Radio Sputnik Armenia
654 subscribers
369 photos
3.9K videos
2.87K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
««Հայկական սեպը» խանգարում է թյուրքական աշխարհի կայացմանը․ Արևմուտքի համար Հայաստանը ինքնին արժեք չի ներկայացնում, այլ դիտարկվում է որպես գործիք։ Արևմուտքը ո՛չ մեզ սիրում է, ո՛չ ատում, Արևմուտքի համար մենք արժեք չենք»։


«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ Արևմուտքը մեզ պարզապես զոհ է մատուցում մեծ խաղի համար․

«Արևմուտքին մշտապես հետաքրքրել է Ռուսաստանի տրոհումը, Չինաստանին թույլ չտալ, որ գլուխ բարձրացնի... և Իրանը։ Իսկ դրանց միջև սեպ խրելու միակ տարբերակը թյուրքական աշխարհի գոյությունն է՝ Կոստանդնուպոլսից մինչև Խաղաղ օվկիանոս։ Հիմա այդ ճանապարհին էլի սեպ կա՝ հայկական սեպը»։


Իսագուլյանի մեկնաբանությամբ՝ Թուրքիան ու Ադրբեջանը, այսինքն՝ թյուրքական աշխարհի մի մասը, Արևմուտքին ներկայանում է որպես հզոր գործոն և գործիք ընդդեմ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի: Եվ Արևմուտքին հասկացնում են կամ պայման են դնում` եթե ուզում եք, որ մենք Ուկրաինայի նման դառնանք ձեր գործիքը , ապա ձեր միակ ճանապարհը թյուրքական աշխարհի արանքից «հայկական սեպը» հեռացնելն է։

«Իսկ հզոր հայկական պետականությունը բխում է միայն տարածաշրջանային որոշակի երկրների ռազմավարական շահերից»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎙«Աբովյան TIME»․ ՄԱԿ-ի հերթական նստաշրջանը ավանդականներից չէր․ աշխարհի հիմնական խաղացողները՝ Չինաստան, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Հնդկաստան, Իրան, Իսրայել և այլն, մատնանշեցին իրենց դիրքավորումը նոր աշխարհակարգի պայմաններում։

Արդեն իսկ նախանշվում են այն նոր աշխարհաքաղաքական սահմանները, որոնք ձևում են աշխարհը։ Հայաստանի համար շատ կարևոր է ոչ մի պարագայում չընկնել հոսանքի տակ և հնացած կամ ոչ ակտուալ աշխարհաքաղաքական կենտրոնների վրա հաշվարկ անել, օրինակ՝ նույն Եվրամիության։ Պետք է լինել մաքսիմալ պրագմատիկ․ հենց այսօրվա մեր որոշումից է կախված լինելու՝ ունենալո՞ւ ենք մենք պետություն։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Արդբեջանը քարերի ոչնչացումից առաջ մարդկանց դեմ է էթնիկ զտում արել։ Ամենակարևոր արժեքը մարդն է, և եթե Արցախի ժողովրդի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումները միջազգայնորեն չեն պատժվում, էլ ի՞նչ խոսենք քարերի ու հուշարձանների ոչնչացման մասին»։


«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը Ադրբեջանի պետական վանդալիզմի քաղաքականությունն ու միջազգային հանրության լռությունը նույն հարթության վրա է դնում:
 
«Միջազգային ամենակարևոր ոստիկանական հանգույցը՝ Ինտերպոլը պարզապես օգտագործվում է աշխարհաքաղաքական ճնշումների համար: Չի կարող գողացված կոչվել այն մշակութային ժառանգությունը, որը դու ինքդ չես հարգում ու ոչնչացնում ես, իսկ մյուս կողմը պատերազմական գոտուց դուրս է բերել պղծումից ու ավերումից փրկելու համար․ սա լիովին համապատասխանում է միջազգային նորմերին»։

 
Ադրբեջանն, ըստ էության, ոչ մի ապացույց չունի, ու չէր էլ կարող ունենալ, թե Գանձասարը, Դադիվանքն ու Արցախի մյուս վանքերն ու եկեղեցիները հայկական չեն․

«Դա պարզապես խեղկատակություն է։ Ըստ իրենց, հայերը 7-րդ կամ 8-րդ դարից կանխատեսել են, թե դարեր անց Միջին Ասիայից թուրքեր են գալու, ու հատուկ արձանագրություններ են թողել, որ հետագայում փաստե՞ր ունենան։ Ադրբեջանը կարող է օրական 3 սուտ հորինել, բայց մեր առաջնահերթ խնդիրն է շարունակել ներկայացնել իրականությունը, որպեսզի Արցախի հուշարձանները տարիներ անց չմնան միայն արխիվային լուսանկարներում»։


Փորձագետը հատուկ ընդգծեց Իրանի օրինակը՝ մեր միակ հարևանն է, որ պետական մակարդակով պահպանում, վերականգնում ու հանրահռչակում է հայկական հուշարձանները՝ հրավիրելով հայ մասնագետների, ընդգծելով դրանց հայկական պատկանելությունը:

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎙«Ուժեղ Հայաստանը» չի պատարատվում մերժել իշխանության բերած այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կարող են բարելավել քաղաքացիների առօրյան․ քաղաքացիների առօրյա կյանքն ու սոցիալական վիճակը առաջնային են. «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ասում է խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

«Եթե խտացնենք գույները, օրինակ՝ ՔՊ-ական մի վառ ներկայացուցիչ օրենքի նախագիծ բերի թոշակների կրկնակի բարձրացման մասին, մենք դրան դե՞մ ենք քվեարկում: Ո՞վ է տուժում դրանից՝ ժողովուրդը: Որովհետև էն տատիկը, ով իր գազի, լույսի, դեղորայքի գներն է տեսնում, իր համար, անկախ իմ վերաբերմունքից, իր առօրյա կյանքը շատ կարևոր է»,- պարզաբանում է Հովսեփյանը:


Պատգամավորը որպես օրինակ հիշեցրել է Ինդոնեզիայի հետ համաձայնագրի քվեարկությունը, որին ընդդիմադիր խմբակցությունը կողմ է քվեարկել․

«Իհարկե նաև քննադատեցինք, որովհետև նույն Ինդոնեզիայի հետ 20 անգամ մեր առևտրաշրջանառությունը նվազել էր, այն դեպքում, որ Ինդոնեզիան ունի հսկայական շուկա։ Եվ երբ մենք խոսում էինք դիվերսիֆիկացիայից, հարց էինք բարձրացրել՝ բա ինչո՞ւ է իջել 20 անգամ»։


Հովսեփյանն անդրադարձել է նաև ընտրողներին հիասթափեցնելու մտավախությանը։ Նրա խոսքով՝ քաղաքական ուժերը կարող են մտահոգվել, որ որոշ որոշումներ իրենց ընտրողների կողմից բացասաբար կընդունվեն, սակայն առաջնորդի կարևոր դերերից մեկը նաև անհրաժեշտության դեպքում ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու կարողությունն է։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎙«Կա՛մ ժամանակակից է, կա՛մ մահացած»․ «Հայֆեստ» կատարողական արվեստների միջազգային փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի բնութագրմամբ՝ թատրոնն ամենաարագ և ակնհայտ տրանսֆորմացիան ու արտացոլումն է այն ամենի, ինչ կատարվում է հասարակության մեջ։

«Հայֆեստը» այս տարի «Փառատոնային ձերը» խորագրի ներքո կհյուրընկալի թատերական աշխարհի ավելի քան 200 մասնակցի՝ 11 երկրներից, ու թատերասերներին։ Անդրադառնալով նորարարություններին՝ փառատոնի նախագահն ընդգծում է, որ ծրագիրը միշտ պահպանում է ավանդույթներն ու որակը՝ առանց տեղում դոփելու.

«Եթե գաղափարը ճիշտ է՝ գումարը մեջն է, եթե գումար չկա, ուրեմն սխալվել ես մի տեղ», - բանաձևում է Ղուկասյանը։


Այս տարվա կարևորագույն նորույթներից է տարածաշրջանում առաջին անգամ բացվող կատարողական արվեստների միջազգային շուկան (HFPAM), որը համագործակցության մեծ հարթակ ստեղծելով՝ միավորելու է Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և այլ երկրների փառատոնների ղեկավարներին ու պրոդյուսերներին։

«21-րդ դարի հանդիսատեսը թատրոն է գալիս այն եզակի մոգության և իրական ժամանակում ստեղծվող էներգիայի համար, որը բացակայում է թվային աշխարհում․ մարդիկ գալիս են, որովհետև կատարողական արվեստի մոգությունը կատարվում է այստեղ և հիմա»։


Փառատոնի նախագահը հրավիրում է բացման շքեղ արարողությանը՝ իտալացի հայտնի ռեժիսոր Լուկա Պիայլինիի բացօթյա օդային ներկայացմանը՝ «Տիեզերական ճամփորդություն», հոկտեմբերի 1-ին Կասկադում։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայաստանին անհրաժեշտ է խաղաղության մի քանի միջազգային երաշխավոր, և միջազգային գերտերությունները այդ դերը կարող են ստանձնել»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը միևնույն ժամանակ ընդգծում է՝ Հայաստանը չպետք է վերածվի տարբեր ուժերի հակադրության հարթակի․

«Հայաստանը ընդհանուր առմամբ պետք է իրականացնի բալանսավորված դիվանագիտություն և չլինի հակադրությունների հարթակ, այլ լինի համագործակցության հարթակ, որտեղ միջազգային գերտերությունները իրար հետ աշխատելու են, այլ ոչ թե բախումների կենտրոն դառնա»։


Անդրադառնալով Տիգրանաշենին՝ պատգամավորը ընդգծել է, որ բնակավայրում պետք է իրականացվեն զարգացման ծրագրեր։

«Տիգրանաշենի դպրոցը փակվել է, և այժմ անհրաժեշտ է լուծել երեխաների՝ հարևան բնակավայրի դպրոց հասնելու հարցը՝ տրանսպորտային միջոց ձեռք բերել։ Տիգրանաշենը, ինչպես Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ բնակավայր, պետք է զարգանա։ Ինչո՞ւ պիտի Տիգրանաշենը հանձնվի: Մեր օրենքով ՀՀ բնակավայր է համարվում: Հիշո՞ւմ եք, որ ոնց էին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը իշխող կուսակցության ներկայացուցիչները բարձրաձայնում, թե բա՝ դրանով Սյունիքից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը: Երբ իրենց ձեռք չի տալիս՝ չեն հիշում։ Այ երբ որ իրենց ձեռք էր տալիս՝ այդ օրենքի մասին հիշում էին, հիմա այդ օրենքը կոնկրետ Տիգրանաշենի քեյսով ոչ ոք չի ուզում հիշել»։


Աբրահամյանը հայտնեց, որ նախատեսվում է բնակավայրում խաղահրապարակ կառուցել, գյուղատնտեսական շուկա հիմնել։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2💯2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ադրբեջանն այլևս չի ցանկանում լինել «փոքր եղբոր» կարգավիճակում․ Թուրքիայի կողմից Ադրբեջանի նկատմամբ հիբրիդային հարձակումների մասին բարձրաձայնումները վկայում են այդ երկրների հարաբերություններում առկա պրոբլեմատիկ կետերի մասին»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը մեկնաբանել է Անկարայի ու Բաքվի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածությունը։

44–օրյա պատերազմից հետո երկու երկրների վերլուծական շրջանակներում կարծիք կար, որ Թուրքիայի օգնությունը Ադրբեջանին անպայմանորեն ինչ-որ պահի ենթադրելու է փոխհատուցում, որի մասշտաբները կախված կլինեն Անկարայի գլոբալ քաղաքական նպատակներից։ Ամենաշրջանառվող վարկածնրից մեկը Ադրբեջանի լիակատար կլանումն է թուրքական պետության կողմից. Ադրբեջանի չափից ավելի ինքնուրույնությունը Թուրքիայի ոչ բոլոր շրջանակների համար է ընդունելի։


Ադրբեջանն օրերս հայտարարել է, որ Թուրքիայի տարածքից Բաքվի դեմ տեղեկատվական արշավ է իրականացվում։ Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները խաթարելու, հասարակությանը մոլորության մեջ գցելու, պետության և դրա ինստիտուտների նկատմամբ անվստահություն սերմանելու, ինչպես նաև ադրբեջանական հասարակության մեջ բևեռացվածությունն ուժեղացնելու համար։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎙«Մարզուղին փակվել է, բայց հույս ունեինք»․ Հայաստանի կարտինգի թիմը Հունաստանում 10-րդ տեղը զբաղեցրեց

Sputnik Արմենիայի հետ զրույցում Goroyan Racing կարտինգի թիմի տնօրեն Գուրգեն Դալիբալթյանն ու պիլոտ Արիկ Եգանյանը պատմել են Հունաստանում կայանացած միջազգային մրցաշարի մասին։

Մեր թիմը պատրաստվում էր մեծ նվիրումով ու Հունաստանից մեդալներով վերադառնալու մեծ հույսեր կային։ Բայց մրցումների մեկնարկից մեկ ամիս առաջ Play City–ին փակվեց, ու մենք զրկվեցին Հայաստանում կարտինգի համար նախատեսված միակ մրցուղուց։ Իհարկե հայտնվեցինք փակուղում, բայց որոշեցինք մեկնել մրցավայր ու 25 թիմերի միջև պայքարում զբաղեցրինք 10–րդ տեղը։


Զրուցակիցները պատմել են նաև, թե որտեղ են մարզվելու առաջիկայում ու ի՞նչ մրցումներ կան առջևում։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤝2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Սկզբում Ադրբեջանին էին նախապատվությունը տվել, բայց հետագայում որոշ քննարկումներից ու փաստերից հետո Միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը որոշեց երիտասարդների Եվրոպայի առաջնությունն անցկացնել Երևանում»:


2027 թվականի փետրվարի 5–11–ը Երևանում անցկացվելու է կարատեի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։ Կարատեի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նշեց, որ նման կարգի մրցումների անցկացման փորձ Հայաստանն արդեն ունի։ 2025 թվականին Երևանում անցկացվել է Եվրոպայի մեծահասկաների առաջնությունը։

«Մենք արդեն մեկ անգամ ապացուցել ենք, որ կարող ենք հյուրընկալել մարզական բազմաթիվ պատվիրակությունների ու բարձրակարգ մրցաշար անցկացնել։ Այս անգամ սպասում ենք 54 երկների ներկայացուցիչների ու համոզված եմ, որ նրանք դեռևս երկար կհիշեն երևանյան առաջնությունը։ Ինչ վերաբերում է մեր մարզիկներին, չնայած նրան, որ որոշ քաշային կարգերում խնդիրներ ունենք, մենք նաև ակնկալիքներ ունենք։ Հուսով եմ մեդալներ կունենանք ու բարձ հարգի»,–նշել է Վազգեն Հարությունյանը։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայաստանը կանգնած է ոչ թե Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրության, այլ ԵԱՏՄ անդամակցությունը պահպանելու կամ առանց այլընտրանքի մնալու խնդրի առաջ»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հայաստանի համար ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն չի տեսնում։

«ԵՄ անդամակցելու տարբերակ մենք չունենք․ մենք ոչ թե ԵՄ-ԵԱՏՄ երկընտրանքի առաջ ենք կանգնած, այլ ԵԱՏՄ-ի ու ոչնչի։ Եվ սա է գլխավոր խնդիրը։ Փաշինյանն ասում է՝ դե պահենք ԵԱՏՄ-ն, մինչև ստեղծվի այն հնարավորությունը»։


Քաղաքագետը գնահատմամբ՝ այդ հնարավորությունը չի ստեղծվելու։ Իր տեսակետը նա հիմնավորել է ԵՄ անդամակցության սպասող երկրների օրինակով․

«Չի լինելու այդ հնարավորությունը, որովհետև ԵՄ անդամակցելու հերթ կա՝ առնվազն 10 երկիր, որոնցից վերջինը Վրաստանն է։ Իսկ առաջինը Չեռնոգորիան, որը շատ ավելի մոտ է Եվրոպային աշխարհագրորեն և շատ ավելի փոքր է տնտեսության ծավալով․ Եվրոպայի մաս է, բայց Միության անդամ չէ և դեռ չի կարող անդամակցել։ Մի 20 տարի սպասում է»։


Քաղաքագետը հիշեցնում է՝ Հայաստանի համար տնտեսական և անվտանգային հարաբերությունների փոխկապակցված են։

«Եթե խաղաղ ժամանակ, սովորական ժամանակ կարելի էր անջատել տնտեսականը և անվտանգայինը կամ գոնե դիտարկել, որ դա անջատված է, հիմա դա մի բլոկի մեջ է դիտարկվում։ Թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական հարաբերությունները պետք է լինեն մի համալիրի մաս»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Քույրս 3 մատերը կորցրել է. Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ քույրը` Արփի Ավետիսյանը, լրագրողներին մանրամասներն է պատմել

«Ադրբեջանցին կոտրել պատուհանը և կողպեքը մտել տուն, թափրտել խոհանոցը, հետո էլ ներս մտած երեխաներից հեռախոսները վերցրել է: Քույրս Սիսիանում է եղել, էրեխեքից մեկն է հեռախոսը մոտը միացրած պահել, ձայները լսել է ու անմիջապես գնացել Շաքի: Հարևանի պատի վրայով է թռել ու անցել, էրեխեքն էլ բղավել են, որ մայրը չմոտենա, քանի որ զինված է եղել»:


Նրա խոսքով` բացի ազդրի հատվածում վիրավորում ստանալուց իր քրոջ 3 մատերն այս պահին չկան, որովհետև ադրբեջանցին էրեխու վրա է պահել զենքը, որ խփի, մայրը ձեռքով պաշտպանել է։ «Այդ պահին պատրոնները վերջացել են, ուզել է կրկին լիցքավորել, հենց այդ պահին քույրս դանակով խփել է գլխին, կրծքավանդակին ու ուշագնաց է եղել: Երեխան բռունցքով հարվածել է նրա գլխին, կոտրվել են մատերը, դրանցից մեկը գիշերը վիրահատել են: Այս պահին երեխան Սիսիանում է, նրա մոտ հայրն է»։

Ի դեպ, Արփի Ավետիսյանի ցանկությամբ ԶԼՄ–ները նրա դեմքը չեն նկարել։

@ArmeniaSputnik
👍1😢1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎙«Սեպտեմբերի 27․ համերգ՝ հիշատակի փոխարեն»

Սեպտեմբերի 27-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի տարելիցի օրը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը տոնական համերգ հեռարձակեց՝ արժանանալով հանրության սուր քննադատությանը։ Հանրային հեռուստաընկերությունը պետք է գիտակցի, որ սեպտեմբերի 27-ը պարզապես օրացուցային ամսաթիվ չէ, և նման օրը տոնական տրամադրություն ստեղծելու փորձը չի կարող արդարացվել որևէ եթերային կամ խմբագրական որոշմամբ։

Հատկանշական է նաև, որ տեղի ունեցածի համար մինչ օրս որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել կամ հրաժարական ներկայացրել։


«Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաներով զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Աշոտ Սաֆարյանը։

🔸Հայաստանի նոր ատոմակայանի հարցը կրկին օրակարգում է։ «Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է կառուցել շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ։ Եվ այս առաջարկը պետք է դիտարկել Հայաստանի առաջիկա տասնամյակների էներգետիկ պահանջարկի համատեքստում։

Հայաստանում զարգացող Firebird AI Factory-ն և նման էներգատար տեխնոլոգիական նախագծերը կարող են էապես մեծացնել էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Այս պայմաններում մեծ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկը դառնում է ոչ միայն այսօրվա, այլև ապագա տնտեսական ու տեխնոլոգիական զարգացման հարց։


Միաժամանակ քննարկվում է նաև փոքր մոդուլային ռեակտորների տարբերակը։ Սակայն ԱՄՆ-ում դեռ չկա շահագործվող կոմերցիոն մոդուլային ատոմակայան, իսկ մի շարք նախագծեր բախվել են լուրջ խնդիրների կամ դադարեցվել են։ Այսինքն՝ Հայաստանը պետք է ընտրություն կատարի արդեն փորձարկված տեխնոլոգիայի և դեռևս լայնածավալ կոմերցիոն փորձ չունեցող լուծումների միջև։

🔸Զրույցի մյուս կարևոր թեմաներից է վառելիքի կտրուկ թանկացումը։ Բենզինի գինը հասել է մոտ 600 դրամի, իսկ դիզելային վառելիքինը՝ 700 դրամի։ Մատակարարումների դիվերսիֆիկացիան անհրաժեշտ գործընթաց է, սակայն այն ուղեկցվել է գների լուրջ աճով։

Այստեղ կարևոր է հասկանալ՝ թանկացումը որքանո՞վ է պայմանավորված մատակարարումների նոր կառուցվածքով և լոգիստիկայով, և որքանո՞վ՝ Հայաստանի ներքին շուկայով։ Հատկապես, երբ հնչում են նաև հնարավոր կարտելային պայմանավորվածության վերաբերյալ կասկածներ։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤1👍1😁1💯1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎙Սա Հայաստանու՞մ բոված սուրճ է. տեղական սուրճն ու բուսական թեյերը զարմացնում են միջազգային փորձագետներին

«Սուրճը հայերի համար զարթուցիչ է․ լինելով սուրճի և թեյի մեծ սիրահար՝ որոշեցինք ստեղծել մի փառատոն, որը միանգամից կսիրվի՝ միավորելով բոլոր նրանց, ովքեր գնահատում են այս բուրավետ ըմպելիքների մշակույթն ու ջերմ մթնոլորտը։ Մենք ունենք լուրջ վերամշակողներ, որոնք շատ լավ որակի սուրճ են ստանում, և միջազգային մրցավարները գալիս ու զարմանում են՝ սա Հայաստանու՞մ բոված սուրճ է», - ասում է միջազգային փառատոնի կազմակերպիչ, Prom Expo ընկերության հիմնադիր-տնօրեն Արման Զաքարյանը՝ «Ուրիշ նորություններում» ներկայացնելով փառատոնը։


Այս տարիների ընթացքում էապես փոխվել է հայ սպառողի ճաշակը՝ դառնալով ավելի խստապահանջ և որակ որոնող․Զաքարյանն նկատում է՝ հայկական շուկայում արդեն ձևավորվել է բարձրորակ վերամշակման մշակույթ, որը հիացնում է նույնիսկ միջազգային մասնագետներին։ Անդրադառնալով հայկական արտադրությանը՝ կազմակերպիչը շեշտում է մեր լեռնային բույսերից պատրաստվող բուսական թեյերի եզակիությունը․

«Մեր սարերն ու ձորերը լի են հետաքրքիր բույսերով, որոնցից կարելի է հիանալի թեյ ստանալ. թեյի արտադրողները կարողանում են ստանալ աննկարագրելի բուրմունքային փունջ»:


Փառատոնի ամենասպասված և գունեղ իրադարձություններից են բարիստաների մասնագիտական մրցույթները, որոնք զուգորդվում են այցելուների կողմից անչափ սիրված խորհրդանշական արարողություններով։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Սիրելի՛ երևանցիներ, ձեզ սպասվում են նորանոր թանկացումներ. հաջորդ ամսվանից կսկսվի թանկացումների շքերթը։ Սա մեր երևանցիների համակերպվելու հետևանքն է»:


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը պարզաբանում է իր զգուշացումը՝ Երևանի տարբեր հատվածներում և մայրաքաղաքի մուտքերի մոտ նախատեսվող տեսախցիկների տեղադրումը միայն մեքենաների հոսքը հաշվելու նպատակ չունի․ դրան կարող են հաջորդել Երևան մարզերից եկող ավտոբուսների և միկրոավտոբուսների տեղաշարժի սահմանափակումներ․

«Էջմիածնից, Արմավիրի մարզից մեր բնակիչները, ուսանողները գալու են, հասնեն Երևանի մուտքի մոտ։ Էլ չեն թողնելու գան Պրոսպեկտ։ Կիջնեն, ուրիշ մի ավտոբուս կնստեն՝ արդեն Երևանի, մի հատ էլ այնտեղ պետք է գումար մուծեն»։


Ստեփանյանի պնդմամբ՝ փոփոխությունները կարող են վերաբերել նաև Երևանի Կենտրոն վարչական շրջան անձնական ավտոմեքենաներով մուտք գործելուն․

«Ասենք՝ Նոր Նորքից ուզում եք իջնել ձեր ընտանիքով Երևանի կենտրոն՝ տարբեր ժամանցային վայրեր․ դուք կթողնեք Մասիվում ձեր մեքենան ու տրանսպորտով կիջնեք Երևանի կենտրոն։ Չե՞ք ուզում՝ կմուծեք բարձր գումարներ Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործելու համար»։


Երևանի ավագանու ենթադրել է, որ տեսախցիկների միջոցով հնարավոր կլինի արձանագրել սահմանափակումները խախտող վարորդներին և տուգանքներ կիրառել նրանց նկատմամբ։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1🤔1😨1
Forwarded from Sputnik Արմենիա
❗️ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ն. Մուսաևը. ԱԱԾ

«Մյուս բոլոր տեղեկությունները, որ եղել են մեկից ավելի անձինք, դիվերսանտներ և մինչ այժմ իրավապահ մարմինների կողմից տարվում են որոնողական աշխատանքներ, բացարձակ անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը»,-հայտնում են ԱԱԾ-ից:


@ArmeniaSputnik
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ադրբեջանցի զինված զինծառայողը հատում է հայկական սահմանագիծը, հասնում սահմանագծից հեռու բնակավայր, դեռ մի բան էլ մարտական զենքով վնասներ հասցնում  խաղաղ բակիչներին. սա խոսում է համակարգային տապալման մասին։ Մարդիկ չգիտեն՝ առավոտյան իրենց խոհանոցում փլավ պատրաստող ադրբեջանցի չե՞ն գտնի»։


Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի կարծիքով` եթե ՀՀ ԱԱԾ–ն օրեր առաջ ուներ ադրբեջանցու ներթափանցման մասին տեղեկատվություն, պետք է ուժեղացված ծառայություն իրականացներ․ պետք է տեղի բնակչությանը որոշակի կարճ տեղեկատվություն տրվեր, որպեսզի հանրության զգոնությունը բարձրացվեր․

«Եթե օրեր շարունակ որոնողական աշխատանքներով չի հայտնաբերվում և հայտնաբերվում է այն ժամանակ, երբ արդեն հրազենային վնասվածքով ահազանգ է տեղի ունենում... Այս պայմաններում սահմանային բնակավայրերում տեղի է ունենում լարվածության գերակտիվացում։ Մարդիկ չգիտեն` վաղ առավոտյան լույսը բացվի իրենց խոհանոցում չեն գտնի, ասենք, փլավ պատրաստող ադրբեջանցու»։


Վահագն Սարոյանի համոզմամբ՝ այսօր շատ կարևոր հանրային պահանջ է պատշաճ իրավական գործընթացը՝ թափանցիկ և հրապարակային․ դա թույլ կտա նաև որոշ չափով հանդարտեցնել հասարակության մեջ առաջացած էմոցիոնալ ֆոնը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎙Արդիական ու անմահ․ Շառլ Ազնավուրին բնութագրում է երգահան, թարգմանիչ Պերճ Թուրաբյանը:

«Ութ տարի է, ինչ մեծն Շառլ Ազնավուրը մեզ հետ չէ, սակայն նրա հանճարեղ ժառանգությունը շարունակում է ապրել ու շնչել մեր առօրյայում՝ հաղթահարելով ժամանակի սահմանները։ Ի տարբերություն շատ այլ արտիստների, որոնց հեռանալուց հետո լռում են նաև նրանց երգերը, Ազնավուրի ստեղծագործությունները չեն կորցնում արդիականությունը, և նույնիսկ այսօրվա երիտասարդությունը հիացմունքով ու ծայրից ծայր երգում է նրա գործերը»։

 
Այս յուրահատուկ կապը ստեղծելու գործում անգնահատելի է հայերեն թարգմանությունների դերը, ինչի մասին վկայում է դերասան և երգիչ Մխիթար Ավետիսյանի խոստովանությունը.

«Ես դաստիարակված եմ Ազնավուրով, մենք լսում էինք նրան մանկուց ֆրանսերենով, բայց երբ հանդիպեցի Պերճին և սկսեցի երգել նրա թարգմանած երգերը, հասկացա, թե իրականում ինչի մասին է գրում Ազնավուրը»։


Հյուրերն ասում են՝ գնալով շատանում են Ազնավուրի երգերը հայերենով կատարել ցանկացողները։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🎙«Էղածդ ուսուցիչ չի՞»․ կրթության հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը անցած տարվա միջադեպն է հիշում՝ ուսուցչի նկատմամբ այսօր ձևավորված վերաբերմունքի մասին հարցին պատասխանելիս։ Օրինակը համատարած չէ, բայց խտացված պատկեր է։

«Անցած տարի Երևանի դպրոցներից մեկում աշակերտները ծեծել էին ուսուցչին, տղամարդ ուսուցչի, և հարվածելուց առաջ ասել էին՝ էղածդ ուսուցիչ չէ՞։ Ինձ թվում է՝ ամենադաժան բանն է, որ մարդը կարող է լսել․․․ Իսկ ի՞նչ պետք է լիներ, որ բարձր մակարդակի մարդ համարեին»։


Ուսուցչի օրվա ուղերձների տակ մասնագետը ամուր հենք չի տեսնում՝ «ինչքան ուղերձները ճոռում են հնչում, այնքան իրականությունը ավելի հակառակն է լինում»։ Ասում է՝ այսօր որպես գնահատում իշխանությունները հաճախ նշում են ատեստավորումը, թեև կան ուսուցիչներ, որոնք ատեստավորված են, բայց աշխատավարձը ընդամենը 200000 դրամ է, ներառյալ հարկերը։ Սակայն խնդիրը միայն փողը չէ․ ուսուցիչը ոչ նյութական պարամետրերով էլ գնահատված չէ պատշաճ ձևով և շատ ծանրաբեռնված է․

«Շատ երիտասարդներ այսօր չեն ուզում ուսուցիչ դառնալ․ պատճառը ոչ միայն աշխատավարձն է, այլ այն աշխատանքային պայմանները, որոնցում գտնվում են ուսուցիչները։ Ես այդ հարցերով շատ եմ խոսել շրջանավարտների հետ։ Իրենք ասում են՝ ուսուցիչ չեմ ուզում դառնալ, որովհետև տեսնում եմ, թե ինչքան ծանր է ուսուցչի աշխատանքային պայմանները, և խոսքը միայն նյութականի մասին չէ, այլև հոգևոր, հուզական․․․ Այսօր դժվար է դասարան կառավարելը, որովհետև մենք երեխաներին տվել ենք շատ ազատություններ, բայց բաց ենք թողել պարտականությունների պահը։ Իսկ ուսուցիչներին էլ ասել ենք՝ դուք չեք կարող հարվածել, դուք չեք կարող վիրավորել, իսկ դրա փոխարեն ի՞նչ գործիքներ ենք տվել։ Իմ կարծիքով, առանձնապես արդյունավետ գործիքներ չենք տվել»։


♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ճգնաժամ ապրող գործիքի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվեց․ այսօր Հայաստան են ձգտում գալ աշխարհահռչակ երգեհոնահարներ, իսկ տեղացի երիտասարդ հանդիսատեսի մեծ թիվը զարմացնում է նույնիսկ եվրոպացի հյուրերին։ Արդյունքը, որ արձանագրեցինք, մեզ ինքներս զարմացրեց, քանի որ չէինք սպասում այսպիսի կարճ ժամանակահատվածում միջազգային մեծ արձագանքի և հանդիսատեսի հոսքի»։


Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքիասյանը «Ուրիշ նորություններում» ներկայացրել է փառատոնը, անդրադարձել հայաստանյան համերգային կյանքին և դասական երաժշտության մարտահրավերներին, հայկական ու համաշխարհային պորդյուսինգային տարբերությանը։

«Նախկինում, երբ Հայաստանից որևէ խումբ գնում էր արտերկիր, որպես կանոն, հանդիսատեսը սփյուռքն էր, մինչդեռ այսօր հրավերները ստանում ենք հենց արտասահմանյան կազմակերպություններից, և օտարազգիները մեծ հետաքրքրությամբ են ճանաչում հայկական մշակույթը»։


Անդրադառնալով հայաստանյան համերգային կյանքի և դասական երաժշտության մարտահրավերներին՝ պրոդյուսերն ընդգծում է՝ մշակութային դաշտի գերհագեցած լինելն ու մեծ մրցակցությունը երբեմն ստիպում են գնալ զիջումների՝ հանդիսատեսին գրավելու համար։

«Մենք ինքներս մեր հետևից ենք ընկել։ Մրցակցությունը սարսափելի մեծ է, և բոլորն ունեն մեկ խնդիր՝ հանդիսատես գրավելու, ինչի համար, այսօր ստիպված տարբեր ծրագրեր են անում, որ երբևէ կարող է չանեին»,— նկատում է պրոդյուսերը։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇮🇳🇦🇲 Индия и Армения — две страны, которые стремительно идут по пути сближения.
В чём интерес Индии в контексте углубления отношений с Арменией?

Почему Индия считает приоритетным укрепление обороноспособности Армении? Гости подкаста: политолог и ирановед Карине Геворгян и политолог, эксперт по Индии Бишваруп Саньял.

Как работает связка Индия — Иран в регионе Южного Кавказа и есть ли вообще точки политического соприкосновения между этими странами?

🇮🇳 Количество граждан Индии в Армении увеличивается. Что необходимо сделать, чтобы избежать миграционного кризиса в Армении? Об этом и многом другом — в подкасте «Абовян ТАЙМ» на радио Sputnik Армения.

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1