Media is too big
VIEW IN TELEGRAM
Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը ու ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը խոսել են Հայաստանում կանանց ծանրամարտի ներկայի ու ապագայի մասին։ Մարզուհին հիշել է նաև, թե ինչ դժվարությամբ է կարողացել համոզել բոլորին, որ ինքը հենց ծանրամարտով պետք է զբաղվի․
«Բոլորի հետ, մեղմ ասած, կռվել եմ ժամանակին, որ գնամ մարզումների։ Բոլորը, այդ թվում և ընտնիքիս անդամները, դեմ էին, որ ես ծանրամարտով զբաղվեմ։ Բայց ես մի բնավորություն ունեմ, որ ինձ ասում են «չէ», կամ «չի կարելի», ուրեմն պետք է ապացուցեմ, որ հնարավոր է ու կարելի է»։
Հռիփսիմե Խուրշուդյանը համեմատում է՝ ներկայում վերաբերմունքը կանանց ծանրամարտի նկատմամբ էականորեն փոխվել է․
«Երկար տարիներ մրցումների ժամանակ, երբ Հայաստանը ներկայացնում էինք երեքով՝ Մելինե Դալուզյանը, Նազիկ Ավդալյանն ու ես, մրցակիցները ասում էին՝ Հայաստանում ուրիշ ծանրամարտիկ չկա՞, որ միշտ երեքով եք գալիս․․․ Ներկայում վերաբերմունքը կանանց ծանրամարտի նկատմամբ էականորեն փոխվել է։ Հիմա մեր հավաքականում երիտասարդ ու շատ փորձառու մարզուհիներ կան, որոնք, համոզված եմ, դեռ նոր ու բարձր նվաճումների են հասնելու։ Իսկ ես չեմ հեռացել իմ սիրած մարզաձևից ու շուտով որպես մրցավար սպասարկելու եմ միջազգային առաջին մրցաշարը»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤3👍1👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ավտոսերվիս»․ ի՞նչ է նշանակում «կլապան վառելը», ինչից է լինում, ինչու է համարվում շարժիչի ամենաթանկ խնդիրներից մեկը, ինչպես խուսափել շարժիչի վերանորոգումից
Հաղորդաշարի հեղինակ Վարդան Ալոյանը ավտոփորձագետ Արման Հակոբյանի հետ պարզել է նաև՝ ինչպես ժամանակին նկատել վտանգը, ինչ անել, որ գործը չհասնի շարժիչը բացելուն։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
Հաղորդաշարի հեղինակ Վարդան Ալոյանը ավտոփորձագետ Արման Հակոբյանի հետ պարզել է նաև՝ ինչպես ժամանակին նկատել վտանգը, ինչ անել, որ գործը չհասնի շարժիչը բացելուն։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը «Ուրիշ նորություններում» ներկայացրել է իր նոր՝ «Laudamus» ձայնասկավառակը, որն ամփոփում է Գեորգի Գուրջիևի միստիկ ստեղծագործությունները։ Ալբոմի անվանումը լատիներենից թարգմանաբար նշանակում է «գովաբանում ենք», ինչը, ըստ դաշնակահարի, պատարագի և քրիստոնեական հիմների անբաժան մասն է։ Խոսելով իր ստեղծագործական ուղու և միստիցիզմի մասին՝ նա խոստովանում է, որ եթե երիտասարդ տարիքում ձգտում էր տեխնիկապես գերբարդ և «ձեռնոց նետող» գործերի, ապա այսօր նախապատվությունը տալիս է փիլիսոփայական խորությանն ու լիրիզմին.
«Հիմա ավելի շատ վերադարձել եմ ավանդույթներին։ Իմ ստեղծագործության մեջ այժմ գերիշխում է լիրիզմը, ինչն արդեն թելադրում է որոշակի վերադարձ արմատներին։ Ժամանակակից երաժշտությունն իմ այցեքարտն է, և ես շատ եմ սիրում կենդանի կոմպոզիտորների հետ աշխատելու ու նոր գործեր արարելու պրոցեսը»։
Հայկ Մելիքյանը բարձր է գնահատում հայ ունկնդրին՝ նրան համարելով ամենախստապահանջն ու պատրաստվածը, և հրավիրում է հունվարի 29-ին Առնո Բաբաջանյան անվան համերգասրահում կայանալիք մենահամերգին, որտեղ առանց ընդմիջման միահյուսելու է Գուրջիևի, Սկրյաբինի, իր և ժամանակակից այլ հեղինակների գործերը։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤2👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Իրանի փլուզումն այս փուլում բացարձակապես ձեռնտու չէ Թուրքիային, հատկապես այն սցենարով, երբ միաժամանակ ուժեղանում են Իսրայելի դիրքերը, մյուս կողմից՝ քանի դեռ աշխարհակարգի նոր ձևավորման վերջնական «մակետը» չկա, Իրանը կատարում է յուրահատուկ կայունացնող դեր Մերձավոր Արևելքում՝ հավասարակշռելով Թուրքիայի ու արաբական աշխարհի միջև և Հնդկաստանի, Չինաստանի ու Մերձավոր Արևելքի փոխհարաբերությունները»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Արա Պողոսյանն է։
«Ստացվել է մի իրավիճակ, երբ առնվազն այս պահին Իրանը դարձել է ձեռնտու բոլոր հիմնական դերակատարների համար՝ թե՛ արաբական երկրների, թե՛ Թուրքիայի տեսանկյունից։ Սաուդյան Արաբիայի կոշտ արձագանքը, ինչպես նաև Օմանի և Արաբական Միացյալ Էմիրությունների արձագանքները, խոսում էին այն մասին, որ Իրանի շուրջ ձևավորվել է մի տեսակ իրավիճակային կոնսենսուս։ Եվ խոսքը միայն Իրանի շուրջ Իսրայելի դեմ ձևավորված դիրքավորման մասին չէր։ Կա ավելի լայն խնդիր, որի բաղկացուցիչ մասն էր նաև այս գործընթացը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց այս ժամանակահատվածում, այն դեպքում, երբ նախորդ շրջանում՝ 12-օրյա ռազմական գործողությունների ընթացքում, նման կոնսենսուս Իրանի շուրջ չձևավորվեց։ Պատճառը այն է, որ այդ ժամանակահատվածում ԱՄՆ-ի կողմից դեռևս չէր ներմուծվել միջազգային հարաբերությունների նոր դոկտրինը՝ ինչպես «Նյու Յորք Թայմսը» կոչեց՝ «Դոնրո դոկտրինը»»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤3👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Չեմ հանդիպել հերոյինից կախվածություն ունեցող մարդու, որի առաջին թմրամիջոցը չի եղել մարիխուանան»:
«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը բժիշկ-նարկոլոգ Սուրեն Նազինյանն է:
«Բժշկական նպատակներով որևէ թմրամիջոցի կիրառությունը չի ենթադրում, որ այդ թմրամիջոցը երկրում լեգալիզացված է և հասանելի է բոլորին։ Այդ նյութերը նույնպես վերահսկվում են և ազատ վաճառքում չեն գտնվում։ Շատ քիչ են այն երկրները, որոնք ընդհանրապես լեգալիզացրել են մարիխուանան։ Բայց ես կարծում եմ, որ այդ երկրները լեգալիզացիայի չեն գնացել իրենց ազգաբնակչությանը «ուրախացնելու» նպատակով։ Դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ մարիխուանայի դեմ պայքարը, ինչպես նաև ընդհանրապես թմրամիջոցների դեմ պայքարը, բավական ռեսուրսատար գործընթաց է։ Մեր երկրի պարագայում, ես կարծում եմ, հնարավոր է պայքարել։ Մենք Նիդեռլանդներ չենք, ծովափնյա երկիր չենք, Պորտուգալիա չենք՝ Ատլանտյան օվկիանոսի ափին, Ուրուգվայ չենք կամ Կանադայի տիպի երկիր չենք։ Մեր պարագայում հնարավոր է պայքարել»:
Բժիշկ-նարկոլոգը նաև նշում է՝ այն երկրներում, որտեղ մարիխուանան ավելի հասանելի է դարձել, արձանագրվել են բազմաթիվ առողջական խնդիրներ, դա արդեն զգալիորեն ազդում է հանրային առողջապահության վրա:
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4💯3🤝3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Малек Дудаков: Насчет Кавказа Трамп в привычной для себя манере хотел похвастаться
В программе Армана Ванескегяна “На самом деле”, в эфире радио Sputnik Армения российский американист Малек Дудаков комментирует одно из заявлений президента США Трампа касательно кавказского региона. Трамп в очередной раз, в привычной для себя манере просто попытался похвастаться, уверен эксперт.
На самом же деле всем понятно, что Трампу отнюдь не удалось окончательно разрешить конфликты, о которых так часто говорит. В том числе имеется в виду и кризисная ситуация, которая имеется между Арменией и Азербайджаном, продолжает эксперт. “Однако сам Трамп еще неоднократно об этом будет говорить, как об одной из тех восьми или девяти войн, которые он, якобы, смог прекратить”, уверен Дудаков.
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
В программе Армана Ванескегяна “На самом деле”, в эфире радио Sputnik Армения российский американист Малек Дудаков комментирует одно из заявлений президента США Трампа касательно кавказского региона. Трамп в очередной раз, в привычной для себя манере просто попытался похвастаться, уверен эксперт.
“Трамп говорит о том, что Кавказ – это зона влияния России, зона влияния российского президента. Затем добавляет, что там долгое время происходили конфликты, разрешить которые не удавалось. А вот он очень быстро смог во все это вовлечься и якобы смог все это быстро разрешить. Суть этого заявления следует понимать так – хоть это и не моя сфера влияния, но мне и тут удается сделать больше, чем тем, чьей зоной влияния этот регион является”, - говорит Дудаков.
На самом же деле всем понятно, что Трампу отнюдь не удалось окончательно разрешить конфликты, о которых так часто говорит. В том числе имеется в виду и кризисная ситуация, которая имеется между Арменией и Азербайджаном, продолжает эксперт. “Однако сам Трамп еще неоднократно об этом будет говорить, как об одной из тех восьми или девяти войн, которые он, якобы, смог прекратить”, уверен Дудаков.
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Օրինակ, Թրամփը հայտարարել է, որ ստեղծում է «Խաղաղության խորհուրդ», սակայն դրա գործառույթները, որոնց մասին արտահոսքերից ենք տեղեկանում, ըստ էության, նման են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործառույթներին։ Այդպիսով, կառույցը, որը ձևավորվում է, կառուցվում է հետևյալ սկզբունքով՝ պետությունները, որոնք ունեն ներուժ պաշտպանվել, պաշտպանել իրենց շահերը, ունենալու են ավելի լուրջ և ավելի մնայուն տեղ։
Մի խոսքով՝ եթե ցանկանում ես ունենալ պետություն, ապա պետք է անպայման կարողանաս այդ պետությունը պաշտպանել բոլոր առումներով՝ դիվանագիտական, ռազմական, տնտեսական և այլն։ Հակառակ դեպքում ուղղակի կզրկվես, քեզ կզրկեն պետություն ունենալու իրավունքից։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Երբ հիշում եմ, թե քանի հոգով սկսեցինք մարզվել այկիկենդո կարատեով, ժպիտ է առաջանում։ Հարյուրից ավելի պատանիներով առաջին քայլերը կատարեցինք այս մարտարվեստում։ Հիմա այդ հարյուրից մարզաձևում մնացել են երկուսը, բայց ես երբեք չեմ բողոքում ու շարունակում եմ մարզել ու մարզվել»:
Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ զրույցում Այկիկենդո կարատեի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը հիշել է՝ ինչպես էին ուզում նմանվել Բրյուս Լիին, Բոլո Յանգին, հետո էլ Ժան Կլոդ վան Դամին.
«Կուռքեր իհարկե ունեինք, բայց հասկանում էինք, որ նրանց նմանվելը շատ դժվար է։ Բայց ով չի կարող հաղթահարել դժվարությունները, նա ոչ մի բանի չի կարող հասել»:
Այսօր Դավիթ Աթանեսյանի գլխավորությամբ այկիկենդո կարատեով Հայաստանում զբաղվում են 1000–ից ավելի երեխաներ։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤2👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը գրանցել է շուրջ 40–45% անկում։ Անկում գրանցած տնտեսություն ունեցող երկրի վարկունակության գնահատականը չի կարող լինել դրական․ դա պարզապես տրամաբանական չէ»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն է։
«Պատկերացրեք՝ դուք ունեք մի քանի վարկ՝ ավտովարկ, սպառողական վարկ, և ձեր աշխատավարձը, եկամուտը այդ վարկային բեռի պայմաններում կրճատվում է 50%-ով։ Այդ դեպքում դուք կգնա՞ք բանկ նոր վարկ վերցնելու, և արդյոք վարկային բաժինը ուրախությամբ կասի, որ դուք հիմա ավելի լավ պոտենցիալ վարկառու եք, քան նախկինում։ Սա տրամաբանական չէ։ Բանկերը գնահատում են մարդու եկամուտը և նրա ծախսերի ծանրաբեռնվածությունը՝ հասկանալու համար, արդյոք նա կարող է սպասարկել վարկը, թե ոչ։ Նույն տրամաբանությունը գործում է նաև կազմակերպությունների և պետության մակարդակում։ Հետևաբար, այս ամենը փոխկապակցված է և ունի նաև քաղաքական ենթատեքստ։ Հայաստանի Հանրապետության պարագայում հնարավոր են ինչպես տարածքային զիջումներ, այնպես էլ ինքնիշխանության սահմանափակումներ․ այս գործընթացները միմյանց հետ կապված են»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Շատ պարզ հարց եմ հնչեցրել Ադրբեջանի պատվիրակությանը։ Ասել եմ՝ տվեք գնահատական 2022 թվականի Ջերմուկի դեպքերին, ու ասել եմ՝ չքաղաքականացնեք, սա սպորտային հարց է` երբ առաջին արկերը պայթել են Ջերմուկի, միջազգայինորեն ճանաչված, սերտիֆիկացված, միջազգային ֆեդերացիայի կողմից հավաստագրված սահուղիների վրա՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, սրճարաններ, այլ օբյեկտներ, ընդհուպ մինչև ճոպանուղի, հնչեցրեք գնահատական՝ ընդունելի՞ է դա ձեզ համար, թե՞ ընդունելի չի, դատապարտո՞ւմ եք, թե՞ ոչ։ Ուղիղ պատասխան ես չեմ ստացել։ Այնպես որ, ես իմ խոսքը ասել եմ միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանի դահուկային սպորտի ու սնոուբորդի ֆեդերացիայի նախկին նախագահ Գագիկ Սարգսյանն ասում է՝ եթե նախապես իմանար էլ, որ դահուկորդ Միքայել Միքայելյանը կպչուն ժապավենով փակելու է Իտալիայում անցկացվող Tour de Ski-ի մրցումների մարզական համազգեստի «Ադրբեջան» գրությունը, միանշանակ չէր կանխի: Գագիկ Սարգսյանը խոսել է նաև իր հրաժարականի պատճառների մասին:
«Հոգնեցի չլսված ու անտեսված մնալուց: Միգուցե իմ անձն էր նախարարության այդքան վատ վերաբերմունքի պատճառը։ Մենք նորմալ ֆինանսավորում չստացանք։ Իսկ մեր դահուկորդ Միքայել Միքայելյանի որոշումը համարում եմ հասկանալի ու ընդունում եմ։ Նոր նախագահին էլ հաջողություններ եմ ցանկանում, գուցե նրա բախտը բերի»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3👏2❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Он слышал музыку свыше: воспоминания сына к 105-летию Арно Бабаджаняна
К 105-летию со дня рождения Арно Бабаджаняна — композитора, чье творчество стало подлинным культурным кодом для миллионов людей, сын маэстро, актер, певец, президент фонда «В память об Арно Бабаджаняне» Ара Бабаджанян, поделился со Sputnik Армения сокровенными воспоминаниями о жизни и таинстве творчества отца. Описывая процесс рождения мелодий, сын великого композитора отмечает:
«Как это происходило, никто не знает. Он просто говорил: «Слышу». Мелодии приходили к нему свыше, и ему оставалось только их записать; даже инструмент не всегда был нужен — он фиксировал ноты на любом клочке бумаги, а однажды, лежа в больнице, даже на салфетке».
Сын композитора вспоминает, что в быту Арно Арутюнович был строгим, но любящим отцом, воспитывавшим личным примером и трудолюбием. Отдельной темой стал фильм «Невеста с севера», где Ара Бабаджанян сыграл одну из главных ролей. По его словам, отец в процесс не вмешивался: «Он полностью доверился режиссёру – Нерсесу Оганесяну. А сам был невероятно артистичным человеком».
Сегодня фонд памяти композитора ведет активную работу по защите его творческого наследия. Ара Арноевич выразил обеспокоенность современной тенденцией «забывать» авторов, когда песня ассоциируется лишь с исполнителем, и рассказал о борьбе с попытками присвоить произведения отца, выдавая их за фольклор соседней страны. На вопрос о том, что бы он сказал отцу если встретился бы с ним сегодня, Ара Арноевич признается: «Недосказанности между нами не осталось. Ему было бы важно знать, что у меня всё нормально».
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
К 105-летию со дня рождения Арно Бабаджаняна — композитора, чье творчество стало подлинным культурным кодом для миллионов людей, сын маэстро, актер, певец, президент фонда «В память об Арно Бабаджаняне» Ара Бабаджанян, поделился со Sputnik Армения сокровенными воспоминаниями о жизни и таинстве творчества отца. Описывая процесс рождения мелодий, сын великого композитора отмечает:
«Как это происходило, никто не знает. Он просто говорил: «Слышу». Мелодии приходили к нему свыше, и ему оставалось только их записать; даже инструмент не всегда был нужен — он фиксировал ноты на любом клочке бумаги, а однажды, лежа в больнице, даже на салфетке».
Сын композитора вспоминает, что в быту Арно Арутюнович был строгим, но любящим отцом, воспитывавшим личным примером и трудолюбием. Отдельной темой стал фильм «Невеста с севера», где Ара Бабаджанян сыграл одну из главных ролей. По его словам, отец в процесс не вмешивался: «Он полностью доверился режиссёру – Нерсесу Оганесяну. А сам был невероятно артистичным человеком».
Сегодня фонд памяти композитора ведет активную работу по защите его творческого наследия. Ара Арноевич выразил обеспокоенность современной тенденцией «забывать» авторов, когда песня ассоциируется лишь с исполнителем, и рассказал о борьбе с попытками присвоить произведения отца, выдавая их за фольклор соседней страны. На вопрос о том, что бы он сказал отцу если встретился бы с ним сегодня, Ара Арноевич признается: «Недосказанности между нами не осталось. Ему было бы важно знать, что у меня всё нормально».
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏5❤2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Իրանում նույն սիրիական մոդելն է կիրառվում՝ «որքան շատ զոհ՝ այնքան ավելի լավ», որովհետև էյֆորիան, որը ստեղծվում է, զանգվածը այլևս չի կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը, չի կարողանում սթափ հասկանալ՝ ինչ է կատարվում երկրում և ինչ նպատակ է հետապնդվում: Երբ հիմա վերլուծում ես այս ամենը, ակնհայտ է դառնում, որ փորձեր են արվում մեկ կամ երկու քաղաք՝ փոքր կամ խոշոր, վերցնել վերահսկողության տակ։ Այսինքն՝ կրկին սիրիական մոդելը. օրինակ՝ ինչպես Իդլիբը. վերցնել, դարձնել կենտրոն և այդտեղից սկսել տարածվել, հենակետեր ձևավորել, բազաներ ստեղծել»։
«Աբովյան Time» պոդկաստի զրուցակիցը Թեհրանում լույս տեսնող հայկական «Ալիք» թերթի խմբագիր Արամ Շահնազարյանն է։
«Երբ ասում են, թե Արևմուտքը կամ Իսրայելը որևէ դեր չեն ունեցել, դա նույնպես ամբողջ ճշմարտությունը չէ։ Ամենաթեժ պահին Թրամփը X-ի հարթակում գրառում արեց՝ ասելով, թե Իրանի ցուցարարները գրավել են երկու խոշոր քաղաք։ Նա վստահաբար գիտեր, որ չեն գրավել, բայց նպատակը հոգեբանական ազդեցություն գործելն էր։ Երբ բողոքները սկսեցին քաղաքական երանգ ստանալ, X-ում Մոսադի պարսկերեն էջում պաշտոնական գրառումներ կային՝ «դուրս եկեք փողոց պայքարեք, մենք ոչ միայն դրսից ենք ձեզ աջակցում, այլ նաև տեղում՝ ձեր կողքին ենք»։ Նույնը՝ Թրամփի հայտարարությունները՝ «պայքարեք», «մենք աջակցում ենք»։ Սա արդյո՞ք գործնական օգնություն էր, թե՞ ոչ»։
Շահնազարյանն ասում է, որ չնայած այս ամենին՝ Իրանը շարունակում է մնալ այն կարևոր առանցքը, որը պահպանում է տարածաշրջանային հավասարակշռությունը, չնայած իր և տարածաշրջանային սխալ քաղաքականության արդյունքում, հատկապես 2020-ից հետո, զգալիորեն նահանջել է և կորցրել իր նշանակությունն ու դերակատարությունը:
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯4❤2🤝2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ժամանակակից մեդիադաշտի ազդեցիկ դեմքերից մեկը՝ KamoBlog-ի հիմնադիր Կամո Թովմասյանը, «Ուրիշ նորություններում» խոսել է բլոգինգի՝ որպես բիզնեսի ձևավորման և իր անցած ուղու և մասին: Դեռևս 2000-ականների վերջին, երբ «բլոգեր» բառն անգամ հայտնի չէր, նա հավատաց համացանցի ապագային և սեփական միջոցներով հիմնեց հարթակ, որն այսօր ունի ավելի քան կես միլիոն հետևորդ տարբեր սոցցանցերում: Կամոն հիշում է, թե ինչպես էր տարիներ առաջ փորձում համոզել ընկերություններին գովազդ տեղադրել կայքում, մինչդեռ շատերը ծիծաղում էին՝ չհասկանալով ոլորտի ներուժը։
«Առաջին երկու տարիներին գնում էի, բացատրում, խնդրում, որ վճարեն... Ես սովորեցրեցի, որ բլոգերների աշխատանքի համար պետք է վճարել»:
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍9❤5😍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2025 թվականի ամփոփիչ ասուլիսում հայտարարել էր, որ բիզնեսը դժգոհ է ոչ թե հարկային դրույքաչափերից, այլ «Հարկային օրենսգրքում» հաճախակի տեղի ունեցող փոփոխություններից։ Նախարարը նաև վստահեցրել էր, որ հարկային բեռի ավելացում տեղի չի ունեցել, փոքր և միջին ձեռնարկատիրության համար ավելացել է հարկային վարչարարության բեռը, ինչն էլ դժգոհության առիթ է դարձել։
Ֆինանսների նախարարի հայտարարություններին և փոքր ու միջին բիզնեսին առնչվող խնդիրներին Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
««Միջին միջանցքը» Ռուսաստանի և Իրանի շրջանցող ճանապարհն է կամ միջանցքը, որը Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով․ Թուրքիան այստեղ իր առաջ դնում է աշխարհաքաղաքական խնդիր, իսկ Ադրբեջանը՝ ռեգիոնալ խնդիր»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Արա Պողոսյանն է։
«Ի դեպ, այստեղ համընկնում են նաև Միացյալ Նահանգների և Թուրքիայի շահերը․ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա տանող այսպես կոչված «այլընտրանքային ճանապարհը» պետք է դառնա այլընտրանք Հյուսիս-Հարավին և մյուս նախագծերին՝ շրջանցելով և՛ Իրանը, և՛ Ռուսաստանի Դաշնությունը։ Սա ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս այս լոգիստիկ շղթայում մեծացնել իր ազդեցությունը, ուժեղացնել բեռնափոխադրումները և այս միջանցքը դարձնել հիմնական առանցք՝ մյուս միջանցքների համար ստեղծելով մրցակցային մարտահրավեր։ Օրինակ՝ Չինաստանը հսկայական․ աներևակայելի մեծ միջոցներ է ներդրել «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության մեջ՝ Մետաքսի ճանապարհի վերակենդանացման նպատակով։ Եվ հիմա պատկերացրեք, որ ստեղծվում է նոր լոգիստիկ հանգույց, որը պետք է շրջանցի այդ համակարգը և այն դարձնի, պայմանական ասած՝ երկրորդական կամ անիմաստ։ Սա ԱՄՆ-ի կարևորագույն ռազմավարական խնդիրներից է, որը ներկայումս համընկնում է Թուրքիայի շահերի հետ։ Եվ հենց ԱՄՆ-ի որոշակի պատրոնաժի ներքո էլ ձևավորվում է այս ճանապարհը, որը, հավանաբար, առաջիկայում ավելի կակտիվանա, ավելի կենսունակ կդառնա»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
В День памяти павших защитников Отечества репродуктолог, акушер-гинеколог Научно-исследовательского центра охраны здоровья матери и ребёнка (больше известен как роддом «Маркарян») Лусине Балаян рассказала о том, как рождение новой жизни становится ответом на боль и скорбь целого народа.
Доктор Балаян рассказывает историю Соны Манукян, которая после потери сына Самвела родила младшего — Манвела: в родзале в тот миг воцарилась «громкая тишина». «Она (тишина) об уважении к утрате и о свершившемся чуде. В этот момент понимаешь истину: жизни на свете чуть больше, чем смерти, а света чуть больше, чем тьмы», — вспоминает она.
По словам врача, предательство — это не рождение нового ребенка, а готовность опустить руки и поддаться отчаянию.
«Крик новорожденного — это наш ответ миру, полному боли, это доказательство того, что жизнь всегда побеждает смерть», — заключает доктор. Ведь даже когда прогноз кажется нулевым, всегда остается место для чуда. «Две полоски на тесте, сердечко на мониторе УЗИ, первый крик... Когда утром получаешь фото малыша, который пошел в первый класс — в этот момент чувства дороже любых слов. Осознание причастности к этому чуду — это то, что наполняет меня энергией каждое утро».
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤4👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ֆիզկուլտուրան դպրոցում ամենասիրված առարկաներից մեկն էր խորհրդային տարիներին։ Եվ դա տալիս էր իր պտուղները։ Հիմա դպրոցներում այն համարյա անտեսված է»։
Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ զրույցում Ֆիզլկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության սպորտային տուրիզմի և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Արտակ Ստեփանյանը խոսել է սպորտի զարգացման գործում ֆիզկուլտուրայի նշանակության մասին, ինչպես նաև պատմել, թե ինչպես է կազմակերպում հայ մարզիկների մասնակցությունը Հատուկ օլիմպիական խաղերին, որին իրավունք ունեն մասնակցելու մտավոր և բազմակի հաշմանդամություն ունեցող մարդիկ։
«Նման մարդկանց օգնելու լավ փորձ է սպորտը, նրանց սպորտով զբաղվելու հնարավորություն տալն ու նաև սպորտում իրենց կյանքի իմաստը գտնելը հաստատ մարդասիրություն է»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Древних храмов и крепостей в Армении и в Арцахе множество, но, к сожалению, о них знает только очень узкий круг специалистов. Моя миссия рассказывать о них , что бы помнили откуда мы пришли и куда идём».
Блогер-путешественник Арутюн Акопян корнями из Арцаха и свою историческую Родину исходил всю вдоль и поперёк. Он убеждён, что очень важно сохранение исторического и культурного наследия Арцаха. Храмы, хачкары, крепости , памятники это не просто богатство Арцаха, это история всего армянского народа.
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤5👍1😁1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Լինելով այսպիսի հակամարտության մեջ և գտնվելով այսպիսի պայթյունավտանգ տարածաշրջանում՝ մենք թերակատարում ենք ռազմարդյունաբերության զարգացման համար նախատեսված ծախսերը, և դա չի կարող չմտահոգել»։
Հայոց բանակի օր` հունվարի 28-ին «Ուրիշ նորությունների» հյուրը Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանն է։
«ԲՏԱ նախարարությունը անցյալ տարի հայտարարել էր, որ փորձանմուշների արտադրության վրա ծախսելու է 1.5 միլիարդ դրամ, այսինքն՝ այն մշակումների վրա, որոնք արդեն հասել էին փորձարկումների փուլին։ Սակայն իրականում այդ ծախսը կազմել է ընդամենը 35 միլիոն դրամ։ Սա կառավարության կողմից հրապարակված պաշտոնական թվերից է: Ուր՝ 1.5 միլիարդը, ուր՝ 35 միլիոնը»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time». Բոլոր հույսերը առ այն, որ առևտուրը կամ տնտեսական հարաբերությունները, ճանապարհներ բացելը անվտանգիթյան երաշխիք են, չեն համապատասխանում էլեմենտար տրամաբանությանը, ռեալ քաղաքականությանը և հանդիսանում են լոկ մանիպուլյացիա։ Բանակն է եղել, կա և կմնա ցանկացած պետականության, ժողովրդի կարևորագույն, եթե ոչ ամենակարևոր պաշտպանը։
Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող պետության հարևանությամբ մեր պարտականությունն է ունենալ լիարժեք, կուռ բանակ, է մեր նման վերաբերմունքը բանակին, որպես ամենակարևորագույն պաշտպանության համակարգի, կարող են լինել երաշխիք երկրի անվտանգության. մնացածը ոչ լիարժեք պայմաններ են։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող պետության հարևանությամբ մեր պարտականությունն է ունենալ լիարժեք, կուռ բանակ, է մեր նման վերաբերմունքը բանակին, որպես ամենակարևորագույն պաշտպանության համակարգի, կարող են լինել երաշխիք երկրի անվտանգության. մնացածը ոչ լիարժեք պայմաններ են։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է արտաքին և ներքին պարտքին, կառավարության անդամների պարգևավճարների, նախկին նախարարներին ծրարով գումար տալու թեմաներին, խոսել նաև երկրի տնտեսության ներկա խնդիրներից։ Վարդան Արամյանը պարզաբանել է նաև, թե ինչ իրողություններ է բացահայտում ՀՀ խոշոր հարկատուների ցուցակը։
«2025թ-ի խոշոր հարկատուների ցանկում թերևս ամենադրականը առաջին տասնյակում տեխնոլոգիական ընկերությունների ներկայությունն է: Իսկ մտահոգիչը խոշոր հարկատուների ցանկում բանկերի ներկայությունն է, քանի որ դա ցույց է տալիս, որ հիմնականում աճել են սպառողական վարկերը։ Իսկ սպառողական վարկ վերցնում է բնակչության հիմնականում անապահով հատվածը։ Աշխարհում ռոբոտներ են ստեղծում, ՀՀ-ում՝ սպառողական վարկ են վերցնում։ Պատկերացրեք՝ միջին աշխատավարձ՝ ամսական 297 000 դրամ ստացող մարդը ունա՞կ է կերակրել իրեն, իր ընտանիքին և միևնույն ժամանակ գնել սառնարան, հեռուստացույց և այլն։ Բնականաբար, պետք է թակի բանկի դուռը, հենց դրա համար էլ մեզ մոտ տեսնում ենք սպառողական վարկերի աճ»։
Ֆինանսների նախկին նախարարի գնահատմամբ՝ էլ ավելի մեծ են ռիսկերը ՀՀ տնտեսական կառուցվածքում, որտեղ տնտեսության հիմնական շարժիչ ուժը եղել է շինարարությունը՝ 20% աճով։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2🤝2🌚1