echo.am
13 subscribers
5.59K photos
15.8K links
Download Telegram
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանության նոր շենք: Երկու երկրների վարչապետները շրջել են դեսպանության տարածքով, ծանոթացել առկա պայմաններին:

https://echo.am/political/1555307/
Չնայած այսօր հարաբերություններում առկա դժվարություններին՝ Ռուսաստանն ու Հայաստանը մնում են եղբայրական երկրներ, aif.ru-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

https://echo.am/political/1555738/
Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և Գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը մարտի 25-ին ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներ Մարիսա Բարիսետին, Ռիչարդ Ֆեյին և Տալոն Ռոսին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

https://echo.am/political/1555744/
Ինչպես գիտեք, Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ուղղված է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների լիարժեք բացմանը։ Այս գործընթացի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանների բացման վերաբերյալ։

https://echo.am/political/1555765/
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը «չարիք է տեսնում միայն ադրբեջանական գյուղերի վերադարձի մասին օրինական դիսկուրսի մեջ»՝ ամբողջովին անտեսելով «հայկական մամուլում ապօրինի օկուպացիայի շարունակման պայքարի կոչերը», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Տոյվո Կլաարի երեկվա հայտարարությունը։

https://echo.am/political/1555755/
Մարտի 25-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ:

https://echo.am/political/1555829/
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:

https://echo.am/political/1555996/
«Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ մեր նպատակները կայանում են նրանում, որպեսզի կողմերին ներգրավենք և խրախուսենք՝ առկա տարաձայնությունները հաղթահարելու, ինչպես նաև տևական ու կայուն խաղաղության պայմանագրի հասնելու աշխատանքներում»։

https://echo.am/political/1556688/
Դատախազի կողմից հիշյալ միջնորդությունները բավարարվել են, և նշված երեք անձանց ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (խմբի կազմում հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։

https://echo.am/political/1556820/
Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է, X-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

https://echo.am/political/1556675/
Հիմա տեղի է ունենում ՀՀ-ի տարածքի գծում, որը ապացուցված է։ Ես չեմ բացառում, որ եթե այդ գյուղերը չհանձնվեն, Ադրբեջանը կհարձակվի, ինչի չէ որ։ Իհարկե, մենք պատրաստ ենք և այնպես չէ, որ մենք այդ տրամաբանությունից ենք ելնում։

https://echo.am/political/1557042/
«Հայաստանի համար արդեն որոշված թեմա է, և ես չեմ կարծում, թե քննարկելի կա։ Փորձ է արվում դա որպես միջպետական համաձայնագրից դուրս գալու տրամաբանություն ցուցադրել, բայց իրականում դա միջգերատեսչական համաձայնություն է եղել, նպատակը եղել է այդ տարածքում օգնել հայ խաղաղապահներին այդ բեռը «թեթևացնել», այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա»։

https://echo.am/political/1556943/
Բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն դիմումը վերցրել, գնացել է և սպասում է, որ մտնի և դառնա ԵՄ թեկնածու։ Քննարկում ենք, ի գիտություն ենք ընունում այդ իրողությունը։ Մենք շատ անելիք ունենք ՀՀ-ում, որպեսզի Թուրքիայի կամ Վրաստանի նման տարիներով չսպասենք։ Պետք է ՀՀ-ում շատ բան փոխվի, շատ չափորոշիչներ փոխվեն, մի քիչ դեղերի հետ կապված վրդովմունք կա։

https://echo.am/political/1557044/
Հայաստանը 29. 94 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը։ Ըստ տարածած հաղորդագրության, ծանր սոցիալական պայմաններում գտնվող շուրջ 1,5 մլն անձի ՀՀ կառավարությունը կտրամադրի մթերք՝ պահածոներ, չոր սնունդ, դեղորայք՝ բժշկական լուծույթներ, հակաբիոտիկներ:

https://echo.am/political/1557983/
«Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի՝ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք», – ասաց Փաշինյանը։

https://echo.am/political/1557998/
Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետ. այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը։ Սաբինա Ալիևան հետաքրքրվել է հայազգի բնակիչների իրավունքների ու ազատությունների ապահովման վիճակից։

https://echo.am/political/1558005/
Դա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ կանոնադրական բազային ամբողջությամբ համապատասխան։

https://echo.am/political/1558021/
Հայաստանում արգելափակվել են հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումները։ Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը։

https://echo.am/political/1558612/