5-րդ ալիք / 5 TV
13K subscribers
3.56K photos
13.3K videos
3.2K links
Media / News
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇺🇦🇷🇺Ամենամահաբեր հարձակումը՝ Զելենսկիի ծննդավայրի վրա. տասնյակ զոհեր և վիրավորներ՝ Կրիվոյ Ռոգում
#ռուս_ուկրաինական

@News_5TV
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇺🇸Աշխարհի ամենահարուստ շուկայում խնդիրներ ունի հայկական ապրանքը. Թրամփի «պատերազմական» կանոնները
#Հայաստան_ԱՄՆ

@News_5TV
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❗️Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ ՊՆ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇫🇷Դատավճիռ, որ ցնցել է Ֆրանսիան. Փարիզի փողոցները՝ հանուն և ընդդեմ Լը Պենի
#Ֆրանսիա

@News_5TV
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️Հայ ծերունուն գլխատած ադրբեջանցին սկանդալային բացահայտում է անում. հայցերի հետքաշումն սկսվե՞լ է
#հետախուզում

@News_5TV
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇺🇸🇮🇷Հարձակման դեպքում՝ Իրանը կպատասխանի. պատերազմը դեռ հոգեբանական փուլում է
#Իրան_ԱՄՆ

@News_5TV
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📌Վարչապետին խաչ նվիրած 85-ամյա կինը փոշմանել է. Փաշինյանի սայթաքուն վարկանիշը
#Նիկոլ_Փաշինյան

@News_5TV
Media is too big
VIEW IN TELEGRAM
❗️Դուբինկաներով ծեծ՝ Доля воровская-ի պատճառով. Նուբարաշեն ՔԿՀ-ն դարձել է բռնությունների որջ
#Նուբարաշեն_ՔԿՀ

@News_5TV
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️Դու ո՞վ ես, որ փակես Արցախի էջը. Փաշինյանի քայլերը դավաճանական է որակում ընդդիմությունը
#ԱԳՆ #ընդդիմություն

@News_5TV
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️Անհետ կորած որդիներին սպասող ծնողների վերջին հույսը. լուռ ակցիա՝ կառավարության դիմաց
#անհետ_կորածներ

@News_5TV
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇺🇦🇷🇺Ռուսական հարվածները դուր չեն գալիս Թրամփին. Եվրոպան մինչև ատամները կզինի Զելենսկիի բանակը
#ռուս_ուկրաինական

@News_5TV
❗️Ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթք և Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

@News_5TV
❗️Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի Է ենթարկվել շտապօգնության բրիգադը:

◾️Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին:

🗣Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր:

Անահիտ Ավանեսյան

@News_5TV
❗️ՀՀ ՊՆ․ Ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ:

Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն:

@News_5TV
❗️ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում հանրային պարսավանքի ենթարկելու գործով Սամվել Վարդանյանը մեղավոր ճանաչվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Վարդանյանի գործով վերդիկտը՝ մեղավոր ճանաչելով վերջինիս։

Նշենք, որ այսօր կայացած նիստում Սամվել Վարդանյանը հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքը և իր կողմից կատարվածը հանցանք չի համարում։
«Խնդիրը Հակոբ Ասլանյանի հետ անձնական չէ, նա այդ ժամանակ եղել է իշխանության մաս, իշխանություն, որին ես համարում եմ պատասխանատու՝ լրջագույն խնդիրների համար։ Ընդամենն իմ կոշտ քննադատությունն եմ ներկայացրել։ Հակոբ Ասլանյանի՝ ավտոբուսից իջնելուց հետո տեղի ունեցածի մասով ցանկանում եմ ասել, որ դա ոչ թե անհարգալից վերաբերմունք է եղել ներկաների նկատմամբ, այլ՝ հակառակը՝ փորձել եմ բացատրել, թե ինչ կատարվեց»,- նշել էր Վարդանյանը։

@News_5TV
❗️Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, որը ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել կաշառքի գործով, կալանավորվել է։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Կարոյանի նկատմամբ գրավը և վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։

@News_5TV
❗️Գեղարքունիքի մարզում ընտանիքի 6 անդամներ, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 46-ամյա Ռիտա Մ․-ն, 51-ամյա Ծովակ Շ․-ն, 25-ամյա Դիանա Պ․-ն, 5 ամսական Գ․ Շ․-ն, 2-ամյա Տ․ Շ․-ն և 2-ամյա Ս․ Շ․-ն, հայտնում է Shamshyan.com-ը։

Արդեն հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ վերջիններս նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են:

@News_5TV