echo.am
13 subscribers
5.59K photos
15.8K links
Download Telegram
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 7-ին` ժամը 17։15-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

https://echo.am/army/1567776/
Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար: Նրա թեկնածությունն առաջադրել են մի շարք հեղինակավոր անձինք, որոնցից թվում նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր կա:

https://echo.am/political/1568137/
Ադրբեջանում բանակի զինծառայող է մահացել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ երեկ հիվանդանոցում մահացել է շարքային զինծառայող Ամրահով Իմրանը։ Պատճառը սիրտ-անոթային սուր շնչառական անբավարարությունն է։

https://echo.am/army/1568146/
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հանդիպումը կայացել է ԵԽ ԳՔ՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում։

https://echo.am/political/1568240/
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի կարեւոր նախադրյալ դառնալ:

https://echo.am/political/1568337/
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեդիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Շվեդիայի վարչապետի գրասենյակի ԵՄ հարցերով նախարարի պետական քարտուղար Քրիստիան Դանիելսոնի հետ:

https://echo.am/political/1568331/
Հայաստանը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին։ Խոսքը «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ առաջարկների 8-րդ խմբագրության մասին է։

https://echo.am/political/1568444/
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 10։40-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

https://echo.am/army/1569166/
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։

https://echo.am/political/1569168/
Պարտվողական այս մոտեցմամբ, տարածքային ցավալի հերթական զիջումներով, ըստ էության, հաչս միջազգային հանրության լեգիտիմացվում են Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը և դատապարտելի հավակնությունները:

https://echo.am/political/1569336/
«Առաջարկվել է հրատապ թեմայով հարցի քննարկմանը հարակից զեկուցողներ հաստատել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին»,- խորհրդարանում հայատարարեց Ալեն Սիմոնյանը՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկումը սկսելուց առաջ։

https://echo.am/political/1569176/
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ից 16։50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

https://echo.am/army/1569463/
Պատմական ու իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց ու նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար, Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման մասին ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

https://echo.am/political/1569834/
Նա արժանի չէ, որ ես նրան հրավիրեմ Բաքու։ Ժամանակին ես նրան հրավիրեցի Ադրբեջան, նա եկավ, մասնակցեց կրոնական համաժողովի։ Այսօր Հայկական եկեղեցին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, ռեւանշիզմ է քարոզում ողջ աշխարհում։

https://echo.am/political/1569827/
«Հայաստանի պետականության դեմ ուղղված անկատար սցենարի չիրագործման պատճառ է նաև այն, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները չներքաշվեցին օտար օրակարգերի իրագործման մեջ»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

https://echo.am/political/1569845/