Իրանն այսօր
2.77K subscribers
358 photos
70 videos
281 links
Այն մասին, թե ինչ կա-չկա Իրանում📿

✍️Ալիքը վարում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։
📎www.linkedin.com/in/zhanna-vardanyan
Download Telegram
🔭Երկու տարի առաջ այս օրերին իրանցիները պատերազմ էին դիտում

📍Չնայած իշխանությունների հորդորներին՝ Արցախին սահմանակից շրջանների բնակիչները հավաքվում էին սահմանին ու հետևում ռազմական գործողություններին: Պատերազմը դիտելու համար սահման էին գալիս նաև Իրանի այլ նահանգներից: Մարդկանց հոսքը կանխելու համար անգամ ճանապարհները սկսեցին փակել:

📍Տեղում եղած լրագրողներից մեկի պատմելով՝ ոմանք ընտանիքներով են գնացել, ասել են, որ «հեռուստացույցով ֆիլմ նայելու փոխարեն, եկել իրականն են նայում»: Ըստ այդ լրագրողի՝ ոմանք չիպսեր են տարել, քաղցրավենիք, թեյ ու մնացել առավոտից մինչև երեկո: Իսկ տարածքից հեռանալու սահմանապահների հորդորներին արձագանքել են պարզապես մի քանի մետր հետ կանգնելով:

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
😐2🤯1
Իրանն այսօր
🔭Երկու տարի առաջ այս օրերին իրանցիները պատերազմ էին դիտում 📍Չնայած իշխանությունների հորդորներին՝ Արցախին սահմանակից շրջանների բնակիչները հավաքվում էին սահմանին ու հետևում ռազմական գործողություններին: Պատերազմը դիտելու համար սահման էին գալիս նաև Իրանի այլ…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🎥Իսկ այս հոլովակը այդ մարդկանց⤴️ մասին է: Վերնագրված է «Գնանք, նայենք»:

Թարգմանությունը՝

-Բարև, էս ի՞նչ խաբար է
-Պատերազմ է
-Օ, ո՞վ ում հետ է պատերազմում
-Սրանք՝ նրանց հետ
-Ինչի՞ համար
-Նրա
-Ուղի՞ղ եթեր է
-Հա,ուզու՞մ ես նայել, արի վերև
-Օ, երևի մոտ ենք նստել
-Հա, էսպես աչքներիս վնաս է
-Տղաներ, Մամադի տունն այրվում է
-Օ, գնանք, նայենք
-Հա, գնանք, գնանք
-Տղաներ, էնտեղ մեկին կախաղան են բարձրացնում
-Օ, գնանք, նայենք
-Հա, գնանք, գնանք
-Աքբարը չի՞ գալիս
-Աքբարը տրաքեց
-Բա՞ Ջասեմը
-Ջասեմն էլ մեռավ
-Հա, ուրեմն մի մեքենայով կգնանք
-Հա, գնանք, գնանք:

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
😐3👍1
📎Regional Post-ում հակիրճ ներկայացրել եմ, թե ինչու է Իրանը կարևորում հայ-իրանական սահմանի գոյությունը:

Կարող եք ընթերցել այս հղումով:

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
👍1
❗️Բաքվում Իրանի դեսպանը հայտնել է, որ մինչև տարեվերջ Իլհամ Ալիևը կայցելի Թեհրան:

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
🔵Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երկրում ցույցերի վերաբերյալ՝

🔹Իրանում անկարգությունները հրահրում են ԱՄՆ-ն, Իսրայելը,
🔹Խնդիրը ոչ թե Իսլամական համակարգն է, ոչ թե հիջաբն է, այլ Իրանի հզորությունն ու անկախությունը,
🔹ԱՄՆ-ն ցանկանում է վերադարձնել Փահլավիների ժամանակաշրջանը, երբ Իրանը հնազանդ կաթնատու կով էր նրանց համար,
🔹Եթե աղջկա մահը չլիներ, այլ պատրվակ էին փնտրելու անկարգությունների հրահրման համար,
🔹Աշխարհում՝ հենց նույն Եվրոպայում, շատ անկարգություններ են լինում, բայց ԱՄՆ-ից որևէ մեկը ցուցարարներին աջակցություն չի հայտնում,
🔹Նրանք, ովքեր դիվանագիտական հարթությունում հայտարարում են, թե Իրանի վրա հարձակվելու, համակարգ փոխելու նպատակ չունեն, նման դավադրություններ ու անկարգություններ են առաջացնում,
🔹Բելուջների ու քրդերի հարցում թշնամիների հաշվարկները սխալ են. նրանք հավատարիմ են հայրենիքին, իսլամին ու համակարգին
🔹Իրանի անվտանգությունը բնածին է՝ հիմնված սեփական ուժերի վրա,
🔹ԶՈւ թուլացումը երկրի անվտանգության թուլացում է նշանակում, և զինված ուժերի դեմ ցանկացած գործողություն, հարձակում է երկրի անվտանգության վրա:
#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում @IRI2day
👍1
🔷Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց են ունեցել
🔸Հասանովը հայտարարել է, թե Բաքուն Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնություններ չունի և չի պատրաստվում տարածք գրավելու համար ռազմական գործողություն սկսել: 🔸Բաղերին ընդգծել է խնդիրների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում @IRI2day
👍1
🇮🇷🇦🇲Իրանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունն արդեն պաշտոնապես սկսել է իր գործունեությունը, և հյուպատոսը շուրջ երկու շաբաթ է՝ իր տեղակայման վայրում է:

🔹Ըստ Hetq-ի՝ հյուպատոսությունը Շահումյան փողոցում է՝ Ողջի գետի հարևանությամբ։ Շենքի մոտ արդեն տեղադրվել են Հայաստանի և Իրանի դրոշները։

🔹Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը իր հյուպատոսական արտոնագիրը ՀՀ արտգործնախարարին էր հանձնել սեպտեմբերի 30-ին:

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում @IRI2day
👍21
⚡️ԻՀՊԿ ցամաքային զորքերը առաջիկա օրերին զորավարժություն կանցկացնեն երկրի հյուսիս-արևմուտքում:

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում @IRI2day
🔴Աստանայում CICA-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Էբրահիմ Ռայիսին և Իլհամ Ալիևը:

Ռայիսին՝

🔻Անընդունելի է համարել տարածաշրջանի աշխարհաքաղաքականության, պատմական սահմանների և Հայաստան-Իրան տարանցիկ երթուղու ցանկացած փոփոխություն՝ շեշտելով, որ դա կարժանանա Իրանի վճռական պատասխանին:

🔻Ընդգծել է, որ ցանկացած քողի ներքո տարածաշրջանում Եվրոպայի ռազմական ներկայությունը մերժելի է:

🔻Շեշտել է, որ ներքին հարցերը Իրանին իր ռազմավարական շահերից չեն շեղում:

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում @IRI2day
⚡️Այսօր Արևելյան Ատրպատական և Արդաբիլ նահանգների սահմանային շրջաններում ԻՀՊԿ ցամաքային զորքերի զորավարժության հիմնական փուլն է անցկացվելու։ Կարգախոսը՝ «Հզոր Իրան»։
Զորավարժությանը խաղարկվելու են հետևյալ ուշագրավ գործողությունները՝

❗️Դեսանտի իջեցում,
❗️Արաքս գետի վրա կամուրջի անցկացում,
❗️Հաղորդակցական ճանապարհների գրավում և վերահսկողության հաստատում,
❗️Բարձունքների գրավում։

🔴Ըստ ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրի՝ զորավարժությունը հարևան երկրների համար խաղաղության , բարեկամության, կայուն անվտանգության ամրապնդման ուղերձն ունի, իսկ թշնամիների համար ուղերձ է առ այն,որ Իրանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանել երկրի սահմաններն ու վճռական պատասխան տալ ցանկացած սպառնալիքի։

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
1
📊Թեհրանի միջազգային հետազոտությունների ինստիտուտը գիտական էլիտայի (Թեհրանի համալսարան, Ալլամեհ Թաբաթայի համալսարան,Թավրիզի, Գիլանի, Շիրազի, Քերմանշահի Ռազի համալսարաններ), Կովկասի հարցերով զբաղվող վերլուծաբանների ու փորձագետների շրջանում Հարավային Կովկասում զարգացումների և Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին հարձակման վերաբերյալ հարցում է անցկացրել: Հարցմանը մասնակցել է 384 հոգի: Հարցման արդյունքներից՝

📌Հարցմանը մասնակցածների 52 տոկոսը Հարավային Կովկասում վերջին լարվածության սրման պատճառ են համարել տարածաշրջանային ակտիվ դերակատարների սադրանքները, 31 տոկոսը՝ Ուկրաինայում ՌԴ զբաղվածությունը, մյուսները՝ կողմերից մեկի կամ երկուսի՝ ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ չմնալը, ինչպես նաև գերտերությունների միջամտությունը:
📌Հարցվածների 41 տոկոսը ընթացող զարգացումները Թուրքիայի օգտին է համարում, 34 տոկոսը՝ Ադրբեջանի,
📌57 տոկոսը համարում է, որ Թուրքիան ամենաշատ ազդեցությունն ունի Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա, ըստ 24 տոկոսի՝ Իսրայելը,
📌43 տոկոսը համարում է, որ Հարավային Կովկասն Իրանի համար կարևորվում է աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից, 26 տոկոսը՝ մշակութային և քաղաքակրթական, 18 տոկոսը՝ տնտեսական, 13 տոկոսը՝ քաղաքական, անվտանգային տեսանկյունից: 📌39 տոկոսը համարում է, որ համեմատած մյուս դերակատարների՝ Իրանն ավելի պասիվ է, 36 տոկոսը համարում է, որ Իրանի դիվանագիտական ապարատի գործողությունները Հարավային Կովկասում զարգացումների նկատմամբ ազդեցիկ չեն եղել, 19 տոկոսը կարծում է, որ Իրանն աջակցում է լարվածության կառավարմանը,
📌Ըստ հարցվածների 43 տոկոսի՝ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությանը դիմակայելու համար Իրանի համար պետք է առաջնահերթություն լինի անվտանգային և ռազմական կանխարգելիչ գործողությունների իրականացումը, ըստ 28 տոկոսի՝ Հայաստան-Իրան-ՌԴ եռակողմ համագործակցությունը, մյուսները, որպես առաջնահերթություն, մատնանշել են Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը, Ադրբեջանի հետ ակտիվ դիվանագիտությունը:

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
📌ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամի՝

🔻«Ցավոք սրտի, սիոնիստական ռեժիմը ներթափանցել է Իրանի հարավային և հյուսիսարևմտյան հարևան երկրներ: Այդ երկրների կառավարություններին ասում ենք՝ Իսրայելին ձեր երկրում տեղ մի տվեք, քանի որ սիոնիստական ռեժիմը անկայունության աղբյուր է:

🔻Մենք ցանկացած պայմաններում վճռականորեն կպաշտպանենք մեր անվտանգությունը, բայց դուք խնդիրներ կունենաք:

🔻Հարևանների հետ մեր քաղաքականությունը հիմնված է բարեկամության,բարիդրացիության և քաղաքական փոխգործակցության վրա, բայց եթե այս հարևանների միջոցով վտանգվի Իրանի ժողովրդի անվտանգությունը և մեր երկրի համար սպառնալիք ստեղծվի, ապա մեր քաղաքականությունը նույնպես կփոխվի»:

📍Հիշեցնեմ, որ հոկտեմբերի սկզբին Ադրբեջան էր այցելել Իսրայելի պաշտպանության նախարարը, ինչը Թեհրանում ընկալվել էր որպես Իրանի դեմ ուղղված այց:

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
Լուսանկարներ Իրանի հյուսիս-արևմուտքում ԻՀՊԿ ցամաքային զորքերի զորավարժությունից

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
1😱1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📌Երեկ ԻՀՊԿ-ն իր զորավարժության շրջանակներում իրականացրել է Արաքս գետի վրա կամուրջի տեղադրման և դրանով զինտեխնիկայի տեղափոխման գործողություններ:

Շատերի մոտ հարց է առաջացել՝ ինչպես է ԻՀՊԿ-ն անցնում Արաքսը, եթե ափի այն կողմում այլ երկրներ են:

❗️Ամենայն հավանականությամբ, ԻՀՊԿ զինվորականները վարժանքները խաղարկել են Արաքսի այն հատվածներում, որոնք գետի ճյուղավորվման արդյունքում գտնվում են սահմանի իրանական կողմում:

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
😱1
🇮🇷🇦🇲Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանն այսօր այցելելու է Հայաստան

Վաղը նա մասնակցելու է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day