echo.am
13 subscribers
5.59K photos
15.8K links
Download Telegram
ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում:

https://echo.am/army/1560719/
«Դա ԱՄՆ-ի, Եվրամիության հանդիպումն է Հայաստանի հետ, որի նպատակն է քննարկել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան, մարդասիրական օգնությունը, աջակցությունը փախստականներին և աջակցությունը Հայաստանի քաղաքական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը»,–պարզաբանել է Միլլերը։

https://echo.am/political/1561070/
Իտալիայի առաջնության 30-րդ տուրի «Ինտեր» — «Էմպոլի» (2:0) հանդիպման ավարտից հետո Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղաշապիկը նվիրել է հայ երկրպագուներին։

https://echo.am/sport/1561071/
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ՝ կառույցի 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

https://echo.am/political/1561223/
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Կարեն Համլետի Սարգսյանին ազատել ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

https://echo.am/political/1561144/
«Դիվանագիտական ներկայացուցչության անձեռնմխելիությունը պարտադիր է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և ապաքինում մաղթում վիրավորներին»,- ասվում է հայտարարության մեջ։

https://echo.am/political/1561550/
«Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ, ասել` այստեղ այսինչ պարտավորությունն ունեիք, և այդ պարտավորությունը չեք կատարել։ Մենք կարող ենք ցույց տալ, և ցույց ենք տալիս: Լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք այդ հարցերին բովանդակային պատասխան։ Քանի էդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի, հարցը չի լուծվելու»,- ասել է Փաշինյանը:

https://echo.am/political/1561546/
«Մենք վերահաստատել ենք մեր հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որն այժմ կասկածի տակ է դրվում Ադրբեջանի կողմից, և թույլ տվեք ասել, թե որքան անհանգստացած ենք դրա համար, հաշվի առնելով, որ Ադրբեջանի հռետորաբանությունը գնալով անվերահսկելի է դառնում»,- նշել է Սեժուրնեն։

https://echo.am/political/1561564/
Պաշտոնական Բաքուն «անհիմն» է որակում ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարի հնչեցրած մեղադրանքները և կոչ անում Փարիզին «դադարեցնել ապակառուցողական գործունեությունը»:

https://echo.am/political/1561816/
Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերն ապրիլի 5-ից կդադարեն աշխատել Ղրղզստանում: Այս մասին հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով «Միջբանկային պրոցեսինգային կենտրոնը»՝ Ղրղզստանի «Էլկարտ» ազգային վճարային համակարգի օպերատորը:

https://echo.am/world/1561800/
«Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկային շրջայցերը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Մեր դիտորդները հաղորդում են, որ երկրի սահմանային շրջաններում հանգիստ իրավիճակ է»,- այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԵՄ առաքելության X-ի պաշտոնական էջը։

https://echo.am/political/1561819/
«Հայտարարությունները, թե Մոսկվան և ՀԱՊԿ-ը չեն օգնել Հայաստանին տարածաշրջանում սրման ժամանակ, սուտ են, Երևանն Ացախի հարցում որոշումներ է կայացրել ՆԱՏՕ-ի ազդեցության տակ»,- նշել է նա։

https://echo.am/political/1561821/
2024 թվականի մարտի 29-ին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի մոտակայքում նշված վայրում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են երկու անձանց, որոնցից մեկը, նկատելով, իրավապահներին, ձեռքից ինչ-որ իր է նետել և ավտոմեքենայով հեռացել:

https://echo.am/political/1562071/
Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու անձ. «Լուրերի» տեղեկություններով՝ նրանք ամուսիններ են՝ Սամվել Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը:

https://echo.am/political/1562075/
Հայաստանն արդեն սառեցրել է հարաբերությունները Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ, զորավարժություններ է կազմակերպել Միացյալ Նահանգների հետ եւ ձգտում է ընդլայնել իր տնտեսական կապերը ժողովրդավարական տնտեսությունների հետ։

https://echo.am/political/1562905/
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է աջակցել ՀՀ զինված ուժերին՝ ոչ մահաբեր զենքերի հարցում։ Այդ մասին նա ասել է «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ։

https://echo.am/political/1562884/
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արդեն երկրորդ անգամ վտանգի ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Հայաստանի համար։ Կառույցը կարմիր դրոշի ահազանգ է տարածել (RFA)՝ հաշվի առնելով Ադրբեջանի սրացող հռետորաբանությունն ու տարածքային պահանջները ՀՀ-ից, ինչպես նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա վերջին հարձակումները։

https://echo.am/political/1562968/