Կից գրաֆիկում ներկայացված են Իրանի նախագահի թեկնածուների վարկանիշները ըստ մայիսի 30-ից հունիսի 1, հունիսի 9-10 և հունիսի 13-14-ի հարցումների: Ու թեև հիմնական ֆավորիտ Էբրահիմ Ռաիսիի վարկանիշը գնալով նվազել է, սակայն, միևնույնն է, նա առաջատարն է, իսկ մյուս թեկնածուների վարկանշային աճը շատ չնչին է:
Ընտրությանը մնացել է 2 օր, և այսօր արդեն ամենացածր վարկանիշ ունեցող Մեհրալիզադեն հրաժարվել է ընտրապայքարից: Նույնն ակնկալվում է մի քանի թեկնածուի պարագայում ևս:
@IRI2day

Իրանն այսօր
Կից գրաֆիկում ներկայացված են Իրանի նախագահի թեկնածուների վարկանիշները ըստ մայիսի 30-ից հունիսի 1, հունիսի 9-10 և հունիսի 13-14-ի հարցումների: Ու թեև հիմնական ֆավորիտ Էբրահիմ Ռաիսիի վարկանիշը գնալով նվազել է, սակայն, միևնույնն է, նա առաջատարն է, իսկ մյուս թեկնածուների…
էս գրաֆիկում փոփոխությունն ավելի տեսանելի է https://flo.uri.sh/visualisation/6440533/embed
Իրանում առավոտյան ժամը 7-ից մեկնարկել է նախագահի ընտրության քվեարկությունը: Այն ընթանալու է մինչև 24:00, անհրաժեշտության դեպքում՝ երկարաձգվելու է ևս 2 ժամով։
Քվեարկելու իրավունք ունի շուրջ 60 մլն մարդ, բայց, ըստ հարցումների, մասնակցությունը 50%-ից էլ քիչ էլ լինելու։

Շրջիկ քվեատուփեր այն մարդկանց համար, ովքեր չեն կարող մոտենալ ընտրատեղամասեր։
Իսկ քվեարկությունը դեռ շարունակվում է։ Այն կավարտվի ժամը 2-ին։

Չնայած պաշտոնական տվյալներ դեռ չեն հրապարակվել՝ Էբրահիմ Ռաիսիի մրցակիցներն արդեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ։
Գործող նախագահ Հասան Ռոհանին ևս շնորհավորել է ընտրված նախագահին, բայց, պաշտոնապես հայտարարված չլինելու պատճառով, Ռաիսիի անունը չի շեշտել։

Իրանի նախագահի ընտրության վերաբերյալ պաշտոնական տվյալներն արդեն հայտնի են։
59,3 մլն ընտրելու իրավունք ունեցողից քվեարկությանը մասնակցել է 28,9մլն-ը։ Այս կերպ մասնակցության ցուցանիշը կազմել է 48,8 տոկոս, որն ամենացածրն է Իսլամական հանրապետության նախագահական ընտրությունների պատմության մեջ։
Ռայիսին հաղթանակ է տարել 17, 9 մլն ձայնով։ Հատկանշական է, որ 2017-ի համեմատ՝ նրա ձայները շատ չեն աճել (15,8 մլն)։ Բայց այդ տարի մասնակցության ցուցանիշը 70 տոկոսից բարձր էր, և Ռայիսին պարտվեց Ռոհանիին (որը 23,6մլն ձայն էր հավաքել)։
Այս տարվա ընտրությանը Ռայիսին չուներ լուրջ մրցակից, քանի որ ո՛չ բարեփոխական ճամբարից առաջադրվածների, ո՛չ էլ Ալի Լարիջանիի թեկնածությունը չհաստատվեց։

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին պատվաստվել է իրանական «ՔովԻրան Բարաքյաթ» պատվաստանյութով:
Կորոնավիրուսի դեմ իրանական 2-րդ պատվաստանյութը՝ Pasteur-ը հրատապ օգտագործման արտոնագիր է ստացել: Պատվաստանյութն արտադրվել է Կուբայի հետ համատեղ: Այն կլինիկական փորձարկում է անցել Կուբայում 44 հազար և Իրանում 25 հազար մարդու մասնակցությամբ: Հնարավոր է, որ դրանով կպատվաստվեն մինչև 18 տարեկանները:
➡️Քանի որ Էբրահիմ Ռայիսին շարունակում է զբաղեցնել դատական իշխանության ղեկավարի պաշտոնը, իսկ նրա երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 5-ին, այսօր նա նամակ է գրել Հոգևոր առաջնորդին՝ խնդրելով թույլ տալ մնացած մեկ ամիսում կենտրոնանալ կառավարության ձևավորման նախապատրաստական աշխատանքների վրա։
➡️Ամեն դեպքում նախագահի ընտրության արդյունքների հայտնի դառնալուց հետո Ռայիսին բավականին ակտիվ է և հանդիպումներ է անցկացնում գործող կառավարության անդամների հետ։ Նա արդեն երկու անգամ հանդիպել է նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Հաջորդ հանդիպումը եղել է արտգործնախարար Զարիֆի հետ, որի հետ զրուցել է մեկ ու կես ժամ։ Այսօր Ռայիսին ընդունել է նաև ընտրություններին մասնակցած թեկնածուներին, ասել, որ մրցակցության փուլն ավարտվել է, և այժմ երկրի խնդիրները լուծելու համար համագործակցելու ժամանակն է:

Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին` Իրանի դատական իշխանության նոր ղեկավար
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրամանագրով Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին նշանակվել է դատական իշխանության ղեկավարի պաշտոնում:
➡️ Էժեին 2014-ից զբաղեցնում էր դատական իշխանության ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը: ➡️ 2009-2014թթ եղել է Իրանի գլխավոր դատախազ, ➡️2005-2009թթ.՝ հետախուզության նախարար ➡️ Նա նաև Համակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամ է: ➡️2010թ. Միացյալ նահանգները, 2011թ. ԵՄ-ն մարդու իրավունքների խախտումների մեղադրանքով պատժամիջոցներ են սահմանել Էժեիի նկատմամբ:

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Էժեիի՝ «սոխակի սուլոցը»
Իրանի դատական իշխանության նոր ղեկավարի անվան շուրջ աղմուկ առաջացրած միջադեպերից մեկը: 2017թ. դեկտեմբերին Շարիֆի համալսարանում ուսանողների առջև ելույթ ունենալիս Էժեին պատմել է, որ մեկ այլ համալսարանում իրեն չեն լսել ու սուլել են: Էժեին էլ ասել է, որ եթե հարցը սուլելն է, ապա ինքն էլ սուլել գիտի և այն էլ՝ առանց մատների օգնության:
«3 մատը դրել է բերանը ու սուլում է, ասում եմ՝ջահել տղա ես, մեղք ես, բերանդ կլայնանա, իսկ այ այսպես կարո՞ղ եք սուլել»: Սուլոցը՝ 01:20-ից

Այս օրերին իրանական մամուլում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը պատվաստվելու համար իրանցիների Հայաստան այցերն են:
Պաշտոնական մակարդակով ընդգծվում է, որ պատվաստվելու համար Հայաստան գնալու և ծախս տեսնելու կարիք չկա: Բացատրում են, որ Հայաստանում մարդիկ չեն ցանկանում պատվաստվել, դրա համար էլ արտասահմանցիներին են պատվաստում:
Մյուս կողմից՝ հարցը կառավարությանը քննադատելու առիթ է դարձել. մեղադրանքներ են հնչում, որ Իրանում պատվաստման գործընթացը պատշաճ մակարդակով չի իրականացվում, դրա համար էլ մարդիկ ստիպված այլ երկրներ են գնում: Կառավարության պատճառաբանությանը հակադարաձում են, որ եթե Հայաստանում պատվաստանյութի ավելցուկ կա, ապա կարող են այն գնել:
Լուսանկարում իրանցի հայտնի դերասանուհի Շաբնամ Ֆարշադջուն է, որն օրերս պատվաստվել է Հայաստանում:

Այս օրերին իրանական մամուլում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը պատվաստվելու համար իրանցիների Հայաստան այցերն են: Պաշտոնական մակարդակով ընդգծվում է, որ պատվաստվելու համար Հայաստան գնալու և ծախս տեսնելու կարիք չկա: Բացատրում են, որ Հայաստանում մարդիկ չեն…
Իրանական լրատվակայքերից մեկի ծաղրանկարը: Աջ կողմի ձեռքի վրա գրված է «Իրանի մաքսային ծառայություն» (իրանցիները երկրից դուրս գալու համար տուրք են վճարում), ձախինը՝ «Հայաստան»:
Չնայած իրանցիների՝ Հայաստանում պատվաստվելը առաջացրել է այդ երկրի իշխանությունների դժգոհությունը, այնուամենայնիվ իրանցիների շրջանում դա հիմնականում դրական է ընկալվում և մեկնաբանվում է որպես հայերի կողմից օգնության ձեռքմեկնում։
Ասվածի վերաբերյալ սոցցանցային գրառումներից երկու օրինակ.
Լրագրող, իր ազգայնական հայացքներով հայտնի Միր Մեհրդադ Միրսանջարին, թվիթերում Հայաստանի քարտեզն (Արցախը ներառյալ) է հրապարկել ու գրել, որ անկասկած Հայաստանն Իրանի ամենալավ բարեկամն ու հարևանն է, քանի որ ոչ միայն աջակցում է համաճարակի դժվարին օրերին, այլև Իրանի տարածքի նկատմամբ ո՛չ աչք ունի, ո՛չ էլ պատմությունն է խեղաթյուրում։
200 հազարից ավելի հետևորդ ունեցող Iran in photos ֆեյսբուքյան էջն էլ գրել է.«Մեր սիրելի պանթյուրքիստ հայրենակիցները, որ աջ ու ձախ Հայաստանին վատաբանում են,ու՞ր են, թող տեսնեն՝հենց այդ Հայաստանն է նրանց մահից փրկում։ Բա Ադրբեջանից ի՞նչ կա»։