echo.am
13 subscribers
5.59K photos
15.8K links
Download Telegram
«Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ, ասել` այստեղ այսինչ պարտավորությունն ունեիք, և այդ պարտավորությունը չեք կատարել։ Մենք կարող ենք ցույց տալ, և ցույց ենք տալիս: Լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք այդ հարցերին բովանդակային պատասխան։ Քանի էդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի, հարցը չի լուծվելու»,- ասել է Փաշինյանը:

https://echo.am/political/1561546/
«Մենք վերահաստատել ենք մեր հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որն այժմ կասկածի տակ է դրվում Ադրբեջանի կողմից, և թույլ տվեք ասել, թե որքան անհանգստացած ենք դրա համար, հաշվի առնելով, որ Ադրբեջանի հռետորաբանությունը գնալով անվերահսկելի է դառնում»,- նշել է Սեժուրնեն։

https://echo.am/political/1561564/
Պաշտոնական Բաքուն «անհիմն» է որակում ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարի հնչեցրած մեղադրանքները և կոչ անում Փարիզին «դադարեցնել ապակառուցողական գործունեությունը»:

https://echo.am/political/1561816/
Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերն ապրիլի 5-ից կդադարեն աշխատել Ղրղզստանում: Այս մասին հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով «Միջբանկային պրոցեսինգային կենտրոնը»՝ Ղրղզստանի «Էլկարտ» ազգային վճարային համակարգի օպերատորը:

https://echo.am/world/1561800/
«Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկային շրջայցերը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Մեր դիտորդները հաղորդում են, որ երկրի սահմանային շրջաններում հանգիստ իրավիճակ է»,- այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԵՄ առաքելության X-ի պաշտոնական էջը։

https://echo.am/political/1561819/
«Հայտարարությունները, թե Մոսկվան և ՀԱՊԿ-ը չեն օգնել Հայաստանին տարածաշրջանում սրման ժամանակ, սուտ են, Երևանն Ացախի հարցում որոշումներ է կայացրել ՆԱՏՕ-ի ազդեցության տակ»,- նշել է նա։

https://echo.am/political/1561821/
2024 թվականի մարտի 29-ին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի մոտակայքում նշված վայրում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են երկու անձանց, որոնցից մեկը, նկատելով, իրավապահներին, ձեռքից ինչ-որ իր է նետել և ավտոմեքենայով հեռացել:

https://echo.am/political/1562071/
Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու անձ. «Լուրերի» տեղեկություններով՝ նրանք ամուսիններ են՝ Սամվել Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը:

https://echo.am/political/1562075/
Հայաստանն արդեն սառեցրել է հարաբերությունները Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ, զորավարժություններ է կազմակերպել Միացյալ Նահանգների հետ եւ ձգտում է ընդլայնել իր տնտեսական կապերը ժողովրդավարական տնտեսությունների հետ։

https://echo.am/political/1562905/
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է աջակցել ՀՀ զինված ուժերին՝ ոչ մահաբեր զենքերի հարցում։ Այդ մասին նա ասել է «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ։

https://echo.am/political/1562884/
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արդեն երկրորդ անգամ վտանգի ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Հայաստանի համար։ Կառույցը կարմիր դրոշի ահազանգ է տարածել (RFA)՝ հաշվի առնելով Ադրբեջանի սրացող հռետորաբանությունն ու տարածքային պահանջները ՀՀ-ից, ինչպես նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա վերջին հարձակումները։

https://echo.am/political/1562968/
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին: Վարչապետը նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում Տիգրան Իզմիրլյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու կարևոր առիթով։

https://echo.am/political/1562974/
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Ապրիլի 5-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:

https://echo.am/political/1563337/
Ապրիլի 4-ին, ժամը 23։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան արգելափակված քաղաքացիներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

https://echo.am/incidents/1563631/
Ուրբաթ օրը Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 14-ին:

https://echo.am/political/1563633/
Բրյուսելում այսօր կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հանդիպումը: Հանդիպման կարճ տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքում վարչապետը՝ նշելով, որ այն կայացել է Հայաստանի դեսպանատանը:

https://echo.am/political/1563803/
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հարցմանը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության մասին։ Ավելի վաղ՝ Փարիզում գտնվելու ընթացքում պետքարտուղար Բլինքենն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է հարավկովկասյան զարգացումները։

https://echo.am/political/1563730/