echo.am
13 subscribers
5.59K photos
15.8K links
Download Telegram
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակն ի գիտություն է ընդունում Եվրոպական հանձնաժողովի ապրիլի 5-ի հայտարարությունները՝ ուղղված Հայաստանի դիմակայունության բարձրացմանը տարբեր ներդրումային ծրագրերի միջոցով, ներառյալ 270 միլիոն Եվրո դրամաշնորհը, որն ուղղված է փոքր և միջին ընկերություններին աջակցելուն:

https://echo.am/political/1564788/
Փարիզ կատարած այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել նաև Քե դը Օրսեյի թանգարանի տնօրենի պաշտոնակատարի և Լուվրի տնօրենի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության ձևաչափերը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

https://echo.am/political/1564635/
Ապրիլի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի թեմի թեմական խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

https://echo.am/political/1564771/
Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ապրիլի 5-ին պաշտպանության նախարարության զորամասերից մեկում հյուրընկալվել են կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

https://echo.am/army/1567605/
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 7-ին` ժամը 17։15-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

https://echo.am/army/1567776/
Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար: Նրա թեկնածությունն առաջադրել են մի շարք հեղինակավոր անձինք, որոնցից թվում նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր կա:

https://echo.am/political/1568137/
Ադրբեջանում բանակի զինծառայող է մահացել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ երեկ հիվանդանոցում մահացել է շարքային զինծառայող Ամրահով Իմրանը։ Պատճառը սիրտ-անոթային սուր շնչառական անբավարարությունն է։

https://echo.am/army/1568146/
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հանդիպումը կայացել է ԵԽ ԳՔ՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում։

https://echo.am/political/1568240/
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի կարեւոր նախադրյալ դառնալ:

https://echo.am/political/1568337/
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեդիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Շվեդիայի վարչապետի գրասենյակի ԵՄ հարցերով նախարարի պետական քարտուղար Քրիստիան Դանիելսոնի հետ:

https://echo.am/political/1568331/
Հայաստանը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին։ Խոսքը «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ առաջարկների 8-րդ խմբագրության մասին է։

https://echo.am/political/1568444/
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 10։40-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

https://echo.am/army/1569166/
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։

https://echo.am/political/1569168/
Պարտվողական այս մոտեցմամբ, տարածքային ցավալի հերթական զիջումներով, ըստ էության, հաչս միջազգային հանրության լեգիտիմացվում են Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը և դատապարտելի հավակնությունները:

https://echo.am/political/1569336/