Radio Sputnik Armenia
653 subscribers
369 photos
3.9K videos
2.86K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«Գովազդը միայն վաճառք չէ, այլև իմիջ». Հայաստանի գովազդային խորհրդի կոորդինատոր, PR մասնագետ Ռոզա Գրիգորյանը «Ուրիշ նորություներում» խոսել է գովազդային արշավների ազդեցության, ստեղծարարության, սոցիալական գովազդի կարևորության մասին։

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում պակասում են սոցիալական խնդիրներին առնչվող արշավները։ Մինչդեռ, ըստ մասնագետի, ճիշտ հաշվարկված գաղափարները կարող են բազմապատկել ցանկալի արդյունքը:

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊Քվեստեր, արագության վերահսկում, ինտելեկտուալ հարցեր, մարտկոցի խնայողություն․ Sevan EV Rally 2026-ն է ներկայացրել «Ուրիշ նորություններում» Կարեն Դերձյանը

«Մեր ռալլիի հիմնական մեխն այն է, որ թիմերը պետք է GPS-կորդինատներով գտնեն հատուկ կետերը։ Քանի որ երթուղին անցնում է հանրային ճանապարհներով, այս տարի ներդրվել է GPS վերահսկողություն․ սահմանված արագությունները (30–90 կմ/ժ) գերազանցող թիմերը կզրկվեն միավորներից», - բացատրում է Sevan EV Rally-ի համահիմնադիրը։


2024 թվականից մեկնարկած ամենամյա մրցույթն անցկացվում է Sevan Startup Summit-ի տարածքում, այս տարի՝ հուլիսի 28-ին: Ավելի քան 20 էլեկտրոմոբիլներ մեկնարկում են 5-ական րոպե ինտերվալով: Ճանապարհին թիմերը հաղթահարում են քվեստային կետեր, պատասխանում ինտելեկտուալ հարցերի և հավաքում միավորներ:

«Երբեմն թիմերը վերջին կիլոմետրերը չեն հաղթահարում սխալ ստրատեգիայի պատճառով: Անցած տարիներին հաղթել են ոչ թե առաջինը ֆինիշին հասած, այլ առաջադրանքները ճիշտ կատարած թիմերը»,- նշում է Դերձյանը։


Մրցույթին մասնակցում են ինչպես անհատներ, այնպես էլ պաշտոնական ավտոներկրողներ։ Միջոցառման շրջանակում անցկացվում է նաև կոնֆերանս՝ նվիրված «կանաչ» տնտեսությանն ու ոլորտի հեռանկարներին, իսկ օրը եզրափակվում է մրցանակաբաշխությամբ և երաժշտական ծրագրով: Sevan EV Rally-ի համահիմնադիրը խոսել է նաև ծրագրերից․ նպատակ ունեն ռալլին դարձնել միջազգային, ինչպես նաև կազմակերպել ձմեռային մրցաշար։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤2👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Երբ ասում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը լավ է, պետք է նաև բացատրեն՝ ո՞ւմ համար է լավ։ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալը լավ է Ամերիկայի, Մեծ Բրիտանիայի համար։ Այն մարդիկ, ովքեր այդ քարոզչությունն են տանում, որպես կանոն, ֆինանսավորվում են։ Սա օտար պետությունների միջամտության և նրանց տեղեկատվական ազդեցության արդյունքն է»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։ Նա նկատում է՝ հանրության շրջանում ձևավորվում է կեղծ տպավորություն, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու օգտին լայն աջակցություն կա․ դա քարոզչություն է։ Տնտեսագետի խոսքով՝ գինի, կոնյակ, ձուկ, կաթնամթերք և այլ պարենային ապրանքների արտահանումը դեպի ՌԴ շատ ավելի մեծ ծավալների ներուժ ունի, եթե ավելացնենք արտադրությունը։

«Ռուսական շուկան մեզ համար գրեթե անսպառ հնարավորություն է արտադրությունը զարգացնելու համար։ Եվրոպական շուկան, հակառակ տարածված կարծիքների, Հայաստանի համար իրական այլընտրանք չէ․ այն կարող է ավելի մեծ լինել, բայց մեզ համար այնտեղ տեղ չկա։ Իտալիայում նույնիսկ գինու գերարտադրության խնդիր կա, պահեստները լցված են, և հայկական գինին այնտեղ չի կարող մրցակցել՝ ո՛չ ճանաչելիությամբ, ո՛չ բրենդավորմամբ, ո՛չ լոգիստիկայով, ո՛չ էլ ստանդարտների առումով»,- բացատրում է տնտեսագետը։


Նա նաև որպես օրինակ բերեց Վրաստանը՝ նշելով, որ 2014 թվականից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ունենալու պայմաններում անգամ երկիրը չկարողացավ ամրապնդվել ԵՄ շուկայում։ Անդրադառնալով ռուսական շուկայի հետագա հասանելիությանը՝ տնտեսագետը նշեց, որ այստեղ նույնպես անորոշություններ կան․ կբացվվի՞ արդյոք ռուսական շուկան, և արդյո՞ք այնտեղ դեռ տեղ կլինի։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3💯2🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը, ըստ էության, չբերեց ոչ մի փոփոխություն՝ դեպի ռուսաստանյան շուկա վերադարձի հնարավորություն։ Ո՛չ Մոսկվայի, ո՛չ էլ Երևանի ակնկալիքները չարդարացան․ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն այս պահին տեսանելի չէ։ Հայաստանի ինքնամոռաց ձգտումը դեպի Եվրամիություն ևս արդարացված չէ․ եվրապաշտոնյաները բանավոր կանչում են ԵՄ շուկա, սակայն խոստումները մնում են օդում, բերքը՝ դաշտերում ու ծառերին, ձուկը՝ ջրում։

Փաշինյանի նախընտրական խոստումը, թե առաջին իսկ հնարավորության դեպքում կմեկնի Մոսկվա, կզրուցի-կկարգավորի խնդիրը, ինչպես նաև երեկվա զանգը ՌԴ նախագահին և խնդրանքը՝ կարգավորել «Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու ԵԱՏՄ կարգավորումներին հակասող սահմանափակումները» իրականում մի բան են փաստում՝ Հայաստանի իշխանությունները, այնուամենայնիվ, չեն կարողանում ռուսաստանյան շուկային ոչ միայն համարժեք, այլև մոտ հզորության շուկա գտնել։

Ի դեպ, Փաշինյանի «Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու ԵԱՏՄ կարգավորումներին հակասող սահմանափակումներ» ձևակերպման մասին․ իսկ ԵԱՏՄ անդամ Հայաստանի կտրուկ նետվելը դեպի ԵՄ՝ ԵԱՏՄ-ին անդամությունը պահպանելու ցանկությամբ ու հաշվին, չի՞ հակասում Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու ԵԱՏՄ կարգավորումներին։ Նախընտրական շրջանում Փաշինյանն ինքն ասաց՝ «Ռուսաստանի հետ Հայաստանը չի կարող հավասարը հավասարի հետ հարաբերություններ ունենալ. Ռուսաստանը գերտերություն է, և նրան պետք է հարգանքով, ակնածանքով վերաբերվել»։ Բա ինչպե՞ս է ուզում պարտադրել Ռուսաստանին շարունակել հարստացնել Հայաստանի տնտեսությունը, որ Հայաստանը մի օր կտրուկ գնա Եվրամիություն՝ այսօր արդեն Ռուսաստանին թշնամի հայտարարած կառույց։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Օդը բոլորի համար չէ․ դրոն կառավարելը պահանջում է առնվազն «5+» հմտություն, որոնցից են կարգապահությունը, կենտրոնացվածությունը, հիշողությունը և հետևողականությունը»։


«5+» հմտությունները ուղիղ համեմատական են անօդաչուների կիրառման ոլորտների ընդլայնմանը․ «Վիշապ դրոն» ակադեմիայի գործադիր տնօրեն Արման Սուլեյմանյանը «Ուրիշ նորություններում» թվարկում է՝ դրոններն այսօր կիրառվում են գյուղատնտեսությունից ու շինարարությունից մինչև արտակարգ իրավիճակներում, ոստիկանությունում, բանակում։

«Մարդկությունը գնում ենք դեպի տոտալ ռոբոտացում, և ընդամենը մի քանի տարի հետո մի երկրի ռոբոտներն ու դրոններն են կռվելու մյուս երկրների ռոբոտների և դրոնների դեմ»։


Սուլեյմանյանը բացատրում է՝ անօդաչու սարքերի ոլորտը միայն այն թռցնելը չէ․ ուսուցումն ընդգրկում է ֆիզիկա, էլեկտրոնիկա, ծրագրավորում, զոդում, դրոնների հավաքում զրոյից։

«Մեր նպատակը ոչ թե պարզապես քանակ կամ ֆինանսական շահույթ ապահովելն է, այլ բարձրորակ մասնագետներ կրթելը։ Մենք շատ աշակերտների ենք հեռացնում, որովհետև 5-ից միայն մեկն է դառնում իսկական օդաչու․ մեկ տարվա ընթացքում 280 աշակերտից վկայական է ստացել ընդամենը 33-ը»։


🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3❤1🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մենք հիմա գտնվում ենք արհեստական բանականության նախնադարում, որտեղ այն ստեղծվում է մեզ հետ, և մենք առաջիններն ենք։ 50 կամ 100 տարի անց մարդիկ ասելու են՝ հնում արհեստական բանականությունն օգտագործում էին այսպես․․․»:


«Հոսք» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Շողակաթ Մելքե-Գալստյանը «Ուրիշ նորություններում» խոսել է իրենց արվեստային լաբորատորիաների՝ մասնավորապես Notation լաբորատորիայի և փառատոնի, «արվեստական» ու արհեստական բանականության և հասարակության մասին։

«Մեր առօրյան լի է ծեսերով՝ առավոտյան սուրճից մինչև տան մաքրությունը։ Ծեսն օգտագործվում է որպես սոցիալական սոսինձ, համայնքի և սերունդների երկխոսության տիրույթ, որտեղից հետո դու այլևս նույն մարդը չես։ Արվեստն էլ ունի այդ նույն քվանտային ուժը՝ երբ շփվում ես հետը, փոխվում ես», — նկարագրում է Շողակաթ Մելքե-Գալստյանը:


«Հոսք» հիմնադրամի ծրագրերի ղեկավարը ներկայացրել է նաև օգոստոսի 1-2-ին անցկացվելիք Notation լաբորատորիայի և փառատոնի ծրագիրը․ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում և Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացվելու է ցերեկային ծրագիրն է, «Հայֆիլմի» տարածքում՝ երեկոյան-գիշերայինը։

«Արվեստի նորարարությունները չպետք է պտտվեն միայն արվեստի համայնքում, դրանք պետք է դուրս գան։ Հանրությունն այսօր շատ ավելի պատրաստ է ժամանակակից գաղափարների, քան մենք պատկերացնում ենք»:


🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Հայաստանի տնտեսական կախվածությունը մեկ շուկայից հասել է պատմական առավելագույնի»:


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադառնալով Հայաստանի տնտեսական կախվածությանը, արտաքին մարտահրավերներին և եվրոպական շուկաներ դուրս գալու հեռանկարներին։

«Բանական կառավարությունը պետք է ամեն ինչ աներ ապրանքների արտահանման աշխարհագրությունը ընդլայնելու համար, սակայն ակնկալել, թե Եվրոպան հեշտությամբ կբացի իր դռները հայկական արտադրանքի առջև, չափազանց միամիտ է։ Պարենային շուկան ամենազգայուն շուկան է։ Երկրների միջև առևտրային պատերազմները 10 դեպքից 9-ում պարենային շուկայի և տեքստիլի շուրջ են։ Միամիտ է կարծել, որ ֆրանսիացին լեհական խնձորի փոխարեն հայկական խնձոր կառնի։ Եվրոպայում իսպանական, պորտուգալական, իսրայելական, թուրքական միրգն է զբաղեցնում ամենամեծ տեղը։ Այնտեղ ապրանք վաճառելը անհնար չէ, բայց պետք է շատ երկար աշխատել այդ մարդկանց հետ։


🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Հայաստանը չի կարող դառնալ Իրանի էներգակիրների տարանցիկ երկիր և մեծ ծավալներով էլեկտրաէներգիա Իրան արտահանելու տեխնիկական հնարավորություն էլ չունի»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ, էներգետիկ հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը անդրադարձել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի՝ Իրան կատարած այցին։

«Հայաստանն այսօր Իրանի հետ աշխատում է «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով։ Այսինքն՝ Իրանից Հայաստան մատակարարվող գազի դիմաց Հայաստանը պետք է էլեկտրաէներգիա արտահանի Իրան։ Սակայն այսօր Հայաստանը տեխնիկական հնարավորություն չունի մեծ ծավալներով էլեկտրաէներգիա արտահանելու, քանի որ Հայաստան–Իրան 400 կՎ երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը շուրջ տասը տարի է՝ չի ավարտվում։ Պատճառը աշխարհաքաղաքական գործոններն են, բայց նաև իշխանությունների թույլ քաղաքական կամքը»։


Նրա համոզմամբ՝ նույնիսկ եթե տեխնիկական տեսանկյունից հնարավոր լինի մեծացնել իրանական գազի ներկրումը, այն չի կարող տնտեսական առումով փոխարինել ռուսական գազին։ Մանվելյանի խոսքով՝ նույնիսկ եթե ապագայում ռուսական գազի գինը բարձրանա, դա դեռ չի նշանակի, որ իրանական գազը կդառնա ավելի շահավետ այլընտրանք։

«Իրանը, օրինակ, Թուրքիային գազ է վաճառում շուրջ 400 դոլարով։ Եթե նույնիսկ ռուսական գազի գինը բարձրանա, դա դեռ չի նշանակում, որ Իրանից հնարավոր կլինի ավելի էժան գազ գնել»,– եզրափակեց փորձագետը։


🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3🤝2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Թոռնիկներս ծնվել են ԱՄՆ-ում, հայերեն հասկանում են, բայց լավ չեն խոսում։ Որոշեցի գրել պատմություն, որտեղ հերոսները հենց իրենք են՝ իրենց անուններով ու բնավորությամբ։ Երբ սկսեցի ընթերցել նրանց համար, գտնելով իրենց այդ պատմության մեջ՝ ավելի հետաքրքրվեցին։ Այստեղից էլ ծնվեց շարքի միտքը»։


DEMQ SHOW-ի գործադիր պրոդյուսեր, նաև «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Ազնիվ գողեր», «Mallորվածը» և այլ ֆիլմերի պրոդյուսեր Կարո Կիրակոսյանը 1992 թվականից ԱՄՆ-ում է բնակվում․ հերթական անգամ Հայաստանում է, այս անգամ՝ իր հեղինակած «Հրաշագործ մանչուկը» մանկական գիրքի շնորհանդեսի առթիվ։ Ժողովածուն 7 հեքիաթներից բաղկացած շարքի առաջին տպագրությունն է։

«70-անց հասակում նոր սկսել եմ հեքիաթ գրել։ Ես չեմ պատկերացնում, որ մարդ կարող է նստել ու մտածել՝ «ուզում եմ հեքիաթ գրել․ դա ինքնաբուխ է եկել, ու գրելու ընթացքում ես միայն հաճույք եմ ստացել»։


Ժողովածուի հիման վրա պատրաստվում է նաև աուդիոգիրք․ հեքիաթները պատմում է Հրանտ Թոխատյանը։ Իսկ օգոստոսին լույս կտեսնի «Այլմոլորակային Զուզուն» գիրքը։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Տաղանդավոր ու խոստումնալից թենիսիստներ մենք միշտ էլ ունեցել ենք, բայց այս մարզաձևում մեծ նվաճումների հասնելը շատ դժվար է»։


Թենիսի Հայաստանի հավաքականը կարողացավ վերելքով հանդես գալ Դևիսի գավաթի խաղարկության ենթախմբում․ խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը՝ մեր հավաքականը հաջորդ տարի հանդես է գալու արդեն 3–րդ ենթախմբում։ 18–19 տարեկան հայ թենիսիստները մեր հավաքականի կազմում ցույց տվեցին բավականին հասուն խաղ ու հասան իրենց նպատակին։ Հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նկատում է՝ մենապայքարային ձևերում հայ մարզիկները միշտ էլ հաջողակ են եղել, և թենիսում էլ հնարավոր է հասնել մեծ հաջողությունների։ Բայց այս մարզաձևում մեծ հաջողությունները յուրահատկություն ունեն․

«Թենիսում մեծ հաջողությունների հասնելու համար մեծ ներդրումներ են հարկավոր։ Այս մարզաձևում մարզկիկը ոչ թե ֆինանսավորվում է, այլ ֆինանսավորում․ հենց թենիսիստն է վճարում մարզիչին, նրա օգնականին, բժշկին։ Դրա համար իհարկե գումարներ են հարկավոր․ եթե կարիերայի նախնական փուլում մարզիկը ֆինանսապես ուժեղ հովանավոր չունեցավ, մեղմ ասած, չի կարող հանդես գալ բարձրակարգ մրցումներում, որովհետև հարկավոր է վճարել ինքնաթիռի տոմսերի համար, տարբեր քաղաքներում կացության համար, մարզվելու, անգամ սնվելու համար։ Մենք ունեցել ենք ու ունենք տաղանդավոր թենիսիստներ, բայց այս մարզաձևում շատ բարձր «թռնելը» շատ դժվար է»։


🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Թալանը վերադարձնելու» թեման իշխանության համար շարունակում է մնալ շատ հարմար քաղաքական ռեսուրս. այս թեման իշխանությանն անհրաժեշտ է սեփական կառավարչական անկարողությունն ու թերացումներն արդարացնելու համար, ինչը սակայն լուրջ հարված է հասցնում երկրի ներդրումային միջավայրին։


«Բաց տեքստով» հաղորդաշարի հերթական թողարկմանը զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Աշոտ Սաֆարյանը։ Սաֆարյանի դիտարկմամբ՝ իշխանություններն այս գործընթացին մոտենում են խիստ կոնյունկտուրային։

«Օրինակ, հիշենք 2018 թվականը, երբ Գագիկ Ծառուկյանն աջակցեց շարժմանը և ձևավորվեց կոալիցիոն կառավարություն, այն ժամանակ նույն «Արարատցեմենտ» գործարանը, «Օլիմպավանը» և մյուս օբյեկտները համարվում էին օրինական սեփականաշնորհված, և ամեն ինչ նորմալ էր։ Բայց հենց որ Գագիկ Ծառուկյանը որոշեց խոսել իշխանության թերացումների և խոստումները չկատարելու մասին, նրա բոլոր բիզնեսները հանկարծակի հայտնվեցին իրավապահների թիրախում։ Այս ամենն ունենում է չափազանց վտանգավոր «կողմնակի էֆեկտ» տնտեսության համար․ ցանկացած ներդրող իրեն անպաշտպան է զգալու»։


🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մենք շատ էինք կարևորում մեկնարկային խաղը Ադրբեջանի հավաքականի հետ, որում մեր աղջիկները փայլուն հանդես եկան ու հաղթեցինք 3։0 հաշվով։ Հետագայում մենք ոչ միայն ուզում էինք հաղթել, այլ ուզում էինք հաղթել միայն 3։0 հաշվով։ Ու ես շատ ուրախ եմ, որ մեր հավաքականը 2009-ից ի վեր առաջին անգա հանդես է գալու Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության 2-րդ ենթախմբում։ Ունենք մեծ հույսեր, ֆեդերացիան օգնում ու աշխատում է, մենք էլ շարժվում ենք առաջ»։


Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը Սան Մարինոյում փայլուն ելույթներ ունեցավ Բիլի Ջին Քինգի գավաթի (կանանց աշխարհի թիմային գավաթ) խաղարկության երրորդ ենթախմբում։

Հայաստանի հավաքականը խմբային փուլում հաղթանակի հասավ Ադրբեջանի, Ալբանիայի և Չեռնոգորիայի հավաքականների նկատմամբ, երկրորդ խումբ անցնելու համար խաղում էլ պարտության մատնեց Էստոնիայի հավաքականին։ Հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Մովսիսյանը մեր հավաքականի խաղը բնութագրեց շատ հաջողված, բայց ընդգծեց որ այդ գործում կարևոր նշանակություն ունեցավ թիմում Էլինա Ավանեսյանի հանդես գալը։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ադրբեջանում հակահայկական քաղաքականությունն ու ատելության քարոզն ունեն խորը ինստիտուցիոնալ բնույթ: Սրանից որևէ նահանջ չի եղել։ Անկախ նրանից, թե Հայաստանում քանի անգամ կգոռան «խաղաղություն», կամ ինչպես կարձագանքեն դրան միջազգային դերակատարներն ու եվրոպացիները, դրանից իրողությունը չի փոխվում։ Սա մի համակարգ է, որը դրված է դեռևս հանրակրթական դպրոցների ու դասագրքերի մակարդակով և տարիներ շարունակ արմատավորվում է հասարակության մեջ»:


«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հենց հակահայկական քաղաքականության ու ատելության քարոզի տեսանկյունից է մեկնաբանում Ադրբեջանում ընթացող մարզական մրցաշարերի ընթացքում հայ մարզիկների հաղթանակների, ՀՀ օրհներգի հնչելու պահին հանդիսատեսի սուլոցներն ու վիրավորական բառեր հնչեցնելը։ Ասում է՝ քանի դեռ ատելության պետական մեխանիզմը շարունակում է գործել, առաջիկա տարիներին որևէ էական ու լուրջ փոփոխություն ակնկալելն ավելորդ է:

Աբրահամյանն անդրադարձել է նաև ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող ողբերգական դեպքերի․

«Մարտական դիրքում տեղի է ունեցել ինքնասպանություն․ իշխանական քարոզչամեքենան ինչի՞ ուղղությամբ է աշխատում․ չի քննարկվում, թե զինված ուժերում առկա կանոնադրությունները չեն աշխատում, թե ինչո՛ւ վերահսկողություն չկա, ինչու ծառայությունը, այդ թվում՝ մարտական հերթապահությունը պատշաճ ձևով չի իրականացվում... այս ամեն ինչը թողնվում է մի կողմ, և թեման կենցաղայնացվում է»։


🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4💯1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ Երբ փորձ է արվում վերլուծել օրակարգային դարձած «ԵԱՏՄ, թե ԵՄ» գործընթացների տրամաբանությունը, ապա նկատել եմ մի կարծիք, թե Եվրոպական միությունը քաղաքական կառույց է, իսկ ԵԱՏՄ-ն՝ լոկ տնտեսական, հետևաբար, հակասություններ չեն կարող լինել։

Սա թերի կարծիք է, շատ պարզ պատճառով՝ 2 կառույցների հիմքում էլ ընկած է քաղաքական բաղադրիչը, չնայած այն փաստի, որ 2-ն էլ ձևավորվել էին տնտեսական նպատակների վրա։

Եվրամիությունը անշուշտ որպես քաղաքական կառույց է հնչեցրել Ռուսաստանի՝ ԵԱՏՄ լոկոմոտիվի դեմ պատերազմելու իր նպատակը, հետևաբար տրամաբանական է, որ ԵԱՏՄ՝ այս դեպքում քաղաքական կառույցը, ասում է հետևյալը՝ ձգտում եք անդամակցել մի քաղաքական կառույցի, որը պատերազմո՞վ է սպառնում ԵԱՏՄ կարևորագույն պետությանը՝ Ռուսաստանին, ապա անտրամաբանական է մնալը ԵԱՏՄ-ի կազմում, այսինքն՝ այն կառույցի կազմում, որի դեմ ԵՄ-ն պատրաստվում է պատերազմ սկսել կամ արդեն պրոքսի-պատերազմում է։ Եվ այս ամենի ֆոնին, Հայաստանը անցած տարի օրենք ընդունեց, համաձայն որի՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միտված է Եվրամիությանը անդամակցելուն։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4❤2🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«Որտեղ մարդիկ հավաքվեն և պարեն, ինքն էնտեղ կլինի, և ես դրան խորը հավատում եմ»․ Անի Գինոսյան

Օգոստոսի 3-ին ազգագրագետ, «Կարին» համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանը կդառնար 60 տարեկան։ Հոբելյանը զուգադիպում է «Կարինի» ավանդական երգի-պարի համույթի 25-ամյակին, և տարվա բոլոր նախաձեռնություններն անցկացվում են «Գագիկ Գինոսյան 60, Կարին 25» խորագրով։ Տոնական ծրագրերն արդեն մեկնարկել են․ պահպանելով 20-ամյա ավանդույթը՝ Կասկադում անցկացված պարուսուցումից զատ, այս անգամ փառատոնը անցկացվել է նաև Գյումրիում․ հուլիսի 31-ին Վարդանանց հրապարակում կայացել է տոնական շքերթ և մեծ պարուսուցում։

«Գյումրին մեր մշակութային մայրաքաղաքն է, իսկ մարզերի ժողովուրդն ունի ավանդական ռիթմերի կարիք։ Հայրս ծնունդով Ջավախքից էր, Գյումրիում միշտ կանգառներ էր ունենում և այնտեղ շատ մեծ ընկերական շրջապատ ուներ»,— «Ուրիշ նորություններում» ասում է Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Անի Գինոսյանը։


Գագիկ Գինոսյանի արխիվում առկա է շուրջ 600 գրառված ազդանմուշ, որոնցից ավելի քան 36-ը բացառիկ վերծանություններ են։ Առաջիկայում նախատեսվում են «Կարինի» մեծ մենահամերգը, միջազգային գիտաժողովներ և մոտ 40 պարերի գիտական նյութերի նոր ժողովածուի հրատարակում։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4❤1🕊1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ժամանակ չկա․ եթե ձախողեն, հերթական հուսալքությունն են առաջացնելու։ Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված անվերջանալի պայքարից առաջին հերթին տուժում է ՀՀ քաղաքացին, քանի որ Ազգային ժողովում բուն օրենսդիր աշխատանքը փոխարինվել է քաղաքական հռետորաբանությամբ»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը անդրադարձել է 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերին։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3🔥2💯2❤1👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«Բաքվում կարող էինք ավելի մեծ նվաճումների հասնել»․ հավաքականի ավագ մարզիչ

Մինչև 17 տարեկան հունահռոմեական ոճի ըմբաշամարտի Հայաստանի հավաքականը Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճեց մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։ Մեր ըմբիշներից Ջանես Նազարյանը հաղթելով բոլոր մրցակիցներին հնչեցրեց Հայաստանի օրհներգը Ադրբեջանի մայրաքաղաքում։

Բաքվում անցկացրած օրերի, մարզումների ու մրցումների մասին Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը զրուցել է Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի հետ։ Ասում է՝ տղաների ելույթներից գոհ է, բայց գտնում է, որ թիմը կարող էր ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե որոշ վրիպումներ չլինեին․

«Չնայած անվտանգության աշխատկիցները անընդհատ եղել են մեր հավաքականի կողքին, նույնիսկ որոշ բառեր հայերեն էին արտաբերում լարվածությունը թուլացնելու համար, բայց ամեն դեպքում լարվածություն եղել է, ու մրցումների ժամանակ էլ հենց այդ լարվածությունն է խանգարել մեր ըմբիշներից երկուսին հասնել պատվո պատվանդանին»։


🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Թուրքական պետության քաղաքականությունն ու ծրագրերը պատմականորեն միտված են եղել հայկական գործոնի և Հայաստան պետության սահմանափակմանը։ Օրինակ՝ Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագրերը՝ այնպիսի քարտեզ, որը թույլ տալիս է լինել նիշային պետություն, բայց չլինել իրական պետություն։ Այդ նույն մոտեցումը հետագայում տարածվել է նաև Հայաստանի Հանրապետության վրա»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը անդրարձել է Թուրքիայի պետական ծրագրերին, հայ-թուրքական հարաբերությունների էությանը, ինչպես նաև պատմական տարբեր փուլերում հայերի և տարածաշրջանային տերությունների փոխհարաբերություններին։

Թուրքագետն ընդգծում է՝ թուրքական պետական ծրագրերը Հայաստանի նկատմամբ ունեցել են երեք առանցքային թիրախ` Արցախ, Նախիջևան, Սյունիք․ ըստ իրենց գաղափարի՝ դրանք չպետք է լինեն Հայաստանի կազմում, կամ եթե անգամ լինեն էլ, ապա ոչ լիովին Հայաստանի վերահսկողության ներքո․

«Մենք տեսանք Նախիջևանը 100 տարի առաջ ինչպես անցավ Ադրբեջանին, Արցախի դեպքը 6 տարի առաջ․․․ Եվ հիմա տեսնում ենք Սյունիքի նկատմամբ ինչեր են տեղի ունենում։ Այսինքն, Սյունիքի նկատմամբ ասում են՝ լավ, եթե Սյունիքը թեկուզ լինի Հայաստանին, չպետք է լինի լիովին Հայաստանի վերահսկողության ներքո»։


🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ Հնդկաստանի քաղաքացինեը՝ Հայաստանում․ այս թեմայի շուրջ երբեք չենք խոսել։ Այսօր խոսելու ենք ներգաղթի մասին։

Եղբայրական, բարեկամական Հնդկաստանի քաղաքացիների մեծ ներհոսքով, այո՛, Հայաստանը կանգնած է լրջագույն իմիգրացիոն ռիսկերի առջև։ Արդեն վաղուց կան ոլորտներ, որտեղ աշխատում են գրեթե միայն հնդկաստանցի ներգաղթյալներ, օրինակ՝ առաքման ոլորտում։ Նրանք հիմնականում չեն ինտեգրվում հայաստանյան հասարակությանը, թեև նրանցից «հնաբնակները» քիչ-քիչ սովորում են հայերեն։ Այնուամենայնիվ ձևաավորում են կոմպակտ համայնք, բնակվում խմբերով և այլն։ Շատ կարևոր է, որ իմիգրացիոն բոլոր գործընթացների կառավարման պրոցեսները լինեն բաց, պարզ և վերահսկելի։

Դիտարկենք այս օրերին միգրացիոն ճգնաժամը Իսպանիայում, և միաժամանակ եվրոպական մամուլում հայտնված լուրը, ըստ որի՝ Իտալիան հանդես է գալու մի առաջարկությամբ, որ ԵՄ-ից դուրս ձևավորվեն «միգրացիոն կենտրոններ»։ Լուրը դեռ ոչ հերքվել, ոչ հաստատվել է ԵՄ-ում պաշտոնապես, բայց հետաքրքրում է մեզ այն պատճառով, որ թվարկված երկրների շարքում է նաև Հայաստանը՝ ի թիվս Ռուանդայի, Գանայի, Սենեգալի, Թունիսի, Լիբիայի, Մավրիտանիայի, Եգիպտոսի, Ուգանդայի, Ուզբեկստանի, Չեռնոգորիայի, Եթովպիայի։

Եկեք ֆիքսենք՝ այսպիսի գործընթացները չպետք է թելադրվեն օտար երկրներից։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Եթե խորհրդարանը չի քննարկում մարդկանց առաջնահերթ մտահոգությունները, ապա այն աստիճանաբար հեռանում է իր հիմնական առաքելությունից»։


«Բաց տեքստով» պոդկաստում զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Աշոտ Սաֆարյանը։

Մինչ հասարակությունը սպասում է սոցիալական, տնտեսական և անվտանգության ոլորտներում կուտակված խնդիրների լուծումներին, քաղաքական օրակարգում էլի գերակշռում են փոխադարձ մեղադրանքներն ու երկրորդական թեմաները։ Մինչդեռ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում Ազգային ժողովը պետք է լինի երկրի գլխավոր քաղաքական հարթակը, որտեղ քննարկվում են հասարակությանը հուզող ամենակարևոր խնդիրները, ներկայացվում են լուծումներ և ձևավորվում է պետական քաղաքականությունը։


🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️«Վեհափա՜ռ, Վեհափա՜ռ». դատարանի բակում Ամենայն հայոց կաթողիկոսին դիմավորեցին ծափերով և վանկարկումներով։

Վեհափառի հայրապետի հետ են այն եպիսկոպոսները, որոնք անցնում են նույն «գործով»։ Հավաքվածները սկսեցին միաձայն երգել Հայրապետական մաղթերգը։ Դրանից հետո բոլորը միասին Տերունական աղոթքն արտասանեցին։

@ArmeniaSputnik
👏4❤2🕊1