echo.am
13 subscribers
5.59K photos
15.8K links
Download Telegram
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաև Զատիկ, նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

https://echo.am/social/1559870/
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվա Կլաարը կիսվել է գրառմամբ և նշել, որ առաքելությունից նման հաստատում ստանալը լավ է․ «Հենց դա է առաքելության նպատակը՝ ապահովել ավելի մեծ թափանցիկություն և ստեղծել վստահություն։ Այն բաց է մնում նաև Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի մեծ ներգրավվածության համար»,- նշել է ԵՄ ներկայացուցիչը։

https://echo.am/political/1559932/
«Որպեսզի միջազգային հանրության աջակցությամբ նրանք կարողանան շարունակել երկխոսությունը, օգնել տեղահանվածներին, հարգել ու պահպանել տարբեր կրոնական դավանանքների պաշտամունքի վայրերը և հասնել խաղաղության համաձայնագրի»,- ասել է նա Սուրբ Հարության տոնին նվիրված իր ավանդական ուղերձում։

https://echo.am/political/1559907/
Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ օրենքի նախագծով սահմանվել է, որ երիտասարդ է համարվում 13-ից 30 տարեկան քաղաքացին՝ ընդգծելով, որ այդ հարցում հիմք է ընդունվել եվրոպական լավագույն փորձը։

https://echo.am/political/1560272/
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել ցանկալի արդյունքների հասնել հանրապետությունում մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

https://echo.am/world/1560196/
Կրեմլը որպես անբարյացակամ քայլ չի դիտում «Միր» ռուսական քարտի սպասարկումը հայկական դրամատների կողմից մերժելու որոշումը և այն համարում է ամերիկացիների աննախադեպ ճնշումների հետևանք: Այդ մասին այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

https://echo.am/political/1560350/
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ու գրասենյակից ևս 3 աշխատակից գործուղվում են Հաագա՝ մասնակցելու Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի բանավոր լսումներին։

https://echo.am/political/1560550/
ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում:

https://echo.am/army/1560719/
«Դա ԱՄՆ-ի, Եվրամիության հանդիպումն է Հայաստանի հետ, որի նպատակն է քննարկել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան, մարդասիրական օգնությունը, աջակցությունը փախստականներին և աջակցությունը Հայաստանի քաղաքական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը»,–պարզաբանել է Միլլերը։

https://echo.am/political/1561070/
Իտալիայի առաջնության 30-րդ տուրի «Ինտեր» — «Էմպոլի» (2:0) հանդիպման ավարտից հետո Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղաշապիկը նվիրել է հայ երկրպագուներին։

https://echo.am/sport/1561071/
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ՝ կառույցի 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

https://echo.am/political/1561223/
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Կարեն Համլետի Սարգսյանին ազատել ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

https://echo.am/political/1561144/
«Դիվանագիտական ներկայացուցչության անձեռնմխելիությունը պարտադիր է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և ապաքինում մաղթում վիրավորներին»,- ասվում է հայտարարության մեջ։

https://echo.am/political/1561550/
«Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ, ասել` այստեղ այսինչ պարտավորությունն ունեիք, և այդ պարտավորությունը չեք կատարել։ Մենք կարող ենք ցույց տալ, և ցույց ենք տալիս: Լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք այդ հարցերին բովանդակային պատասխան։ Քանի էդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի, հարցը չի լուծվելու»,- ասել է Փաշինյանը:

https://echo.am/political/1561546/
«Մենք վերահաստատել ենք մեր հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որն այժմ կասկածի տակ է դրվում Ադրբեջանի կողմից, և թույլ տվեք ասել, թե որքան անհանգստացած ենք դրա համար, հաշվի առնելով, որ Ադրբեջանի հռետորաբանությունը գնալով անվերահսկելի է դառնում»,- նշել է Սեժուրնեն։

https://echo.am/political/1561564/
Պաշտոնական Բաքուն «անհիմն» է որակում ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարի հնչեցրած մեղադրանքները և կոչ անում Փարիզին «դադարեցնել ապակառուցողական գործունեությունը»:

https://echo.am/political/1561816/
Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերն ապրիլի 5-ից կդադարեն աշխատել Ղրղզստանում: Այս մասին հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով «Միջբանկային պրոցեսինգային կենտրոնը»՝ Ղրղզստանի «Էլկարտ» ազգային վճարային համակարգի օպերատորը:

https://echo.am/world/1561800/
«Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկային շրջայցերը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Մեր դիտորդները հաղորդում են, որ երկրի սահմանային շրջաններում հանգիստ իրավիճակ է»,- այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԵՄ առաքելության X-ի պաշտոնական էջը։

https://echo.am/political/1561819/