Channel created
Channel photo updated
Լիբանանի հարավից Իսրայելի ուղղությամբ հրթիռային մեծ ծավալի հարձակում է տեղի ունեցել։

Al-Mayadeen
Իրանը, Եմենը, Սիրիան, «Հեզբոլլահը» և իրաքյան շիա աշխարհազորի «Հաշդ աշ-Շաաբի» մարտիկները հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ են հասցնում Իսրայելին: Օդում առկա են ավելի քան 200 տարբեր հարվածային անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։

Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնապես հաստատել է Իսրայելի ուղղությամբ հրթիռների և ԱԹՍ-ների արձակումը։

#iran #IRNA
🔻 911 ծառայություն ահազանգեր են ստացվել․ որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Մեկնում են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Պայթյունի ահազանգ Երևան-Սևան ավտոճանապարհին

Հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ։

#ՆԳՆ
Պայթյունի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, հոսպիտալացվել է 5 քաղաքացի։

ՀՀ առողջապահության նախարարություն
Մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում: Կոչ եմ անում չտարածել չճշտված լուրեր և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:

#ՆԳՆ խոսնակ
ՀՀ-ն չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից:

▫️Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, պաշտոնական Բաքվի միջամտության փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

▫️Նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը:

▫️Խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ Կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ:

▫️Հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ:

ՀՀ ԱԳՆ
Media is too big
VIEW IN TELEGRAM
Նիկոլ Փաշինյանը այցելել է Լոռու մարզ