echo.am
13 subscribers
5.59K photos
15.8K links
Download Telegram
«Հարցն այն է, թե որն է մոնիտորինգի առարկան և արդյոք այդ առաքելությունը ճանաչված է ադրբեջանական կողմից: Ես կասկածում եմ, որ նման մանդատն այնտեղ ըմբռնումով կընդունվի»,- նշել է նա: Պեսկովի խոսքով` «սա Երևանի միակողմանի որոշումն է»:

https://echo.am/political/1550799/
Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։

https://echo.am/political/1551676/
Եղիազար Վարդանյանը նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Այս պաշտոնը թափուր էր հունվարի 4-ից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Արմեն Ղուլարյանին։

https://echo.am/political/1551684/
Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Կառավարության փոխանցմամբ՝ նրանք մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ:

https://echo.am/political/1552082/
Ի թիվս այլ կարևոր բաների՝ Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

https://echo.am/political/1551937/
Այսօր Ժնևում տեղի կունենա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, «Ազատության»-ը տեղեկացրեց ԱԺ խոսնակ Նելլի Ղուլյանը։

https://echo.am/political/1552510/
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հարցով բաց նամակով դիմել են Բրյուսելում երեկ մեկնարկած Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի համանախագահներին՝ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրուային և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին։

https://echo.am/political/1552509/
Մարտի 21-ին պաշտոնական այցով Մոնտեվիդեոյում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարար Օմար Պագանինիի հետ:

https://echo.am/political/1552696/
2024թ. մարտի 20-ին ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։

https://echo.am/political/1553003/
Մերձմոսկովյան « Կրոկուս Սիթի Հոլլում», որտեղ պետք է կայանար «Պիկնիկ» խմբի համերգը, պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օպերատիվ ծառայությունները։

https://echo.am/world/1553172/
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

https://echo.am/political/1553543/
«Բոլոր հնարավոր շրջանակների ներգրավվամբ ճշտվում են նաև ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները: Համապատասխան պաշտոնական տեղեկատվություն կամ հաստատում լինելուն պես կտեղեկացնենք»,- նշում են ԱԳՆ-ից։

https://echo.am/political/1554484/
Ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով, հայտնում է Քննչական կոմիտեն։

https://echo.am/political/1554502/