echo.am
13 subscribers
5.59K photos
15.8K links
Download Telegram
«Հայաստանի համար արդեն որոշված թեմա է, և ես չեմ կարծում, թե քննարկելի կա։ Փորձ է արվում դա որպես միջպետական համաձայնագրից դուրս գալու տրամաբանություն ցուցադրել, բայց իրականում դա միջգերատեսչական համաձայնություն է եղել, նպատակը եղել է այդ տարածքում օգնել հայ խաղաղապահներին այդ բեռը «թեթևացնել», այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա»։

https://echo.am/political/1556943/
Բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն դիմումը վերցրել, գնացել է և սպասում է, որ մտնի և դառնա ԵՄ թեկնածու։ Քննարկում ենք, ի գիտություն ենք ընունում այդ իրողությունը։ Մենք շատ անելիք ունենք ՀՀ-ում, որպեսզի Թուրքիայի կամ Վրաստանի նման տարիներով չսպասենք։ Պետք է ՀՀ-ում շատ բան փոխվի, շատ չափորոշիչներ փոխվեն, մի քիչ դեղերի հետ կապված վրդովմունք կա։

https://echo.am/political/1557044/
Հայաստանը 29. 94 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը։ Ըստ տարածած հաղորդագրության, ծանր սոցիալական պայմաններում գտնվող շուրջ 1,5 մլն անձի ՀՀ կառավարությունը կտրամադրի մթերք՝ պահածոներ, չոր սնունդ, դեղորայք՝ բժշկական լուծույթներ, հակաբիոտիկներ:

https://echo.am/political/1557983/
«Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի՝ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք», – ասաց Փաշինյանը։

https://echo.am/political/1557998/
Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետ. այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը։ Սաբինա Ալիևան հետաքրքրվել է հայազգի բնակիչների իրավունքների ու ազատությունների ապահովման վիճակից։

https://echo.am/political/1558005/
Դա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ կանոնադրական բազային ամբողջությամբ համապատասխան։

https://echo.am/political/1558021/
Հայաստանում արգելափակվել են հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումները։ Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը։

https://echo.am/political/1558612/
Առաջին հերթին ուզում եմ խորհին շնորհակալությունս հայտնել քաղաքապետին` ինձ վստահելու այս պատասխանատու և ծանր աշխատանքը։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանի ողջ անձնակազմին համագործակցության և բեղմնավոր աշխատանքի համար։ Եվ իհարկե ձեզ, սիրելի երևանցիներ` ամենօրյա ռեժիմով ինձ օգնելու համար։

https://echo.am/political/1558641/
«102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է, այն, որ նրանց դուրսբերումն ինչ-որ կերպ կամրապնդի հանրապետության ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է»,- հայտարարել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից։

https://echo.am/political/1559046/
Ի՞նչ է ստացվում, Հայաստանի իշխանությունը հայտարարում է միակողմանի զիջումների մասին, որը մեր երկրի համար հսկայական ծանր հետևանք է ունենալու, իսկ այդ «բարի կամքի» դրսևորմանն ի պատասխան, Ադրբեջանը հայտարարում է, որ այդ գյուղերի հանձնումը ենթադրում է նաև ձերբակալություններ:

https://echo.am/political/1559378/
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաև Զատիկ, նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

https://echo.am/social/1559870/
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվա Կլաարը կիսվել է գրառմամբ և նշել, որ առաքելությունից նման հաստատում ստանալը լավ է․ «Հենց դա է առաքելության նպատակը՝ ապահովել ավելի մեծ թափանցիկություն և ստեղծել վստահություն։ Այն բաց է մնում նաև Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի մեծ ներգրավվածության համար»,- նշել է ԵՄ ներկայացուցիչը։

https://echo.am/political/1559932/
«Որպեսզի միջազգային հանրության աջակցությամբ նրանք կարողանան շարունակել երկխոսությունը, օգնել տեղահանվածներին, հարգել ու պահպանել տարբեր կրոնական դավանանքների պաշտամունքի վայրերը և հասնել խաղաղության համաձայնագրի»,- ասել է նա Սուրբ Հարության տոնին նվիրված իր ավանդական ուղերձում։

https://echo.am/political/1559907/
Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ օրենքի նախագծով սահմանվել է, որ երիտասարդ է համարվում 13-ից 30 տարեկան քաղաքացին՝ ընդգծելով, որ այդ հարցում հիմք է ընդունվել եվրոպական լավագույն փորձը։

https://echo.am/political/1560272/
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել ցանկալի արդյունքների հասնել հանրապետությունում մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

https://echo.am/world/1560196/
Կրեմլը որպես անբարյացակամ քայլ չի դիտում «Միր» ռուսական քարտի սպասարկումը հայկական դրամատների կողմից մերժելու որոշումը և այն համարում է ամերիկացիների աննախադեպ ճնշումների հետևանք: Այդ մասին այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

https://echo.am/political/1560350/
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ու գրասենյակից ևս 3 աշխատակից գործուղվում են Հաագա՝ մասնակցելու Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի բանավոր լսումներին։

https://echo.am/political/1560550/