Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ինտերնետը շատ «չար» և «նենգ» երևույթ է. այն ամեն ինչ հիշում է։ Այսօր մարդու դեմքն ու կենսաչափական տվյալները ամենուր են, և այն, ինչ նախկինում փնտրում էին ամիսներով, թվային հետքի ու արհեստական բանականության շնորհիվ մենք գտնում ենք 5 րոպեում»։
Հայաստանում մասնավոր դետեկտիվի ինստիտուտի կայացման, միջազգային զեղծարար սխեմաների բացահայտման և թվային հետքի կարևորության մասին «Ուրիշ նորություններում» պատմել է «Gabrielyan & Partners» դետեկտիվ բյուրոյի հիմնադիր, Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանը: Նրա ձևակերպմամբ՝ դետեկտիվը հասարակության մեջ իրականացնում է յուրօրինակ «սանիտարական մաքրման» աշխատանքներ այնտեղ, որտեղ դեռևս չկա քրեաիրավական գնահատական, բայց կա խնդիր կամ անվստահություն։ Փորձագետը հստակեցնում է մասնագիտական էթիկայի սահմանները․
«Մենք չենք զբաղվում սիրային հետապնդումներով, քանի որ անձնական կյանք ներխուժելը հանցագործություն է։ Լեգալ դետեկտիվը պաշտպանում է մարդու սահմանադրական իրավունքը, ոչ թե խախտում այն»։
Հայկ Գաբրիելյանի գլխավորությամբ մշակվել է «Մասնավոր դետեկտիվ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը թույլ կտա ոլորտը դարձնել լիարժեք ինստիտուցիոնալ ծառայություն։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤4👍4
Sputnik Արմենիա
⚡️⚡️⚡️⚡️Ադրբեջանում պահվող Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Միանշանակ ուրախալի է, երբ ադրբեջանական գերությունից 4 հայ վերադարձել է հայրենիք, բայց անընդունելի է, երբ այս հարցերը լուծվում են գործարքների հիման վրա։ Այս հարցը, ունենալով բացառապես մարդասիրական բնույթ, իր վերջնական հանգուցալուծումը չի ստանում, մինչդեռ կարծում եմ՝ հայ հասարակությունը հենց դրա ակնկալիքն ունի, որ հայ–ադրբեջանական հարաբերություններում մարդկային տառապանքներ պատճառելը երկկողմանի փոխհարաբերությունների առարկա չդառնա։ Դրա համար ես իրապես ակնկալիք ունեմ, որ նախքան խաղաղության հետ կապված փաստաթղթերի ստորագրումը, մարդասիրական բոլոր հարցերն իրենց լուծումները կստանան»։
Sputnik Արմենիան զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ։ Իրավապաշտպանը հիշեցրեց, որ դեռ 2025-ի դեկտեմբերին եղել է հասանելի տեղեկատվություն այն մասին, որ թուրքական և սիրիական որոշ շրջանակներ հետաքրքրված են այսօր արդեն վերադարձված սիրացի վարձկանների հարցով, և որ Թուրքիան և Սիրիան միայն հայ–ադրբեջանական խնդրի լուծման ճանապարհով էին պատկերացնում այս վարձկանների վերադարձը։
«Այս վարձկանները իրականում ունեն շատ ավելի բարձր արժեք, քան դա գիտակցվել է Հայաստանի կողմից բանակցող ներկայացուցիչների կողմից։ Իմ գնահատմամբ՝ եթե այդ արժեքը ճիշտ գնահատվեր, հայկական կողմը կարող էր ավելի մեծաթիվ գերիների վերադարձնել։ Հետևաբար, ես սա համարում եմ անհավասար, անհամաչափ գործարք»։
Իրավապաշտպանի տվյալներով՝ Բաքվի բանտերում շարունակում են մնալ ևս 19 հայ գերի և Ստեփանակերտում 2025 թ. սեպտեմբերին ադրբեջանցիների կողմից ձերբակալված Կարեն Ավանեսյանը։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ի՞նչ խաղաղություն, ի՞նչ անվտանգություն, ինչի՞ մասին են խոսում։ Սրանք հեքիաթներ են։ Այդ հասկացությունները ընդհանրապես որևէ առնչություն չունեն ստորագրված թղթի հետ։ Իրական նպատակը հետևյալն է․ ամերիկյան կազմակերպությունը պետք է ապահովի թուրքական բեռների անցումը Հայաստանի տարածքով՝ երրորդ օպերատորի միջոցով: Սա բիզնես նախագիծ է, որի միջոցով փող են աշխատելու այդ տարածքով անցնող բոլոր ենթակառուցվածքները»:
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն է:
«Երեկ ստորագրված հայտարարությամբ մենք գործ ունենք ամերիկյան կազմակերպության բիզնես, ներդրումային և առևտրային փաստաթղթի հետ։ Փուչիկները, որ փչել էր այս իշխանությունը, պայթեցին Վաշինգտոնում։ Նաև երեկ»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3💯3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Իրանում կատարվող իրադարձությունների նկատմամբ Հայաստանը պետք է ձգտի առավելագույն չեզոքություն պահպանել»։
Իրանում և շուրջը զարգացող իրադարաձությունների մասին Sputnik Արմենիան զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։
📌 Երեկ Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարեց, որ Թեհրանում ձևավորվում է պատկերացում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար մի կենտրոն։ Դեսպանը մեղադրեց հայկական կողմին Երևանում դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար և բավականին կտրուկ արտահայտվեց։ Շիրղոլամին հայտարարեց նաև, որ Թեհրանը մտահոգված է հանգամանքով, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել TRIPP-ն իր քաղաքականության շրջանակներում։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Հայաստանում հեղուկ գազի թանկացումը կապված չէ ադրբեջանական բենզինի հետ, այլ պայմանավորված է աշխարհաքաղաքական ու տնտեսական մի քանի գործոններով»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը մի քանի պատճառ է դիտարկել․ հիմնական պատճառը, ինչպես և ամեն տարի հունվար–փետրվար ամիսներին, Վերին Լարսի անցակետով բեռնափոխադրումների դանդաղումը կամ դադարեցումն է, երկրորդը` Իրանում ստեղծված իրավիճակն է, քանի որ Հայաստան ներկվող հեղուկ գազի շուրջ 15-20%-ը, տնտեսագետի խոսքով, գալիս է հենց այդ երկրից, և երրորդ պատճառը կարող է լինել համաշխարհային շուկայում նավթի գների աճը` պայմանավորված Վենեսուելայի նավթային շուկայում ԱՄՆ–ի հարձակման հետևանքով առաջացած անորոշություններով։
Սուրեն Պարսյանի խոսքով` թանկացման հանգեցնող գործոններին հայաստանյան շուկայի նման կտրուկ արձագանքը պայմանավորված է նաև հեղուկ վառելիքի պահեստավորման խիստ սահմանափակ հնարավորություններով։
📌Հայաստանյան շուկայում վերջին օրերին կտրուկ թանկացել է ավանդաբար ամենաէժան վառելիքը համարվող հեղուկ գազը․շաբաթվա սկզբում լցակայաններում առավելագույն արժեքը 1 լիտրի դիմաց 180 դրամն էր, իսկ այսօր գները տատանվում են 230-270 դրամի միջակայքում։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի «Սննդի անվտանգություն» բաժնի հետազոտող և ինֆլյուենսեր Անի Նասիբյանը, որը զբաղվում է ռիսկերի վերահսկմամբ, սոցցանցերում փորձում է մատչելի լեզվով կոտրել «ձանձրալի գիտնականի» կարծրատիպը և պայքարել ապատեղեկատվության դեմ։ «Ուրիշ նորություններում» նա պարզաբանում է՝ սննդի շուրջ առկա վախերի մեծ մասը մարքեթինգային հնարքների կամ տեղեկատվության պակասի արդյունք են․
«Սննդամթերքի վրա առկա «100% բնական» կամ «Առանց ԳՄՕ-ի» մակնշումները հաճախ սոսկ մարքեթինգային խաբկանք են. աշխարհի ամենաուժեղ թույները՝ ցիանիդը, բոտուլոտոքսինը ևս ունեն 100% բնական ծագում, հետևաբար «բնական» ամենևին չի նշանակում անվտանգ»:
Անդրադառնալով սննդային հավելումներին՝ «E-երին», հետազոտողը նշեց, որ դրանք անցնում են բարդ փորձաքննություններ, և խնդիրը ոչ թե հավելումներն են, այլ դրանց չափաբաժնի վերահսկումը։ Անին հատուկ զգուշացնում է կաթնամթերքի և հավի մսի ռիսկայնության մասին՝ հակաբիոտիկների հնարավոր քանակի պատճառով, խորհուրդ տալիս հնարավորության դեպքում օգտագործել հնդկահավի միս: Կենցաղային սխալներից Անի Նասիբյանն առանձնացրեց «խաչաձև աղտոտումը»՝ երբ նույն տախտակի վրա մշակվում է և՛ հում միսը, և՛ բանջարեղենը։ Նա նաև հերքեց այն միֆը, թե բորբոսը հեռացնելուց հետո սնունդը դառնում է պիտանի։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3❤1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Վաշինգտոնը TRIPP-ի իրագործման վերաբերյալ ստորագրված նոր հայտարարությամբ ուղերձ է հղում Թեհրանին, որ հայ-իրանական սահմանը ևս լինելու է ամերիկյան հսկողության ներքո»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև ստորագրված հայտարարությունը։ Քաղաքագետի կարծիքով՝ բացարձակ պատահական չէ, որ հենց այս օրերին Միրզոյանը հրավիրվեց ԱՄՆ՝ միջոցառմանը մասնակցելու համար, փաստաթուղթը ստորագրվեց և այլն։
«Փաստաթղթում մի կետ կա, որտեղ ասվում է, որ այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնարարություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ Սա նշանակում է՝ ԱՄՆ-ն պարտավորված չէ Հայաստանում ներդրում կատարել, հայկական կողմն էլ պարտավորված չէ այս ծրագրի շրջանակում ինչ-որ գործողություն իրականացնել։ Այս կետն էլ է ցույց տալիս, որ այս պահին ստորագրված փաստաթուղթն ուղերձ հղելու համար է»։
Ըստ Մաթևոսյանի՝ ՀՀ քաղաքացիների համար, սակայն, առավել մտահոգիչ պետք է լինի այն, որ ՀՀ իշխանություններն իրականում պատրաստ են ոտնահարել Հայաստանի կարմիր գծերը։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Հայաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև դասեր քաղի»։
Իրանում ստեղծված վիճակը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը․ նա 47 տարի առաջ ականատես է եղել Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությանը, իսկ 1999-2004թթ. եղել է Իրանում ՀՀ դեսպանը։
📌Իրանում ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, չնայած այն տեղեկություններին, թե ԱՄՆ նախագահ Թրամփը վստահեցրել է, որ չի հարձակվի Իրանի վրա։ Մինչ այդ ԱՄՆ-ն աջակցություն էր հայտնել Իրանում հակակառավարական ցույցերի մասնակիցներին` ասելով, որ օգնությունը ճանապարհին է։ Իրանն էլ ի պատասխան հայտարարել էր, որ հարձակման դեպքում հարվածելու է ԱՄՆ–ի տարածաշրջանային բազաներին։ Փորձագիտական վերլուծություների ու նաև բացահայտ արվող հայտարարությունների համաձայն` ԱՄՆ–ն փորձում է օգտվել երկրում գնաճի պատճառով բարձրացած բողոքի ալիքից և հասնել Իրանում իշխանափոխության։ Ամերիկամետ իշխանության ամենահավանական թեկնածուն էլ Իրանում իսլամական հեղափոխության արդյունքում գահընկեց արված շահի որդին է, որը 1979-ից բնակվում է ԱՄՆ–ում։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4👏1
Forwarded from Sputnik Արմենիա
❗️Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնում Թուրքիայի ԱԳ նախարարին
«Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտգործնախարարին և բոլոր այն տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են ՀՀ հանրության մեծամասնության խաղաղության գնալու, առևտուր անելու, TRIPP-ի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին»,- ԱԺ–ում ասաց նա։
ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ Ֆիդանը հայտարարությունը Հայաստանի ներքին գործերին միջամտելու պատրաստակամության ակնարկ չէր։
📎Հիշեցնենք, Ֆիդանը մասնավորապես ասել էր` ՀՀ-ում հունիսի ընտրությունները նույնպես կարևոր փուլ է լինելու։ «Բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանը, ըստ հարցումների, առաջատարն է։ Մենք նաև անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերին, որը նա որդեգրել է։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»։
@ArmeniaSputnik
«Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտգործնախարարին և բոլոր այն տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են ՀՀ հանրության մեծամասնության խաղաղության գնալու, առևտուր անելու, TRIPP-ի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին»,- ԱԺ–ում ասաց նա։
ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ Ֆիդանը հայտարարությունը Հայաստանի ներքին գործերին միջամտելու պատրաստակամության ակնարկ չէր։
📎Հիշեցնենք, Ֆիդանը մասնավորապես ասել էր` ՀՀ-ում հունիսի ընտրությունները նույնպես կարևոր փուլ է լինելու։ «Բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանը, ըստ հարցումների, առաջատարն է։ Մենք նաև անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերին, որը նա որդեգրել է։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»։
@ArmeniaSputnik
Telegram
Sputnik Արմենիա
Ֆիդանի աջակցությունը Փաշինյանին. այսպես է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը բացատրել Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքը
Հաքան Ֆիդանը ոչ միայն անդրադառնում է 2026-ի ընտրություններին, այլև, հղում անելով սոցիոլոգիական հարցումներին, արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանը «առաջատար…
Հաքան Ֆիդանը ոչ միայն անդրադառնում է 2026-ի ընտրություններին, այլև, հղում անելով սոցիոլոգիական հարցումներին, արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանը «առաջատար…
👎4😎2😨1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մայրս պատմում է, որ ես երկու տարեկանից «Բիթլզի» տակ եմ քնել։ Մենք փոքր մոնո կասետային մագնիտոֆոն ունեինք․ միացնում էր, և ես այդ երաժշտության տակ քնում էի։ Եվ այդպես շարունակվեց։ Ինչպես մենք ենք ասում ընկերներով՝ The Beatles-ը ռոք երաժշտության բիբլիան է․ ամեն ինչ այդ խմբից է սկսվել։ Ոչ միայն այն պատճառով, որ նրանք առաջին պաշտոնական ռոք խմբերից էին, այլ որովհետև բոլոր ոճերի սկիզբը իրենց ալբոմներում կար։ Հարդ ռոք, մետալ, պրոգրեսիվ ռոք, արտ ռոք, ջազ ռոք՝ ամեն ինչ կարելի է գտնել The Beatles-ի մեջ»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ինչպես ռուս–ուկրաինական իրադարձությունների համատեքստում Արևմուտքի թիրախը ոչ թե ՌԴ նախագահ Պուտինն ու նրա շուրջ ձևավորված քաղաքական թիմն են, այլ հենց Ռուսաստանն է՝ որպես պետություն, ռուս ժողովուրդը, նույն կերպ Իրանում՝ ԱՄՆ-ի համար ընդունելի քաղաքական էլիտա գոյություն չունի»։
«Աբովյան Time»պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է։ Քաղաքագետը մտավախություն ունի, որ ՀՀ իշխանությունները պատաստ են հանուն ԱՄՆ շահերի դառնալ գործիք ընդդեմ Իրանի․
«ԱՄՆ-ն ու պաշտոնական Թեհրանը ինչ-որ մի փուլում կպայմանավորվեն, բայց մենք ենք շարունակելու մնալ Իրանի հետ հարևան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը ու ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը խոսել են Հայաստանում կանանց ծանրամարտի ներկայի ու ապագայի մասին։ Մարզուհին հիշել է նաև, թե ինչ դժվարությամբ է կարողացել համոզել բոլորին, որ ինքը հենց ծանրամարտով պետք է զբաղվի․
«Բոլորի հետ, մեղմ ասած, կռվել եմ ժամանակին, որ գնամ մարզումների։ Բոլորը, այդ թվում և ընտնիքիս անդամները, դեմ էին, որ ես ծանրամարտով զբաղվեմ։ Բայց ես մի բնավորություն ունեմ, որ ինձ ասում են «չէ», կամ «չի կարելի», ուրեմն պետք է ապացուցեմ, որ հնարավոր է ու կարելի է»։
Հռիփսիմե Խուրշուդյանը համեմատում է՝ ներկայում վերաբերմունքը կանանց ծանրամարտի նկատմամբ էականորեն փոխվել է․
«Երկար տարիներ մրցումների ժամանակ, երբ Հայաստանը ներկայացնում էինք երեքով՝ Մելինե Դալուզյանը, Նազիկ Ավդալյանն ու ես, մրցակիցները ասում էին՝ Հայաստանում ուրիշ ծանրամարտիկ չկա՞, որ միշտ երեքով եք գալիս․․․ Ներկայում վերաբերմունքը կանանց ծանրամարտի նկատմամբ էականորեն փոխվել է։ Հիմա մեր հավաքականում երիտասարդ ու շատ փորձառու մարզուհիներ կան, որոնք, համոզված եմ, դեռ նոր ու բարձր նվաճումների են հասնելու։ Իսկ ես չեմ հեռացել իմ սիրած մարզաձևից ու շուտով որպես մրցավար սպասարկելու եմ միջազգային առաջին մրցաշարը»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤3👍1👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ավտոսերվիս»․ ի՞նչ է նշանակում «կլապան վառելը», ինչից է լինում, ինչու է համարվում շարժիչի ամենաթանկ խնդիրներից մեկը, ինչպես խուսափել շարժիչի վերանորոգումից
Հաղորդաշարի հեղինակ Վարդան Ալոյանը ավտոփորձագետ Արման Հակոբյանի հետ պարզել է նաև՝ ինչպես ժամանակին նկատել վտանգը, ինչ անել, որ գործը չհասնի շարժիչը բացելուն։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
Հաղորդաշարի հեղինակ Վարդան Ալոյանը ավտոփորձագետ Արման Հակոբյանի հետ պարզել է նաև՝ ինչպես ժամանակին նկատել վտանգը, ինչ անել, որ գործը չհասնի շարժիչը բացելուն։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը «Ուրիշ նորություններում» ներկայացրել է իր նոր՝ «Laudamus» ձայնասկավառակը, որն ամփոփում է Գեորգի Գուրջիևի միստիկ ստեղծագործությունները։ Ալբոմի անվանումը լատիներենից թարգմանաբար նշանակում է «գովաբանում ենք», ինչը, ըստ դաշնակահարի, պատարագի և քրիստոնեական հիմների անբաժան մասն է։ Խոսելով իր ստեղծագործական ուղու և միստիցիզմի մասին՝ նա խոստովանում է, որ եթե երիտասարդ տարիքում ձգտում էր տեխնիկապես գերբարդ և «ձեռնոց նետող» գործերի, ապա այսօր նախապատվությունը տալիս է փիլիսոփայական խորությանն ու լիրիզմին.
«Հիմա ավելի շատ վերադարձել եմ ավանդույթներին։ Իմ ստեղծագործության մեջ այժմ գերիշխում է լիրիզմը, ինչն արդեն թելադրում է որոշակի վերադարձ արմատներին։ Ժամանակակից երաժշտությունն իմ այցեքարտն է, և ես շատ եմ սիրում կենդանի կոմպոզիտորների հետ աշխատելու ու նոր գործեր արարելու պրոցեսը»։
Հայկ Մելիքյանը բարձր է գնահատում հայ ունկնդրին՝ նրան համարելով ամենախստապահանջն ու պատրաստվածը, և հրավիրում է հունվարի 29-ին Առնո Բաբաջանյան անվան համերգասրահում կայանալիք մենահամերգին, որտեղ առանց ընդմիջման միահյուսելու է Գուրջիևի, Սկրյաբինի, իր և ժամանակակից այլ հեղինակների գործերը։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤2👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Իրանի փլուզումն այս փուլում բացարձակապես ձեռնտու չէ Թուրքիային, հատկապես այն սցենարով, երբ միաժամանակ ուժեղանում են Իսրայելի դիրքերը, մյուս կողմից՝ քանի դեռ աշխարհակարգի նոր ձևավորման վերջնական «մակետը» չկա, Իրանը կատարում է յուրահատուկ կայունացնող դեր Մերձավոր Արևելքում՝ հավասարակշռելով Թուրքիայի ու արաբական աշխարհի միջև և Հնդկաստանի, Չինաստանի ու Մերձավոր Արևելքի փոխհարաբերությունները»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Արա Պողոսյանն է։
«Ստացվել է մի իրավիճակ, երբ առնվազն այս պահին Իրանը դարձել է ձեռնտու բոլոր հիմնական դերակատարների համար՝ թե՛ արաբական երկրների, թե՛ Թուրքիայի տեսանկյունից։ Սաուդյան Արաբիայի կոշտ արձագանքը, ինչպես նաև Օմանի և Արաբական Միացյալ Էմիրությունների արձագանքները, խոսում էին այն մասին, որ Իրանի շուրջ ձևավորվել է մի տեսակ իրավիճակային կոնսենսուս։ Եվ խոսքը միայն Իրանի շուրջ Իսրայելի դեմ ձևավորված դիրքավորման մասին չէր։ Կա ավելի լայն խնդիր, որի բաղկացուցիչ մասն էր նաև այս գործընթացը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց այս ժամանակահատվածում, այն դեպքում, երբ նախորդ շրջանում՝ 12-օրյա ռազմական գործողությունների ընթացքում, նման կոնսենսուս Իրանի շուրջ չձևավորվեց։ Պատճառը այն է, որ այդ ժամանակահատվածում ԱՄՆ-ի կողմից դեռևս չէր ներմուծվել միջազգային հարաբերությունների նոր դոկտրինը՝ ինչպես «Նյու Յորք Թայմսը» կոչեց՝ «Դոնրո դոկտրինը»»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤3👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Չեմ հանդիպել հերոյինից կախվածություն ունեցող մարդու, որի առաջին թմրամիջոցը չի եղել մարիխուանան»:
«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը բժիշկ-նարկոլոգ Սուրեն Նազինյանն է:
«Բժշկական նպատակներով որևէ թմրամիջոցի կիրառությունը չի ենթադրում, որ այդ թմրամիջոցը երկրում լեգալիզացված է և հասանելի է բոլորին։ Այդ նյութերը նույնպես վերահսկվում են և ազատ վաճառքում չեն գտնվում։ Շատ քիչ են այն երկրները, որոնք ընդհանրապես լեգալիզացրել են մարիխուանան։ Բայց ես կարծում եմ, որ այդ երկրները լեգալիզացիայի չեն գնացել իրենց ազգաբնակչությանը «ուրախացնելու» նպատակով։ Դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ մարիխուանայի դեմ պայքարը, ինչպես նաև ընդհանրապես թմրամիջոցների դեմ պայքարը, բավական ռեսուրսատար գործընթաց է։ Մեր երկրի պարագայում, ես կարծում եմ, հնարավոր է պայքարել։ Մենք Նիդեռլանդներ չենք, ծովափնյա երկիր չենք, Պորտուգալիա չենք՝ Ատլանտյան օվկիանոսի ափին, Ուրուգվայ չենք կամ Կանադայի տիպի երկիր չենք։ Մեր պարագայում հնարավոր է պայքարել»:
Բժիշկ-նարկոլոգը նաև նշում է՝ այն երկրներում, որտեղ մարիխուանան ավելի հասանելի է դարձել, արձանագրվել են բազմաթիվ առողջական խնդիրներ, դա արդեն զգալիորեն ազդում է հանրային առողջապահության վրա:
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4💯3🤝3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Малек Дудаков: Насчет Кавказа Трамп в привычной для себя манере хотел похвастаться
В программе Армана Ванескегяна “На самом деле”, в эфире радио Sputnik Армения российский американист Малек Дудаков комментирует одно из заявлений президента США Трампа касательно кавказского региона. Трамп в очередной раз, в привычной для себя манере просто попытался похвастаться, уверен эксперт.
На самом же деле всем понятно, что Трампу отнюдь не удалось окончательно разрешить конфликты, о которых так часто говорит. В том числе имеется в виду и кризисная ситуация, которая имеется между Арменией и Азербайджаном, продолжает эксперт. “Однако сам Трамп еще неоднократно об этом будет говорить, как об одной из тех восьми или девяти войн, которые он, якобы, смог прекратить”, уверен Дудаков.
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
В программе Армана Ванескегяна “На самом деле”, в эфире радио Sputnik Армения российский американист Малек Дудаков комментирует одно из заявлений президента США Трампа касательно кавказского региона. Трамп в очередной раз, в привычной для себя манере просто попытался похвастаться, уверен эксперт.
“Трамп говорит о том, что Кавказ – это зона влияния России, зона влияния российского президента. Затем добавляет, что там долгое время происходили конфликты, разрешить которые не удавалось. А вот он очень быстро смог во все это вовлечься и якобы смог все это быстро разрешить. Суть этого заявления следует понимать так – хоть это и не моя сфера влияния, но мне и тут удается сделать больше, чем тем, чьей зоной влияния этот регион является”, - говорит Дудаков.
На самом же деле всем понятно, что Трампу отнюдь не удалось окончательно разрешить конфликты, о которых так часто говорит. В том числе имеется в виду и кризисная ситуация, которая имеется между Арменией и Азербайджаном, продолжает эксперт. “Однако сам Трамп еще неоднократно об этом будет говорить, как об одной из тех восьми или девяти войн, которые он, якобы, смог прекратить”, уверен Дудаков.
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Օրինակ, Թրամփը հայտարարել է, որ ստեղծում է «Խաղաղության խորհուրդ», սակայն դրա գործառույթները, որոնց մասին արտահոսքերից ենք տեղեկանում, ըստ էության, նման են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործառույթներին։ Այդպիսով, կառույցը, որը ձևավորվում է, կառուցվում է հետևյալ սկզբունքով՝ պետությունները, որոնք ունեն ներուժ պաշտպանվել, պաշտպանել իրենց շահերը, ունենալու են ավելի լուրջ և ավելի մնայուն տեղ։
Մի խոսքով՝ եթե ցանկանում ես ունենալ պետություն, ապա պետք է անպայման կարողանաս այդ պետությունը պաշտպանել բոլոր առումներով՝ դիվանագիտական, ռազմական, տնտեսական և այլն։ Հակառակ դեպքում ուղղակի կզրկվես, քեզ կզրկեն պետություն ունենալու իրավունքից։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Երբ հիշում եմ, թե քանի հոգով սկսեցինք մարզվել այկիկենդո կարատեով, ժպիտ է առաջանում։ Հարյուրից ավելի պատանիներով առաջին քայլերը կատարեցինք այս մարտարվեստում։ Հիմա այդ հարյուրից մարզաձևում մնացել են երկուսը, բայց ես երբեք չեմ բողոքում ու շարունակում եմ մարզել ու մարզվել»:
Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ զրույցում Այկիկենդո կարատեի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը հիշել է՝ ինչպես էին ուզում նմանվել Բրյուս Լիին, Բոլո Յանգին, հետո էլ Ժան Կլոդ վան Դամին.
«Կուռքեր իհարկե ունեինք, բայց հասկանում էինք, որ նրանց նմանվելը շատ դժվար է։ Բայց ով չի կարող հաղթահարել դժվարությունները, նա ոչ մի բանի չի կարող հասել»:
Այսօր Դավիթ Աթանեսյանի գլխավորությամբ այկիկենդո կարատեով Հայաստանում զբաղվում են 1000–ից ավելի երեխաներ։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤2👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը գրանցել է շուրջ 40–45% անկում։ Անկում գրանցած տնտեսություն ունեցող երկրի վարկունակության գնահատականը չի կարող լինել դրական․ դա պարզապես տրամաբանական չէ»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն է։
«Պատկերացրեք՝ դուք ունեք մի քանի վարկ՝ ավտովարկ, սպառողական վարկ, և ձեր աշխատավարձը, եկամուտը այդ վարկային բեռի պայմաններում կրճատվում է 50%-ով։ Այդ դեպքում դուք կգնա՞ք բանկ նոր վարկ վերցնելու, և արդյոք վարկային բաժինը ուրախությամբ կասի, որ դուք հիմա ավելի լավ պոտենցիալ վարկառու եք, քան նախկինում։ Սա տրամաբանական չէ։ Բանկերը գնահատում են մարդու եկամուտը և նրա ծախսերի ծանրաբեռնվածությունը՝ հասկանալու համար, արդյոք նա կարող է սպասարկել վարկը, թե ոչ։ Նույն տրամաբանությունը գործում է նաև կազմակերպությունների և պետության մակարդակում։ Հետևաբար, այս ամենը փոխկապակցված է և ունի նաև քաղաքական ենթատեքստ։ Հայաստանի Հանրապետության պարագայում հնարավոր են ինչպես տարածքային զիջումներ, այնպես էլ ինքնիշխանության սահմանափակումներ․ այս գործընթացները միմյանց հետ կապված են»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Շատ պարզ հարց եմ հնչեցրել Ադրբեջանի պատվիրակությանը։ Ասել եմ՝ տվեք գնահատական 2022 թվականի Ջերմուկի դեպքերին, ու ասել եմ՝ չքաղաքականացնեք, սա սպորտային հարց է` երբ առաջին արկերը պայթել են Ջերմուկի, միջազգայինորեն ճանաչված, սերտիֆիկացված, միջազգային ֆեդերացիայի կողմից հավաստագրված սահուղիների վրա՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, սրճարաններ, այլ օբյեկտներ, ընդհուպ մինչև ճոպանուղի, հնչեցրեք գնահատական՝ ընդունելի՞ է դա ձեզ համար, թե՞ ընդունելի չի, դատապարտո՞ւմ եք, թե՞ ոչ։ Ուղիղ պատասխան ես չեմ ստացել։ Այնպես որ, ես իմ խոսքը ասել եմ միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանի դահուկային սպորտի ու սնոուբորդի ֆեդերացիայի նախկին նախագահ Գագիկ Սարգսյանն ասում է՝ եթե նախապես իմանար էլ, որ դահուկորդ Միքայել Միքայելյանը կպչուն ժապավենով փակելու է Իտալիայում անցկացվող Tour de Ski-ի մրցումների մարզական համազգեստի «Ադրբեջան» գրությունը, միանշանակ չէր կանխի: Գագիկ Սարգսյանը խոսել է նաև իր հրաժարականի պատճառների մասին:
«Հոգնեցի չլսված ու անտեսված մնալուց: Միգուցե իմ անձն էր նախարարության այդքան վատ վերաբերմունքի պատճառը։ Մենք նորմալ ֆինանսավորում չստացանք։ Իսկ մեր դահուկորդ Միքայել Միքայելյանի որոշումը համարում եմ հասկանալի ու ընդունում եմ։ Նոր նախագահին էլ հաջողություններ եմ ցանկանում, գուցե նրա բախտը բերի»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3👏2❤1