Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
10.2K subscribers
2.28K photos
207 videos
4 files
1.29K links
ԱՀ պետական մարմինների միասնական տեղեկատվական հարթակ, որը վարում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը

Единая информплатформа госорганов Республики Арцах (НКР), координируемая Главным информуправлением Аппарата Президента НКР
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
Տեսնես ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն: Հարցի հեղինակը Շուշան Ստեփանյանն է, հասցեատերը՝ Բաքուն․ հոկտեմբերի 20-ի ամփոփում Արցախի հանրային հեռուստատեսությունից

Интересно, сколько у них "Байрактаров"? Автор вопроса - Шушан Степанян, а вопрос адресован Баку.
Итоги дня от Общественного телевидения Арцаха.

@texekatvakanshtab
Մեր մեկ հաջող հակահարձակողական օպերացիայով ադրբեջանական բանակի ողնաշարը չենք ջարդել, և Ադրբեջանի կապիտուլյացիայի մասին խոսք լինել չի կարող։
Եվ նույնն էլ, եթե այս բնագծից մենք հետ ենք քաշվում մյուս բնագիծ, որտեղ ավելի հարմար է պաշտպանվելը, չի նշանակում, որ մենք պարտվել ենք։

[Արծրուն Հովհաննիսյան]

Одной успешной операцией по контрнаступлению мы не полностью сломали хребет Азербайджана, и сейчас не может быть речи о его капитуляции.
Также если мы отступили от одной линии к другой, где удобнее защищаться, то это не означает, что мы терпим поражение.

[Арцрун Ованнисян]

@texekatvakanshtab
📌Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել և հյուսիսային, և հարավային ուղղությամբ։

📌Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներն ու հետ շպրտել ելման բնագծեր։

📌Երեկ օրվա ընթացքում մեր ՀՕՊ ստորաբաժանումներին մի քանի անգամ հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական արտադրության Բայրաքթար տեսակի ԱԹՍ։

📌Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, բայց ոչ այն ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին են լինում։

📌Ադրբեջանական զինված ուժերը դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբերը հաճախ թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր, որոնք ընդհանրապես շատ վաղուց բնակեցված չեն լինում, այնտեղ նկարահանվում են, տարածում են այդ լուրերը, ինչն առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ ազդում է մեր հանրության վրա։

📌Իրավիճակը կայուն է, վերահսկելի է, որոշ կուտակումներ կամ դիվերսիոն գործողություններ դեռ չեն նշանակում կոնկրետ զորքերի առաջխաղացում կամ հաջողություն։

[Արծրուն Հովհաննիսյան]

@texekatvakanshtab
📌Сегодня рано утром азербайджанские ВС вновь начали наступательные действия на северном и южном направлениях.

📌Наиболее ожесточенные бои шли на южном направлении, в ходе которых нашим войскам удалось предотвратить несколько наступательных атак противника и отбросить его на исходные позиции.

📌Вчера нашим подразделениям ПВО удалось сбить несколько азербайджанских БПЛА, в том числе БПЛА турецкого производства «Байрактар».

📌На текущий момент ситуация остается напряженной, боевые действия продолжаются, но не с той интенсивностью, как в дневные часы.

📌Диверсионные группы ВС Азербайджана, а также небольшие группы часто проникают в населенные пункты, в основном расположенные близко от линии фронта, в которых давно уже никто не проживает, фотографируются там и распространяют информацию, которая, в первую очередь, предусмотрена для внутреннего потребления, но очень часто оказывает воздействие на наше общество.

📌Ситуация стабильная, контролируемая. Отдельные скопления и диверсионные операции еще не означают конкретное продвижение войск или их успех.

[Арцрун Ованнисян]

@texekatvakanshtab
Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:

Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում:
Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ:

[ԱՀ ԱԻՊԾ]

Азербайджан продолжает ударять по мирным населенным пунктам Арцаха

В ночь с 20 на 21 октября перемирие относительно соблюдалось во всех населенных пунктах, но на рассвете
Мартакерт и прилегающие к нему села вновь подверглись вражескому обстрелу.
Вчера в том же направлении враг использовал авиацию, а также бомбил обьекты гражданской инфраструктуры.
ВС Азербайджана грубо нарушают не только установленное гуманитарное перемирие, но и применяют против мирного населения запрещенные виды оружия.

[Госслужба по ЧС Республики Арцах]

@texekatvakanshtab
Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ։
Իրավիճակը հարաբերական կայուն-լարված է։
[Շուշան Ստեփանյան]

Подразделения ПВО Армии обороны Арцаха около 8:30 поразили самолёт противника в южном направлении. Ситуация на линии фронта относительно стабильно-напряженная.
[Шушан Степанян]

@texekatvakanshtab
❗️Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը:
Լուսադեմին, կրկին անգամ խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունները, թշնամական ուժերը կրակի տակ են առել Մարտակերտ քաղաքի ու շրջակա գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խփվել է հակառակորդի մեկ ինքնաթիռ:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
[ՊԲ]

❗️Ночью ситуация в зоне арцахо-азербайджанского конфликта была относительно стабильно-напряженной. На отдельных участках продолжались перестрелки, артиллерийские бои. На рассвете, вновь нарушив гуманитарные соглашения о прекращении огня, вражеские силы обстреляли гражданскую инфраструктуру города Мартакерт и прилегающих сел. Сейчас идут локальные бои на северном и южном направлениях. Один вражеский самолет был сбит в южной части подразделением ПВО Армии обороны Арцаха. Оперативно-тактическая обстановка находится под контролем подразделений Армии обороны.
[Армия обороны Республики Арцах]

@texekatvakanshtab
❗️Մոսկվայում նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։

[Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

❗️В Москве запланирована встреча министра иностранных дел Республики Армения Зограба Мнацаканяна и главы МИД Российской Федерации Сергея Лаврова.
В повестку дня включены ситуация в зоне Нагорно-Карабахского конфликта и выполнение договоренностей о прекращении огня.

[Армянский единый информационный центр]

@texekatvakanshtab
#պարգևատրումներ

Указом президента Республики Армения орденом «Боевой Крест» первой степени награждены полковник Вячеслав Восковский (посмертно), подполковник Ваагн Тумасян (посмертно); орденом «Боевой Крест» второй степени награждены подполковник Тигран Ашотян, капитан Зограб Кочарян (посмертно), старший лейтенант Цолак Хачатрян (посмертно).

@texekatvakanshtab
Երեք շաբաթում մեր հայրենակիցները աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար են նվիրաբերել:
Ձեր փոխանցած գումարը շատ կարևոր է. այն կծառայի մեր հերոսներին ու նրանց ընտանիքներին հատուցումներ կատարելու նպատակով:
Դուք ևս կարող եք նվիրաբերություն կատարել` https://www.1000plus.am/hy/donation-types/

[Շուշան Ստեփանյան]

За три недели наши соотечественники из 60 стран пожертвовали в Фонд страхования военнослужащих 4.5 миллиона долларов.
Ваши пожертвования очень важны. Они пойдут на выплату компенсаций нашим героям и их семьям.
Вы также можете сделать пожертвование по этой ссылке: https://www.1000plus.am/hy/donation-types/
[Шушан Степанян]

@texekatvakanshtab
❗️Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 2 ԱԹՍ և 4 զրահատեխնիկա, ոչնչացվել է 150 զինվոր:

❗️По последним данным о потерях противника было уничтожено еще 2 БПЛА, 4 единицы бронетехники, 150 военных.

t.iss.one/texekatvakanshtab
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
#պարգևատրումներ Указом президента Республики Армения орденом «Боевой Крест» первой степени награждены полковник Вячеслав Восковский (посмертно), подполковник Ваагн Тумасян (посмертно); орденом «Боевой Крест» второй степени награждены подполковник Тигран Ашотян…
❗️Տիգրան Աշոտյանը հետմահու չի պարգևատրվել երկրորդ աստիճանի մարտական խաչով։ Սխալմունք է եղել։ Նա ողջ առողջ է։
[Արծրուն Հովհաննիսյան]

Тигран Ашотян не был посмертно награжден орденом "Боевой Крест" второй степени. Произошла ошибка. Он жив-здоров.
[Арцрун Ованнисян]

t.iss.one/texekatvakanshtab
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հակառակորդի ստորաբաժանման խոցումն ու նահանջը
[Պաշտպանության Բանակ]

Удар по подразделению противника и его отступление
[Армия обороны]

t.iss.one/texekatvakanshtab
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ուղերձը
https://www.facebook.com/watch/live/?v=686923008592885
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները

Պահեստազորային Ղուկասյան Դավիթ Երվանդի, ծնվ. 1980թ.
Սարգսյան Արթուր Գագիկի, ծնվ. 2000թ.
Աղաջանյան Ազիզ Սամվելի, ծնվ. 2001թ.
Ահարոնյան Գերասիմ Վարդանի, ծնվ. 2001թ.
Արևջանյան Սպարտակ Ռոբերտի, ծնվ. 1998թ.
Երիցյան Սերգեյ Մանուկի, ծնվ. 2001թ.
Թադևոսյան Հրաչ Անտոնի, ծնվ. 2001թ.
Ավետիսյան Խաչատուր Վարդանի, ծնվ. 2001թ.
Շիրինյան Արգիշտի Սուրենի, ծնվ. 2002թ.
Գրիգորյան Արտակ Սեյրանի, ծնվ. 2002թ.
Հարությունյան Մելիք Երեմի, ծնվ. 1998թ.
Մելքոնյան Վահե Անդրանիկի, ծնվ. 1996թ.
Զաքարյան Էդգար Սամվելի, ծնվ. 1981թ.
Մելքոնյան Շմավոն Արթուրի, ծնվ. 1998թ.
Սարգսյան Սեդրակ Գորիկի, ծնվ. 1983թ.
Մելքումյան Սերգեյ Սեյրանի, ծնվ. 2000թ.
Բաբայան Արման Արթուրի, ծնվ. 1998թ.
Բաբայան Հարութ Ռաֆայելի, ծնվ. 1991թ.
Մկրտիչյան Մհեր Կամոյի, ծնվ. 1993թ.
Պետրոսյան Արմեն Գևորգի, ծնվ. 1995թ.
Պահեստազորային Ազատյան Արման Արարատի, ծնվ. 1983թ.
Հակոբյան Միշա Արծրունու, ծնվ. 2001թ.
Աղախանյան Վահան Արմենի, ծնվ. 2000թ.
Այվազյան Ազատ Արմենի, ծնվ. 2000թ.
Հախվերդյան Արսեն Արմենի, ծնվ. 2001թ.
Գասպարյան Արտակ Նվերի, ծնվ. 2000թ.
Արթենյան Սիմոն Խաչիկի, ծնվ. 2001թ.
Ալեքսանյան Սևակ Արթուրի, ծնվ. 2000թ.
Սարգսյան Նարեկ Հարությունի, ծնվ. 2001թ.
Հովհաննիսյան Արամ Արմենի, ծնվ. 2000թ.
Կասոյան Մամիկոն Սոսիկի, ծնվ. 2001թ.
Աբրահամյան Էրիկ Արտակի, ծնվ. 2001թ.
Գեղամյան Ժիրայր Արթուրի, ծնվ. 2000թ.
Բարոյան Գոռ Անդրանիկի, ծնվ. 2000թ.
Սերոբյան Վիրաբ Բենիկի, ծնվ. 2001թ.
Պահեստազորային Պետրոսյան Իշխան Թովուզի, ծնվ. 1977թ.
Ստեփանյան Բաբկեն Խաչիկի, ծնվ. 1992թ.
Սարգսյան Մարտիկ Սեյրանի, ծնվ. 1996թ.
Գալստյան Արմեն Ռազմիկի, ծնվ. 1982թ.
Նորավարդյան Վարդան Գրիգորի, ծնվ. 1993թ.
Մանուկյան Արման Սամվելի, ծնվ. 1998թ.
Գրիգորյան Գեղամ Հակոբի, ծնվ. 1980թ.
Մուրադյան Մովսես Ռուդիկի, ծնվ. 1990թ.
Աղախանյան Սերգեյ Սուրիկի, ծնվ. 1992թ.
Հունանյան Գրիգոր Արշակի, ծնվ. 1986թ.
Ալեքսանյան Հայկ Սամվելի, ծնվ. 1991թ.
Մարտիրոսյան Ջոնիկ Վաղինակի, ծնվ. 1974թ.
Քոչարյան Յուրիկ Հակոբի, ծնվ. 1999թ.
Այվազյան Կարեն Լյուդվիգի, ծնվ. 1982թ.
Մկրտչյան Արեգ Ժերմիկի, ծնվ. 2001թ.
Սարկիսյան Գոռ Նորայրի, ծնվ. 2002թ.
Հակոբյան Սպարտակ Իշխանի, ծնվ. 2002թ.
Հովհաննիսյան Ժորա Սերժիկի, ծնվ. 1996թ.
Մանուկյան Նարեկ Ռուստամի, ծնվ. 1999թ.
Խաչատրյան Դավիթ Հովնանի, ծնվ. 1991թ.
Լալաբեկյան Սերգեյ Սամվելի, ծնվ. 1997թ.
Հակոբյան Թաթուլ Տիգրանի, ծնվ. 1994թ.
Հովհաննիսյան Համլետ Աշոտի, ծնվ. 1994թ.
Նորոյան Վալոդյա Անդրանիկի, ծնվ. 1998թ.
Աշոտյան Աշոտ Արմանի, ծնվ. 2000թ.
Վարդանյան Ալեն Տիգրանի, ծնվ. 2001թ.
Ասատրյան Արտավազդ Ոսկանի, ծնվ. 2001թ.

t.iss.one/texekatvakanshtab
Սիրելի ՛ հայրենակիցներ
Մենուան ընկերների հետ Արցախ էր եկել իր մեծ երազանքի հետևից՝ հող հայրենին պաշտպանելու և նրա հարատև գոյությունն ապահովելու համար: Նրա հետ ծանոթացա պատահական, առաջնագծում: Շփումը կարճ էր, ընդամենը մեկ օր, բայց շատ տպավորիչ: Նրա համարձակ պահվածքը, լուսավոր ու պայծառ մտքերն անմիջապես գրավեցին իմ ուշադրությունը: Անգամ հասցրեցինք խոսել հաղթանակից հետո անելիքների մասին: Բայց ծրագրերն անկատար մնացին…
Կարին Տոնոյանի որդուն ինձ համար բացահայտեցի` որպես իսկական հայ ասպետի, որի կատարած հերոսական քայլը կանխատեսելի էր մարտի մեկնելու պահից: Անմահացավ` հանուն իր երկու անչափահաս բալիկների և հանուն մեր ժողովրդի հպարտ ու արժանապատիվ ապագայի…
Վշտակցում եմ նրա ընտանիքին և բոլոր հարազատներին:
Մարտադաշտում նրա կատարած սխրագործությանը Հայրենիքն արժանի գնահատական է տալիս. Մենուա Հովհաննիսյանն իմ հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը:
Խոնարհումս մեր հայրենիքի ազատության համար բոլոր ընկածների հիշատակին:
Հազա ՛ր փառք մեր ժողովրդի լավագույն զավակներին:
Հ.Գ. Կարդացի Մենուայի մոր՝ Կարին Տոնոյանի բաց նամակը՝ ուղղված ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տիկի՛ն Տոնոյան, որպես Արցախի Հանրապետության նախագահ՝ ուզում եմ մեր Հայրենիքի պաշտպանների անունից խոստանալ, որ անպայման կպահենք մեր որդեկորույս բոլոր մայրերի անունից հնչեցված Ձեր պատգամը և թշնամուն չենք զիջի մեր Արցախը:

[ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

t.iss.one/texekatvakanshtab
ԱՀ նախագահի հրամանագրով Մենուա Հովհաննիսյանին հետմահու շնորհվել է«Արցախի հերոս» բարձրագույն կոչումը։

Указом президента Республики Арцах Менуа Ованнисяну присвоено высшее звание "Герой Арцаха".

t.iss.one/texekatvakanshtab
#ինֆոգրաֆիկա

Число убитых солдат ВС Азербайджана по дням (с 27 сентября по 21 октября)

t.iss.one/texekatvakanshtab
Թշնամական ուժերը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:
ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր:
Նշենք նաև, որ վերոնշյալ հրետանային կայանքները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 27-ից սկսված մարտերի ընթացքում ՊԲ իրականացրած թիրախային հարվածների հետևանքով Ադրբեջանի ԶՈւ կորպուսային հրետանին կրել է լուրջ կորուստներ:
Ստորև ներկայացնում ենք ՊԲ հետախուզական ծառայությունների տրամադրության տակ եղած DANA ինքնագնաց հրետանային դիվիզիոնի՝ հարավային ուղղությամբ ծավալված մարտակարգերի լուսանկարները:
[Պաշտպանության բանակ]

Вражеские силы, помимо израильского и турецкого вооружения, применяют против архцаской армии также чешские 152-мм самоходные пушки-гаубицы «Дана».

t.iss.one/texekatvakanshtab