». Это означает, что сегодня они не видят такой возможности, но могут увидеть её через год или два. Их политические и военные шаги доказывают, что они продолжают рассматривать военный сценарий.

https://www.youtube.com/watch?v=_eUrz0CRid0
👍21💯8
Media is too big
VIEW IN TELEGRAM
Իմ կողմից շատ հարգված փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը Կարպիս Փաշոյանի հետ զրույցում խոսում է կարևոր տարբեր հարցերից, այդ թվում՝ պետության և հասարակության առջև ծառացած ներքին բարդագույն մարտահրավերներից ու հնարավոր լուծումներից։ Ինձ համար հատկապես կարևոր էր լսել այն միտքը, որ ներկայիս իշխանությունները կամ առհասարակ հանրային տիրույթում ստեղծված մթնոլորտը արգելակում է, փակում քննարկումների դուռը, դա ամենավտանգավոր միտումներից մեկն է․․․Իսկ ամռան շոգին նայելու ու մտորելու զրույց է։
Հարցազրույցի ամբողջական հղումը՝

https://www.youtube.com/watch?v=J7oCp_ROa-s&t=758s
👍22
🔥«Ալիևի վերջնախաղը․ պատանդ վերցված խաղաղություն»,-այսպես է վերնագրված «EVNReport» կայքում հրապարակված իմ հոդվածը, որտեղ հիմնական կետերով ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը ՉԻ ԳՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ։

Ադրբեջանի ղեկավարը առավել շահում է գործընթացը երկարաձգելուց և նոր պահանջներ առաջ քաշելուց։ Մի շարք հիմնարար ցուցիչներ վկայում են, որ Ալիևը պատրաստ չէ խաղաղ համաձայնության վերջնական ձևակերպմանը, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչմանը, ինչպես նաև երկու ժողովուրդների ու ողջ տարածաշրջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու տևական խաղաղության հաստատմանը։ Այդ առումով հոդվածում հատ առ հատ անդրադարձել եմ հետևյալ կետերին՝

📍Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական օրակարգի ինստիտուցիոնալացում

📍Խաղաղության քրեականացում. հաշտեցումը՝ որպես դավաճանություն Ադրբեջանում

📍Բեմականացված դատավարությունները՝ որպես զենք հայերի դեմ

📍Ադրբեջանը ակտիվացնում է սպառնալիքները խաղաղության տեքստի համաձայնեցումից հետո

📍Ադրբեջանական զորավարժությունները՝ խաղաղության տեքստի հաստատումից հետո (դրանք միայն ակտիվացել են)

📍Երկու տարվա ռազմական գործարքները բացահայտում են Բաքվի ռազմական հավակնությունները։

Այս զարգացումները բացահայտում են մտահոգիչ օրինաչափություն. Ալիևն, ըստ ամենայնի, առավել հակված է տարածաշրջանային լարվածությունը երկարաձգելու և տարածքային հավակնությունները առաջ մղելու մեջ, քան՝ Հայաստանի ինքնիշխանության ճանաչման կամ տևական խաղաղություն հաստատելու գործում։

Հոդվածը դեռևս հասանելի է միայն անգլերեն տարբերակով, հույս ունեմ՝ առաջիկայում կկարողանամ ներկայացնել նաև հայերենը։ Դրա տարածումը նաև օտարալեզու լսարաններում շատ օգտակար կլինի 🙂

https://evnreport.com/opinion/aliyevs-endgame-holding-peace-hostage/
👍26😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը կարծում է, որ արտահանվող ադրբեջանական նավթում հայտնաբերված քլորօրգանական միացությունները «ռուսական դիվերսիա են» 🫠

Հիշեցնեմ, որ մոտ մեկ շաբաթ առաջ երկու ընկերություններ մեղադրել են Ադրբեջանին աղտոտված նավթ մատակարարելու մեջ։
British Petroleum-ը հայտարարել էր, որ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղով մատակարարվող նավթում հայտնաբերվել են օրգանական քլորիդներով աղտոտված վառելիք։
Նման հաղորդագրություն էր տարածել նաև իտալական Eni ընկերությունը՝ նշելով, որ ձեռք է բերել աղտոտված նավթ։ Հիմա, պարզվում է՝ դրանում ռուսներն են մեղավոր 🙂
😁14👍52
Օրեր առաջ ՀՀ ԱԳՆ-ից եղավ հայտարարություն, որ Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում: Ես սա ընկալում եմ որպես կարևոր, դրական քայլ՝ թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական առումով։ Բայց այդ քայլը իմ և իմ պես շատերի աչքում արժեզրկվում է, երբ հիշում ենք, որ սա նույն ԱԳՆ-ն է, որը վախենում է ծպտուն հանել Արցախում քրիստոնեական հսկայական ժառանգության վերացման մասին։ Այդ ժառանգությունը ոչ միայն հայկական պատմության ու մշակույթի մաս է, այլ նաև քրիստոնեական աշխարհի սեփականությունն է, և դա այնքան ճիշտ դիվանագիտական փաթեթավորմամբ կարելի է ներկայացնել ու գործնական քայլեր անել այդ ժառանգության վերացումը կանխելու համար։ Ավելին՝ սա նույն կառավարությանը ծառայող ԱԳՆ-ն է, որի ղեկավարը ամսիներ առաջ հայտարարել էր, որ արցախցիների հարցը բանակցային օրակարգում չի կարող լինել, քանի որ Ղարաբաղում այլևս հայություն չկա․․․Կարճ ասած՝ չկան հայեր, չկա խնդիր հայտնի արտահայտության ոճով։

Ինձ համար այս վարքը նույնն է, որ օրինակ՝ քո տան, ընտանիքիդ անդամը օգնության կարիք ունենա, բայց դու իրեն օգնելու համար քեզ որևէ նեղություն չտաս, ավելին՝ ասես, գնա, քո հարցերը ինչպես կարող ես լուծիր, ինձ համար դու բեռ ես։ Բայց միևնույն ժամանակ՝ վազես օգնելու հարևանիդ ընտանիքի անդամին, երբ կարիքի մեջ լինի։ Այստեղից էլ գալիս է հանրային համապատասխան վերաբերմունքը՝ թե որքանով ես դու ազնիվ քո մղումների ու արարքների մեջ․․․
13👍3💯3
«Հերոս» հարկատուն կփակի ՀԵՑ-ի խլման կամ «ժողովրդին վերադարձնելու օպերացիայի», «Տգիտությունը ուժ է» նախընտրական քարոզարշավի, մեկ էլ Ջենիֆեր Լոպեսի համերգի հաշիվը 🫠 չեմ հիշում վերջին անգամ երբ էինք էս կարգի կարևոր, պետական շահերից բխող հաշվիներ փակել, երջանկությունից գժվելու ժամանակներ ենք ապրում 😌

https://www.azatutyun.am/a/milion-dolar-petbyoujeits-jenifer-lopesi-hamergin-37-hazar-dolar-nra-erk%D6%85rya-snndin-185-hazar-dolar-hyouranotsnerin/33491819.html?fbclid=IwY2xjawL5dlNleHRuA2FlbQIxMQABHnLg8OEKlOd-hP9U-AYgH4ilyDoV7uTpGqdvZ5T4E1HkCLzZMlwVRTDrJktX_aem_hez3o3e0E623JvDRwCBSyw
😁5💯4👍2😢1
🔥📍Поскольку тема, связанная с армянином по происхождению, гениальным маринистом Айвазовским, в частности — снос его памятника в оккупированном Степанакерте, получила широкий отклик, напомню также, что страдающему армянофобией Баку не дают покоя и памятники и бюсты, увековечивающие память маршала Баграмяна, Нельсона Степаняна и других героических командиров, воевавших против фашизма и носивших армянские фамилии․․․

https://t.iss.one/TatevHayrapetyan/2991