ՀՀ Նախագահի աշխատակազմ/ The Office of the President of the Republic of Armenia
220 subscribers
1.38K photos
153 videos
1.88K links
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պաշտոնական ալիքը// The official channel of the Office of the President of the Republic of Armenia
Download Telegram
🇦🇲🇬🇪Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Գուդաուրիի շրջանում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով կան մարդկային զոհեր։

«Այս օրը, երբ ողջ եղբայրական Վրաստանը սգում է, ընդունեք իմ և ողջ հայ ժողովրդի խորին ցավակցությունները»։

Կարդալ ավելին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Արին Կարապետին
🇦🇲🇸🇪

Կարդալ ավելին
🇦🇲🇱🇻Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մասնակցում է ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի երկօրյա աշխատանքներին, որոնք մեկնարկել են այսօր:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ցավակցական ուղերձը

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը, որը խլեց բազմաթիվ կյանքեր, ընդհանուր դժբախտություն դարձավ մեր երկրի բոլոր բնակիչների համար։
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված սգո այս օրերին՝ ի հիշատակ տեղի ունեցած ողբերգության զոհերի, խորապես ցավակցում եմ զոհվածների հարազատներին և կիսում կորստյան վիշտը: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին ու տուժածներին։
Ցանկանում եմ նաև իմ և բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքապետարանի աշխատակիցներին, մեր բժիշկներին, այլ պատկան մարմինների աշխատակիցներին, Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներին և մեր կամավորներին՝ անձնուրաց աշխատանքի համար։
Այս սարսափելի ողբերգության կապակցությամբ ևս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին, տնտեսվարող սուբյեկտներին և իրավասու մարմիններին հորդորում եմ մշտապես լինել զգոն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, քանի որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են։
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրը։

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը՝ «արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը», ինչպես նշված է հռչակագրի հենց առաջին տողում և առաջին քայլն արեց անկախ պետականության կերտման ճանապարհին: Անկախության հռչակագրով սահմանվեցին մեր պետականության ուղենիշային նպատակները՝ ունենալ ինքնիշխան պետություն, ապահովել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը, սահմանել ժողովրդավարական ազատություններ և երաշխավորել Հայաստանի քաղաքացիների՝ աշխատելու, արարելու, սեփական բարեկեցիկ ապագան կերտելու անքակտելի իրավունքների իրականացումը:

Կարդալ ավելին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին:

Բերտրան Վենարը նշել է, որ այս օրերին լրանում է իր պաշտոնավարման ժամկետը, որի շրջանակում փորձել է ոչ միայն իր նպաստը բերել ուսանողներին որակյալ կրթություն տրամադրելու նպատակի իրագործմանը, այլ նաև աջակցել՝ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Ռեկտորը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից իրականացվող աշխատանքները, կրթական նոր ծրագրերը և առաջիկա նախագծերը:
Կարդալ ավելին

Հետևեք մեզ նաև՝
✔️Instagram// https://bit.ly/3z26DK2
✔️Twitter// President_Arm
✔️Facebook// Armpresident
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին:

Ուղերձում ասվում է.

«Շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, վերջին 30 տարիների ընթացքում, մեր երկու երկրները ձևավորել են ջերմ հարաբերություններ, զարգացրել են երկկողմ բարեկամական կապեր:

Ուրուգվայի մեծաթիվ հայ համայնքը, որը զգալի դերակատարում ունի Ուրուգվայի հասարակական-քաղաքակական կյանքի բոլոր ասպարեզներում, ևս կարևոր խթան է մեր միջպետական փոխգործակցության զարգացման և ամրապնդման գործում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի նոր լիցք հաղորդել մեր հարաբերություններին՝ ի շահ մեր ժողովուրդների։


Հետևեք մեզ նաև՝
✔️Instagram// https://bit.ly/3z26DK2
✔️Twitter// President_Arm
✔️Facebook// Armpresident
Իրականում մենք՝ որպես երկիր հաջողություն կարող ենք ունենալ միայն և միայն մեր գիտելիքով, մտքով և մեր նախաձեռնություններով:
Իմ ցանկությունը, իմ խնդրանքն է՝ ամեն առիթ օգտագործեք գիտելիք ստանալու համար: Ամեն մի հանդիպման ժամանակ, ամեն մի հնարավորության դեպքում փորձեք գիտելիք ստանալ:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին:

Ավելին՝ https://bit.ly/3Aq95Jx

Հետևեք մեզ նաև
✔️Instagram// https://bit.ly/3z26DK2
✔️Twitter// https://bit.ly/3cf1BAH
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերցը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Սիրելի աշակերտներ, ուսանողներ,

հարգելի մանկավարժներ և ծնողներ,

Շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկ յուրովի առանձնահատուկ ու պարտավորեցնող է բոլորիս համար: Արդի փոփոխությունների ժամանակաշրջանում գիտելիքն ու կրթությունն են այն հիմնական հենասյուները, որոնցով մարդը, հասարակություններն ու պետությունները պետք է կարողանան հաղթահարել ամենատարբեր մարտահրավերներն ու խնդիրները:

Կարդալ ավելին

Հետևեք մեզ նաև՝
✔️Instagram// https://bit.ly/3z26DK2
✔️Twitter// https://bit.ly/3cf1BAH
👍1
Դուք մեկ առաքելություն ունեք՝ պետք է կերտեք մեր ապագան. նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորելով աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին իր ողջույնի խոսքում մասնավորապես ասել է. «Այսպիսի դպրոցում սովորելն իսկապես մեծ ձեռքբերում է: Ձեզ համար, սիրելի՛ աշակերտներ, ստեղծվել են բոլոր պայմանները: Դուք մեկ առաքելություն ունեք՝ պետք է կերտեք մեր ապագան:

Իմ խնդրանքը բոլորին՝ հատկապես ուսուցիչներին և ծնողներին մեկն է՝ թույլ տվեք, որ մեր երեխաները մեծանան ազատ, իրենք որոշեն իրենց ապագան, իհարկե ձեր օգնությամբ և ուղեկցությամբ:

Իմացեք, որ միայն ազատ մարդը կարող է իսկապես ստեղծագործել, ստեղծել արժեքներ, որոնք հարկավոր են լինելու մեր պետությանը, մեր երկրի զարգացմանը:
Կարդալ ավելին
Սիրելի հայրենակիցներ,

1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը՝ սկիզբ դնելով մի գործընթացի, որը նախևառաջ միտված էր Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանն ու իր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքների երաշխավորմանը:

Այս տարեդարձը մենք այսօր դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակում, երբ դեռ չեն սպիացել պատերազմի անդառնալի կորուստների վերքերը, երբ մեր առաջնահերթ հարցերը շարունակում են մնալ արցախահայության անվտանգության ապահովումն ու խաղաղ ապրելու իրավունքի անձեռնմխելիությունը:

Կարդալ ավելին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն սեպտեմբերի 5-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել գիտության ու արվեստի միջազգային STARMUS VI փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը:

Հայաստանում փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:

STARMUS VI փառատոնի շրջանակում Հայաստան են այցելել աշխարհահռչակ տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ, միջազգային ճանաչում ունեցող արտիստներ ու գիտնականներ:

STARMUS-ը հանդիսավոր բացել է փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը: Ողջույնի խոսք է ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
1
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է IBM ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ, դոկտոր Լեոն Սթոկին, որն արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի:

Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ Ձեզ նախագահական նստավայրում ընդունելու համար, մեզ համար պատիվ է, որ այսպիսի հնարավորություն ունենք գնահատել Ձեր աշխատանքը: Իրականում Ձեր նման մարդիկ ոգևորում են շատերիս»:
Կարդալ ավելին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի հիշատակին և մասնակցել նրա 100-ամյակին նվիրված միջոցառմանը:

Նախագահ Խաչատուրյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, Օհան Դուրյանի հարազատների և ընկերների հետ ծաղիկներ է խոնարհել մաեստրոյի շիրիմին:

Նախագահ Խաչատուրյանը իր խոսքում մասնավորապես նշել է. «Ուզում եմ բոլորիս շնորհավորել այսօրվա կապակցությամբ, քանի որ նշում ենք Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը: Ես այն բախտավորներից մեկն եմ, ով հնարավորություն և պատիվ է ունեցել 1993 թվականից ճանաչել մաեստրոյին, շփվել նրա հետ, -ասել է նախագահը: -Նա իր կյանքում երբևիցե չդավաճանեց այն սկզբունքներին, որոնցով ապրել էր: Այդ սկզբունքների պատճառով նա շատ է տուժել՝ սկզբում Խորհրդային Հայաստանում, երբ ստիպված էր ուղղակի լքել իր հայրենիքը, հետո մեր անկախ Հայաստանում:
Կարդալ ավելին
👍1
«Այսօր մաեստրո Օհան Դուրյանի հանդեպ մի վերջին պարտականություններից մեկը պետք է կատարեմ: Խնդիրը կայանում է նրանում, որ իրեն զրկեցին իր նվագախումբը ղեկավարելուց, և այդ ժամանակաշրջանում՝ 2001 թվականին, նա որպես բողոքի նշան իր ըմբոստ պահվածքով որոշեց վերադարձնել պետությանն այն պարգևները, որ նրան շնորհվել էին 1996-1997թթ: Երկու բարձր պարգևներ՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը և Մովսես Խորենացու մեդալը նա վերադարձրեց պետությանը»,- ասել է նախագահ Խաչատուրյանը և նշել, որ որպես պետական պաշտոնյա ներկա է եղել այն արարողությանը, երբ տրվում էին այդ պարգևները:

«Այսօր ինձ համար մեծ պատիվ է, որ ես հնարավորություն ունեմ՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ վերադարձնել այդ պարգևները տիկին Ալիսին: Համոզված եմ, որ այս պարգևներն իրենց տեղը կգնեն Օհան Դուրյանի տուն թանգարանում կամ այն վայրում, որտեղ որոշվել է դրանք պահել»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:
Կարդալ ավելին
Դիմում եմ Հայաստանի միջազգային գործընկերներին՝ դատապարտել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններն ու սադրանքները, կոչ անելով միջազգային իրավունքի նորմերին համաձայն հարկադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքի և բռնության սանձազերծման գործելաոճից:

Ակնկալում եմ, որ ՀԱՊԿ մեր գործընկերները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ համապատասխան կառույցները ու միջազգային հանրությունը միասնական՝ համարժեք և հասցեական գնահատականներ կհնչեցնեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի հիմնարար՝ տարածքային ամբողջականության սկզբունքի կոպտագույն խախտման, խաղաղության օրակարգի խաթարմանն ուղղված ագրեսիայի վերաբերյալ:

Կարդալ ավելին
👍71